Սաբանտույ (թաթ.՝ сабантуй, сабан туе, բաշկիրերեն՝ һабантуй — «գութանի տոն»), թաթարների և բաշկիրների գարնանային դաշտային աշխատանքի ավարտի ամենամյա ազգային տոնը[1][2][3]։ Նման տոները գոյություն ունեն ինչպես Պովոլժիեի ժողովուրդների (չուվաշներ, մարիներ, մորդվաներ, ուդմուրտներ), այնպես էլ Կովկասի որոշ թյուրքական (բալկարցիներ և նոգայցիներ) ժողովուրդների մոտ, սակայն նրանք ունեն իրենց առանձնահատկությունները[4]։

Սաբանտույ
Изображение логотипа
Տեսակտոն
Երկիր Ռուսաստան
 Sabantuy Վիքիպահեստում

Կան և որոշ տարբերություններ սաբանտույի տոնակատարության անվանման և տոնելու առանձնահատկությունների մեջ բաշկիր և թաթար տարբեր էթնիկական խմբերի մոտ։

Ծագումնաբանություն

խմբագրել

Սաբանիթը թարգմանվում է թյուրքերեն լեզվից (թաթ.՝ сабантуй, сабан туе и բաշկիրերեն՝ hабантуй) որպես «գութանի հարսանիք (հանդիսություն)», սաբան` գութան և տույ` տոն, հարսանիք[5][6]։ Թաթարների շրջանում տարածվել է նաև Сабан бәйрәме անունը (բայրամը նշանակում է նաև «տոն»)։

Նմանատիպ տոներ

խմբագրել

Չուվաշների մոտ կա սաբանտույի հետ ընդհանուր արմատներ ունեցող նման տոն, որը նախկինում կոչվում էր չուվաշերեն՝ сухат — «հերկ» (վերին չուվաշներ) և չուվաշերեն՝ сапан туйĕ — «գութանի տոն» կամ сапан (ներքին չուվաշներ), այժմ այն միացյալ կոչվում է Ակատույ (չուվաշերեն՝ акатуй)[7]:

Նմանատիպ ծագումնաբանություն ունի մարիական նույն տոնի անունը՝ Ագապայրեմ[8]։

Թաթարստանի մորդվաների նմանատիպ տոնը՝ Բալթայը[9], ունի թաթարական ծագումնաբանություն և նշանակում է «մեղրի տոն»։

Նմանատիպ տոն ուդմ.՝ Гербер գոյություն ունի ուդմուրտների մոտ[10]։

Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, բալկարցիները և նոգայցիները նույնպես տոնում են նման տոն, որը նրանք կոչում են Սաբանտա[11]։ Նույն բառով են անվանում նմանատիպ տոնև նաև ղազախները[12]։

Ժամանակակից ռուսերենում «Սաբանտույ» անունը դարձել է հասարակ անուն և հաճախ նշանակում է ցանկացած (պարտադիր չէ տոնական) խնջույք։

Սաբանտույի պատմություն

խմբագրել

Սաբանտուի տոնի սկիզբը գնում է հին ժամանակներ և կապված է հողային պաշտամունքի հետ։ Այս ծիսակարգի սկզբնական նպատակը, հավանաբար, եղել է պտղաբերության հոգիների սիրաշահումը, որպեսզի նպաստեն նոր տարում լավ բերքի ստացմանը[13]։

Առաջին անգամ տոնը նկարագրված է 921 թվականին արաբ ճանապարհորդ Իբն Ֆադլանի կողմից, որը ժամանել էր Թաթարստանի Բուլգար քաղաք որպես Բաղդադի դեսպան[14]։

1979 թվականին Ֆ.Ս. Խակիմզյանովի կողմից Թաթարստանի Ալեքսեևսկի շրջանում հայտնաբերվել է բուլղարական ժամանակաշրջանի միակ տապանագիրը,որը թվագրված է 1292 թվականին և ունի «saban tuj kon ATI»՝ «Սաբանտույի օրօր» մակագրությունը, որը վկայում է, որ տոնակատարությունը նշվել է դեռևս Վոլգյան Բուլղարիայի ժամանակաշրջանում[15]։

Չնայած այն հանգամանքին, որ բաշկիրների մոտ «Һabantuy»-ը հայտնվել է հեռավոր հեթանոսական անցյալում, որպես հնագույն հողագործական տոներից մեկը[16], առաջին անգամ գրավոր արձանագրվել է XVIII դարում ռուս բառարանագիր, բնագետ և ճանապարհորդ Իվան Լեպյոխինի և գերմանացի ազգագրագետ, գիտնական Գեորգի Յոհան Գոթլիբի ճամփորդական գրառումներում[17]։

Բաշկիրների մոտ ծիսակարգը տեղի է ունեցել հետևյալ կերպ. նրանք ջրով ցողում էին հողերը, դաշտերը, բակը, խոտերը, անասուններին։ հայտնի է նաև «Һaban butҡaһy» ծեսը (գութանի շիլա), որի նպատակն էր հացազգիներից շիլայի պատրաստումը և դրանով հողագործներին, տարեց մարդկանց, երեխաներին հյուրասիրելը։

[1]

Սաբանտույ
 
Թաթարստանի և Ռուսաստանի նախագահներ Մ.Շ.Շայմիեվը Վ.Վ.Պուտինը Կազանի սաբանտույի ժամանակ, 2000
Թաթարստանի և Ռուսաստանի նախագահներ Մ.Շ.Շայմիեվը Վ.Վ.Պուտինը Կազանի սաբանտույի ժամանակ, 2000  
 
Վ.Վ.Պուտինը Կազանի սաբանտույի ժամանակ, 2000
Վ.Վ.Պուտինը Կազանի սաբանտույի ժամանակ, 2000  
 
Բաթիրը Ուֆայի սաբանտույի ժամանակ մրցանակով, 2001
Բաթիրը Ուֆայի սաբանտույի ժամանակ մրցանակով, 2001  
 
Սաբանտույ Նաբերեժնիե Չելնի քաղաքի սաբանտույի ժամանակ, 2007
Սաբանտույ Նաբերեժնիե Չելնի քաղաքի սաբանտույի ժամանակ, 2007  
 
Թաթարստանի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Ն.Միննիխանովը և Դ.Ա.Մեդվեդևը Կազանի սաբանտույի ժամանակ, 2011
Թաթարստանի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Ն.Միննիխանովը և Դ.Ա.Մեդվեդևը Կազանի սաբանտույի ժամանակ, 2011  
 
Դ.Ա.Մեդվեդևը Կազանի սաբանտույի ժամանակ, 2011
Դ.Ա.Մեդվեդևը Կազանի սաբանտույի ժամանակ, 2011  
 
Կուրեշ սաբանտույի տոնի ժամանակ։ Հաղթանակի պարկ, ք. Ուլյանովսկ, 2012
Կուրեշ սաբանտույի տոնի ժամանակ։ Հաղթանակի պարկ, ք. Ուլյանովսկ, 2012  
 
Սաբանտույը Նիկոլո-Բերյոզովկայում, Բաշկորտոստան, 2011
 
Ձիարշավներ սայլերով
Ձիարշավներ սայլերով  
 
Ձողի մագլցում
Ձողի մագլցում  
 
Սաբանտույի հերոսի գլխավոր մրցանակը
Սաբանտույի հերոսի գլխավոր մրցանակը  
 
Վազք դույլերի լծակով
Վազք դույլերի լծակով  
 
Վազք դույլերի լծակով
Վազք դույլերի լծակով  
 
Վազք պարկերով
Վազք պարկերով  
 
Ամանեղենի կոտրում
Ամանեղենի կոտրում  
 
Կուրեշի մարտ
Կուրեշի մարտ  
 
Մարտ պարկերով
Մարտ պարկերով  
 
Կեռ ձող
Կեռ ձող  
 
Ժողովրդական արվեստի ցուցահանդես
Ժողովրդական արվեստի ցուցահանդես  
 
Սաբանտույի գլխավոր հաղթողը ոչխարի հետ
Սաբանտույի գլխավոր հաղթողը ոչխարի հետ  

Դաշնային սաբանտույ

խմբագրել

Դաշնային սաբանտույ (թաթ.՝ Федераль сабан туе, բաշկիրերեն՝ Федераль һабантуй), ազգային տոն, անցկացվող դաշնային (համառուսաստանյան) մակարդակով։

Սաբանտույ ազգային դաշնային տոնն անց է կացվել հետևյալ քաղաքներում.

Համառուսաստանյան գյուղական սաբանտույ

խմբագրել

Համառուսաստանյան գյուղական սաբանտույի հիմնադիրներն են Թաթարների համաշխարհային կոնգրեսի գործադիր կոմիտեն, Ռուսաստանի թաթարական գյուղերի ասոցիացիան և Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը։

I (29 մայիսի 2010 թվական) — գ. Ալկինո (Պոխվիստնևսկի շրջան, Սամարայի մարզ)

II (19 հունիսի 2011 թվական) — գ. Շիգիրդան (Բատիրևսկի շրջան, Չուվաշիա)

III (7 հուլիսի 2012 թվական) — գ. Դուբրովկա (Կրասնոարմեյսկի շրջան, Չելյաբինսկի մարզ)

IV (29 հունիսի 2013 թվական) — գ. Բարդա (Բարդիմսկի շրջան, Պերմի երկրամաս)

V (24 մայիսի 2014 թվական) — գ. Մալիե Չապուրնիկի (Սվետլոյարսկի շրջան, Վոլգոգրադի մարզ)

VI — գ. Տատարսկայա Կարգալա (Սամարայի շրջան, Օրենբուրգի մարզ)

VII — գ. Ստարայա Կուլատկա (Ուլյանովսկի մարզ)

VIII (22 հուլիսի 2017 թվական) — գ. Սրեդնյայա Ելյուզան (Պենզայի մարզ)

IX (14 հուլիսի 2018 թվական) — գ. Ալմենևո (Կուրգանի մարզ)[18]։

Համաեվրոպական սաբանտույ

խմբագրել

Համաեվրոպական սաբանտույը (թաթ.՝ Европа сабан туе, բաշկիրերեն՝ Европа һабантуйы) ազգային տոն է, որը տեղի է ունենում միջազգային մակարդակով։

Ազգային համաեվրոպական սաբանտույ տոնը անց է կացվել հետևյալ քաղաքներում.

I (7 հունիսի 2014 թվական) — Ռիգա (Լատվիա)

II (19-21 հունիսի 2015 թվական) — Բեռլին (Գերմանիա)

III (2016 թվական) — Մեծ Բրիտանիա

IV (2017 թվական) — Փարիզ (Ֆրանսիա)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Статья Сабантуй в Энциклопедии Челябинск
  2. Статья Сабантуй в Большом энциклопедическом словаре
  3. Шипова Е. И. Словарь тюркизмов в русском языке. Алма-Ата: Наука, 1976, С. 268.
  4. Уразманова Р. К. Обряды и праздники татар Поволжья и Урала (Годовой цикл. XIX — нач. XX века). Историко-этнографический атлас татарского народа. Казань: Изд-во ПИК «Дом печати», 2001. С. 50., Никишенков А. А. Традиционный этикет народов России. XIX — начало XX вв. М.: Старый сад, 1999, С.77, Кучемезов Б. Х. Земледелие у балкарцев //Этнографическое обозрение. 2001, № 1. С. 73.
  5. сабантуй (происхождение сабантуй, этимология сабантуй) " Этимологический словарь русского языка. Фасмер Макс (online версия) " Русский язык " Classes.ru
  6. Сабантуй в Энциклопедии Челябинск
  7. [1]
  8. Агапайрем — место встреч
  9. Балтай — праздник мёда и масла(չաշխատող հղում)
  10. «Гербер: о традиционном летнем празднике удмуртов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Традиции народов КБР
  12. «1gb.ru хостинг — первая страница». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  13. Уразманова Р. К. Современные обряды татарского народа (Историко-этнографическое исследование). — Казань: Татарское кн. изд-во, 1984, С.52.
  14. ТАСС — Сабантуй собрал в Троицке тысячи гостей с Урала, из Татарии, Башкирии и Казахстана
  15. Шарафутдинов Д. Общеболгарские исторические корни Сабантуя // Гасырлар авазы — Эхо веков. — 2008. — № 1. — ISSN 2073-7483. Архивировано из первоисточника 22 Մարտի 2016.
  16. https://kitaptar.bashkort.org/files.pdf(չաշխատող հղում) Мировоззренческое, этическое и эстетическое измерения башкирских народных праздников. С.63
  17. «Мифоритуальные основы башкирского праздника «САБАНТУЙ»: Исследования З. Г. Аминева УРГАЗА.ru Статьи и исследования 2011-09-08 00_10_31». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «http://almenevo-sabantui2018.ru» (անգլերեն). almenevo-sabantui2018.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբանտույ» հոդվածին։