Ռիչարդ Նաթանիել Ռայթ (անգլ.՝ Richard Nathaniel Wright, սեպտեմբերի 4, 1908(1908-09-04)[1][2][3][…], Նատչեզ, Միսսիսիպի, ԱՄՆ[4][5] և Roxie, Ֆրանկլին շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[6] - նոյեմբերի 28, 1960(1960-11-28)[1][2][3][…], Փարիզ), ամերիկացի վեպերի, պատմվածքների, բանաստեղծությունների և գիտահանրամատչելի գրականության հեղինակ։ Նրա գրականության մեծ մասը վերաբերում է ռասայական թեմաներին, մասնավորապես կապված աֆրոամերիկացիների ծանր վիճակի հետ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի կեսերը, ովքեր խտրականության և բռնության ենթարկվեցին Հարավում և Հյուսիսում։ Գրականագետները կարծում են, որ նրա աշխատանքը օգնեց փոխել ռասսայական փոխահարաբերությունները ԱՄՆ-ում 20-րդ դարի կեսերին[12]։

Ռիչարդ Ռայթ
Ծննդյան անունանգլ.՝ Richard Nathaniel Wright
Ծնվել էսեպտեմբերի 4, 1908(1908-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրՆատչեզ, Միսսիսիպի, ԱՄՆ[4][5] կամ Roxie, Ֆրանկլին շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[6]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1960(1960-11-28)[1][2][3][…] (52 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[7][8] և Grave of Wright
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, ինքնակենսագիր, վիպասան, գրող և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[9]
ԿրթությունLanier High School?
Ժանրերինքնակենսագրություն և վեպ
Ուշագրավ աշխատանքներUncle Tom's Children?, Native Son?, Black Boy? և The Outsider?
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն[10]
Պարգևներ
 Richard Wright (author) Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մանկությունը հարավում խմբագրել

 
Միսիսիպի նահանգի Նատչեզ քաղաքում պատմական նշան է նվիրված Ռիչարդ Ուայլթին, որը ծնվել է քաղաքի մերձակայքում

Ռիչարդ Ռայթի "Սևամորթ տղա" հուշագրություններն ընդգրկում են 1912 թ․ մինչև 1936 թ․ մայիս ընկած ժամանակահատվածը[13]։ Ռիչարդ Նաթանիել Ռայթը ծնվել է 1908 թ․ սեպտեմբերի 4-ին Ռուկերի պլանտացիայում ՝ Ռոքսի երկաթուղային քաղաքի և Միսիսիպի նահանգի Նաթչեզ մեծ գետային քաղաքի միջև[14]։ Նա Նաթան Ռայլթի որդին էր (1880–1940), որը կալվածատեր էր, և նրա մայրը՝ Էլլա Ուիլսոնը, (1884-1959[15]) ուսուցչուհի էր։ Նրա ծնողները քաղաքացիական պատերազմից հետո են ծնվել։ Նրա տատիկներն ու պապիկները ծնվել են ստրկության մեջ[14] և ազատ են արձակվել պատերազմի արդյունքում[14][16]։ Նրա պապերը մասնակցել են Ամերիկայի քաղաքացիական պատերազմին և ծառայության միջոցով ձեռք բերել ազատություն։ Նրա հայրական պապը՝ Նաթան Ռայթը, (1842–1904) ծառայել է Միացյալ Նահանգներում, իսկ նրա մորական պապը ՝ Ռիչարդ Վիլսոնը, (1847–1921) փախել է Հարավային ստրկությունից 1865 թ․ ապրիլին[17]։

Ռիչարդի հայրը լքեց ընտանիքը, երբ Ռիչարդը 6 տարեկան էր, և նա 25 տարի չտեսավ Ռիչարդին։ 1911 կամ 1912 թ․ Էլլան տեղափոխվեց Միսիսիպի նահանգի Նատչեզ քաղաք՝ իր ծնողների մոտ լինելու համար։ Տատիկի տանը ապրելիս Ռայթը պատահաբար հրկիզեց տունը։ Ռայթի մայրն այնքան զայրացած էր, որ ծեծեց Ռայթին, մինչ նա կորցրեց գիտակցությունը[18][19]։ 1915 թ․ Էլլան կարճ ժամանակով իր տղաներին գցեց մեթոդիստների մանկատուն[18][20]։ Հետո նա ընդունվեց Մեմֆիսում գտնվող Հոուի ինստիտուտը 1915-1916 թ․[14]։ 1916 թ․ նրա մայրը իր քրոջ Մեգիի և նրա ամուսնու Սիլաս Հոսկինսի հետ (ծնվել է 1882 թ․) տեղափոխվեց Արկանզաս նահանգի Էլեյն քաղաք՝ Ռիչարդի և իր կրտսեր եղբոր հետ ապրելու։ Արկանզասի այս հատվածը գտնվում էր Միսիսիպի Դելտայում, որտեղ նախկինում բամբակյա տնկարկներ էին։ Ռայթերը ստիպված էին փախչել այն բանից հետո, երբ Սիլաս Հոսկինսը «անհետացավ». ասում են, որ նա սպանվել է սպիտակամորթ տղամարդու կողմից, որը երազում էր իր հաջող բիզնեսի մասին[21]։ Մոր կաթվածից անգործունակ դառնալուց հետո, Ռիչարդը բաժանվեց իր կրտսեր եղբորից և կարճ ժամանակ ապրեց իր քեռի Քլարկ Ուիլսոնի և մորաքույր Ջոդիի հետ Միսիսիպի նահանգի Գրինվուդ քաղաքում[14]։ Տասներկու տարեկանում նա դեռ մեկ ամբողջական ուսումնական տարին չէր հասցրել ավարտել։ Շուտով Ռիչարդն իր կրտսեր եղբոր և մոր հետ վերադարձավ մայրական տատիկի տուն, որը գտնվում էր Միսիսիպի նահանգի մայրաքաղաք Ջեքսոնում, որտեղ նա ապրել է 1920 թ․ սկզբից մինչև 1925 թ․ վերջը։ Նրա տատն ու պապը՝ դեռ բարկացած նրա վրա իրենց տունը հրկիզելու համար, բազմիցս ծեծում էին Ռայթին և նրա եղբորը[19]։ Բայց մինչ Ռայթն այնտեղ էր ապրում, վերջապես կարողացավ կանոնավոր կերպով դպրոց հաճախել։ 1920-1921 թ․ նա հաճախել է յոթօրյա ադվենտիստական դպրոց մորաքույր Ադիի հետ, որը ուսուցիչ էր աշխատում այդ դպրոցում[14][18]։ Մեկ տարի անց՝ տասներեք տարեկանում, նա ընդունվում է Ջիմ Հիլի հանրային դպրոցը 1921 թ․, որտեղ ընդամենը երկու շաբաթ անց փոխադրվում է վեցերորդ դասարան[22]։ Իր տատիկի և պապիկի՝ Յոթերորդ օրվա ադվենտիստական տանը Ռիչարդը թշվառ էր, հիմնականում այն պատճառով, որ իր վերահսկող մորաքույրն ու տատիկը փորձում էին ստիպել նրան աղոթել, որպեսզի կարողանար հոգևոր կապ հաստատել Աստծո հետ։ Ավելի ուշ Ռայթը սպառնաց տեղափոխվել տատիկի տանից, երբ նա շաբաթ օրը թույլ չէր տա աշխատել Ադվենտիստ շաբաթ եկեղեցում։ Հորաքրոջ և տատիկի ՝ նրան կառավարելու ամբարտավան որձերը նրան ստիպեցին թշնամանքով վերաբերել աստվածաշնչյան և քրիստոնեական ուսմունքներին՝ կյանքի խնդիրները լուծելու համար։ Այս թեման ներթափանցում էր նրա գրվածքներ ողջ կյանքի ընթացքում[22]։

Տասնհինգ տարեկանում՝ ութերորդ դասարանում սովորելու ընթացքում, Ռայթը տպագրեց իր առաջին պատմվածքըԴ «ժոխքի կիսաքարի վուդուն»-, տեղի սևամորթներիթհամար «Սադերն ռեջիստր» երթում։ Ոչ մի օրինակ չի պահպանվել[20]։ «Սևամորթ տղա» գրքի 7-րդ գլխում նա նկարագրում է,մոր ատմություն ըչմի արագործի մասին, էր որը փնտրում էր այրի կնոջ տունը[23]։

1923 թ.-ին՝ տարրական և ավագ դպրոցում գերազանց արդյունքներով սովորելուց հետո, Ռայթը ստացավ դասարանի ելույթ ունեցողի պաշտոնը Սմիթ Ռոբերտսոնի կրտսեր ավագ դպրոցում, որը նա ավարտեց 1925 թ․ մայիսին[14]։ Նրան հանձնարարված էր ելույթ գրել, որը պետք է կարդային հանրային լսարանում՝ ավարտական երեկոյի ժամանակ[24]։ Ավելի ուշ նրան կանչեցին տնօրենի գրասենյակ, որտեղ տնօրենը հանձնարարեց նրան, որպեսզի իր գրած ելույթը ներկայացնի իր իսկ գրածի փոխարեն։ Ռիչարդը, հակառակվելով տնօրենին, ասաց, որ մարդիկ գալիս են՝ ուսանողներին լսելու, և նա չի ներկայացնի տնօրենի գրած ելույթը։ Տնօրենը սպառնաց Ռիչարդին, որ թույլ չի տա ավարտել դպրոցը, եթե նա համառի, չնայած որ նա հանձնել էր բոլոր քննությունները։ Նա նաև փորձեց գայթակղել Ռիչարդին ուսուցիչ դառնալու հնարավորությունով։ Ռիչարդը կարողացավ համոզել բոլորին թույլ տալ իրեն կարդալ իր գրած խոսքերը[20]։

Այդ տարվա սեպտեմբերին Ռայթը գրանցվեց մաթեմատիկայի, անգլերենի և պատմության դասընթացների Նոր Լանիեր ավագ դպրոցում, որը կառուցվել է Lեքսոնում սևամորթ աշակերտների համար․ նահանգի դպրոցները առանձնացված էին Ջիմ Քրոուի օրենքներով։ Սակայն նա ստիպված էր դադարեցնել դասերը մի քանի շաբաթ անկանոն այցելությունից հետո, քանի որ նա պետք է գումար վաստակեր ընտանեկան ծախսերի համար[13][20]։

1925 թ․ նոյեմբերին 17 տարեկան հասակում Ռայթն ինքնուրույն տեղափոխվեց Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաք։ Այնտեղ նա հագեցրեց կարդալու ծարավը, քանի որ վերցնում էր սպիտակամորթների համար առանձնացված գրադարանից գրքեր՝ համոզելով, որ օգնում է մի սպիտակամորթի․ սա նաև հնարավորություն տվեց նրան մուտք ունենալ այնպիսի հրատարակություններ՝ ինչպիսիք են «Հարփերս», «Աթլենթիք մանթլի» և «Ամերիքան Մերկուրի»։

Նա պլանավորել էր, որ իր մայրը կգա և կապրի իր հետ, երբ նա կարողանա պահել նրան, և 1926 թվականին նրա մայրը և կրտսեր եղբայրը միացան նրան։ Դրանից կարճ ժամանակ անց Ռիչարդը որոշեց Ջիմ Քրոուի վարած տնտեսության հարավից հեռանալ և մեկնել Չիկագո։ Նրա ընտանիքը միացավ մեծ արտագաղթին, երբ տասնյակ հազարավոր սևամորթներ լքեցին հարավը, որպեսզի հնարավորություններ փնտրեն տնտեսապես ավելի բարեկեցիկ հյուսիսային և միջին արևմտյան արդյունաբերական քաղաքներում[20]։

Ռայթի մանկությունը Միսսիսիպիում, Թենեսիում և Արկանզասում ամերիկյան ռասիզմի մասին ամուր տպավորություններ է ձևավորել[25]։

Չափահասությունը Չիկագոյում խմբագրել

Ռայթը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Չիկագո 1927 թ․ և ստացան փոստային ծառայողի աշխատանք Միացյալ Նահանգներում[21]։ Հերթափոխերի արանքում նա ուսումնասիրում էր այլ գրողների, այդ թվում ՝ Հ.Լ. Մենկենին, որը տպավորություն թողեց՝ դիտարկելով ամերիկյան հարավը՝ որպես դժողքի մի տեսակ։ Երբ նա այնտեղ կորցրեց աշխատանքը Մեծ ճգնաժամի ժամանակ, Ռայթը ստիպված եղավ օգնության դիմել Դաշնային շտապ օգնության վարչությանը 1931 թ․[20]։ 1932 թ․ նա սկսեց հաճախել Ջոն Ռիդի ակումբի՝ Կոմունիստական կուսակցության գրական կազմակերպության ժողովներին[20]։ Ռայթը հարաբերություններ հաստատեց և կապվեց կուսակցության անդամների հետ։ Նա պաշտոնապես անդամագրվեց Կոմունիստական կուսակցությանը 1933 թ․ վերջին։ Որպես հեղափոխական բանաստեղծ՝ նա գրել է պրոլետարական բանաստեղծություններ (օրինակ՝ «Մենք կարմիր գրքերի կարմիր տերևներն ենք»)[20] «Նյու Մեսիս»-ի և այլ կոմունիստական հակում ունեցող պարբերականների համար։ Ջոն Ռիդի ակումբի Չիկագոյի մասնաճյուղում տեղի ունեցած իշխանության պայքարը հանգեցրել էր ակումբի ղեկավարության կազմալուծմանը։ Ռայթին ասվել էր, որ նա պետք է աջակցի ակումբի կուսակցության անդամներին, եթե ցանկանում է միանալ կուսակցությանը[26]։

1935 թ․ Ռայթը ավարտել է իր առաջին վեպի «Աղբահոր» բնագիրը, որը մերժվել է և հետմահու հրատարակվել որպես «Լորդ այսօր» 1963 թ․[21]։

1936 թ․ հունվարին նրա «Մեծ տղան լքում է տունը» պատմվածքն ընդունվել է «Նոր քարավան» և «Քեռի Թոմի երեխաները» անթոլոգիայում, որը նվիրված է սևամորթների գյուղական կյանքին[27]։

Նույն տարվա փետրվարին նա սկսեց համագործակցել Սևամորթների Ազգային Կոնգրեսի հետ։ Ապրիլին նա գլխավորեց հարավային կողմի գրողներ խումբը, որի անդամներն էին Առնա Բոնտեմպսը և Մարգարետ Ուոքերը։ Ռայթը ներկայացրեց որոշ քննադատական էսսեյներ և բանաստեղծություններ խմբին՝ քննադատության համար, և բարձրաձայն կարդաց իր մի քանի պատմվածքները։ Ակումբի միջոցով նա խմբագրեց «Ձախ ֆրոնտ» ամսագիրը, որը Կոմունիստական կուսակցությունը փակեց 1937 թ․՝ չնայած Ռայթի բազմիցս բողոքներին։ Այս ողջ ընթացքում Ռայթը շարունակում էր իր ներդրումն ունենալ «Նոր զանգվածներ» ամսագրում։

Գոհ լինելով Չիկագոյի սպիտակամորթ կոմունստնեիր հետ իր դրական հարաբերություններից՝ հետագայում Նյու Յորքում Ռայթը նվաստացավ մի քանի կուսակցության սպիտակամորթ անդամների կողմից, ովքեր չեղյալ հայտարարեցին նրա համար բնակարան գտնելու առաջարկը, երբ իմացան նրա ռասայի մասին։ Մի քանի սևամորթ կոմունիստներ Ռայթին անվանեցին «բուրժուական մտավորական»[28]։ Ռայթն, ըստ էության, ինքնուս էր։ Նա ստիպված էր դադարեցնել իր պետական կրթությունը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որպեսզի աջակցեր մորն ու եղբորը[29]։

Ռայթը պնդեց, որ երիտասարդ կոմունիստ գրողներին տեղ հատկացվեր՝ իրենց տաղանդները էլ ավելի զարգացնելու համար։ Նա զարգացրեց աշխատանքային հարաբերություններ մի սևամորթ ազգայնական կոմունիստի հետ, ինչը, իր դժգոհության, կուսակցության անդամների կողմից դրված վերաբերմունքի և սահմանափակումների հետ մեկտեղ, հանգեցրեց հասարակական վիճաբանության կուսակցության և դրա որոշ առաջատար անդամների հետ։ Ավելի ուշ Ռայթը նկարագրեց դրվագը իր գեղարվեստական կերպարի ՝ աֆրոամերիկացի կոմունիստ Բադի Նիլսոնի միջոցով, 1944 թ․ «Աթլանթիք մանթլի» ամսագրում տպագրված «Ես փորձեցի լինել կոմունիստ» էսսեում։ Այս տեքստը հատված էր նրա ինքնակենսագրությունից, որը պետք է հրատարակվեր որպես «Ամերիկյան սով», բայց հանվեց «Սևամորթ տղա-ի» իրական հրատարակությունից՝ «Ամսվա գիրք» ակումբի խնդրանքով[30]։ Իսկապես, կուսակցության հետ նրա հարաբերությունները վերածվեցին բռնության. Ռայթին դանակով սպառնացել էին քաղաքական հայացքներ կիսող գործընկերները, գործադուլ անողները դատապարտել էին որպես տրոցկիտ փողոցում, և նա ֆիզիկական բռնության էր ենթարկվել նախկին ընկերների կողմից, երբ նա փորձեց միանալ իրենց 1936 թ. մայիսի 1-ի երթի ընթացքում։

Կարիերա խմբագրել

1932 թ․ Չիկագոյում Ռայթը միացավ Գրողների Դաշնային Նախագծին և դարձավ ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ։ 1937 թ․ նա տեղափոխվեց Նյու Յորք և դարձավ «Ամենօրյա աշխատավոր» կոմունիստական օրաթերթի բյուրոյի ղեկավար[31]։ 1937-1938 թ․ նա ավելի քան 200 հոդված է գրել հրատարակության համար։ Սա նրան թույլ տվեց լույս սփռել իրեն հետաքրքրող պատմությունների և հարցերի վրա՝ լավ գրված արձակում բացահայտելու դեպրեսիայի դարաշրջանի Ամերիկան[32]։

Նա աշխատել է Գրողների դաշնային նախագիծի քաղաքի ուղեցույցի վրա՝ «Նյու Յորք համայնապատկեր» (1938), ինչպես նաև շարադրություն է գրել Հարլեմի մասին այս գրքի համար։ Ամռանը և աշնանը նա ավելի քան 200 հոդված է գրել «Ամենօրյա աշխատավոր» օրաթերթի համար և օգնել խմբագրել կարճաժամկետ «Նոր Մարտահրավեր» գրական ամսագիրը։ Այդ տարին նույնպես նշանակալի էր Ռայթի համար, քանի որ նա հանդիպեց և բարեկամացավ գրող Ռալֆ Էլիսոնի հետ, որը երկար տարիներ տևեց։ Նա արժանացավ «Պատմություն» ամսագրի 500 դոլարի առաջին մրցանակին իր «Կրակ և ամպ» պատմվածքի համար[33]։

1938-ի սկզբին՝ «Պատմություն» ամսագիր մրցանակը ստանալուց հետո, Ռայթը հետաձգեց «Լորդ այսօր» գրքի ստեղծումը և աշխատանքից հեռացրեց իր գրական գործակալ Ջոն Տրուստինին։ Նա վարձեց Պոլ Ռեյնոլդսին՝ բանաստեղծ Պոլ Լորենս Դանբարի հայտնի գործակալին, որը ներկայացնում էր նրան։ Մինչդեռ «Պատմություն» հրատարակչությունը «Հարփեր»-ին ներկայացրեց Ռայթի բոլոր մրցանակային պատմությունները գրքի համար, և «Հարփեր»-ը համաձայնեց հրատարակել ժողովածուն։

Ռայթը ազգային ուշադրության է արժանացել «Քեռի Թոմի երեխաները» խորագրով չորս պատմվածքների ժողովածուի համար 1938 թ․։ «Քեռի Թոմի երեխաները» պատմվածքի հրատարակությունն ու բարենպաստ ընդունելությունը բարելավեցին Ռայթի կարգավիճակը «Կոմունիստական» կուսակցության մեջ և հնարավորություն տվեցին նրան հաստատել ֆինանսական կայունություն։ Նա նշանակվեց «Նոր զանգվածներ» խմբագրական խորհրդի կազմում։ Գրենվիլ Հիքսը՝ հայտնի գրականագետ և կոմունիստների համախոհ, ներկայացրեց նրան թեյախմության ժամանակ Բոստոնում։ 1938 թ․ մայիսի 6-ին վաճառքից Ռայթին բավական գումար էր տրամադրվել Հարլեմ տեղափոխվելու համար, որտեղ նա սկսեց գրել «Հարազատ որդի» վեպը, որը նա հրատարակեց 1940 թ․։

Հիմնվելով իր պատմվածքների վրա՝ Ռայթը դիմեց Գուգենհայմի ընկերությանը, որը նրան կրթաթոշակ տրամադրեց՝ թույլ տալով ավարտել «Հարազատ որդի» վեպը։ Այդ ժամանակահատվածում նա սենյակ վարձեց Հերբերտի և Ջեյն Նյուտոնի տանը, որոնց Ռայթը գիտեր Չիկագոյից։ Նրանք տեղափոխվել էին Նյու Յորք և բնակվում էին Բրուքլինում գտնվող Լեֆերտս Փլեյսում՝ Ֆորտ Գրին թաղամասում[34] :

Հրապարակելուց հետո «Հարազատ որդի» վեպը «Ամսվա գիրք» hրատարակչության կողմից ընտրվեց որպես աֆրոամերիկացի հեղինակի առաջին գիրքը։ Դա համարձակ ընտրություն էր։ Գլխավոր հերոսը՝ Բիգեր Թոմասը, մի անձնավորություն էր, որը կապված էր այն սահմանափակումների հետ, որոնք հասարակությունը դնում էր աֆրոամերիկացիների վրա։ Նա ձեռք բերեց իր սեփական ազատ կամքը և ինքնաճանաչումը՝ միայն սարսափելի գործողություններ կատարելով։

Ռայթը քննադատվեց իր աշխատանքներում բռնության վրա կենտրոնանալու համար։ «Հարազատ որդի» վեպի դեպքում մարդիկ բողոքում էին, որ նա պատկերել է մի սևամորթի այնպիսի կերպարներով, որոնք կարծես հաստատում էին սպիտակամորթների վատագույն վախերը։ «Հարազատ որդի» վեպի հրատարակությանը հաջորդած ժամանակահատվածը ծանր ժամանակ էր Ռայթի համար։ 1940 թ․ հուլիսին նա մեկնում է Չիկագո՝ ուսումնասիրելու սևամորթների ժողովրդական պատմությունը։ Չիկագոյում գտնվելու ընթացքում նա Լենգսթոն Հյուզի, Առնա Բոնտեմփսի և Քլոդ ՄաքՔեյի հետ այցելեց ամերիկյան սևամորթների ցուցահանդեսին։

 
Մեծ Թոմասը (Կանադա Լիի) Օրիգոն Ուելսի «Հարազատ որդի» բեմադրության մեջ (1941)

Նա մեկնել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Չապել Հիլ քաղաք՝ համագործակցելու թատերագիր Փոլ Գրինի հետ «Հարազատ որդի» վեպի դրամատիկական ադապտացիայի շուրջ։ 1941 թ․ հունվարին Ռայթը ուշագրավ նվաճումների համար ստացավ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի հեղինակավոր Սպինգարի մեդալը։ Նրա «Հարազատ որդի» պիեսի բացումը եղել է 1941 թ․ մարտին Բրոդվեյում ռեժիսոր Օրսոն Ուելսի հետ և ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել։ Ռայթը նաև տեքստ է գրե ՝ ուղեկցելու Ռոսկամի ընտրած լուսանկարների հատորը, որոնք գրեթե ամբողջությամբ վերցված են Ֆերմայի անվտանգության վարչության ֆայլերից։ ՖԱԲ-ն վարձել է լավագույն լուսանկարիչներին՝ երկիր շրջելու և ամերիկացիներին լուսանկարելու համար։ Նրանց համատեղ աշխատանքը ՝ «Տասներկու միլիոն սև ձայներ. սևամորթների ժողովրդական պատմությունը Միացյալ Նահանգներում», լույս է տեսել 1941-ի հոկտեմբերին և արժանացել քննադատների գնահատականին։

Ռայթի «Սևամոթ տղա» պատմվածքը (1945 թ․) նկարագրում է նրա վաղ կյանքը Ռոքսում մինչև 19 տարեկան հասակում Չիկագո տեղափոխվելը։ Այն ներառում էր նրա բախումները ադվենտիստական ընտանիքի հետ, սպիտակամորթ գործատուների հետ ունեցած խնդիրները և սոցիալական մեկուսացումը։ Այն նաև նկարագրում է նրա մտավոր ճանապարհորդությունն այս մարտերի միջով։ 1977 թ․ հետմահու լույս տեսած «Ամերիկյան սով» գիրքը, ի սկզբանե, Ռայթի կողմից նախատեսվել էր որպես «Սևամորթ տղայի» երկրորդ հատոր։ 1991 Ամերիկայի գրադարանի հրատարակությունը վերջապես վերականգնեց գիրքը սկզբնական երկհատորյակի տեսքով։

«Ամերիկյան սով»-ը մանրամասնորեն ներկայացրել է Ռայթի մասնակցությունը Ջոն Ռիդի ակումբին և Կոմունիստական կուսակցությանը, որը նա թողել է 1942 թ․։ Գրքում ասվում էր, որ նա ավելի շուտ է հեռացել, բայց չի հայտարարել իր դուրս գալու մասին մինչև 1944 թ․[35]։ Գրքի վերականգնված ձևում Ռայթը օգտագործեց դիպտիչի կառուցվածքը՝ համեմատելու կազմակերպված կոմունիզմի հստակությունն ու անհանդուրժողականությունը, որը դատապարտում էր «բուրժուական» գրքերը և դրա որոշ անդամներ՝ ֆունդամենտալիստական կազմակերպված կրոնի նմանապես սահմանափակող հատկություններով։ Ռայթը հավանություն չտվեց Իոսիֆ Ստալինի Խորհրդային Միության Մեծ մաքրմանը, բայց նա շարունակում էր հավատալ ծայրահեղ ձախ ժողովրդավարական լուծումներին քաղաքական խնդիրների համար։

Ֆրանսիա խմբագրել

 
Փարիզի Մսյե Լե Պրենս փողոցում գտնվող Ռայթի նստավայրին նվիրված հուշատախտակ

Կանադայի Քվեբեկ քաղաքում մի քանի ամիս մնալուց հետո, ներառյալ երկարատև մնալը Օրլեյան կղզու Սայնտ-Պետրոնիլե գյուղում[36], Ռայթը տեղափոխվեց Փարիզ 1946 թ․։ Նա դարձավ մշտական արտագաղթած ամերիկացի[37]։

Փարիզում Ռայթը ընկերացավ ֆրանսիացի գրողներ Ժան Պոլ Սարտրի և Ալբերտ Կամյուի հետ, որոնց հետ ծանոթացել էր դեռ Նյու Յորքում[38]։ Սակայն, ինչպես նշել է Միշել Ֆաբրը, Ռայթի էքզիստենցիալիստական հակումների վրա ավելի շատ ազդել են Սյորեն Կիերկեգորը, Էդմունդ Հուսերլը և հատկապես Մարտին Հայդեգերը[39]։ 1946-ից 1951 թ, Ռայթի էքզիստենցիալիստական միտումների մասին Ֆաբրի փաստարկից հետո, Հյու Վուդսոնը ենթադրում է, որ Ռայթի ծանոթությունը Հուսերլի և Հայդեգերի հետ «Ռայթի համար Սարտրի էքզիստենցիալիզմի և մարքսիզմի սինթեզի անհամապատասխանության ուղղակի հետևանքն էր»։ Նրա Էկզիստենցիալիստական փուլը արտահայտվել է իր երկրորդ՝ «Օտար» (1953 թ․) վեպում, որը նկարագրում է աֆրոամերիկացի հերոսի մասնակցությունը Նյու Յորքի Կոմունիստական կուսակցությունում»[40]։ Նա նաև ընկերացավ արտասահմանցի հայրենակից գրողներ Չեսթեր Հիմսի և Ջեյմս Բոլդուինի հետ։ Վերջինիս հետ նրա հարաբերություններն ավարտվում էին դժվարությամբ այն բանից հետո, երբ Բոլդուինը հրատարակեց իր «Բոլորի բողոքական վեպը» շարադրությունը, որում նա քննադատում էր Բիգեր Թոմասի կերպարը որպես կարծրատիպային։ 1954 թ․ Ռայթը հրատարակեց «Վայրի տոն»-ը։

1947 թ․ Ֆրանսիայի քաղաքացի դառնալուց հետո Ռայթը շարունակեց ճանապարհորդել Եվրոպայով, Ասիայով և Աֆրիկայով։ Նա այս ուղևորություններից նյութ հավաքեց բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների համար։ 1949 թ․ Ռայթը մասնակցեց «Ձախողված Աստված» հակակոմունիստական անթոլոգիային։ Նրա շարադրությունը լույս է տեսել երեք տարի առաջ, որը վերցվել է «Սևամորթ տղա» պատմվացքի չհրապարակված մասից։ Նրան հրավիրեցին միանալու Մշակութային ազատության կոնգրեսին, որից նա հրաժարվեց ՝ ճիշտ կասկածելով, որ այն կապեր ունի Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Վախենալով աֆրոամերիկացիների և կոմունիստների միջև կապերից ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն Ռայթին հսկողության տակ էր պահում սկսած 1943 թ․։ 1950-ական թ․ կոմունիստական վախերի պատճառով Ռայթը հայտնվեց Հոլիվուդի կինոստուդիայի ղեկավարների ցուցակում։ Բայց 1950 թ․ նա նկարահանվեց «Հարազատ որդի» արգենտինական կինոնկարում՝ որպես դեռահաս Բիգեր Թոմաս (այդ ժամանակ Ռայթը 42 տարեկան էր)։

1953 թ․ կեսերին Ռայթը ուղևորվեց դեպի Ոսկե ափ, որտեղ Քվոմե Նքրուման երկիրը տանում էր Բրիտանական իշխանությունից դեպի անկախություն՝ այն հիմնադրելով որպես Գանա պետություն։ Նախքան Ռայթի Փարիզ վերադառնալը, նա գաղտնի զեկույց տվեց Աքրայում Միացյալ Նահանգների հյուպատոսությանը այն մասին, թե ինչ է նա իմացել Նքրումայի և նրա քաղաքական կուսակցության մասին։ Ռայթի Փարիզ վերադառնալուց հետո նա երկու անգամ հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցի հետ։ Սպայի զեկույցը ներառում էր այն, ինչ Ռայթը սովորել էր Նքրումիի խորհրդական Ջորջ Փադմորից Ոսկե ափի վերաբերյալ Նքրումիի ծրագրերի մասին անկախության ձեռքբերումից հետո։ Լոնդոնում ապրող Պադմորը Ռայթին լավ ընկեր էր համարում։ Ռայթի «Սև ուժ» գիրքը իր աֆրիկյան ճանապարհորդության մասին հրատարակվել է 1954 թ․։ Դրա հրատարակիչը Դենիս Դոբսոնն էր, որը նաև հրատարակել էր Փադմորի աշխատանքը[41]։

Որքան էլ քաղաքական դրդապատճառներով առաջնորդվեր Ռայթը, հաշվետու լինելով ամերիկացի պաշտոնյաներին, նա նաև ամերիկացի էր, որը ցանկանում էր մնալ արտասահմանում և նրանց հավանությանն արժանանալու կարիք ուներ, որպեսզի երկարացներ իր անձնագիրը։ Ռայթի կենսագիր Էդիսոն Գեյլի խոսքով ՝ մի քանի ամիս անց Ռայթը Փարիզում ամերիկյան դեսպանատանը պաշտոնյաների հետ խոսել էր այն մարդկանց մասին, որոնց հետ հանդիպել էր Կոմունիստական կուսակցությունում. այդ ժամանակ մարդիկ հետապնդվում էին ԱՄՆ-ում Սմիթի օրենքի համաձայն[42]։

Պատմաբան Քերոլ Փոլսգրովն ուսումնասիրել է, թե ինչու է Ռայթը, կարծես թե, քիչ ասելիք ունեցել ԱՄՆ-ում 1950-ական թ․ քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվացման մասին։ Նրա կարծիքով` Ռայթը գտնվում էր այն ազդեցության տակ, որը նրա ընկերը՝ Չեսթեր Հայմսը, անվանում էր «Արտասովոր ճնշում»՝ ԱՄՆ-ի մասին գրելուց խուսափելու համար[43]։ Երբ «Էբոնի» ամսագիրը հետաձգեց «Ես ընտրում եմ աքսորը» շարադրության տպագրումը, Ռայթը վերջապես առաջարկեց այն տպագրել «Սպիտակ պարբերական» ամսագրում[43]։

1955 թ․ Ռայթը այցելեց Ինդոնեզիա Բանդունգի կոնֆերենսի համար։ Նա իր դիտարկումները գրանցեց համաժողովի, ինչպես նաև Ինդոնեզիայի մշակութային պայմանների վերաբերյալ «Գունավոր վարագույրը. Զեկույց բանդունգի համաժողովի մասին» -ում։ Նորանկախ, նախկին գաղութային ժողովուրդների հետ այս հանդիպման ընձեռած հնարավորությունները ոգևորիչ էին Ռայթի համար։ Նա առնվազն երկու դասախոսություն կարդաց ինդոնեզական մշակութային խմբերի համար, այդ թվում՝ PEN միջազգային կազմակերպության, և հարցազրույց վերցրեց ինդոնեզացի արվեստագետներից և մտավորականներից՝ պատրաստվելով գրել «Գունավոր վարագույր»-ը[44]։ Ինդոնեզացի մի քանի արվեստագետներ և մտավորականներ, որոնց հանդիպեց Ռայթը, հետագայում մեկնաբանեցին, թե ինչպես է նա իր ճանապարհորդական գրքում պատկերել Ինդոնեզիայի մշակութային պայմանները[45]։

Ռիչարդ Ռայթի այլ աշխատանքներից էին «Սպիտակամո՛րթ, լսի՛ր» ստեղծագործությունը (1957 թ․), «Երկար երազը» վեպը (1958 թ․), որը հարմարեցվեց որպես պիես և 1960 թ․ Նյու Յորքում ցուցադրվեց Քեթի Ֆրինգսի կողմից։ Այն ուսումնասիրում է Ֆիշ անունով տղամարդու և նրա հոր հարաբերությունները[46]։ «Ութ մարդ» պատմվածքների ժողովածուն հետմահու լույս է տեսել 1961 թ․՝ Ռայթի մահից անմիջապես հետո։ Այս աշխատանքները հիմնականում վերաբերում էին հյուսիսային և հարավային քաղաքաբնակ սևամորթ ամերիկացիների աղքատությանը, զայրույթին և բողոքներին։

Նրա գործակալ Փոլ Ռեյնոլդսը խիստ բացասական քննադատության էր ենթարկել Ռայթի 400 էջանոց «Հալյուցինացիաների կղզի» ստեղծագորությունը 1959 թ․ փետրվարին։ Չնայած դրան, մարտին Ռայթը ուրվագծեց մի վեպ, որում նրա կերպարներից Ֆիշը պետք է ազատագրվեր ռասայական պայմաններից և դառնար գերիշխող։ 1959 թ․ մայիսին Ռայթը ցանկանում էր լքել Փարիզը և ապրել Լոնդոնում։ Նա զգում էր, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ավելի ու ավելի է ենթարկվում Միացյալ Նահանգների ճնշմանը։ Նրա վայելած խաղաղ փարիզյան մթնոլորտը փշրվել էր արտագաղթած սև գրողների թշնամիների հրահրած վեճերի և հարձակումների արդյունքում։

1959 թ․ հունիսի 26-ին՝ «Սպիտակաամո՛րթ, լսի՛ր» ստեղծագործության ֆրանսիական հրատարակությունը նշող երեկույթից հետո Ռայթը հիվանդացավ։ Նա տառապում էր ամեոբիազ վիրուսային հիվանդությամբ, որը, հավանաբար, կապված էր 1953 թ․ Ոսկե ափում գտնվելու հանգամանքով։ Մինչ 1959 թ․ նոյեմբերը նրա կինը Լոնդոնում բնակարան էր գտել, բայց Ռայթի հիվանդությունը և բրիտանական ներգաղթյալների պաշտոնյաների հետ «տասներկու օրվա ընթացքում չորս դժվարությունները» վերջ տվեցին Անգլիայում ապրելու նրա ցանկությանը։

1960 թ․ փետրվարի 19-ին Ռայթը իր գործակալ Ռեյնոլդսից իմացավ, որ «Երկար երազ» ստեղծագործության բեմական ադապտացիայի Նյու Յորքի պրեմիերան այնպիսի վատ գնահատականներ էր ստացել, որ ադապտացիայի հեղինակ Կետտի Ֆրինգսը որոշել էր չեղարկել մյուս ներկայացումները։ Միևնույն ժամանակ Ռայթը բախվում էր լրացուցիչ խնդիրների հետ՝ փորձելով տպագրել «Երկար երազ»-ը Ֆրանսիայում։ Այս անհաջողությունները կանխեցին նրա «Հալյուցինացիաների կղզի» վեպի վերջնական վերանայումը, որի համար նա փորձում էր տպագրության պարտավորություն ստանալ «Դաբլդեյ ընդ սանզ» հրատարակչությունից։

1960 թ․ հունիսին Ռայթը ձայնագրեց մի շարք քննարկումներ ֆրանսիական ռադիոյի համար հիմնականում իր գրքերի և գրական կարիերայի շուրջ։ Նա նաև անդրադարձավ Միացյալ Նահանգներում և աշխարհում տիրող ռասայական իրավիճակին և մասնավորապես դատապարտեց ամերիկյան քաղաքականությունը Աֆրիկայում։ Սեպտեմբերի վերջին դստեր՝ Ջուլիայի Սորբոնում սովորելու նպատակով Լոնդոնից Փարիզ տեղափոխվելու հետ կապված լրացուցիչ ծախսերը վճարելու համար՝ Ռայթը գրեց համառոտագրեր Փարիզի ամենամեծ ձայնագրման ընկերության տնօրեն Նիկոլ Բարքլեյի ձայնագրման շապիկների համար։

Չնայած իր ֆինանսական նեղություններին, Ռայթը հրաժարվեց փոխզիջման գնալ իր սկզբունքներին։ Նա հրաժարվեց մասնակցել Կանադայի ռադիոյի համար նախատեսված մի շարք հաղորդումների, քանի որ կասկածում էր ամերիկյան վերահսկողության վրա։ Նույն պատճառով նա մերժեց Մշակութային ազատության կոնգրեսի՝ Հնդկաստան մեկնելու հրավերը՝ Լև Տոլստոյի հիշատակին նվիրված համաժողովում ելույթ ունենալու համար։ Դեռևս հետաքրքրված լինելով գրականությամբ՝ Ռայթը օգնեց Քայլ Օնստոտին՝ նրա «Մանդինգո» (1957 թ․) վեպը Ֆրանսիայում տպագրելու հարցում։

Ռայթի պայթուցիկ էներգիայով լեցուն վերջին ելույթը տեղի ունեցավ 1960 թ․ նոյեմբերի 8-ին, որը Փարիզում Ամերիկյան եկեղեցու ուսանողների և անդամների համար նախատեսված, իր «Սևամորթ նկարչի և մտավորականի իրավիճակը Միացյալ Նահանգներում» բանաստեղծական դասախոսությունն էր։ Նա պնդում էր, որ ամերիկյան հասարակությունը սևամորթերի համայնքի առավել ռազմատենչ անդամներին ստրուկների է վերածում, երբ նրանք ռասայական ստատուս քվոն հարցականի տակ դնելու ցանկություն են հայտնում։ Որպես ապացույց նա ներկայացնում էր «Կոմունիստների» դիվերսիոն հարձակումները «Հարազատ որդի»-ի դեմ և այն վեճերը, որոնք Ջեյմս Բոլդուինը և այլ հեղինակներ վարում էին նրա հետ։ 1960 թ․ նոյեմբերի 26-ին Ռայթը ոգևորված զրույց ունեցավ Լանգսթոն Հյուզի հետ իր «Հայր Բարություն» ստեղծագործության մասին և նրան հանձնեց այդ ստեղծագորության բնագիրը։

Նա մահացավ 1960 թ․ նոյեմբերի 28-ին Փարիզում, 52 տարեկան հասակում սրտի կաթվածից։ Հուղարկավորվեց Լե Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Ռայթի դուստր Ջուլիան պնդում էր, որ իր հայրը սպանվել է[47]։

Ռայթի մի շարք աշխատանքներ լույս են տեսել հետմահու։ Բացի այդ, Ռայթի որոշ ցնցող հատվածներ, որոնք առնչվում էին ռասային, սեռին և քաղաքականությանը, հանվել կամ բաց են թողնվել մինչ նրա կենդանության օրոք ստեղծագործությունների բնօրինակների հրատարակումը։ 1991 թ․ լույս տեսան «Հարազատ որդի», «Սևամորթ տղա» ստեղծագործությունների և նրա մյուս գործերի «չզտված» տարբերակները։ Բացի այդ, 1994 թ․ առաջին անգամ հրատարակվեց նրա «Անցման ծես» վեպը[48]։

Իր կյանքի վերջին տարիներին Ռայթը սիրահարվել էր ճապոնական հաիկու բանաստեղծական ձևին և գրել ավելի քան 4000 այդպիսի կարճ բանաստեղծություններ։ 1998 թ․ լույս տեսավ մի գիրք (Հաիկու. Այս այլ աշխարհը) ՝ իր իսկ նախընտրած 817 hաիկուներով։ Այս հաիկուներից շատերն ունեն վեր բարձրացնող հատկություն, նույնիսկ եթե գործ ունեն մենության, մահվան և բնության ուժերի հետ համակերպվելու հետ։

2001 թ․ Միսիսիպիի համալսարանական հրատարակչությունը հրատարակեց Ռայթի ճանապարհորդական գրառումների հավաքածուն։ Իր մահվան ժամանակ Ռայթը թողեց անավարտ գիրք՝ «Հոր օրենքը»[49], որը վերաբերում էր սևամորթ ոստիկանի և նրա կողմից սպանության մեջ կասկածվող որդուն։ Նրա դուստրը՝ Ջուլիա Ռայթը, տպագրեց «Հոր օրենքը» 2008 թվականի հունվարին։ Հանրամատչելի խմբագրությունը, որը պարունակում էր Ռայթի քաղաքական գործերը, լույս է տեսել «Երեք գիրք աքսորից, «Սև ուժ», «Գունավոր վարագույր» և «Սպիտակամո՛րթ, լսի՛ր» վերնագրի ներքո։

Անձնական կյանք խմբագրել

1939 թ․ օգոստոսին, Ռալֆ Էլլիսոնին՝ որպես «փեսայի եղբայր» ընտրելով[50],Ռայթն ամուսնացավ Դիմա Ռոուզ Մեյդմանի[51]՝ ռուս-հրեական ծագման ժամանակակից պարի ուսուցիչուհու հետ։ Դա կարճատև ամուսնություն էր, որն ավարտվեց մեկ տարի անց։

1941 թ․ մարտի 12-ին նա ամուսնացավ Էլեն Փոփլարի (ազգանունը Պոպլովից) հետ[52][53], ով կոմունիստների կազմակերպիչ էր Բրուքլինից[54]։ Նրանք ունեցան երկու դուստր՝ Ջուլիան՝ ծնված 1942 թ․ և Ռեյչելը՝ 1947 թ․[53]։

Էլեն Ռայթը, ով մահացավ 2004 թ. ապրիլի 6-ին, 92 տարեկան հասակում, Ռայթի ժառանգորդն էր։ Այդ կարգավիճակում նա դատի տվեց կենսագիր, բանաստեղծուհի և գրող Մարգարեթ Ուոլքերին «Ռայթը ընդդեմ Ուորներ Բուքս ընկ․»-ում։ Նա գրական գործակալ էր, որի հաճախորդների շարքում էին Սիմոնա դը Բովուար, Էլդրիջ Քլիվերը և Վիոլետ Լեդուկը[55][56]։

Մրցանակներ և պատվոգրեր խմբագրել

  • Սփինգարի մեդալը 1941 թ․ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայից[57]
  • Գուգենհայմի կրթաթոշակ 1939 թ․
  • «Պատմություն» ամսագրի մրցանակ 1938 թ․[33]
  • 2009 թ․ ապրիլին Ռայթը նկարահանվեց ԱՄՆ փոստային նամականիշի վրա։ 61 ցենտանոց երկու ունցիա դրույքաչափով դրոշմը գրական արվեստի շարքի 25-րդ մասն է և ներկայացնում է Ռայթի դիմանկարը Չիկագոյի հարավային կողմում ձյունածածկ տների դիմաց, «Հարազատ որդի»-ն հիշեցնող տեսարան[58]։
  • 2010 թ․ Ռայթին ներկայացրին Չիկագոյի գրական փառքի սրահում[59]։
  • 2012 թ․ Պատմական թաղամասերի խորհուրդը և Նյու Յորքի հուշարձանների պահպանման հանձնաժողովը, համագործակցելով Ֆորտ Գրինի ասոցիացիայի և գրող, երաժիշտ Կարլ Հենքոկ Ռուքի հետ, կառուցեցին մշակութային մեդալիոն Բրուքլինում, որտեղ Ռայթը բնակվում էր 1938 թ․ և այդ թ․ ավարտեց «Հարազատ որդի» վեպը[60]։ Խումբը ցուցահանդեսը բացեց հրավիրված բանախոսների մասնակցությամբ հանրային արարողության ժամանակ, այդ թվում` դրամատուրգ Լին Նոտաժը և Բրուքլին թաղամասի նախագահ Մարտի Մարկովիցը։

Ժառանգություն խմբագրել

«Սևամորթ տղա» հուշագրությունը 1945 թ․՝ հրատարակվելուց անմիջապես հետո դարձավ լավագույն վաճառված գիրք[61]։ 1950-ական թ․ ընթացքում լույս տեսած Ռայթի պատմությունները հիասթափեցրին որոշ քննադատների, ովքեր ասում էին, որ նրա տեղափոխությունը Եվրոպա իրեն հեռացրել է աֆրոամերիկացիներից և առանձնացրել է նրա հուզական և հոգեբանական արմատներից[62]։ Ռայթի շատ գործեր չկարողացան բավարարել Նոր քննադատության կոշտ չափանիշները մի ժամանակահատվածում, երբ ավելի երիտասարդ գրողների ստեղծագործությունները մեծ համբավ էին վայելում[63]։

1950-ական թ․ ընթացքում Ռայթը հեռանկարում ավելի ինտերնացիոնալիստ դարձավ։ Թեև նա շատ հաջողությունների հասավ որպես համաշխարհային հեղինակություն ունեցող կարևոր հասարակական գրական և քաղաքական գործիչ, նրա ստեղծագործական գործունեությունը անկում ապրեց[64]։

 
«Սևամորթ տղա» գրքի ընթերցումը Շիմեր քոլեջում 2013 թվական

Չնայած «Սևամորթ տղա»-ի հանդեպ հետաքրքրությունը 1950-ական թ․ նվազեց, այն շարունակում է մնալ նրա լավագույն վաճառվող գրքերից մեկը։ 20-րդ դարի վերջից սկսած՝ քննադատները նորովի հետաքրքրություն են ցուցաբերում վերջինիս նկատմամբ։ «Սևամորթ տղա»- ն շարունակում է մնալ պատմական, սոցիոլոգիական և գրական նշանակություն ունեցող կարևոր գործ, որի ռասիստական հասարակության մեջ մեկ սևամորթի ինքնաիրացման որոնման կարևորագույն կերպարը խիստ ազդել է դրան հաջորդած աֆրոամերիկացի գրողների վրա, ինչպիսիք են Ջեյմս Բոլդուինը և Ռալֆ Էլլիսոնը։

Ընդունված է համարել, որ Ռայթի «Հարազատ որդու» ազդեցությունը գրական ոճի կամ տեխնիկայի խնդիր չէ։ Ավելի շուտ, այս գիրքը ազդել է գաղափարների և վերաբերմունքի վրա, և «Հարազատ որդին» 20-րդ դարի վերջին կեսին Միացյալ Նահանգների սոցիալական և մտավոր պատմության մեջ եղել է ուժ։ «Ռայթը մեկն էր այն մարդկանցից, ում շնորհիվ ես գիտակցեցի պայքարի անհրաժեշտությունը», - ասել է գրող Ամիրի Բարական[65]։

1970-1980-ական թ․ ընթացքում գիտնականները հեղինակավոր ամսագրերում քննադատական էսսեներ էին տպագրում Ռայթի մասին։ Միսիսիպիից մինչև Նյու Ջերսի համալսարաններում անց էին կացվում Ռիչարդ Ռայթին նվիրված գիտաժողովներ։ «Հարազատ որդու» նոր կինոնկարը, որի սցենարի հեղինակը Ռիչարդ Ուեսլին էր, ցուցադրվեց 1986 թ․ դեկտեմբերին։ Ռայթի որոշակի վեպեր մտան պարտադիր ընթերցանության ամերիկյան մի շարք ավագ դպրոցներում, համալսարաններում և քոլեջներում[66]։

Վերջին քննադատները կոչ են արել վերագնահատել Ռայթի վերջին աշխատանքը` հաշվի առնելով նրա փիլիսոփայական նախագիծը։ Հատկանշական է, որ Փոլ Գիլրոյը պնդում էր, որ «իր փիլիսոփայական հետաքրքրությունների խորությունը կամ անտեսվել է կամ սխալ է ընկալվել գրեթե բացառապես գրական հետազոտությունների արդյունքում, որոնք գերակշռում էին նրա ստեղծագործությունների վերլուծության ժամանակ»[67]։ Սակայն նրա ամենից նշանակալից ներդրումը նրա ցանկությունն էր ստույգ պատկերել սևերին սպիտակ ընթերցողների համար՝ դրանով իսկ սպիտակների մոտ ոչնչացնելով հիվանդ, հումորային, հնազանդ սևամորթ մարդու առասպելը[68]։

Ռայթը նկարահանվել է ԱԱԿ (Աշխատանքների առաջընթացի կառավարման) Գրողների նախագծի վերաբերյալ նկարահանված 90 րոպեանոց վավերագրական ֆիլմում, որը վերնագրված է՝ «Մի ժողովդի հոգի․ գրելով Ամերիկայի պատմությունը» (2009 թ․)[69]։ 1930 ական թ․ ընթացքում նրա կյանքն ու աշխատանքը կարևորվում է ուղեկցող գրքում, որը վերնագրված է «Մի ժողովրդի հոգի․ ԱԱԿ- ի գրողների նախագիծը բացահայտում է Ամերիակայի ճգնաժամը[70]»։

Աշխատություններ խմբագրել

Collections
  • Richard Wright: Early Works (Arnold Rampersad, ed.) (Library of America, 1989),
  • Richard Wright: Later Works (Arnold Rampersad, ed.) (Library of America, 1991).
Drama
  • Native Son: The Biography of a Young American with Paul Green (New York: Harper, 1941)
Fiction
  • Uncle Tom's Children (New York: Harper, 1938) (tales)
  • The Man Who Was Almost a Man (New York: Harper, 1940) (short tale)
  • Native Son (New York: Harper, 1940) (novel)
  • The Man Who Lived Underground (1942) (short tale)
  • The Outsider (New York: Harper, 1953) (novel)
  • Savage Holiday (New York: Avon, 1954)(novel)
  • The Long Dream (Garden City, New York: Doubleday, 1958) (novel)
  • Eight Men (Cleveland and New York: World, 1961) (tales)
  • Lawd Today (New York: Walker, 1963) (novel)
  • Rite of Passage (New York: Harper Collins, 1994) (short tale)
  • A Father's Law (London: Harper Perennial, 2008) (unfinished novel)
  • The Man Who Lived Underground (Library of America, 2021) (novel)
Non-fiction
  • How "Bigger" Was Born; Notes of a Native Son (New York: Harper, 1940)
  • 12 Million Black Voices: A Folk History of the Negro in the United States (New York: Viking, 1941)
  • Black Boy (New York: Harper, 1945)
  • Black Power (New York: Harper, 1954)
  • The Color Curtain (Cleveland and New York: World, 1956)
  • Pagan Spain (New York: Harper, 1957)
  • Letters to Joe C. Brown (Kent State University Libraries, 1968)
  • American Hunger (New York: Harper & Row, 1977)
  • Black Power: Three Books from Exile: "Black Power"; "The Color Curtain"; and "White Man, Listen!" (Harper Perennial, 2008)
Essays
Poetry
  • Haiku: This Other World (eds. Yoshinobu Hakutani and Robert L. Tener; Arcade, 1998, 0-385-72024-6)
    • re-issue (paperback): Haiku: The Last Poetry of Richard Wright (Arcade Publishing, 2012).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.gf.org/fellows/all-fellows/richard-wright/
  5. 5,0 5,1 5,2 https://www.gallimard.fr/Contributeurs/Richard-Wright
  6. 6,0 6,1 6,2 https://afroasian.mediaplaygrounds.co.uk/
  7. Beauvis C., Langlade V. d. Le columbarium du Père-Lachaise — 1992. — P. 45. — ISBN 978-2-86514-022-0
  8. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 848. — ISBN 978-2-914611-48-0
  9. LIBRIS — 2004.
  10. https://books.google.es/books?id=6gbQHxb_P0QC&pg=PA469 — P. 469.
  11. http://www.naacp.org/awards/spingarn-medal/winners/
  12. Alan Wald, "On Richard Wright's Centennial: The Great Outsider" Արխիվացված 2012-11-06 Wayback Machine, Solidarity.
  13. 13,0 13,1 Wright, Richard (1966). Black Boy. New York: Harper and Row Publishers. ISBN 0-06-083056-5.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Richard Wright». Mississippi Encyclopedia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. US Census 1900
  16. LDS Family Search: Cook County Death record
  17. Summary of Richard Wilson and Nathan Wrights Civil War services at Civil War Talk Forum accessed May 5,2019
  18. 18,0 18,1 18,2 «Richard Wright». Mississippi Writers & Musicians. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. 19,0 19,1 «Richard Wright». BlackHistoryNow. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 «The Entire Life Story of Richard Wright in Context». PBworks. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Richard Nathaniel Wright (1908–1960) – Encyclopedia of Arkansas». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. 22,0 22,1 Wright (1966). Black Boy. New York: Harper and Row. էջեր 135–138.
  23. Wright (1966). Black Boy. New York: Harper and Row. էջեր 182–186.
  24. Wright (1966). Black Boy. New York: Harper and Row. էջեր 193–197.
  25. Wright, Richard (1993). Black Boy. New York: Harper Collins. էջեր 455–459. ISBN 0-06-081250-8.
  26. Wright, Richard (1965). «Richard Wright». In Crossman, Richard (ed.). The God That Failed. New York: Bantam Books. էջեր 109–10.
  27. «Big Boy Leaves Home by Richard Wright, 1938 | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. Wright (1965). «Richard Wright». In Crossman (ed.). The God That Failed. էջ 121.
  29. Wright (1965). «Richard Wright». In Crossman (ed.). The God That Failed. էջեր 13–16.
  30. Wright (1965). «Richard Wright». The God That Failed. էջեր 143–45.
  31. «Richard Wright | Biography, Books, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  32. Wright, Richard, 1908-1960 (2015). Byline, Richard Wright : articles from the Daily worker and New masses. Bryant, Earle V. Columbia. ISBN 978-0-8262-2020-2. OCLC 867020649.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. 33,0 33,1 Wright (1993). Black Boy. New York: Harper Collins. էջեր 465.
  34. Hughes, Evan (2011 թ․ օգոստոսի 16). Literary Brooklyn: The Writers of Brooklyn and the Story of American City Life. Macmillan. ISBN 9781429973069. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին – via Google Books.
  35. Wright, Richard (1993). Kinnamon, Keneth; Fabre, Michel (eds.). Conversations with Richard Wright. Mississippi: University of Mississippi. էջ xix. ISBN 0-87805-632-7.
  36. Jean-Christophe Cloutier, Introduction to Jack Kerouac, La vie est d'hommage (Boréal, 2016), pp. 31–32.
  37. «Richard Wright Biography». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. Bakewell, Sarah (2016). At the Existentialist Café: Freedom, Being, and Apricot Cocktails. Other Press. էջեր 171. ISBN 9781590514894.
  39. Fabre, Michel (1993). The Unfinished Quest of Richard Wright. Tr. Isabel Barzun. Chicago, IL: University of Illinois Press. pp. 374
  40. Woodson, Hue (2019). "Heidegger and The Outsider, Savage Holiday, and The Long Dream" in Critical Insights: Richard Wright, Ed. Kimberly Drake. Amenia, NY: Grey House, p. 62
  41. Carol Polsgrove, Ending British Rule in Africa: Writers in a Common Cause (2009), pp. 125–28.
  42. Carol Polsgrove, Divided Minds: Intellectuals and the Civil Rights Movement (2001), p. 82.
  43. 43,0 43,1 Polsgrove, Divided Minds, pp. 80–81.
  44. Roberts, Brian. Artistic Ambassadors: Literary and International Representation of the New Negro Era. Charlottesville: University of Virginia Press. էջեր 153–153, 161.
  45. Vuyk, Beb (2011 թ․ մայիս). «A Weekend with Richard Wright». PMLA. 126 (3): 810. doi:10.1632/pmla.2011.126.3.798.
  46. "Richard Wright, Writer, 52, Dies", The New York Times, November 30, 1960.
  47. Liukkonen, Petri. «Richard Wright». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին.
  48. «Children's Books/Black History; Bookshelf». The New York Times. 1994 թ․ փետրվարի 13.
  49. «Ambiguities». The New York Times. 2008 թ․ փետրվարի 24.
  50. Hazel Rowley, Richard Wright: The Life and Times, University of Chicago Press, 2001, p. 177.
  51. "Richard N. Wright (1908–1960), Bio-Chronology" Արխիվացված 2019-02-23 Wayback Machine, Chicken Bones: A Journal for Literary & Artistic African-American Themes.
  52. Henry Louis Gates, Jr., Evelyn Brooks Higginbotham (eds),Harlem Renaissance Lives: From the African American National Biography(չաշխատող հղում), Oxford University Press, 2009, p. 555.
  53. 53,0 53,1 «Remembering Richard Wright». Daily Freeman. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  54. «A Richard Wright Chronology». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  55. Alan M. Wald (2012). American Night: The Literary Left in the Era of the Cold War. Chapel Hill: The University of North Carolina Press. էջ 162. ISBN 9780807835869.
  56. James Campbell (2006 թ․ հունվարի 7). «The Island affair». The Guardian.
  57. «The Spingarn Medal, 1915–2007». World Almanac & Book of Facts. World Almanac Education Group, Inc. 2008. էջ 256.
  58. «Richard Wright Immortalized on Postage». about.usps.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  59. «Richard Wright». Chicago Literary Hall of Fame (անգլերեն). 2010. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  60. «Cultural Medallions Celebrate the Lives of Two African-American Pioneers of Literature and Music». 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  61. Levy, Debbie (2007). Richard Wright: A Biography. էջ 97. ISBN 9780822567936.
  62. Corkery, Caleb (2007). «Richard Wright and His White Audience: How the Author's Persona Gave Native Son Historical Significance». In Fraile, Ana (ed.). Richard Wright's Native Son. էջ 16. ISBN 9789042022973.
  63. Goldstein, Philip (2007). «From Communism to Black Studies and Beyond: The Reception of Richard Wright's Native Son». In Fraile (ed.). Richard Wright's Native Son. էջեր 26–27. ISBN 978-9042022973.
  64. Mullen, Bill. «Richard Wright (1908–1960)». Modern American Poetry. University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  65. «Richard Wright – Black Boy». Independent Television Service. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  66. «Richard Wright». Harper Collins. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  67. Sarah Relyea, Outsider Citizens (New York: Routledge, 2006): 62. Paul Gilroy, The Black Atlantic (Cambridge: Harvard University Press, 1993), 147.
  68. Duffus, Matthew (1999 թ․ հունվարի 26). «Richard Wright». The Mississippi Writers Page. University of Mississippi. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  69. «Smithsonian Channel: Home». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  70. Soul of a People: The WPA Writers' Project Uncovers Depression America page at Wiley. Արխիվացված Հոկտեմբեր 7, 2012 Wayback Machine
  71. "Blueprint for Negro Literature", ChickenBones: A Journal.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ամսագրեր խմբագրել

Արխիվացված նյութեր խմբագրել