Գերտրուդ Սթայն (անգլ.՝ Gertrude Stein, փետրվարի 3, 1874(1874-02-03)[1][2][3][…], Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] - հուլիսի 27, 1946(1946-07-27)[6][1][2][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ամերիկացի գրող, գրականության տեսաբան։

Գերտրուդ Սթայն
անգլ.՝ Gertrude Stein
Ծննդյան անունՍթայն Գերտրուդ
Ծնվել էփետրվարի 3, 1874(1874-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրԱլլեգեյնի
(Փենսիլվանիա)
Վախճանվել էհուլիսի 27, 1946(1946-07-27) (տարիքը 72)
Վախճանի վայրՆյոյի-սյուր-Սեն, (Փարիզի շրջակայք)
ԳերեզմանՊեր Լաշեզ և Գերտրուդ Սթայնի գերեզման
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, արվեստի կոլեկցիոներ, գրական սալոնի տեր, ինքնակենսագիր, լիբրետիստ, դրամատուրգ, հեղինակ և հավաքորդ
Լեզուանգլերեն
Ազգությունբրիտանացի
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ[4], Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց[4], Հարվարդի համալսարան[5], Ջոնս Հոփքինսի համալսարան[5] և Oakland High School?
Գրական ուղղություններՄոդեռնիզմ և մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներ"Երեք կյանք",
"Նուրբ կոճակներ"
Համատեղ ապրողԱլիս Բաբեթ Տոկլաս
 Gertrude Stein Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հարուստ հրեաների ընտանիքում, մանկությունն անցկացրել է Եվրոպայում (Վիեննա, Փարիզ), մեծացել է Կալիֆորնիայում։ Քեմբրիջում լսել է Ուիլիամ Ջեյմսի հոգեբանության դասախոսությունը, հետո սովորել է Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական ֆակուլտետում, կուրսը չի ավարտել։ 1902 թ. եղբոր՝ Լեոյի հետ մեկնում է Փարիզ, որտեղ անցկացնում է ամբողջ հետագա կյանքը, միայն երբեմն-երբեմն այցելելով Անգլիա և Իսպանիա։

Արվեստ

խմբագրել

Սթայնի էքսպերիմենտալ, կուբիզմին մոտիկ պոեզիան ու արձակը, եվրոպական ավանգարդի վրա տեղորոշված, բայց դրա հետ մեկտեղ ամերիկյան շունչը փոխանցելուն ձգտող, երբեք ընթերցողական լայն լսարան չեն ունեցել։ Միակ բացառությունը դարձավ «Ալիսա Բ. Տոկլասի ինքնակենսագրությունը» (1933), որը Գերտրուդը գրել է արդեն բավականին հասուն տարիքում։ Դա Փարիզի կենդանի ու սրամիտ նկարագրությունն է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, գրված քաղաքի սիրահարվածի աչքերով։ Այդ գիրքը հրատարակվել է շատ անգամ ու թարգմանվել տարբեր լեզուներով։

Ճանաչում

խմբագրել

Սթայն Գերտրուդը պատկերված է Պավել Չելիշևի հայտնի «Ֆենոմեններ» նկարում, Պաբլո Պիկասսոյի «Գերտրուդ Սթայնի դիմանկարը» կտավում։ Ալան Ռուդոլֆի «Մոդերնիստներ» (1987) ֆիլմում, Ուոլտեր Սատտերտուեյթի «Դիմակահանդես» (1998 թ., ռուսական թարգմանությամբ - «Կլոունադա»), Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որ միշտ քեզ հետ է» ստեղծագործության մեջ, Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» (2011 թ.) ֆիլմում անդրադառնում են նրա կերպարին։ Սթայնի տեքստերի համար երաժշտություն գրել են Վիրջիլ Թոմսոնը (1934 թ., 1947 թ.) և Ջեյմս Թիննի (1970 թ.), գերմանացի կոմպոզիտոր Իրիս տեր Շիպհորսթ (Inside-outside II, 1989 թ.)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Gertrude Stein (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1026.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://hdl.handle.net/1903.1/1523
  6. 6,0 6,1 Стайн Гертруда // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդ Սթայն» հոդվածին։