PEN միջազգային կազմակերպություն
PEN միջազգային կազմակերպություն (անգլ.՝ Pen International, մինչև 2010 թվականը հայտնի էր որպես International PEN)[2], գրողների, բանաստեղծների, լրագրողների համաշխարհային իրավապաշտպան, ոչ պետական կազմակերպություն, հիմնադրվել է Լոնդոնում, 1921 թվականին[3]` զարգացնելու աշխարհի տարբեր ծայրերից գրողների մտավոր համագործակցությունը։ Կազմակերպությունը ներկայացուցչություններ ու գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում։ Կազմակերպության այլ նպատակներից են. ընդգծել փոխադարձ համաձայնության և համաշխարհային մշակույթում գրականության զարգացման կարևորությունը, պայքարել արտահայտվելու ազատության համար և որպես ազդեցիկ ձայն օժանդակել ճնշված, բանտարկված, երբեմն անգամ` սպանված գրողների շահերը պաշտպանելիս։
PEN միջազգային կազմակերպություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Հիմնադրված | հոկտեմբերի 21, 1921[1] |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Գլխավոր քարտուղար | Jennifer Clement? |
Հիմնադիր | Catherine Amy Dawson Scott?[1] |
Պարգևներ | |
Կայք | pen-international.org |
ՊատմությունԽմբագրել
Առաջին PEN ակումբն ստեղծվել է Լոնդոնում, 1921 թվականին, Քեթրին Էմի Դյուսոն Սքոթի կողմից, Ջոն Գալսվորթիի հետ համատեղ։ Առաջին անդամներն էին Ժոզեֆ Կոնրադը, Էլիզաբեթ Քրեյգը, Ջորջ Բեռնարդ Շոուն և Հ. Գ. Ուելսը։ PEN-ը նախ «Poets, Essayists, Novelists (պոետներ, էսսեյիստներ, վիպասաններ)» բառերի հապավումն էր, իսկ հիմա այն համարվում է «Poets, Playwrights, Editors, Essayists, Novelists» (պոետներ, դրամատուրգներ, խմբագիրներ, էսսեյիստներ, վիպասաններ) բառերի հապավումը և ներառում է գրողների գրականության ցանկացած ուղղությունից, ինչպես, օրինակ, լրագրողներին կամ պատմաբաններին[4]։
Կազմակերպությունն ունի հետևյալ նպատակները.
- Զարգացնել մտավոր համագործակցություն գրողների միջև
- Ստեղծել գրողների համաշխարհային համայնք, որը կբարձրացնի գրականության դերը համաշխարհային մշակույթի զարգացման մեջ
- Պաշտպանել գրականությունը ժամանակակից տարբեր վտանգներից, որոնք առկա են այսօր աշխարհում։
PAN-ի վերջին նախագահներից են եղել Ալբերտո Մորավիան, Հայնրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Հոմերո Արիդջիսը, Ժիրի Գրուշան և Ջոն Ռալսթոն Սաոլը։ Այսօր կազմակերպության նախագահը Ջենիֆեր Քլիմենթն է։
Կառուցվածք և կարգավիճակԽմբագրել
PEN-ի գլխամասը Լոնդոնում է։ Կազմակերպության մասնաճյուղեր կան աշխարհի ավելի քան 100 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը բաց է գրողների, լրագրողների, թարգմանիչների, պատմաբանների և գրական ոլորտում ներգրավված այլ անձանց համար, անկախ ազգային պատկանելությունից, ռասայից, մաշկի գույնից կամ կրոնական պատկանելությունից։ Այն ոչ պետական կազմակերպություն է և պաշտոնական խորհրդատվական հարաբերություններ ունի UNESCO-ի և Հատուկ խորհրդատվական կարգավիճակ` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի հետ։
PEN խարտիաԽմբագրել
PEN խարտիան հիմնված է կազմակերպության Միջազգային կոնգրեսներով ընդունված բանաձևերի վրա։ Խարտիայի ընդհանուր դրույթներն են[5].
Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է ընդհանուր լինի բոնլոր մարդկանց համար, անկախ քաղաքական կամ միջազգային փոփոխություններից։
Բոլոր իրավիճակներում, և հատկապես` պատերազմի ժամանակ արվեստի գործերն ու գրադարանները, մարդկության ժառանգությունը պետք է հեռու մնան ազգային կամ քաղաքական «խարդավանքներից»։
PEN-ի անդամները պետք է մշտապես օգտագործեն իրենց ունեցած ազդեցությունը ի նպաստ ազգերի միջև փոխհամագործակցության և փոխադարձ հարգանքի, նրանք պարտավորվում են ամեն ինչ անել` նվազեցնելու ռասայական, դասային ու ազգային ատելությունը` նպատակ ունենալով ապրել ավելի խաղաղ աշխարհում։
PEN-ը պաշտպանում է գաղափարների առանց խոչընդոտների տարածումը մի ազգի շրջանակներում կամ ազգերի միջև, և կազմակերպության անդամները երաշխավորում են դիմակայել խոսքի ազատության ցանկացած ճնշման իրենց երկրում և համայնքում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում, որտեղ դա հնարավոր է։
PEN-ը հայտարարում է իր աջակցությունը ազատ մամուլին և դեմ է գրաքննությանը խաղաղ ժամանակներում։
Բանտարկված գրողների կոմիտեԽմբագրել
PEN միջազգային կազմակերպության բանտարկված լրագրողների կոմիտեն[6] աշխատում է ամբողջ աշխարհում բանտարկված գրողների համար։ Այն հիմնադրվել է 1960 թվականին[7] ի պատասխան բանտարկված գրողների ձայները լռեցնելու աճող փորձերին։ Բանտարկված գրողների կոմիտեն ամեն տարի ուսումնասիրում է ավելի քան 900 գրողների գործեր, ում բանտարկել են, տանջանքների ենթարկել, սպառնացել, ում հանդեպ հարձակում է եղել և ում սպանել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Այն երկու տարին մեկ տպագրում է դեպքերի ցանկ[8]` փաստելով խոսքի ազատության ոտնահարման դեպքերն ամբողջ աշխարհում։
Կոմիտեն նաև համակարգում է PEN-ի անդամների արշավները, որոնք նպատակ ունեն վերջ տալու այս հարձակումներին և ամբողջ աշխարհում խոսքի ազատության ոտնահարմանը[9]։ PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն 90 ոչ պետական կազմակերպություններից կազմված Արտահայտման ազատության միջազգային գլոբալ ցանցի հիմնադիր անդամ է. վերջինս ուսումնասիրում է գրաքննությունն աշխարհի տարբեր երկրներում ու պաշտպանում է լրագրողների, գրողների, համացանցի օգտատերերի և բոլոր այն մարդկանց իրավունքները, ում արտահայտվելու ազատությունը ոտնահարվում է[10]։
2016 թվականի հունվարի 15-ին PEN-ը միացել է Freemuse և Մարդու իրավունքների համար միջազգային արշավին Իրանում` դեմ արտահայտվելով երաժիշտներ Մեհդի Ռաջաբիանի և Յուսեֆ Էմադիի, կինոռեժիսոր Հուսեյն Ռաջաբիանի 2013 թվականի ձեբակալությանն ու 2015 թվականի դատապարտմանը և կոչ անելով Իրանի արդարադատությանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հանել նրանց դեմ կիրառվող պատժամիջոցները[11]։
ԱնդամներԽմբագրել
- Հոմերո Արիդջիս
- Քարմեն Արիսթեգի
- Մարգարեթ Աթվուդ[12]
- Թոմաս Գ. Բերջին
- Հեյնիխ Բոլ
- Ջորջ Լուիս Բորջես
- Մարսելո Մորաես Կատանո
- Ջ. Մ. Քոեթզե
- Ժոզեֆ Քոնրադ
- Էլիզաբեթ Քրեյգ
- Սիդնի Դարք
- Հերման Ֆրիդման
- Նադինե Գորիմեր
- Գլորիա Գուարդիա
- Մարիո Վարգաս Լլոսա
- Ռոբի Մաքալեյ
- Թոմաս Ման
- Պրեգրադ Մատվեևիչ
- Արթուր Միլլեր
- Չարլզ Լանգբրիջ Մորգան
- Թոնի Մորիսոն
- Օկտավիո Փազ
- Հարոլդ Փինթեր
- Ջ. Կ. Ռոուլինգ[13]
- Միշել Սքամել
- Ջորջ Բեռնարդ Շոու
- Ուիլյամ Քթեյրոն
- Լուիզա Վալենզուելա
- Հ. Գ. Ուելս
ՆախագահներԽմբագրել
PEN International-ի նախագահներ | |
---|---|
Ջոն Գալսվորթի | 1921–1932 |
Հ. Գ. Ուելս | 1932–1935 |
Ջուլս Ռոմեինս | 1936–1939 |
Նախագահական խորհուրդ պատերազմի ժամանակ։ Դենիս Սորթ, Ֆրենսիս Մյուրիք, Թորնթոն Վայլդեր, Հու Շի | 1941–1946 |
Մաուրիս Մաեթերլինք | 1947–1949 |
Բենեդետո Քրոք | 1949–1953 |
Չարլզ Լեմբրիջ Մորգան | 1954–1956 |
Անդրե Շամսոն | 1957–1959 |
Ալբերտո Մորավիա | 1960–1962 |
Վիկտոր Է. վան Րիսլանդ | 1963–1965 |
Արթուր Միլլեր | 1966–1969 |
Պիեռ Էմանուել | 1970–1971 |
Հենրի Բոլ | 1972–1973 |
Վ. Ս. Փրիթչեթ | 1974–1976 |
Մարիո Վարգաս Լլոսա | 1977–1979 |
Փեր Վաթսբերգ | 1979–1986 |
Ֆրենսիս Քինգ | 1986–1989 |
Ռենե Թավերներ | 1989, մայիս-նոյեմբեր |
Փեր Վասթբերդ | նոյեմբեր 1989 – մայիս 1990 |
Ջիորջի Կոնրադ | 1990–1993 |
Ռոնալդ Հարվուդ | 1993–1997 |
Հոմերո Արիդջիս | 1997–2003 |
Ջիրի Գրուսա | 2003–2009 |
Ջոն Ռալսթոն Սոլ | 2009–2015 |
Ջենիֆեր Քլեմենթ | 2015–մինչև հիմա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 956.
- ↑ «Our History»։ PEN International։ նոյեմբերի 10, 1995։ Վերցված է 2013-07-10
- ↑ Robert Halsband (հունվարի 10, 1968)։ «LeRoi Jones Sentence – Free Preview – The New York Times»։ Select.nytimes.com։ Վերցված է 2011-11-15
- ↑ «Our History PEN International»։ www.pen-international.org։ Վերցված է 2016-02-09
- ↑ "PEN International CHARTER"
- ↑ «PEN International – Writers in Prison Committee»։ Pen-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-09-ին։ Վերցված է 2013-07-10
- ↑ PEN condemns persecution of writers in Vietnam Archived 18 June 2007 at the Wayback Machine.
- ↑ «PEN International – Case List»։ Pen-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-25-ին։ Վերցված է 2013-07-10
- ↑ «PEN International – Campaigns»։ Pen-international.org։ դեկտեմբերի 10, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-31-ին։ Վերցված է 2013-07-10
- ↑ «Our Network»։ IFEX։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին։ Վերցված է 2013-07-10
- ↑ «Iran: Drop Charges Against Filmmaker and Musicians PEN International»։ www.pen-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-25-ին։ Վերցված է 2016-04-14
- ↑ «Margaret Atwood at Western»։ Usc.uwo.ca։ հունվարի 19, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2011-11-15
- ↑ «JK Rowling writes prequel for PEN»։ BBC News։ հունիսի 11, 2008։ Վերցված է 2013-07-10