Էդուարդ IV
Էդուարդ Չորրորդ Անգլիացին եղել է Անգլիայի թագավորը[3]: Նա ծնվել է 1442 թվականի ապրիլի 28-ին: Նա դարձել է Անգլիայի թագավոր 1461 թվականի մարտի չորսից մինչև 1483 թվականի ապրիլի 9-ը[4]: Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Փլանթաջենեթի չորս որդիներից ավագն էր[5] : Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր Անգլիայի գահը: Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա թագավոր Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում: Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է Վարդերի պատերազմը: Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ: Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար: Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր: Նա օգնել է Վարվիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նեվիլինին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ: Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել 1460 թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են: Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին: 1461 թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել Լոնդոն և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր: Արքա Հենրի վեցերորդը բանտարկվում է: Միառժամանակ, Վարվիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ: Էդուարդը ծանոթանում է Էլիզաբեթ Վուդվիլի հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ: Վարվիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը: Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի 1464 թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի: Երբ Վարվիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է: Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Վարվիքի կոմսին: 1459 թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Գեորգի օգնությամբ: Գեորգը ամուսնացած էր Վարվիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ: Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժույացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր: Վարվիքի կոմսը հաջողացնում է 1471 թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից: Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի Բուրգունդիա, այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց:
Էդուարդ IV անգլ.՝ Edward IV | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1442 |
Ծննդավայր | Ռուան |
Մահացել է | ապրիլի 9, 1483 (40 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Էլիզաբեթ Վուդվիլ[1], Elizabeth Waite?[1] և մոտ. Lady Eleanor Talbot? |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[1], մայր՝ Սեսիլի Նեվիլ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Յորքի դուքս, Անգլիայի միապետ, Անգլիայի միապետ, Միացյալ Թագավորության միապետ և Միացյալ Թագավորության միապետ |
Պարգևներ և մրցանակներ | Ոսկե գեղմի շքանշանի ասպետ |
Երեխաներ | Էլիզաբեթ Յորքեցի[1], Mary of York, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[1], Margaret of York?, Richard of Shrewsbury, 1st Duke of York?[1], Աննա Յորք[1], George Plantagenet, 1st Duke of Bedford?, Catherine of York?, Բրիջիտ Յորք, Arthur Plantagenet, 1st Viscount Lisle?[1], Elizabeth Plantagenet?[2], Edward de Wigmore?[2] և Grace Plantagenet?[2] |
Ստորագրություն![]() | |
Edward IV of England Վիքիպահեստում |
Բարգունդիայի կոմսը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով: Երբ Էդուարդը վերադառնում է Անգլիա, նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին: Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա: Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր: Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը:
Քանի դեռ Էդուարդը հեռու էր Բուրգունդիայից, իր կինը որդի է ունենում` Էդուարդը, ում տալիս են Ուելսի արքայազնի տիտղոս: Նա պետք է դառնար հաջորդ արքան: Էդուարդը կառավարում է իր երկու եղբայրների օգնությամբ: Գեորգը, ով նախկինում մի անգամ ապստամբել էր իր դեմ, հիմա հավատարիմ էր, և կրտսեր եղբայրը, Ռիչարդը` Գլոուցեստերի կոմսը, միշտ հավատարիմ է մնացել: Նրանց և Վուդվիլի հզոր ընտանիքի միջև դեռևս վիճաբանություններ կային: Գեորգը և Ռիչարդը նաև վիճաբանում էին միմյանց դեմ, և վերջում արքա Էդուարդը Գեորգին բանտ է գցում, որտեղ էլ նա մահանում է: Էդուարդ Չորրորդը մահանում է շատ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում: Նրա որդին դառնում է Էդուարդ Հինգերորդ Անգլիայի արքան, բայց նրա գահակալումը երկար չի տևում: Էդուարդի եղբայրը` Ռիչարդը կարծում էր, որ իր եղբոր գահակալությունն այնքան էլ լավ միտք չէր, և ինքն է բարձրանում գահ: Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է պատահել Էդուարդի երկու որդիներին` Աշտարակում գտնվող արքայազններին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ «Edward IV»։ Archontology.org։ մարտի 14, 2010։ «Set sail on 2 October 1470 from England and took refuge in Burgundy; deposed as King of England on 3 October 1470»
- ↑ Ross Charles (1974)։ Edward IV։ University of California Press։ ISBN 978-0-520-02781-7
- ↑ «Edward IV (1442 - 1483)»։ History: Historic Figures։ BBC։ 2014
ԳրականությունԽմբագրել
- Конский П. А. (1890–1907)։ «Эдуард IV»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Ashley, Mike (2002)։ British Kings & Queens։ Carroll & Graf։ ISBN 0-7867-1104-3 pgs 211—217
- Cokayne, G.E. (2000)։ The Complete Peerage of England, Scotland, Ireland, Great Britain and the United Kingdom, Extant, Extinct or Dormant։ Alan Sutton page 909
- Хелемский А. Я. Рассказ о войне Алой и Белой Розы, — М.: МАКС Пресс, 2015. — 307 с.; М.: Системы, 2016. — 376 с.