Կարլո Պոնտի (իտալ.՝ Carlo Ponti, դեկտեմբերի 11, 1912(1912-12-11)[1][2][3][…], Մաջենտա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 10, 2007(2007-01-10)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4]), իտալացի կինոռեժիսոր։

Կարլո Պոնտի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1912(1912-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄաջենտա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 10, 2007(2007-01-10)[1][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինՍոֆի Լորեն և Giuliana Fiastri?
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
և Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
ԵրեխաներCarlo Ponti?, Էդոարդո Պոնտին, Guendalina Ponti? և Alex Ponti?
 Carlo Ponti (producer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարլո Պոնտին ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 11-ին, Իտալիայի Մաջենտա քաղաքում։ Պոնտին իրավաբանություն է սովորել Միլանի համալսարանում։ Նա սկսել է կինոարտադրությամբ զբաղվել 1941 թվականին և իր կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 140 կինոնկարների ստեղծմանը, որոնց թվում էին Ֆեդերիկա Ֆելինիի (Ճանապարհ), Վիտորիո Դե Սիկայի (Նեապոլի ոսկին), Դևիդ Լինի, Միքելանջելո Անտոնիոնի ֆիլմերը, ինչպես նաև իտալական և համաշխարհային կինոյի շատ այլ ճանաչված դասականների ֆիլմերում։

Կարլո Պոնտիի երկրորդ կինը դերասանուհի Սոֆի Լորենն էր, որին նա դարձրել համաշխարհային աստղ։ Այս ամուսնության ընթացքում նա ունեցել է երկու որդի` դիրիժոր Կարլո Պոնտի կրտսերը և Էդուարդո Պոնտին ՝ կինոռեժիսոր։ Առաջին ամուսնությունից որդին` Ալեսանդրոն նույնպես կինոռեժիսոր է։

Կարլո Պոնտին մահացել է 2007 թվականի հունվարի 10-ին `Շվեյցարիայի Ժնև քաղաքում 94 տարեկան հասակում թոքերի հիվանդությունից։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

1954 - Ճանապարհ

1954 - Նեապոլի ոսկին

1956 - Պատերազմ և խաղաղություն

1958 - Այդպիսի կին

1960 - Չոչարա

1961 - Կինը կին է

1961 - Լեոն Մորեն, քահանա

1962 - Բոկաչո 70

1962 - Մատնիչը

1962 -Ալթոնայի ճգնավորները

1963 - Երեկ, այսօր, վաղը

1963 - Արհամարհանք

1964 - Ամուսնություն իտալական ձևով

1965 - Տասներորդ զոհը

1965 - Բժիշկ Ժիվագո

1966 - Լուսանկարների խոշորացում

1967 - Հրշեջների պարահանդես

1968 - Սիրահարներ

1972 - Սպիտակ, կարմիր և ...

1973 - Ջորդանո Բրունո

1974 - Ուղևորություն

1974 - Գազան

1975 - Բրավո, Տիկնիկ

1975 - Մասնագիտությունը Լրագրող

1976 - Զզվելի, կեղտոտ, չար

1976 - Կասանդրայի լեռնանցք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12921518X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլո Պոնտի» հոդվածին։