Ռումինական ակադեմիա (ռումիներեն՝ Academia Română), բարձրագույն գիտական հաստատություն Ռումինիայում, որը ներառում է գիտական, գեղարվեստական և գրական ոլորտների գործունեությունը։

Ռումինական ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն և ազգային ակադեմիա
Երկիր Ռումինիա[1]
Հիմնադրվածապրիլի 1, 1866
Գլխավոր քարտուղարIonel Valentin Vlad?
ՀիմնադիրՎինսենթ Բաբեշ, Ջորջ Բարիթ, Ioan D. Caragiani?, Timotei Cipariu?, Dimitrie Cozacovici?, Ambrosiu Dimitrovici?, Ալեքսանդրու Հաժդեու, Հելիադե-Ռըդուլեսկու, Iosif Hodoșiu?, Alexandru Hurmuzaki?, Andrei Mocioni?, Gavriil Munteanu?, Alexandru Roman?, Ion G. Sbiera?, Constantin Stamati?, Ioan Străjescu?, Վասիլե Ալեքսանդրի, Ştefan Gonata?, Nicolae Ionescu?, August Treboniu Laurian?, Տիտու Մայորեսկու, I. C. Massim?, Կոստակե Նեգրուցի, C. A. Rosetti? և V. A. Urechia?
Կայքacademiaromana.ro/def2002eng.htm

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1866 թվականին որպես Ռումինական գրական ընկերակցություն։ 1867 թվականին գրական ընկերակցությունը վերանվանվել է Ռումինիայի ակադեմիական հասարակության, 1879 թվականին՝ Ռումինիայի ակադեմիայի։ Ռումինիայի կոմունիստական կուսակցության իշխանության անցնելուց հետո կազմակերպությունը վերակազմավորվել է և 1948 թվականից կոչվել է Ռումինիայի Ժողովրդական Հանրապետության ակադեմիա։ 1965 թվականից մինչև 1989 թվականի Ռումինիական հեղափոխությունը հաստատությունը կոչվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության ակադեմիա[2]։

 
Ռումինիայի ակադեմիայի անդամները
1867

2011 թվականի տվյալներով Ռումինիայի ակադեմիան ունեցել է 181 իսկական անդամներ, որոնք ընտրվում են ցմահ։ Համաձայն իր կանոնադրության՝ Ակադեմիայի հիմնական նպատակն է ռումիներեն լեզվի և ռումինական գրականության պահպանումը, Ռումինիայի ազգային պատմության ուսումնասիրությունն ու հետազոտությունը հիմնական և կիրառական գիտությունների բնագավառներում։ Ռումինիայի ակադեմիայի առավել հայտնի հիմնարար աշխատանքներից են Ռումիներեն լեզվի բառարանը, Ռումինական գրականության բառարանը, ինչպես նաև ռումին ժողովրդի պատմության տրակտատը։ Ռումինիայի ակադեմիայի գլխամասը գտնվում է Բուխարեստում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. Румынская Академия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.

Արտաքին հղումներ խմբագրել