Բացել գլխավոր ցանկը

Ժան Ֆրանսուա Միլլե

ֆրանսիացի նկարիչ

Ժան Ֆրանսուա Միլլե (ֆր.՝ Jean-François Millet հոկտեմբերի 4, 1814(1814-10-04)[1][2][3][4][5][6][7], Գրևիլ-Ագ[8][9] - հունվարի 20, 1875(1875-01-20)[1][2][3][4][6][7], Բարբիզոն[10]), ֆրանսիացի գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը։

Ժան Ֆրանսուա Միլլե
ֆր.՝ Jean-François Millet
Jean-François Millet by Nadar, Metropolitan Museum copy.jpg
Ի ծնեJean-François Millet
Ծնվել էհոկտեմբերի 4, 1814(1814-10-04)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԳրևիլ-Ագ[8][9]
Վախճանվել էհունվարի 20, 1875(1875-01-20)[1][2][3][4][6][7] (60 տարեկանում)
Մահվան վայրԲարբիզոն[10]
ՔաղաքացիությունՖրանսիա[11]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունմաճկալ, նկարիչ, փորագրիչ և գծագրող
Ոճռեալիզմ
Ժանրժանրային նկարչություն և բնանկար
Ուշագրավ աշխատանքներՀասկեր հավաքողները, Անժելյուս, Կարտոֆիլի բերքահավաք և The Sower?[12]
ՈւսուցիչԹեոֆիլ Լանգլուա դը Շեվրևիլ և Պոլ Դելարոշ[13]
ԱշակերտներLouis Auguste Albert Paul?, Henri Rouart? և Claude-Charles Bourgonnier?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[14]
ԱնդամակցությունԲարբիզոնի դպրոց
Jean-François Millet (II) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միլլեն ծնվել է Շերբուրի մոտ գտնվող Լա Մանշ նեղուցի ափին՝ Գրյուշի գյուղում՝ ունևոր գյուղացու ընտանիքում։ Նրա գեղանկարչական ընդունակությունները ընտանիքի կողմից ընկալվեց որպես երկնային պարգև։ Ծնողները նրան գումար տվեցին և թույլ տվեցին գեղանկարչություն սովորել։ 1837 թվականին տեղափոխվել է Փարիզ և երկու տարի ուսանում է գեղանկարիչ Պոլ Դելարոշի արվեստանոցում (1797-1856)։ 1840 թվականին երիտասարդ գեղանկարիչը սկսեց իր աշխատանքները ցուցադրել Սալոնում։

1849 թվականին գեղանկարիչը հաստատվեց Բարբիզոնում և մինչև կյանքի վերջ ապրում էր այնտեղ։ Գյուղական կյանքի և բնության պատկերումը Միլլերի համար դարձավ առաջնային։ «Ես գյուղացի եմ և ոչ ավելին, քան գյուղացի»,— ասում էր նա ինքն իր մասին։

Գյուղացիների աշխատանքի դժվարությունը, նրանց աղքատությունը և համակերպվելը պատկերվել են «Հասկեր հավաքողները» (1857) նկարում։ Կանանց մարմիներն առաջ թեքված՝ դաշտի ֆոնին․ միայն այսպես նրան կհաջողվի հավաքել հունձքից հետո մնացած հասկերը։ Ողջ նկարը լի է արևով և օդով։ Աշխատանքը հրապարակախոսների և քննադատների կողմից տարբեր գնահատանքի արժանացավ, որը նկարչին ստիպեց ժամանակավորապես դիմել գյուղական կենցաղի ավելի քնարական կողմերին։

«Անժելյուս» նկարը (1859) ցույց տվեց, որ Միլլեն կարող է իր աշխատանքներում փոխանցել նուրբ զգացմունքային ապրումներ։ Դաշտում արձանացած են 2 միայնակ ֆիգուրներ՝ մարդ ու կին․ լսելով երեկոյան զանգերի ղողանջը՝ լուռ աղոթում են մահացածների համար։ Բնապատկերի ոչ վառ շագանակագույն երանգները՝ լուսավորված մայր մտնող արևի ճառագայթներով, հանգստության զգացողություն են ստեղծում։

1859 թվականին Միլլեն, ֆրանսիական կառավարության պատվերով, նկարում է «Կով արածացնող գեղջկուհին» կտավը։ Սառնամանիք առավոտ, եղյամը արծաթի պես փայլում է գետնին․ կինը դանդաղ քայլում է կովի հետևից, նրա մարմինը գրեթե լուծվում է առավոտյան մեգի մեջ։ Քննադատները այդ կտավն անվանեցին աղքատության մանիֆեստ։

Կյանքի վերջին տարիներին նկարիչը, բարբիզոնցիների ազդեցության տակ, տարվեց բնանկարով։ «Ագռավներով ձմեռային բնանկար»-ում (1866) գյուղացիներ չկան, նրանք վաղուց հեռացել են՝ թողնելով վարելահողը, որտեղ թափառում են ագռավները։ Հողը հրաշալի է, տխուր ու միայնակ։ «Գարունը» (1868-1873) Միլլեի վերջին աշխատանքն է։ Կյանքի և բնության հանդեպ լի սիրով, փայլելով անձրևից հետո վառ գույներով՝ նկարիչն այն ավարտեց մահից ոչ շատ առաջ։

1875 թվականի հունվարի 20-ին նկարիչը 60 տարեկան հասակում վախճանվեց[15] Բարբիզոնում և թաղվեց Շալլի գյուղի մոտ՝ ընկերոջ՝ Թեոդոր Ռուսոյի կողքը։

Միլլեն երբեք բնորդից չի նկարել։ Սիրում էր քայլել անտառով և փոքր ճեպանկարներ անել, այնուհետև հիշողությամբ վերարտադրել դուր եկած մոտիվները։ Նկարիչն իր նկարների համար ընտրում էր գույներ՝ ձգտելով ոչ միայն արժանահավատ վերարտադրել բնանկարը, այլև հասնել գունապնակի ներդաշնակության։

Գեղանկարչական վարպետությունը, առանց գունավորումների գյուղական կյանքի պատկերումը, Ժան Ֆրանսուա Միլլեին նույն շարքին դասեցին, ինչ և բարբիզոնցիներին և ռեալիստական ուղղության նկարիչներին, ովքեր գործունեություն էին ծավալել 19-րդ դարի երկրորդ կեսին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-François (1814-1875) Millet
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Departmental archives of Manche
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 8,2 http://www.greville-hague.fr/
  9. 9,0 9,1 9,2 http://www.archives-manche.fr/ark:/57115/a011288085769oPJX1W/71ab0a7c6f
  10. 10,0 10,1 10,2 https://archive.org/stream/jeanfranoismil00adyjuoft/jeanfranoismil00adyjuoft_djvu.txt
  11. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  12. https://www.mfa.org/collections/object/the-sower-31601
  13. Palais des beaux-arts Lille, Catalogue des expositions "Jean-François Millet", & "Millet USA", 2017 ISBN 9782711870455 // (unspecified title)
  14. Palais des beaux-arts Lille, Catalogue des expositions "Jean-François Millet", & "Millet USA", 2017 ISBN 9782711870455 // (unspecified title)
  15. Murphy, p. xx.

ԳրականությունԽմբագրել

  • Жан-Франсуа Милле: Альбом / Сост. и вступ. статья Н. Я. Нерсесова о творчестве художника и репродукции с его произведений. — М.: Изогиз, 1958. — 14, [32] с. — (Мастера мирового искусства).
  • Замятина А. Н. Милле. — М.: Искусство, 1959. — 64, [34] с. — 8 000 экз. (обл.)

Արտաքին հղումներԽմբագրել