Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան

Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան (սլովեն.՝ Narodna in univerzitetna knjižnica, NUK), 1774 թվականին հիմնադրված Սլովենիայի կարևորագույն կրթամշակութային հիմնարկությունը։ Այն գտնվում է Լյուբլյանա մայրաքաղաքի կենտրոնում՝ Տուրյաշկա (Turjaška ulica), Գոսպոսկա (Gosposka ulica) և Վեգովա (Vegova ulica) փողոցների միջև, 1936-1941 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ճարտարապետ Յոժե Պլեչնիկի նախագծով կառուցված շենքում։ Շենքը համարվում է Պլեչնիկի մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Համաձայն Հրապարակումների պարտադիր պատճենահանման մասին ակտի` Սլովենիայում հրատարակիչները պարտավոր են իրենց յուրաքանչյուր հրապարակման պատճենը տրամադրել ազգային և համալսարանական գրադարանին։ 2011 թվականին գրադարանում պահվում էր շուրջ 1 307 000 գիրք, 8700 ձեռագիր և շատ այլ տեքստային, տեսողական և մուլտիմեդիական միավորներ[2]։ Գրադարանը նաև բաժանորդագրված է շուրջ 7900 պարբերական հրատարակություններում[3]։ Գրքերը և մյուս նյութերը պահվում են Տուրյաշկա (Turjaška ulica) և Լեսկոշեկ (Leskoškova cesta) փողոցների վրա գտնվող գրապահոցներում։ Պահպանաման տեղի հետ կան խնդիրներ, դրա համար ծրագրվում է մոտ ժամանակներս կառուցել նոր և ժամանակակից շենք գրադարանի մերձակայքում։

Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան
Երկիր Սլովենիա[1]
Տեսակազգային գրադարան, համալսարանի գրադարան, գիտական գրադարան և գրադարան
Հիմնվել է1774
ՏեղադրությունԼյուբլյանա
Հավաքածուներ
Չափմոտ 2 657 000
Այլ տվյալներ
Կայքnuk.uni-lj.si

Պատմություն խմբագրել

Հիսուսի միաբանության լուծարումից հետո՝ 1774 թվականին, հիսուսյանական և մի քանի վանական գրադարանների հիմքի վրա ձևավորվում է Լիցեյական գրադարանը։ Այն հիմնադրվել է ըստ կայսրուհի Մարիա Թերեզայի դեկրետի։ Հրապարակումների պատճենահանումն ու ցուցանմուշների տրամադրումը ավստրիական դատարանի որոշմամբ 1807 թվականին դառնում է պարտադիր Կրայնայում հրատարակվողների համար, բացառությամբ ֆրանսիական օկուպացիայի կարճ ժամանակահատվածի, երբ գրադարան էին հանձնվում պատճեններ բոլոր Իլիրական գավառներից։ 1919 թվականին գրադարանը վերանվանվում է Պետական տեղեկատու և սկսում հավաքել պատճեններ ամբողջ Սլովենիայից։ Նույն թվականին հիմնադրվում է Լյուբլյանական համալսարանը (առաջին սլովենական համալսարանը) և գրադարանը սկսում է բավարարել նրա կարիքները։ 1921 թվականին Հարավսլավիայում հրատարակված հրապարակումների նմուշների տրամադրումը դառնում է պարտադիր։ 1938 թվականին գրադարանը անվանվում է Համալսարանական[4]։

Ճարտարապետություն խմբագրել

1791 թվականից գրադարանը գտնվում էր Լյուբլյանի լիցեյում։ 1919 թվականին Լեհական գիմնազիայում լրացուցիչ ժամանակավոր տեղ է հատկացվում։ 1930-1931 թվականներին գրադարանի համար նոր շենքի ծրագիրը նախագծվել է ճարտարապետ Յոզե Պլեչնիկի կողմից։ Նախնական նախագիծը Բելգրադում հանդիպել է Հարավսլավիական իշխանությունների դիմադրությանը։ Այնուամենայնիվ, ուսանողական բողոքի ակցիաները և ցույցերը գործադրում են իրենց ճնշումը[5], և 1936-1941 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Մատո Կուրկա ընկերության կողմից կառուցվում է նոր շենքը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Poslovno poročilo 2011 [Business Report 2011] (PDF) (Slovene). National and University Library of Slovenia. 28 февраля 2012. էջ 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Հուլիս 14, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  3. Visokošolske knjižnice v številkah: 2010 [Higher Education Libraries in Numbers: 2010] (Slovene). National and University Library. 2 KNJIŽNIČNA ZBIRKA (Visokošolske knjižnice, 2010) [2 LIBRARY COLLECTION (Higher Education Libraries, 2010]. ISSN 1581-5536. Արխիվացված է օրիգինալից (XLS) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Savnik, Mojca; Balažic, Dare; Cerkvenik, Žiga. «History & Collections - National and University Library of Slovenia». The European Library. Koninklijke Bibliotheek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  5. NUK: History Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, retrieved 5 October 2010
  6. Kobilica, Katarina; Studen, Andrej (1999). Volja do dela je bogastvo: mikrozgodovinska študija o ljubljanskem stavbnem podjetniku Matku Curku (1885-1953) in njegovi družini [The Will to Work Is a Fortune: A Microhistorical Study About the Ljubljana Construction Businessman Matko Curk (1885–1953)]. Korenine (Slovene). Nova revija. էջ 12. ISBN 961-6017-78-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Gooding, Mel: National and University Library, Ljubljana, Architecture in Detail Series, Phaidon Press, 1997, ISBN 0-7148-2938-2

Արտաքին հղումներ խմբագրել