Բացել գլխավոր ցանկը

Ուոլթեր Մատաու (անգլ.՝ Walter Matthau, իրական անունը՝ Ուոլթեր Ջոն Մատոու, Walter John Matthow, հոկտեմբերի 1, 1920, Նյու Յորքհուլիսի 1, 2000, Սանտա Մոնիկա), ամերիկացի դերասան-կատակերգու, որը 1967 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Հաջողության ազարտ» ֆիլմում կատարած «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար։

Ուոլթեր Մատաու
Walter Matthau in Charade 2.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1920(1920-10-01)[1][2][3][3][4][5][6][7]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
Մահացել էհուլիսի 1, 2000(2000-07-01)[9][1][2][3][3][4][5][6][7] (79 տարեկանում)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]
ԿրթությունՆոր Դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կատակերգու և դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Քերոլ Գրեյս
Երեխա(ներ)Չարլզ Մատաու
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Տոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար և Օսկար
matthau.com/walter-matthau/

ԿենսագրությունԽմբագրել

Դերասանը ծնվել է Մանհեթենում Ռուսական կայսրությունից գաղթած (ներկայիս Ուկրաինայից և Լիտվայից[10][11][12]) հրեաների ընտանիքում։ Ծառայել է Ջիմի Ստյուարտի հետ միասին, որոշակի հաջողություններ է գրանցել Բրոդվեյի թատրոնում և երկու անգամ նվաճել է «Թոնի» թատերական մրցանակը։

Մինչև 1966 թվականը Մատաուն խաղացել է այնպիսի աստղերի մասնակցությամբ ֆիլմերում, ինչպիսիք են Բերթ Լանքասթերը, Քերի Գրանթը և Օդրի Հեփբերնը («Շարադա»), Ինգրիդ Բերգմանը («Կակտուսի ծաղիկ»)։ Սակայն իրական ճանաչում է ձեռք բերել «Հաջողության ազարտ» (1966) ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղացել է հանրահայտ կատակերգու Ջեք Լեմոնի հետ միասին։ Այս ֆիլմը Մատաուին «Օսկար» մրցանակն է բերել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

1968 թվականին Մատաուն կրկին Լեմոնի հետ միասին նկարահանվել է Նիլ Սայմոնի «Տարօրինակ զույգ» հանրահայտ կինոտարբերակում։ Դրան հաջորդել են ևս ութ ֆիլմեր նրանց մասնակցությամբ։ Նկարահանման հրապարակի սահմաններից դուրս Մատաուն և Լեմոնը եղել են լավագույն ընկերներ։ Իրենց համատեղ վերջին աշխատանքների թվում են «Հնամյա փնթփնթողները» (1993) և «Հնամյա փնթփնթողները վերադարձել են» (1995) կատակերգությունները, որում նրանց է միացել նաև դերասանուհի Սոֆի Լորենը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
  8. 8,0 8,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118813986 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  9. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. Stone Judy (September 8, 1968)։ «Matthau – A Sex Symbol Or a Jewish Mother?»։ Նյու Յորք Թայմս (NYTimes.com)։ Վերցված է 2014-02-03 subscription required
  11. «Walter Matthau profile at»։ Filmreference.com։ Վերցված է 2014-02-03 
  12. Gussow Mel (July 2, 2000)։ «Walter Matthau, 79, Rumpled Star and Comic Icon, Dies»։ The New York Times (NYTimes.com)։ Վերցված է 2014-02-03 

Արտաքին հղումներԽմբագրել