«Սպիտակ, կարմիր ու․․․» (իտալ.՝ Bianco rosso e...), իտալական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1972 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերասաններից են Սոֆի Լորենը և Ադրիանո Չելենտանոն։ Ֆիլմը նկարահանվել է իտալացի հայտնի ռեժիսոր Ալբերտո Լատուադայի կողմից։ Նկարահանումներև տևել են 1971 թվականի սեպտեմբերից մինչև 1972 թվականի հունվարը։

Picto infobox cinema.png
Սպիտակ, կարմիր ու․․․
Bianco rosso e...
Kinopoisk.ru-Bianco 2C-rosso-e-1664955.jpg
Ֆիմի պաստառը
ԵրկիրԻտալիա Իտալիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա
Ժանրդրամա
Թվական1972
Պրեմիերա1972 թվականի մարտի 31
Լեզուիտալերեն
ՌեժիսորԱլբերտո Լատուադա
ՊրոդյուսերԿարլո Պոնտի
Սցենարի հեղինակՏոնինո Գուերա, Ռուջերո մակկարի, Յայա Ֆյաստրա
ԴերակատարներՍոֆի Լորեն, Ադրիանո Չելենտանո
ՕպերատորԱլֆիո Կոնտինի
ԵրաժշտությունՖրեդ Բոնգուստո
ՄոնտաժՍերջո Մոնտանարի
ՆկարիչներՎինչենցո Դել Պրատո, Մարիո Ամբրոզինո, Սանտիագո Օնտանիոն
Տևողություն96 րոպե
MPAA վարկանիշ17+
IMDbID 0066829
ԿինոՊոիսկID 26815

ՍյուժեԽմբագրել

Քույր Գերմանան վերջերս կորցրել է փեսացուին և սգում է այդ մահը։ Այդ առիթով նա հագնում է միանձնուհու զգեստը և Լիբիայից ուղևորվում դեպի Իտալիա։ Նա ստանձնում է գավառական Piazza հիվանդանոցի գլխավորի պաշտոնը։ Հիվանդանոցում շատ են խնդիրները՝ գործադուլներ, լեփ֊լեցուն սենյակներ։ Գերմանան ամբողջովին նվիրվում է հիվանդանոցին և լծվում դրա պահպանման գործին։ Հիվանդներից մեկը՝ Հաննիբալ Պեցցին, կոմունիստ է և աթեիստ։ Վերջինս փաստացի արդեն մի քանի տարի բնակվում է հիվանդանոցում։ Գերմանայի և Հաննիբալի միջև մշտական դժվարություններ են առաջանում։ Նա միշտ փորձում է փաղաքշել Գերմանային, բայց նաև շատ են վիճում միմյանց հետ քաղաքական և կրոնական թեմաներով։

Քաղաքի արհմիությունը բողոքի ակցիաներ է իրականացնում, որին մասնակցում է նաև Հաննիբալը։ Արդյունքում վիրավորվում է նա և տեղափոխվում հիվանդանոց։ Այնտեղ հոգին ավանդում է ՝ Գերմանայի ձեռքերի մեջ։

ԴերերումԽմբագրել

  • Ադրիանո Չելենտանո՝ Հաննիբալ Պեցցի
  • Սոֆի Լորեն՝ քույր Գերմանա
  • Ֆեռնանդո Ռեյ՝ գլխավոր բժիշկ
  • Խուան Լուիս Գալիարդո՝ Գվիդո
  • Լուիս Մարին՝լիբիացի սպա
  • Ջուզեպպե Մաֆիոլի՝ դոկտոր Արիգի
  • Պիլար Գոմես Ֆերրեր՝ քույր Թերեզա
  • Պատրիցիա Դե Կլարա՝ քույր Կատերինա
  • Տերեսա Ռաբալ՝ Լիզա
  • Վալենտինե՝ Մարտինա
  • Թինա Օմոն՝ սենյորա Ռիչչի
  • Անտոնիո Ալֆոնսո՝ Ջինո
  • Ալդո Ֆարինա՝ Վալենցանի
  • Ալեսսանդրա Մուսսոլինի՝ քույր Գերմանան մանկության տարիներին

ՊրեմիերաԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել