Արևածաղիկներ (ֆիլմ)
«Արևածաղիկներ», խորհրդաիտալական համատեղ նկարահանված կինոնկար Սոֆի Լորենի և Մարչելլո Մաստրոյանիի մասնակցությամբ։
Արևածաղիկներ իտալ.՝ I girasoli | |
---|---|
Արևածաղիկներ ֆիլմի պաստառը | |
Երկիր | Ֆրանսիա Իտալիա ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, մելոդրամա և մելոդրամա |
Թվական | 1970 |
Լեզու | իտալերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Վիտտորիո դե Սիկա[1][2][3] |
Պրոդյուսեր | Կարլո Պոնտի, Արթուր Կոն և Ջոզեֆ Լեին |
Սցենարի հեղինակ | Տոնինո Գուերա, Չեզարե Ձավատինի և Գեորգի Մդիվանի |
Դերակատարներ | Սոֆի Լորեն[2][3][4], Մարչելլո Մաստրոյանի[2][3][4], Լյուդմիլա Սավելևա, Աննա Կարենա[3][4], Ջերմանո Լոնգո[3][4], Գլաուկո Օնորատո[3][4], Սիլվանո Տրամկուիլի[3][4], Մարիսա Տրասերսի[3][4], Պիպպո Ստարնացցա[4], Դինո Պերետտի[4], Ալլա Բուդնիցկայա[5] և Վալենտինա Անանինա[5] |
Օպերատոր | Ջուզեպե Ռոտունո |
Երաժշտություն | Հենրի Մանչինի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 107 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 26818 |
Sunflower (1970 film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալուհի Ջովաննան հանդիպում է զինվոր Անտոնիոյի հետ, ում պատրաստում են ուղարկել Աֆրիկա՝ ռազմաճակատ։ Երկու երիտասարդների մեջ առաջանում են ռոմանտիկ հարաբերություններ, և սիրահար զույգը ամուսնանում է։ Կարճատև արձակուրդից հետո Անտոնիոն ընկնում է Աֆրիկա, որտեղ և անհետ կորչում է։
Ջովանան ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր սիրելի ամուսնուն։ Նույնիսկ շատ տարիներ անց, պատերազմի ավարտից հետո էլ, նա փնտրում է ամուսնուն։ Այդ առիթով մեկնում է ԽՍՀՄ։ Պարզվում է, որ Անտոնիոն ողջ է և ունի ռուս կին․․․
Դերերում
խմբագրելԴերասան | Դերը |
---|---|
Սոֆի Լորեն | Ջովաննա |
Մարչելլո Մաստրոյանի | Անտոնիո |
Լյուդմիլա Սավելևա | Մաշա |
Գունար Ցիլինսկի | խորհրդային նախարարության աշխատակից |
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրել- Դավիդ դի Դոնաթելլո մրցանակ լավագույն դերասանուհուն[6]
- «Օսկար» մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի նկարահանումները կատարվել են Խորհրդային Միության տարածքում։ Այն հատվածը, որտեղ Սոֆի Լորենը հարցուփորձ է անում ամուսնու մասին, նկարահանվել է Զախարկովոյում[7]։
- Նախատեսված էր, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է 1970 թվականի մարտի 8֊ին Մոսկվայում, սակայն տեղի ունեցավ նույն թվականի մարտի 13֊ին Հռոմում։
- Մոսկովյան նկարահանումից մի կադրում երևում են մետրոյի «Վորոբյովիե գորի» կայարանը, ԳՈՒՄ֊ը, Միքայել հրեշտակապետ եկեղեցին Տրոպարյովում։
- Ֆիլմում հնչում է Միխայիլ Սվետլովի «Իտալացին» (1943) բանաստեղծությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0065782/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=125516.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.filmaffinity.com/en/film167024.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.imdb.com/title/tt0065782/fullcredits
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Premi David di Donatello / I girasoli(չաշխատող հղում) (իտալ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իտալական կինեմատոգրաֆիայի հետ համագործակցելը կատարյալ խաբեություն է» «Коммерсантъ» թեթի հոդված
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևածաղիկներ (ֆիլմ)» հոդվածին։ |