«Ավտոմեքենաներ» (անգլ.՝ Cars 2), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը արտադրվել է «Ուոլթ Դիսնեյ Փիքչրս» և «Փիքսար» ֆիլմարտադրող ընկերությունների կողմից։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմը հիմնված է նույն մուլտֆիլմի առաջին եթերաշրջանի՝ «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմի վրա[6]։

Մեքենաներ 2
անգլ.՝ Cars 2
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրլրտեսական ֆիլմ, մարտաֆիլմ, բադի մուվի և քրեական ֆիլմ
Թեմաավտոմեքենա
ԿերպարներMater?, Finn McMissile?, Holley Shiftwell?, Lightning McQueen?, Sally Carrera?, Miles Axlerod? և Professor Zündapp?
Գործողության վայրPorto Corsa?, Լոնդոն, Տոկիո, Կալիֆոռնիա, Փարիզ և Radiator Springs?
Հորինված երկիրCars universe?
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Մեքենաներ
ՌեժիսորՋոն Լեսսետեր և Բրեդ Լյուիս
ՍցենարիստBen Queen?
ՀնչյունավորումԼարի կաբելայինի աշխատող, Օուեն Ուիլսոն, Մայքլ Քեյն, Էմիլի Մորտիմեր, Էդդի Իզզարդ, Ջոն Թուրթուրո, Բոնի Հանթ, Քեթրին Հելմոնդ, Չիչ Մարին, Ջոն Ռացենբերգեր, Ջեյսոն Այզեքս, Փիթեր Ջեյկոբսոն, Ջո Մանտենյա, Թոմաս Կրեչման, Թոնի Շալհուբ, Վանեսա Ռեդգրեյվ, Փոլ Դուլի, Բրյուս Քեմփբել, Lloyd Sherr?, Սթենլի Թաունսենդ, Մայքլ Ուոլիս, Jenifer Lewis? և Ֆրանկո Ներո
ՊրոդյուսերԴենիս Ռիմ
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՕպերատորՋերեմի Լակսի
ԽմբագիրՍտիֆեն Շաֆֆեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում, Microsoft Store, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն107 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Մեքենաներ
ՊրիկվելԱվտոմեքենաներ
ՍիկվելԱվտոմեքենաներ 3
Թվականհունիսի 24, 2011[1], հուլիսի 28, 2011[2], օգոստոսի 5, 2011[3][4], հունիսի 18, 2011[4] և հուլիսի 28, 2011
MPAA վարկանիշG
Բյուջե200 000 000 $
Շահույթ559 852 396 $ և 191 452 396 $[5]
pixar.com/feature-films/cars-2

Մուլտֆիլմը շարունակում է մարդակերպ ավտոմեքենայի պատմությունը՝ գլխավոր հերոսի, որը սպորտային ավտոմեքենա է և ունի Կայծակ Մաքուին անունը։

Սյուժե

խմբագրել

Մաքուին Կայծակը վերադառնում է իր հայրենի քաղաք։ Այնտեղ նա հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Մատերին, ով մի մաշված բեռնատար է։ Այնտեղ նրանք հիշում են իրենց վաղեմի օրերը։ Նետո Մաքուինը հանդիպում է իր ընկերուհուն՝ Սալլիին։ Նրանք երկուսով գնում են ռեստորան, որտեղ էլ աշխատում է Մատերը։ Հանկարծակի Մատերը ականատես է կինում նրան, որ Իտալիայի ներկայացուցիչ սպորտային ավտոմեքենան՝ Ֆրանչեսկո անունով, եթերով ներկայացնում է իրեն որպես աշխարհի ամենաարագ մեքենան։ Լսելով այս, Մատերը հայտնվում է ուղիղ եթերում և պնդում, որ իրենից առավել արագ մեքենա է իր ընկերը՝ Մաքուինը, որը աշխարհի գործող չեմպիոնն է։ Հանրային հեռուստատեսությունը հեռարձակող լրագրողները թույլ են տալիս Մաքուինին ներկայանալ Աշխարհի գավաթի խաղարկության մրցույթում։ Իմանալով այս, Մաքուինը գնում է Ֆիլմորի մոտ՝ բենզալցակայան, մինչ դեռ մրցույթի մասնակից մյուս մեքենաները իրենց շարժիչները լիցքավորում էին մրցաշարի կազմակերպիչ և հատուկ հյուր Աքսելերդոյի հեղինակային «ալենոլ» կոչվող բենզինով։ Մաքուինը գիտեր որ մասնակցելու է մի մրցույթի, որը ճակատագրական կարող է լինել իր կարիերայի համար։ Սիդլեյ անունով ինքնաթիռը Մաքուինին և Մատերին տեղափոխում է Հեռավոր Արևելք՝ Ճապոնիա, ուր էր և պետք է անցկացվեր մրցույթը։ Որոշ ժամանակ անց Մաքուինը, որպես Անգլիայի ներկայացուցիչ ժամանեց Տոկիո, որտեղ մրցաշարի մասնակիցները պետք է հարցազրույց տային մրցույթի մասնակցության իրենց տեսակետների մասին։ Մինչ այդ, Մատերը գնում է զուգարան և ականատես լինում երկու մեքենաների բախմանը։ Այդ ժամանակ հայտնվում են բրիտանացի գործակալներ Լելանդ Տուրբոն և Ֆինն Մաքմիսլը, ովքեր գաղտնի հիշողության քարտ են տեղադրում Մատերի վրա։ Դրանից հետո ժամանում է նաև կին գործակալ Լելանդ Հոլի Շիֆթուելը և ծանոթանում Մատերի հետ։ Որոշ ժամանակ անց Մատերը հիշում է, որ պետք է լինի իր ընկերոջ կողքին և արագորեն տեղափոխվում Մաքուինի մոտ։ Սակայն Մատերի մի սխալ քայլը մի անգամից փչացնում է Անգլիայի ներկայացուցչության հեղինակությունը։ Մատերը տեսնելով կարմիր գույնի ճապոնական տարօրինակ տեսքով ուտեստ ուտում է մեծ քանակությամբ, չիմանալով նրա կծու համի մասին։ Որոշ ժամանակ անց Մատերը խառնաշփոթի է վերածում ամբողջ ռեստորանը։ Բոլորը ծիծաղում են Մաքուինի վրա։ Մրույթի հաղորդավարները՝ Սնոթ Ռոդը և Ռամոնեն ազդարարում են մրցույթի սկիզբը։ Մրցարշարի այս փուլի խորհրդանիշը Օկունին էր, ով հանդիսանում էր ճապոնական ոճով զարդարված ավանդական մեքենա։ Բացի Անգլիան ներկայացնող Մաքուինից, մրցման գոտում էին կայանել նաև Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի և այլ երկրների ներկայացուցչությունը։ Սկզբում լույսերը վառվում են և բեմում հայտնվում է Ճապոնիայի ներկայացուցիչ Շու Թոդորակին, ով մրցույթի բացարձակ ֆավորիտն էր։ Չնայած սրա, Մաքուինը գիտեր, որ իր համար առավել լուրջ խնդիր է Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բերնոուլին։ Հետհաշվարկից հետո ազդարարվում է մրցույթի սկիզբը։ Մասնակիցները պետք է հաղթահարեին երեք տեսակի փորձություններ և խորդուբորդ ճանապարհներ։ Առաջին ճանապարհը հատելուց հետո Մաքուինը առաջատարն էր, սակայն մեքենաների թիվը գնալով նվազում էր։ Պատճառը ժամանակ առ ժամանակ մրցույթի մասնակից մեքենաների մարտկոցի խափանումն էր՝ անհայտ պատճառով։ Երկրորդ ճանապարհամասում ևս առաջատարը Անգլիայի ներկայացուցչությունն էր, սակայն ամեն ինչ փոխվեց երբ Մաքուինը ականջակալների միջոցով կապի մեջ մտավ Մատերի հետ։ Մատերը իր հարցերով խանգարեց Մաքուինին և վերջին հատվածում Ֆրանչեսկոն անցնում է Մաքուինին։ Մրցույթի առաջին փուլն ավարտվում է Ֆրանչեսկոյի հաղթանակով։ Եզրագիծը երկրորդը հատում է Մաքուինը, իսկ երրորդը՝ Ճապոնիայի ներկայացուցիչը։

Կերպարներ

խմբագրել
  • Մաքուին Կայծակ` սպորտային ավտոմեքենա, ով նվաճել է չորս գավաթ։ Աշխարհահռչակ մրցարշավորդ է` Ռադիատոր-Սփրինգսի բնակիչ։ Գույնը կարմիր է և ունի կատարելագործված շարժիչ։ Իր մականունը՝ Կայծակ, ստացել է Առաջին մրցույթի ժամանակ ցուցաբերած արդյունքներից հետո։
  • Մատեր` հնամաշ բեռնատար, ով Մաքուինի լավագույն ընկերն է։ Չափից դուրս լավատես է և ամեն ինչի վերաբերվում է դրական կերպով։ Նա մեծ հույսեր ունի, որ մի օր կմասնակցի աշխարհի գավաթի առաջնության Գրան պրիին։ Մուլտֆիլմի այս շրջանում Մատերը իրենից անկախ ընկնում է լրտեսական հետախուզության մեջ։
  • Ֆինն Մաքմիսլը` Բրիտանական լրտես, հմայիչ և էլեգանտ անգլիական ավտոմեքենա։ Իր ճարպիկ հնարքների միջոցով կարող է դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից։ Նրա ինտուիցիան հուշել է նրան, որ համաշխարհային Գրան պրիի ժամանակ կայանալու է որոշակի դավադրության։
  • Լելանդ Հոլի Շիֆթուել կամ Հոլի Դելյուքս՝ բրիտանացի կին հետախույզ, որը պրակտիկա է անցել Տոկիոյում։
  • Մայքլ Կարդինվալ՝ նախկին նավթային մագնատ։ Առաջին էլեկտրական ավտոմեքենան։ Եղել է համաշխարհային Գրան պրիի կազմակերպիչներից մեկը և ալենոլ կոչվող բենզինի հեղինակը։
  • Լուիջի ՝ իտալական 1959-ականների արտադրության «Ֆիատ 500» մակնիշի փոքրիկ ավտոմեքենա։ Եղել է Մաքուինի կազմից և նրա աշակերտներից է։
  • Ֆիլմոր՝ կապտականաչավուն գույնի միկրոավտոբուս, որը բենզին է մատակարարում սպորտային մեքենաներին։ Մաքուինի հիմնական մատակարարն է։

Մուլտֆիլմը Հայաստանում

խմբագրել

Մուլտֆիլմը Հայաստանում կրկնօրինակվել ու ցուցադրվել է 2016 թվականին։ Կրկնօրինակել է Արդինի ստուդիան, իսկ ցուցադրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Կերպար Բնօրինակ ձայնադրում Հայկական կրկնօրինակում
Կայծակ ՄաքՔուին Օուեն Ուիլսոն Խորեն Լևոնյան
Մեյթեր Լարի Դը Քեյբլ Գայ Բաբկեն Չոբանյան
Ֆինն ՄաքՔալիսթեր Մայքլ Քեյն Մխիթար Ավետիսյան
Հոլլի Շիֆթուել Էմիլի Մորթիմեր Զարուհի Հովհաննիսյան
Ֆրանչեսկո Բերնուլլի Ջոն Տուրտուռո Արմեն Մարգարյան
Մայլս Աքսելրոդ Էդի Իզարդ Մխիթար Ավետիսյան
Պրոֆեսոր Զյունդափ Թոմաս Քրեթշմեն Արմեն Մարգարյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=cars2.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=74357&type=MOVIE&iv=Basic
  4. 4,0 4,1 http://www.d-zine.se/filmer/bilar2.htm
  5. Box Office Mojo — 1999.
  6. «Даты релиза» (անգլերեն) — Информация на IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքենաներ 2» հոդվածին։