Բացել գլխավոր ցանկը

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան (լիտ.՝ Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka), Լիտվայի գլխավոր գիտական հանրային գրադարանն է, համարվում է երկրի ամենամեծ գրադարաններից մեկը։ Տեղակայված է Վիլնյուսի Գյադիմինաս (Gedimino pr. 51) փողոցում։ Հասանելի է Լիտվայի և այլ երկրների քաղաքացիների համար։ 2006 թվականի հունվարի 2-ի դրությամբ գրադարնն ունեցել է 529 աշխատակից, որոնցից 378-ը եղել են պրոֆեսիոնալ գրադարանավարներ։

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան
Martynas Mažvydas National Library of Lithuania.jpg
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1919
ՏեղադրությունՎիլնյուս
Անվանված էMartynas Mažvydas?
Այլ տվյալներ
Կայքlnb.lt
Կոորդինատներ: 54°41′26.999988099988″ հս․ լ. 25°15′48.999996099998″ ավ. ե. / 54.69083333002777181° հս․. լ. 25.26361111002777804° ավ. ե. / 54.69083333002777181; 25.26361111002777804

ՊատմությունԽմբագրել

Գրադարանը հիմնադրվել է 1919 թվականին Կաունասում որպես Կենտրոնական ազգային գրադարան (Lietuvos Centrinis knygynas), 1944 թվականից կոչվել է Լիտվայի ԽՍՀ կենտրոնական պետական գրադարան, 1951 թվականից՝ Լիտվայի ԽՍՀ պետական հանրապետական գրադարան (Lietuvos TSR centrinė valstybinė biblioteka)։ 1963 թվականին գրադարանը տեղափոխվել է Վիլնյուս և տեղակայվում է հատուկ գրադարանի համար նախատեսված շենքում։

1988 թվականից գրադարանը կոչվում է լիտվացի առաջին հրատարակիչ Մարտինաս Մաժվիդասի անունով և ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1989 թվականի մայիսի 30-ից գրադարանը կոչվում է Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան[1][2][3]:

ՀավաքածուԽմբագրել

2012 թվականին Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի հավաքածուն ներառել է 6,65 միլիոն հատորային և 1,77 միլիոն անվանումով տպագիր և այլ փաստաթղթերի լայն շրջանակ[4]:

Ընթերցողների ծառայություն 2012
Գրանցված օգտվողներ 12 595
Այցելուներ 122 804
Վիրտուալ օգտվողներ 972 177
Թողարկված փաստաթղթեր 1 166 035
Օգտվողների աշխատավայրերը 253

Ամբողջ հավաքածուն բաժանվում է 3 կատեգորիաների՝ Հրատարակված փաստաթղթերի Լիտվայի ազգային արխիվային հիմնադրամ, հիմնական հավաքածու և հատուկ հավաքածու (հազվագյուտ գրքեր, ձեռագրեր և այլն)։

ԳրականությունԽմբագրել

  • Литва. Краткая энциклопедия. Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. С. 146—147.
  • Visuotinė lietuvių enciklopedija. T. III: Beketeriai—Chakasai. Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2003. P. 160.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lietuvos architektai. Vilniaus dailės akademijos leidykla, 2002. ISBN 9986-571-83-9. P. 199.(լիտվ.)
  2. Vilnius 1900—2005. Naujosios architektūros gidas. A guide to modern architecture. Vilnius: Architektūros fondas, 2005. ISBN 9955-9812-0-2. G 15. (անգլ.)(լիտվ.)
  3. «Pagrindinio Nacionalinės bibliotekos pastato rekonstrukcija» (լիտվերեն)։ Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-02-04 
  4. http://www.lnb.lt/en/about-nll | Martynas Mažvydas National Library of Lithuania

Արտաքին հղումներԽմբագրել