Ամեոբիազ[3][4] վարակիչ հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։ Ամեոբիազը առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ամեոբիազի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան[5] է։

Ամեոբիազ
Amebiasis LifeCycle.gif
Վարակական հիվանդություն
Տեսակհիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
ՊատճառԴիզենթերիայի ամեոբա
Փոխանցման ձևարտաթորանքով
Հիվանդության ախտանշաններլուծ
աղիքների ցավ
նքոց
լորձահեղուկային կղկղանք
Վնասում էլյարդ, թոքեր, սեռական օրգաններ
Բուժաքննությունդեղորայքային, դիետա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9006
ՀՄԴ-10A06
Անվանվել էպսիտակոզ
Amoebiasis Վիքիպահեստում

Վարակի հիմնական աղբյուրԽմբագրել

Վարակի հիմնական աղբյուրը ամեոբիազով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն Է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների պատերի լորձաթաղանթում և բազմանում։

ԱխտանիշներԽմբագրել

Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։

ԲուժումԽմբագրել

Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. «Entamoebiasis - MeSH - NCBI»։ www.ncbi.nlm.nih.gov։ Վերցված է 2015-07-21 
  4. «Entamoebiasis»։ mesh.kib.ki.se։ Վերցված է 2015-07-21 
  5. Farrar Jeremy, Hotez Peter, Junghanss Thomas, Kang Gagandeep, Lalloo David, White Nicholas J. (2013-10-26)։ Manson's Tropical Diseases։ Elsevier Health Sciences։ էջեր 664–671։ ISBN 9780702053061 

Արտաքին հղումներԽմբագրել