Ազգային գրադարան
Ազգային գրադարան, գրադարան կամ գրադարանների խումբ, պահվում են ազգային ռեսուրսների աջակցությամբ, որոնք սովորաբար պատասխանատու են ազգային մատենագրության հրատարակման և ազգային մատենագիտական տեղեկատվական կենտրոնի ներդրման համար[1]։ Ազգային գրադարանները գործում են ի շահ երկրի հասարակության[2][3]։
Ազգային գրադարանները հիմնականում ձգտում են հավաքել և պահպանել արժեքավոր գրքեր և փաստաթղթեր[1]։
Սահմանում
խմբագրելԿա ազգային գրադարանների մեծ բազմազանություն և դրանց նկատմամբ կիրառվում են միայն ամենաընդհանուր սահմանումները։ Գրադարանային ասոցացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ մոտ 175 հաստատություն կատարում է նույն գործառույթը, այդ թվում՝ ոչ պաշտոնական[3]։
Ազգային գրադարանը պարտավորվում է հավաքել և պահպանել ազգի գրականությունը երկրում և նրա սահմաններից դուրս։ Այսպիսով ազգային գրադարանները այն գրադարաններն են, որոնց համայնքը ազգն է որպես ամբողջություն։ Օրինակները ներառում են Բրիտանական գրադարանը և Ֆրանսիայի Ազգային գրադարանը Փարիզում[4][5]։
Կան ազգային գրադարանի ավելի լայն սահմանումներ, որոնք քիչ ուշադրություն են դարձնում պահոցի գործառույթին[4][5]։
Ժամանակակից ազգային գրադարաններ
խմբագրել1980-ական թվականների վերջին ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ Ճապոնիայում և Արևմտյան Եվրոպայում երևան են եկել ազգային էլեկտրոնային գրադարանները[2]։
-
Լոնդոնի Բրիտանական գրադարանը աշխարհի ամենամեծ ազգային գրադարանն է ցուցակագրված առարկաների թվով՝ 170-200 միլիոն[8][9][10][11]
-
Ֆլորենցիայում գտնվող Ազգային կենտրոնական գրադարանը
-
Ասիա մայրցամաքի ամենամեծ գրադարանը՝ Չինաստանի ազգային գրադարան
-
Լատինական Ամերիկայի ամենամեծ գրադարանը՝Բրազիլիայի ազգային գրադարան
Պատմություն
խմբագրելԾագում
խմբագրելԱռաջին ազգային գրադարանները սկիզբ են առնում թագավորական հավաքներից։
Ֆրանսիայի ազգային գրադարանը սկիզբ է առել թագավորական գրադարանից, որը հիմնադրել է Շառլ Իմաստունը Լուվրի պալատում 1368 թվականին։ Շառլը ձեռագրերի հավաքածու է ստացել Հովհաննես II-ից և դրանք Սիթի պալատից (ֆր.՝ Palais de la Cité) հանձնել է Լուվր։ Առաջին հայտնի գրադարանավարն է եղել Կլոդ Մալեն՝ թագավորի անձնական սպասավորը։ Եվս մեկը 1380 թվականին ստեղծել է Ժան Բլանշեն, իսկ 1411 և 1424 թվականներին՝ Ժան դե Բեգը։ Շառլ V-ը եղել է կրթության հովանավոր և խրախուսել է գրքերի հավաքորդությունն ու ստեղծումը։ Հայտնի է, որ նա օգտագործել է Նիկոլայ Օրեսմին, Ռաուլ դե Պրեսլեին և ուրիշներին հին տեքստերը թարգմանելու համար։ Շառլ Խելագարի մահից հետո այդ հավաքածուն միակողմանի կարգով գնել է Ֆրանսիայի անգլիացի ռենգենտ հերցոգ Բեդֆորդը, որը այն Անգլիա է տեղափոխել 1424 թվականին։ Հավաքածուն նրա մահից հետո ցրվել է[12][13]։
Ազգային գրադարան ստեղծելու առաջին նախագիծը մշակել է անգլիացի մաթեմատիկոս Ջոն Դին, որը 1556 թվականին Մարի Թյուդորին է ներկայացրել հին գրքերը, ձեռագրերը և ձայնագրությունները պահպանելու և ազգային գրադարան ստեղծելու հեռանկարային պլան, բայց նրա առաջարկությունը չի ընդունվել[14]։
Անգլիայում սըր Ռիչարդ Բեթլիի՝ թագավորական գրադարան ստեղծելու առաջարկությունը, որը հրապարակվել է 1694 թվականին, խթանել է այդ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։ Սըր Ռոբերտ Կոտոնը՝ Կոննինգտոնի առաջին բարոնետը, որը անտիկվարիատի հարուստ հավաքորդ էր, հավաքել է այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մասնավոր հավաքածուն և ստեղծել է «Բամբակե գրադարանը»։ Վանքերի լուծարումից հետո շատ թանկարժեք և հին ձեռագրեր, որոնք պատականում էին վանական գրադարաններին, սկսել են տարածվել հավաքորդների շրջանում, որոնցից շատերը չգիտեին ձեռագրերի մշակութային արժեքը։ Սըր Ռոբերտի հանճարը կայանում էր այդ հին փաստաթղթերի որոնման, գնման և պահպանման մեջ։ Նրա մահից հետո թոռը գրադարանը կտակել է ազգին՝ որպես նրա ազգային գրադարան։ Այդ փոխանցումով էլ հիմք է դրվել Բրիտանական գրադարանի ձևավորմանը[15][16]։
Ազգային գրադարաններ
խմբագրելԸստ որոշ տվյալների՝ առաջին ազգային գրադարանը հիմնադրվել է 1753 թվականին՝ որպես Բրիտանական թանգարանի մաս։ Այդ նոր հաստատությունը, որը չէր պատկանում ո՛չ եկեղեցուն, ո՛չ թագավորին ազատ և բաց էր մարդկանց համար և ձգտում էր հավաքել բոլոր թանկարժեք գիտելիքները[17]։ Թանգարանի հիմքը բժիշկ և հնագետ Հանս Սլոունի կամքն էր, որն իր կյանքի ընթացքում հավաքել էր բացառիկ հավաքածու, որը կտակել է ազգին 20 000 ֆունտ ստերլինգով[18]։
17-րդ դարում Ժան Օգյուստ դե Տուի Ֆրանսիայի ազգային գրադարանի գրադարանավար նշանակվելը հիմք է դրել զարգացման շրջանին, որի շնորհիվ այն դարձել է աշխարհի ամենամեծ և հարուստ գրքերի հավաքածուն[13]։ Գրադարանը բացվել է 1692 թվականին Լուվուայի նախարարի որդու՝ Լուվուա աբբայի ղեկավարությամբ։ Աբբա Լուվուային փոխարինելու է եկել աբբա Բինիոն կամ, ինչպես նրան անվանում էին, Բինիոն II-ը, որը նախաձեռնել է գրադարանային համակարգի առաջին բարեփոխումը։ Ստեղծվել են կատալոգներ[13]։
Ֆրանսիական հեղափոխության օրոք, երբ արգելանք է դրվել ազնվականների և հոգևորականների մասնավոր գրադարանների վրա, հավաքածուները աճել են մինչև 300 000 հատոր։ 1795 թվականին Ֆրանսիայի առաջին հանրապետության ստեղծումից հետո (որոշ տվյալներով՝ 1792 թվականի սեպտեմբերին[12]) «Ասամբլեան դյու Ռոյի գրադարանը հռչակել է ազգային սեփականություն, իսկ հաստատությունը վերանվանվել է Ազգային գրադարան։ Չորս դար անց թագի վերահսկողությունից հետո այս մեծ գրադարանը դարձել է ֆրանսիացի ժողովրդի սեփականությունը»[12]։
Սլոանի հավաքածուն ներառում էր մոտ 40 000 տպագիր գիրք և 7 000 ձեռագիր, նաև փորագրանկար և նկար[19]։ 1753 թվականի Բրիտանական թանգարանի մասին օրենքը իր մեջ ներառել է նաև Բամբակի գրադարանը և Հարլի Ռոբերտի գրադարանը։ 1757 թվականին դրանց է միացել նաև Թագավորական գրադարանը, որը հավաքել էին տարբեր բրիտանական միապետներ[20]։
Գիտնականնների համար առաջին ցուցապատկերասրահները և ընթերցասրահները բացվել են 1759 թվականի հունվարի 15-ին[21], իսկ 1757 թվականին Ջորջ III թագավորը նրան ընձեռել է երկրում հրատարակված յուրաքանչյուր գրքի կրկնօրինակի իրավունք, ինչը հնարավորություն է տվել թանգարանի գրադարանի ընդլայնմանը։
Հայաստանի ազգային գրադարան
խմբագրելՀայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։
Տես Նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Library» (անգլերեն). Британская энциклопедия]. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 2,0 2,1 БИБЛИОТЕ́КА / Ю. Н. Столяров // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 455-458. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ 3,0 3,1 Томас Д. Уокер (2019 թ․ նոյեմբերի 12). «Libraries, National». www.encyclopedia.com (անգլերեն). Encyclopedia of Communication and Information. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 Line, Maurice B.; Line, J. (2011). «Concluding notes». National libraries, Aslib, pp. 317—318
- ↑ 5,0 5,1 Lor, P. J.; Sonnekus, E. A. S. (2010). ««Guidelines for Legislation for National Library Services»».Արխիվացված 13 Օգոստոսի 2006 թվականին., IFLA. Retrieved on 10 January 2010.
- ↑ «Library of Congress». Encyclopedia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2020-04-05-ին. Վերցված է 2017-09-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Fascinating Facts – Statistics». The Library of Congress. Արխիվացված է օրիգինալից 2020-04-05-ին. Վերցված է 2017-02-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Wight, Colin. «Facts and figures». bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 2017-09-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «BL Accounts 2019» (PDF). bl.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-07-22-ին. Վերցված է 2019-07-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «BL Exhibition Notes». bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2018-06-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «How Big is the UK Web Archive?». bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին. Վերցված է 2018-06-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 12,0 12,1 12,2 Paul M. Priebe. «From Bibliothèque du Roi to Bibliothèque Nationale: The Creation of a State Library, 1789—1793.» The Journal of Library History, Vol. 17, No. 4 (Fall, 1982)
- ↑ 13,0 13,1 13,2 «The Encyclopedia Americana (1920)/National Library of France». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Fell-Smith, Charlotte (1909) John Dee: 1527—1608. London: Constable and Company «Available online». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Cotton Manuscripts». British Library. 2003 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 'An Act for the better settling and preserving the Library kept in the House at Westminster called Cotton House in the Name and Family of the Cottons for the Benefit of the Publick [Chapter VII. Rot. Parl. 12 § 13 Gul. III. p. 1. n. 7.]', Statutes of the Realm: volume 7: 1695—1701 (1820), pp. 642—643. URL: http://www.british-history.ac.uk/report.aspx?compid=46991 Արխիվացված 2012-10-23 Wayback Machine
- ↑ Dunton, Larkin The World and Its People. — Silver, Burdett, 1896. — С. 38.
- ↑ «Creating a Great Museum: Early Collectors and The British Museum». Fathom. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «General history». British Museum. 2010 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Letter to Charles Long (1823), BMCE115/3,10. Scrapbooks and illustrations of the Museum. (Wilson, David, M.) (2002). The British Museum: A History. London: The British Museum Press, pg 346
- ↑ «The British Museum Opened». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին., History Today
Արտաքին հղումներ
խմբագրել- Humphreys, K. W. A National Library in Theory and in Practice. — London: British Library, 1988. — (Panizzi Lectures 1987). — ISBN 9780712301534
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային գրադարան» հոդվածին։ |