Բացել գլխավոր ցանկը

Ժան Լեոն Ժերոմ

ֆրանսիացի նկարիչ

Ժան Լեոն Ժերոմ (ֆր.՝ Jean-Léon Gérôme, մայիսի 10, 1824(1824-05-10), Վեզուլ[1] - հունվարի 10, 1904(1904-01-10)[2][3][4][5][6][7][8][9][10], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ։ Նա հանդիսանում է զանազան նկարների հեղինակ, որոնք նվիրված են Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին:

Ժան Լեոն Ժերոմ
ֆր.՝ Jean-Léon Gérôme
Jean-Leon Gerome.jpg
Ծնվել էմայիսի 10, 1824(1824-05-10)
ԾննդավայրՎեզուլ[1]
Վախճանվել էհունվարի 10, 1904(1904-01-10)[2][3][4][5][6][7][8][9][10] (79 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Քոլեջ Ժերոմ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճակադեմիզմ, Նեոգրեկ, օրիենտալիզմ և նոր պոմրեյական ոճ
Ժանրպատմական գեղանկարչություն և կրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPollice verso, Բոնապարտը Սֆինքսի առջև, Slave Market in Rome?, Մենամարտ դիմակահանդեսից հետո և Consummatum est?
ՈւսուցիչՊոլ Դելարոշ և Շարլ Գլեյր
ԱշակերտներՎասիլի Վերեշչագին, Օդիլոն Ռեդոն, Մերի Կեսսետ, Լեոն Բակստ, Թոմաս Իկինս, Էդուար Վյուիար, Գյուստավ Կայբոտ, Էբոթ Հենդերսոն Թաիեր, Դենիս Միլեր Բյունկեր, Լոուտոն Սայլաս Պարկեր, André Castaigne?, Պոլ Փիլ, Léon Coutil?, Պասկալ Դանիան-Բուվե, Eugène Burnand?, Jean-Jules-Antoine Lecomte du Nouÿ?, Հենրի Սիդոնս Մոուբրի, Delphin Enjolras?, Charles Albert Waltner?, Կենյոն Կոքս, Էուգենիուշ Զակ, Georges Ferdinand Bigot?, Օսման Համդի Բեյ, Douglas Volk?, Wyatt Eaton?, Ջուլիան Օլդեն Վեյր, Edward Cucuel?, Ֆրենկ Մաերս Բոգս, Ֆրեդերիկ Արթուր Բրիջման, Անրի Ռապեն, Հենրի Լա Թանգե, Թոմաս Միլի Դոու, Ուիլիամ ՄաքԳրեգոր Պաքստոն, Gustave-Claude-Etienne Courtois?, Անրի Մորե, Ստանիսլավ Խլեբովսկի, Յուլիուս Լեբլան Ստյուարտ, Թեոդորոս Ռալիս, Ուիլյամ Ստոթ, Albert Aublet?, Alexandre Bloch?, Armand Beauvais?, Charles Crès?, Eugène François Deshayes?, Fernand Pelez de Cordova?, François-Maurice Roganeau?, François-Raoul Larche?, Alexandre Gamba de Preydour?, Gaston Simoes de Fonseca?, Ժորժ Պիկար, Gustave Corlin?, Հոսուի Յամամոտո, Jacques Gay?, Jean Richard Goubie?, Jean Roque?, Joseph Apoux?, Joseph Bail?, Ժոզեֆ Վենկլեր, Jules Flour?, Louis Barillet?, Paul-Maurice Duthoit?, Pierre-Paul-Léon Glaize?, Prosper Henri Wirth?, Émile Barau?, Émile Nickels?, Edwin Lord Weeks?, Laureano Barrau?, Ալոիզիուս Օ'Կելի, Կառլ Ֆրեդերիկ ֆոն Սալցա, George Bridgman?, Herbert Cyrus Farnum?, Jules Ernest Renoux?, Ուիլիամ Լեմբ Պիքնել, William de Leftwich Dodge?, Wynford Dewhurst?, Théophile Poilpot?, Saint-Elme Gautier?, Maurice Réalier-Dumas?, Félix Desgranges?, Eugène Vincent Vidal?, Franc-Lamy?, Lucien Lantier?, Gabriel Guay?, Auguste Alleaume?, Andreas Riis Carstensen?, Ագնես Կաթինկա Վիլհելմինա Լուն, Albin Meyssat?, Nicolae Grant?[11], Istres Contencin?, Մարիանո Ֆորտունի, Paul César Helleu?, Lucien-Étienne Mélingue?, Kenneth R. Cranford?, Harrington Fitzgerald?, Victor Leydet (Vaucluse painter)? և Frédéric Louis Levé?
Ներշնչվել էՇարլ Գլեյր
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Կարմիր արծվի շքանշան
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա, Ֆրանսիական հայրենիքի լիգա, Թագավորական գեղարվեստական ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Jean-Léon Gérôme Վիքիպահեստում

Ժան Լեոն Ժերոմը բացի նկարչությունից զբաղվել է նաև քանդակագործությամբ: Սկզբում նա ձեռք է բերել համբավ Ֆրանսիայում, այնուհետև միացել իմպրեսիոնիստների շարժմանը դառնալով ակադեմիական արվեստի պահպանողականության խորհրդանիշերից մեկը։ 1904 թվականին մեծանուն նկարիչը վախճանվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և կարճ ժամանակահատվածում մոռացվել։ Նրա գործունեությունը մահից հետո չի գնահատվել և ներկայացվել է բացասական կերպով։ Նրա ուշագրավ աշխատանքները շատ անգամներ ներկայացվել են Ֆրանսիայի խոշորագույն թանգարանների ցուցահանդեսներում։

ԿազմավորումԽմբագրել

 
Հուշատախտակ, որը գտնվում է Վեզուլ գյուղում` այ տանը որտեղ ծնվել է Ժան Լեոն Ժերոմը

Նկարչի հայրը եղել է ոսկերիչ Պիեր Ժերոմը՝ Վեզուլից, ով 1823 թվականի ապրիլին ամուսնացել է խանութպանի դստեր՝ Ֆրանսուազե Վիլմոյի հետ։ 1824 թվականի մայիսի 11-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում անուն են Ժանոմ Լեոնոմ։ 9 տարեկան հասակում ապագա նկարիչը ընդունվում է գիմնազիա, որտեղ նա դրսևորում է գեղարվեստական ​​հակումներ և սովորում տիրապետել նկարչության տեխնիկային։ Նրա հիմնական դաստիարակը եղել է Քլոդ Կարյաժը (1798-1875

Ուսումը ստանալուց հետո, նա կարողանում է համոզել հորը և մեկնել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու նպատակով։ Այդ նպատակով 1941 թվականին Ժան Լեոն Ժերոմը մեկնում է Փարիզ: Նրա հայրը մշտապես պնդել է, որ նկարիչները ի տարբերություն մյուս արվեստագետների և ոսկերիչների շատ ավելի աղքատ են։ Այդ նպատակով նա իր որդուն տալիս է ընդամենը 1 տարի ժամանակ հայտնի նկարիչ դառնալու համար, իսկ այդ գեղարվեստական փառքին չհասնելու դեպքում պահանջեց վերադառնալ հայրենի բնակավայր[12]:

 
«Տղայի գլուխը» — Ժերոմի ամենահին նկարը` հավանաբար առաջինը, մասնավոր հավաքածուից

Ժան Լեոն Ժերոմի ստեղծագործություններից ամենահինը, որը հայտնի է մարդկությանը դա «Տղայի դիմանկարն» է։ Այս նկարը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս երիտասարդ հասակում ունեցել է վարպետություն, քանի որ տղայի թեքված գլուխը նա նկարել է այնպես, որպեսզի գլուխը չխանգարի իրանին։ Այս ունակությունը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս վաղ տարիքից տիրապետել է կոնտրապոստին[13]:

Ժան Լեոնի հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ Փարիզում նրան այցելած հայրն իր հավանությունը տվեց և տարեկան սկսեց նրան ուղարկել 100 ֆրանսիական ֆրանկ ապրուստավճար, որը թույլ տվեց Ժերոմին զբաղվել միայն վարպետության կատարելագործմամբ։

Իր ուսուցչի հետ հարաբերությունները ևս ավարտվեցին հաջողությամբ, և Դելարոշը երաշխավորեց իր աշակերտին, որպեսզի նրա ուշագրավ աշխատանքները տպագրվեն ամսագրում։ Իր ուսուցչի նախաձեռնությամբ նա նաև 1843 թվականին մեկ տարով ուղևորվեց դեպի Հռոմ[14]` Իտալիայի մայրաքաղաք: 52 տարեկան հասակում Ժերոմը գրեց իր ինքնակենսագրությունը, որտեղ իր իտալական ճանապարհորդությունը նա որակեց որպես իր կյանքի լավագույն օրերից մեկը:

  Ես չգիտեի ոչինչ, այնպես որ այն ամենին ինչ որ ես հասել եմ, հասել եմ սովորելու միջոցով... Ես նկարել եմ ճարտարապետական հուշարձաններ, բնապատկերներ, մարդկանց և կենդանիների, մի խոսքով` ես զգացի, որ ես աշխատում էի ներդաշնակ բնության հետ
- Ժան Լեոն Ժերոմ
 


Հռոմում անցկացված տարիները նա նվիրել է հիմնականում ուսումնասիրելով բնությունը: Նա նախընտրել է մշտապես աշխատել բաց երկնքի տակ, քան թանգարաններում: Բացի նկարչությունից նա նաև Պոմպեյ և Նեապոլ հնադարյան քաղաքների տարածքում կազմակերպեց պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվեցին գլադատորական զենք և զրահ:

Իր խոսքերով այդ ամենը բացահայտեց մի նոր հորիզոն` իր համար։ Այդ հետազոտություններից հետո նա զարմացած է մնացել, որ ոչ մի եվրոպական նկարիչ չի ներշնչվել գլադիատորական մարտերով և նա սկսեց ուսումնասիրել հնագույն աղբյուրներ, թանգարանային հավաքածուներ համապատասխան արդյունքի հասնելու համար։ Ժան Լեոն Ժերոմի աշխատանքը Հռոմում առաջացրեց դժգոհությունների, իսկ նրա աշխատանքի հիմնական քննադատը գերմանացի արվեստագետ Ֆրիդրիխ Օվերբեքն էր։

Հռոմում անցկացրած ժամանակահատվածի նշանավոր գործերից մեկը «Կնոջ գլուխն» է։ Ա. Շեստիմիրովան մեկնաբանել է նկարը այսպես.

  Անկյունավորությունը, որոշակի չորությունը ու սառնությունը և սխեմատիկությունը վկայում են, որ նկարի հեղինակը սկսնակ նկարիչ է
- Ա. Շեստիմիրով
 


Նորբերտ Վոլֆը ասել է, որ այս դիմանկարին տրված են անմիջական ազդեցություն տեխնոլոգիական և կոմպոզիցիոն լուծումներով։ 1844 թվականին Հռոմում տարածվեց Տիֆի համաճարակը և այս հիվանդությամբ վարակվեց նաև Ժան Լեոն Ժերոմին։ Ըստ ժամանակակիցների, եթե նկարչի մայրը Վեզուլից չտեղափոխվեր Հռոմ, Ժերոմին զոհ կգննար այդ հիվանդությանը և կմահանար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119324695 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Jean-Léon Gérí´me
  4. 4,0 4,1 4,2 Jean-Léon Gerome — 1834.
  5. 5,0 5,1 5,2 Jean-Léon Gérôme — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 Discogs — 2000.
  10. 10,0 10,1 10,2 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  11. Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer et al. — E. A. Seemann.
  12. Ժան Լեոն Ժերոմ, 2012, էջ 5
  13. Ackerman, 2009, էջ 10
  14. Շեստիմիրով, 2012, էջ 5—6