«Բուլգար» հյուրանոց (թաթ.՝ «Болгар» кунакханәсе), կորսված և վերակառուցված պատմական շենք Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան), Հինթաթարական արվարձանում, Թաթարստան և Մոսկովյան փողոցների անկյունում, տուն 14/59։ Կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1]։

Բուլգար
Նոր կառուցված շենքը
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1866
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը որպես եկամտաբեր տուն կառուցվել է 1866 թվականին վաճառական Իբրագիմ Իսխակովիչ Ապակովի պատվերով ճարտարապետ Պ. Ի. Ռոմանովի նախագծով։ Վաճառականի ժառանգորդը՝ միակ դուստր Մարիամ Իբրագիմովնա Շամիլը, 1897 թվականին տունը վաճառել է վաճառական Ախմետ Գալիևիչ Խուսաինովին, իսկ նա էլ՝ առաջին գիլդիայի վաճառական Շակիր Մուխամետզյանովիչ Կազակովին։ «Բուլգար» հյուրանոցը գտնվում էր տան այն հատվածում, որը վարձակալում էր Ֆատկուլա Ախմադուլինը։ Համարները ժողովրդականություն էին վայելում թաթար մտավորականության շրջանում։ Առաջին հարկում գտնվում էին խանութներ և «Մագարիֆ» («Լուսավորություն») հրատարակչությունը։ Թաթար բանաստեղծ Գաբդուլլա Տուկայն այս հյուրանոցում ապրել է 1907-1912 թվականներին՝ այդ ընթացքում ստեղծելով իր լավագույն գործերից մի քանիսը։ 1909-1914 թվականներին համարներում ապրել է նկարիչ և ռեժիսոր Վալիուլա Մուրտազինը։ Այլ հայտնի հյուրերից էին հեղափոխական Մուլանուր Վախիտովը, բանաստեղծ Սագիտ Ռամիևը, պատմաբան Գաբդելբարի Բատալը (Աբդուլա Բատալ-Տայմաս)։ Բացի այդ, շենքում գործում էին Շարաֆ եղբայրների «Ուռնյակ» տպարանը, «Էլ-Իսլահ» («Բարեփոխում»), «Յուլդուզ» («Աստղ») թերթերի, «Յալտ-Յոլտ» («Փայլակ») հումորային ամսագրի խմբագրությունները[1]։

Չնայած հասարակության բողոքներին, պատմական շենքն ամբողջությամբ քանդվել է 2008 թվականին՝ բնակելի համալիր կառուցելու համար և փոխարինվել է նորակառույցով, որը վերարտադրում է հին շենքի ճակատների տեսքը։ Միևնույն ժամանակ, նոր շենքն ունի այլ պլանավորում և բակի կողմից գտնվող զանգվածեղ բազմահարկ ապակեպատ շինություն[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Շեղատված անկյունով եռահարկ երկար անկյունային շինությունը պսակված էր Կազանի խորհրդանիշ Զիլանտի պատկերով աշտարակիկով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Дом И. И. Апакова — М. Н. Казакова. Гостиница «Булгар», 1866 г., архитектор П. И. Романов // {{{заглавие}}} / гл. ред. Тарунов А. М.. — М.: НИИЦентр, 2018. — С. 605—606. — 984 с. — ISBN 978-5-902156-43-7