Լենգսթոն Հյուզ
Լենգսթոն Հյուզ (անգլ.՝ Langston Hughes, փետրվարի 1, 1901[1][2][3], Ջոպլին, Միսսուրի, ԱՄՆ[4] - մայիսի 22, 1967[5][6][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Հյուզը հայտնի է որպես «Համլետյան վերածնունդ» մշակութային շարժման առաջատար և ազդեցիկ գրողներից մեկը, «ջազային պոեզիայի» սկզբնավորողը։
Լենգսթոն Հյուզ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1901[1][2][3] |
Ծննդավայր | Ջոպլին, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մայիսի 22, 1967[5][6][6][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Գերեզման | Schomburg Center for Research in Black Culture[8] |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, ակնարկագիր, գրող, լրագրող, մանկագիր, կենսագիր և հրապարակախոս |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լինքոլնի համալսարան և Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
Գրական ուղղություններ | Հարլեմյան Վերածնունդ[9] և jazz poetry? |
Ուշագրավ աշխատանքներ | The Negro Speaks of Rivers? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Աշխատավայր | Association for the Study of African American Life and History? |
Պարգևներ | |
Ազգականներ | Չարլզ Հենրի Լենգսթոն և Մերի Սամփսոն Լիրի |
Langston Hughes Վիքիպահեստում |
Հյուզը թողել է չափազանց հարուստ ժառանգություն ամենատարբեր ժանրերում՝ բանաստեղծություներ, վեպեր, ինքնակենսագրական արձակ, պատմվածքներ, պիեսներ։ Համագործակցել է թերթերի հետ՝ այնտեղ հաճախ տպագրելով երգիծական ակնարկներ, որտեղ գլխավոր գործող անձը սևամորթ քաղաքացի Սիմփլն է (անգլ.՝ Simple)։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Միսսուրի նահանգի Ջոպլին քաղաքում՝ սևամորթ ընտանիքում։ Լենգսթոնը դպրոցական ուսուցչուհի Քերրի (Կարոլինա) Մերսեր Լենգստոնի և նրա ամուսին Ջեյմս Նատանիել Հյուզի (1871—1934) երկրորդ երեխան էր։ Հյուզը ծնողներից ժառանգել է աֆրոամերիկյան, եվրոպական և նույնիսկ հնդկական արմատներ։ 1929 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի Լինքոլնի անվան համալսարանը։ Նեգրական բանահյուսության ավանդույթներով են գրված Հյուզի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժողովածուներ 1926, 1927, 1932)։ 1932-1933 թվականներին Հյուզը եղել է ԱՍՀՄ-ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», 1934)։ 30-ական թվականներից սկսած գրել է արձակ, գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», 1930, վեպ, «Սպիտակների բարքերը», 1934, պատմվածքների ժողովածու են)։ Պրոլետարական, ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» (1932, ) չափածո պիեսում և «Նոր երգ» (1938) ժողովածուում։ Տպագրել է նաև «Հովազն ու մտրակը» (1967) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» (1958) վեպը, մի քանի պիեսներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.nytimes.com/2018/08/09/arts/langston-hughes-birth-date.html
- ↑ 2,0 2,1 https://nmaahc.si.edu/LGBTQ/langston-hughes
- ↑ 3,0 3,1 https://kshs.org/kansapedia/langston-hughes/15506
- ↑ 4,0 4,1 4,2 African American Authors, 1745-1945: A Bio-Bibliographical Critical Sourcebook / E. S. Nelson — Westport: Greenwood Press, 2000. — P. 249. — 525 p. — ISBN 0-313-30910-8
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons — 2016. — ISBN 978-0-7864-7992-4
- ↑ https://www.poets.org/poetsorg/poet/langston-hughes
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
- ↑ http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենգսթոն Հյուզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 440)։ |