Ավստրիայի ազգային գրադարան
Ավստրիայի ազգային գրադարան (գերմ.՝ 'Österreichische Nationalbibliothek', կրճատ՝ ÖNB), Ավստրիայի ամենամեծ գրադարանն է, տարբեր հավաքածուներում ունի 7.4 միլիոն առարկա։ Գրադարանը տեղակայված է Վիեննայի Հոֆբուրգ պալատում։ 2005 թվականից հավաքածուների մի մասը գտնվում է բարոկկո ոճի Palais Mollard-Clary-ում։ Հիմնադրվել է Հաբսբուրգների կողմից, կոչվել է Hof-Bibliothek ("Արքայական գրադարան"), անվանափոխությունը տեղի է ունեցել 1920 թվականին[1]։ Գրադարանի կազմում ներառված են չորս թանգարան, մեծ թվով հավաքածուներ և արխիվներ։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և թանգարան |
Հիմնվել է | 1368 |
Տեղադրություն | Վիեննա |
Հասցե | Heldenplatz |
Հավաքածուներ | |
Չափ | 7 400 000 |
Այլ տվյալներ | |
Կայք | onb.ac.at |
ՀավաքածուԽմբագրել
Ավստրիայի ազգային գրադարանը գտնվում է Հոֆսբուրգ պալատի տարածքում, որը նախկինում եղել է Հաբսբուրգների արքայական ընտանիքի նստավայրը։ Գրադարանում են պահվում ավստրիական բոլոր հրատարակված աշխատանքների, ավստրիացի հեղինակների, արտերկրում տպագրված գործերի, Ավստրիայի մասին նյութերի օրինակներ։ Հավաքածուն պարունակում է ավելի քան 7.5 միլիոն գիրք, 180 հազար պապիրուս, որոնցից ամենահինը թվագրվում է 15-րդ դար։ Այստեղ են պահվում նաև ձեռագրեր, հին ու հազվագյուտ գրքեր, քարտեզներ, գլոբուսներ, գեղանկարներ, լուսանկարներ, մակագրություններ, պլակատներ, հայտնի կոմպոզիտորների պարտիտուրներ։
Թանգարանում պահվում են նաև 8 հազար ինկունաբուլաներ։
Ավստրիայի ազգային գրադարանի հավաքածուներըԽմբագրել
- Մեծ ֆորմատով թերթերի բաժին, պոստերներ և Ex Libris. 330,000 առարկա
- Ձեռագրերի բաժին, Ինքնագիրներ և փակ հավաքածու. 4-րդ դարից մինչև այսօր։ Ուշ անտիկ, միջնադարյան, ժամանակակից ձեռագրեր բոլոր գրական մշակույթներից
- Երաժշտության բաժին. մակագրությունների մեծ արխիվ
- Ավստրիական գրական արխիվ
- Նկարների արխիվ
- Ինկունաբուլաների բաժին, հին և արժեքավոր գրքեր
- Ինկունաբուլաներ (մինչև 1500 տպագրված գրքեր)
- 1501-1850 թվականներին տպագրված աշխատանքներ և
- Ոչ հստակ ժամանակաշրջանի rarissima տպագրված գրքասիրություն
- Ավստրիական ժողովրդական երգի ինստիտուտի արխվից[2]
- Ավստրիայի ազգային գրադարանի թանգարաններ
- State Hall[3]
- Globe Museum (Գլոբուսների թանգարան)։ 380 գլոբուսներ՝ ցամաքային և երկնային գլոբուսներ, որ ստեղծվել են մինչև 1850 թվականը[4]
- Պապիրուս թանգարան[5]
- Պապիրուսներ 137,864
- Հնագիտական փաստաթղթեր (առանց պապիրուս) 50,769
- Թանգարանային առարկաներ 5
- Գրքեր և գրաշարքեր 14,049
- Միկրոձևեր 555
- Աուդիովիզուալ նյութեր 2,292
- Նկարազարդ փաստաթղթեր 16,944
- Պլանավորված լեզուների բաժին և Էսպերանտո թանգարան[4]
ԳրականությունԽմբագրել
- գերմ.՝ Gabriele Mauthe et Christian Gastgeber, Die Direktion der Hofbibliothek zur Jahrhundertwende. Josef Ritter von Karabacek, Direktor der k.k. Hofbibliothek in Wien (1899—1917), catalogue de l’exposition de Papyrusmuseum, Böhlau, Vienne, 1999, 120 p. ISBN 3-01-000022-7
- գերմ.՝ Murray G. Hall et Christina Köstner, «… allerlei für die Nationalbibliothek zu ergattern …»: Eine österreichische Institution in der NS-Zeit, Böhlau, Vienne, 2006, 617 p. ISBN 3-205-77504-X
- Ackerl, Isabella [Red.]։ Die Österreichische Nationalbibliothek (անգլ.՝ Austrian National Library), Vienna, 1995.
- Höfler, Ida Olga։ Portrait-Sammlung und Bildarchiv der Österreichischen Nationalbibliothek ehem. Familien-Fideikommiß-Bibliothek (անգլ.՝ Portrait-collection and image-archive of the Austrian National Library...), Vienna, 1994.
- Hunger, Herbert։ Die Papyrussammlung der Österreichischen Nationalbibliothek (անգլ.՝ The Papyrus-collection of the Austrian National Library), Ausstellungskatalog, Vienna, 1962.
- Jobst-Rieder, Marianne։ Filmplakate der Österreichischen Nationalbibliothek (1910–1955) (անգլ.՝ Films of the Austrian National Library 1910-1955), Vienna, 1998.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "NB online – The National Library – History" (overview), Österreichische Nationalbibliothek, 2006, ONB.ac.at webpage: ONB-Lib-History Archived 2005-01-14 at the Wayback Machine..
- ↑ Österreichisches VolksLiedWerk
- ↑ «Virtueller Prunksaal»։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-26-ին։ Վերցված է 2015-05-04
- ↑ 4,0 4,1 «Österreichische Nationalbibliothek»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-04-ին։ Վերցված է 2015-05-04
- ↑ Department of Papyri Archived 2005-04-08 at the Wayback Machine. – Österreichische Nationalbibliothek
Արտաքին հղումներԽմբագրել
- Österreichische Nationalbibliothek Archived 2014-06-04 at the Wayback Machine. – Homepage in English
- Österreichischer Bibliothekenverbund – catalogues of the library collaboration.
- aleph.onb.ac.at/ Archived 2011-10-01 at the Wayback Machine. – Online-Katalog of the ÖNB library.
- bibliographie.onb.ac.at/biblio Archived 2006-10-10 at the Wayback Machine. – Online bibliography of the ÖNB library.
- anno.onb.ac.at – Digital publications.
- Geraubte Bücher Archived 2014-03-27 at the Wayback Machine. – Role of the National Library during the NS-Zeit period.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիայի ազգային գրադարան կատեգորիայում։ |