Շվեյցարիայի ազգային գրադարան

Շվեյցարիայի ազգային գրադարան, (գերմ.՝ Schweizerische Nationalbibliothek, ֆր.՝ Bibliothèque Nationale Suisse, իտալ.՝ Biblioteca Nazionale Svizzera), Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող գրադարան, որն ընդգրկված է մշակութային հարցերի ֆեդերալ կառավարման խորհրդի կազմում, որն էլ իր հերթին ենթարկվում է ներքին գործերի ֆեդերալ վարչությանը[4]։


(Շվեյցարիայի ազգային գրադարան)
ԵրկիրՇվեյցարիա
Տեսակազգային գրադարան և արխիվ
Հիմնվել է1894
ՏեղադրությունՇվեյցարիա Բեռն
ՀասցեHallwylstrasse 15, 3003 Bern[1][2]
Հավաքածուներ
Չափ5.1M նմուշ
Հասանելիություն և օգտագործում
Շրջանառություն78,000 (2007)
Այլ տվյալներ
Բյուջե32.9M (2008, $31.8M 2008 թվականի 2-րդ կիսամյակ)
ՏնօրենՄարի-Քրիստին Դոֆֆի (2005 թվականից)[3]
Անձնակազմ160 (124 ամբողջ դրույք)
Կայքwww.nb.admin.ch

Գրադարանը բաց է հանրության համար և իր հավաքածուի չափերից ելնելով՝ արտացոլում է շվեյցարական մշակույթի բազմակարծությունն ու բազմազանությունը։ Գրադարանն ընդգրկված է Շվեյցարիայի ազգային մշակութային արժեքների ցանկում[5]։

Պատմություն խմբագրել

Շվեյցարիայի ազգային գրադարանը հիմնադրվել է 1894 թվականին՝ համաձայն պետությունների խորհրդի և ազգային խորհրդի վավերացրած որոշման։ Գրադարանն իր գործունեությունն սկսել է 1895 թվականից[6]։ Գրադարանի առաջին շենքն զբաղեցրել է 4 սենյակ ունեցող բնակարանի տարածք, չի ունեցել էլեկտրական լուսավորություն։ 1899 թվականին գրադարանը տեղափոխվել է ֆեդերալ արխիվի շենք, որն ավելի ընդարձակ շինություն էր[6]։ 1901 թվականին թողարկվել է Շվեյցարիայի ազգային գրադարանի առաջին մատենագիտական տեղեկագիրը՝ Bibliographisches Bulletin der Schweizerischen Landesbibliothek: 1915 թվականից Շվեյցարիայի ազգային գրադարանի և Շվեյցարիայի հրատարակիչների միջև կնքվում է պայմանագիր՝ համաձայն որի յուրաքանչյուր հրատարակված գրքի նմուշ հանձնվում է գրադարանին։ 1928 թվականին ստեղծվել է Շվեյցարական միավորված կատալոգը։

Ներկայիս կառույց Շվեյցարիայի ազգային գրադարանը տեղափոխվել է 1931 թվականին (15 Hallwylstrasse)։ Շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 1928 թվականից՝ ճարտարապետ Խոշտետլերայի, Կաուֆմանի և Էշգերայի նախագծով[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nb.admin.ch/snl/de/home/ueber-uns/kontakt.html
  2. https://vsa-aas.ch/archive/schweizerische-nationalbibliothek-isil-verzeichnis-isplus/
  3. Die Direktorin. Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. Директор.
  4. Organisation. Արխիվացված 2012-08-31 Wayback Machine Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. Организация.
  5. Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 105.
  6. 6,0 6,1 Geschichte der Bibliothek. Արխիվացված 2012-08-31 Wayback Machine Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. История.
  7. Швейцарская Национальная библиотека. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine Статья с сайта architekture.info

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի ազգային գրադարան» հոդվածին։