Պոլ Դելարոշ

ֆրանսիացի պատմական գեղանկարիչ

Պոլ Դելարոշ (հուլիսի 17, 1797(1797-07-17)[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - նոյեմբերի 4, 1856(1856-11-04)[5][6][6][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), ֆրանսիացի պատմական գեղանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։

Պոլ Դելարոշ
ֆր.՝ Paul Delaroche
Ի ծնեֆր.՝ Paul Hippolyte Delaroche
Ծնվել էհուլիսի 17, 1797(1797-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1856(1856-11-04)[5][6][6][…] (59 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, նկարազարդող, քանդակագործ և գծանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Execution of Lady Jane Grey?, Bonaparte Crossing the Alps?, Charles I Insulted by Cromwell's Soldiers? և The Assassination of the Duke of Guise?
ՈւսուցիչԼուի էտիեն Վատելե և Անտուան Ժան Գրո
ԱշակերտներԺան Ֆրանսուա Միլլե, Ժան Լեոն Ժերոմ, Jacques-Eugène Feyen?, Victor Vilain?, Eugène-Ferdinand Buttura?, Jean-François Portaels?, Auguste Anastasi?, Auguste Gendron?, Félix Hullin de Boischevalier?, Henri-Pierre Picou?, Laurent Détouche?, Léopold Desbrosses?, Շառլ-Ֆրանսուա Դոբինյի, Charles-Marie de Sarcus?, Friedrich August Bouterwek?, Henri Delaborde?, Ադոլֆ Այվոն, Armand Félix Marie Jobbé-Duval?, Auguste Bonheur?, Auguste Hadamard?, Carl Happel?, Charles Jalabert?, Charles Landelle?, Charles Nègre?, Édouard Jolin?, Édouard van Marcke?, Էդվարդ Արմիտիջ, François Germain Leopold Tabar?, Georges Alexandre Fischer?, Guillaume-Alphonse-Harang Cabasson?, Գուստավ Բուլանժե, Ժան Բատիստ Լե Գրեյ, Henri Le Secq?, Jacques-Émile Lafon?, Jean Auguste Marc?, Jean-Ernest Aubert?, Պիեռ Ժյուլ Կավալյե, Léon-Marie-Joseph Billardet?, Louis-Frederic Schützenberger?, Pierre Édouard Frère?, Տեոֆիլ Շուլեր, Jules-Alexandre Duval Le Camus?[7], Jean Baptiste Adolphe Lafosse?, Թոնի Ռոբեր Ֆլյորի, Ignace-François Bonhommé?, Paul de Saint-Martin?, Joseph-Charles Valette?, Alfred Boisseau? և Edmond Hédouin?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Ֆրանսիայի պատմության ընկերություն և Գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինLouise Vernet?
 Paul Delaroche Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նրա իսկական անունը եղել է Իպոլիտ, իսկ տանը նրան անվանել են Պոլեմ, և այսպիսով արվեստի պատմության մեջ և ժամանակակիցների հուշերում նրա անունը մնացել է Պոլ։ Դելարոշի հայրը եղել է նկարների գծով փորձագետ, մորեղբայրը աշխատել է Փարիզի Հանրային գրադարանի փորագրությունների բաժնում որպես ցուցանմուշների կոնսերվատոր, ինչի շնորհիվ ապագա գեղանկարիչը մեծացել է արվեստագետների շրջապատում։ Ավելի շատ հետաքրքրված լինելով բնանկարային գեղանկարչությամբ` նա դասեր է վերցրել Լուի Վատելից, սակայն հետո սովորել է պատմական գեղանկարիչ Կ. Դեբորոտիի մոտ, իսկ հետո մոտավորապես չորս տարի անց աշխատել է Անտուան Ժան Գրոյի ղեկավարությամբ։ 1832 թվականին Դելարոշը մեծ հայտնիություն է ձեռք բերում և դառնում է ինստիտուտի անդամ։ Հաջորդ տարի նա դառնում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսոր, 1834 թվականին տեղափոխվել է Իտալիա, որտեղ ամուսնացել է Օրաս Վերնեյի միակ աղջկա հետ և այնտեղ ապրել է երեք տարի։

Ստեղծագործություն

խմբագրել

Առաջին անգամ հանրությանը ներկայացել է 1822 թվականին Փարիզյան սալոնում, «Իոսեֆը փրկում է Իոսին» կտավով, որտեղ դեռևս ուժեղ արտահայտված էր Գրոյի ամբարտավան ոճը, որը միևնույն ժամանակ ցույց է տալիս նկարչի իրական շնորհքը։ 1824 թվականին կայացած ցուցահանդեսներում ներկայացված հաջորդ ստեղծագործություններում Պոլ Դելարոշը վերջնականապես աստիճանաբար ազատվում է իր ուսուցչի ազդեցությունից և ընդհանրապես իր ակադեմիական հնամոլությունից։ Այդ կտավներից են.

  • «Ֆիլիպ Լիպի սերը դեպի իր բնորդուհի-միապետուհուն»
  • «Վինչեստերյան եպիսկոպոս կարդինալը հարցաքննում է Ժաննա դ'Արկին իր խցում»
  • «Սուրբ Վիկենտի դե Պոլը մեղանչում է Լյուդովիկ XII-ի դռան առջև»

Ուսուցչի ազդեցությունից ամբողջապես ազատվել նրան հնարավորություն են տալիս իր մյուս աշխատանքները, որոնցից են.

  • «Նախագահ Դուրանտիի մահը» (գտնվում է ֆրանսիական պետական խորհրդի սրահում),
  • «Անգլիայի թագուհի Էլիզաբեթի մահը» (Լուվրի թանգարանում),
  • «Կալոդենի ճակատամարտից հետո Միսս Մակդոնալդը օգնություն է հատկացնում վերջին դիմորդին, 1746 թվական ապրիլի 27»
 
Պետրոս I-ի նկարը

Ռոմանտիզմի դպրոցի առաջնորդ Էժեն Դելակուրից վարակվելով նոր գաղափարներով` նա, ղեկավարվելով պայծառ մտքով ու գեղագիտական զգացմունքներով, օգտագործել է այդ մտքերն իր ստեղծագործությունների մեջ զսպվածությամբ, զգուշանալով դրամատիկական տեսարանները չափազանցնելուց, չտարվելով չափազանց ուժեղ էֆեկտներով, խորապես մտածելով իր համադրություններն ու խելամտորեն օգտվելով տեխնիկական միջոցներից, որոնց նա հիանալիորեն էր տիրապետում։ Պոլ Դելարոշի սյուժետային նկարները, որոնք փոխառված են եղել անգլիական ու ֆրանսիական պատմությունից, միանշանակ գովասանքի են արժանացել քննադատների կողմից և շուտով հանրաճանաչ են դարձել, քանի որ սկսել են կրնկօրինակվել փորագրություններում և վիմագրություններում։ Այդ նկարներից են.

1834 թվականին Իտալիայից վերադառնում է և 1837 թվականին Փարիզյան սալոնում կազմակերպում է իր նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել է «Կառափնարան գնացող Լորդ Ստեֆորդը», «Ազնվական զինվորների կողմից նվաստացող Կառլ Ստյուարտը», «Սուրբ Սիսիլյան» նկարները և դրանից հետո այլևս չի մասնակցել հանրային ցուցահանդեսների, այլ նախընտրել է իր պատրաստի ստեղծագործությունները հենց իր արվեստանոցում ցույց տալ արվեստասերներին։

«Կիսաշրջան»

խմբագրել

1837-1841 թվականներին նկարիչն աշխատել է իր կյանքի գլխավոր` «Կիսաշրջաններ» ստեղծագործության վրա։ Հսկայական պատի կտավը (15х4,5 մ) պատկերում է անցյալի 75 նկարիչների, զարդարում է Փարիզի գեղեցիկ արվեստների հնագույն գեղարվեստական դպրոցի ամֆիթատրոնի դահլիճը։ Դելարոշի ընդարձակ համադրության մեջ ներկայացված է արվեստի այլաբանական պատկերը։ Համադրության կենտրոնում են քանդակագործ Ֆիդեյը, ճարտարապետ Իկտինն ու նկարիչ Ապելեսը։

 
Կիսաշրջան

1840-ական թվականներին նկարիչն իր կտավների համար ընտրել է հոգևոր ու եկեղեցական թեմաներ։ Իտալիա կատարած երկրորդ ճամփորդությունից հետո (1844) նրան սկսել են հետաքրքրել իտալական կենցաղի տեսարաններ։ 1845 թվականից հետո, երբ մահացել է նրա կինը, նա անցել է ողբերգական սյուժեների, որոնք արտահայտում են մարդու պայքարը ճակատագրի դեմ։ Դելարոշի ամենանշանակալի ստեղծագործությունները կարող են համարվել հետևյալ կտավները.

Դիմանկարներ

խմբագրել

Դելարոշը հիանալիորեն է պատկերել դիմանկարներ և իր վրձնով հավերժացրել է իր դարաշրջանի շատ հայտնի դեպքերի, օրինակ, Գրիգորի 16-րդին, Գիզոյին, Տիերին, Շանգարնեին, Ռեմյուզին, Պուրտալեսին, երգչուհի Զոնտագին և ուրիշներին։ Դելարոշը նկարել է գերազանց և իր վրձինով շատ հայտնի մարդկանց է անմահացրել, օրինակ Գրիգոր XVI-ը, Ֆրանսուա Գիզոնը, Լուի-Ադոլֆ Տիերը, Նիկոլյա Շանգարնեյը և այլք։ Նրա լավագույն ժամանականկից կտավներից են Ռեյնոլդս, Պիեռ Պոլ Պրյուդոն, Ֆրեդրիկ Ժիրար Մերկուրին և Կալմաթան։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել