Նիմ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիմ (այլ կիրառումներ)
Նիմ (ֆր.՝ Nîmes, օքս.՝ Nimes), քաղաք Ֆրանսիայի հարավում։ Գար դեպարտամենտի պրեֆեկտուրան (վարչական կենտրոնը)։ Մտնում է Լանգեդոկ-Ռուսիյոն շրջանի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նիմ | |||||
ֆր.՝ Nîmes | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Communauté d’agglomération Nîmes Métropole? | ||||
Մակերես | 161,85 կմ² | ||||
ԲԾՄ | 39 մ | ||||
Բնակչություն | 146․709 մարդ (2012) | ||||
Խտություն | 910 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 30000 և 30900 | ||||
Փոստային դասիչ | 30000[1] և 30900[1] | ||||
Պաշտոնական կայք | nimes.fr | ||||
| |||||
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 146,709 մարդ[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՆիմը գտնվում է Պրովանսի սահմանին, 35 կմ հյուսիս միջերկրածովյան ափեզրից, և 20 կմ արևմուտք Ռոն գետից, Գարրիգ սարահարթի ստորոտի մոտ։
Պատմություն
խմբագրելՆիմ (լատին․՝ Nemausus) վաղ ժամանակներում եղել է գալլական ցեղերի մայրաքաղաքը, ովքեր մ.թ.ա. 121 թվականին հնազանդվել են հռոմեացիներին։ Կելտական բնակավայրի տեղում կայսր Օգոստոսը նոր քաղաք է հիմնել։ Գինեգործական շրջանում հարմար դիրքի և կայսեր կողմից տրամադրած արտոնությունների շնորհիվ Նիմ քաղաքը դարձել էր Հարավային Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկը։ V դարում այն թալանել են վանդալները և վեստգոթերը, որոնք VIII դարում վտարվել են արաբների կողմից։
Տեսարժան վայրեր
խմբագրելՖրանսիայի ոչ մի քաղաք չի կարող համեմատվել Նիմի հետ հին հռոմեական ճարտարապետության հուշարձանների քանակությամբ և պահպանվածության աստիճանով՝
- Ամֆիթատրոն (մ.թ. 60 թվական)
- Օգոստոսի Կամար (մ.թ.ա. 16 թվականից հետո)
- Մեզոն Կարրե (տաճար, մ.թ.ա. վերջին թվականները)
- Դիանայի տաճար (մ.թ. II դար)
- Ման աշտարակ (Օգոստոսի ժամանակաշրջանի ավերակները)
- Նիմի ամֆիթատրոնը (մ.թ. I դար)
- Պոն դյու Գար (ակվեդուկ Նիմ քաղաքից 22 կմ հեռավորության վրա)
Ավելի վաղ ժամանակաշրջանի կառույցներից աչքի է ընկնում տաճարի ռոմանական կառույցը[3]։
Խորհրդանիշներ
խմբագրելՆիմ քաղաքի խորհրդանիշը կրկնում է մետաղադրամի դիզայնը (հռոմեական ասը), որը հատվել է քաղաքում մեր թվարկության սկզբին։ Դրա վրա պատկերված էր արմավենու ծառին շղթայված կոկորդիլոս, որը Եգիպտոսի Հռոմին ենթարկվելու խորհրդանիշն էր։ Ավելի ներքև գտնվում էին COL NEM տառերը՝ «Colony of Nemausus»[4]:
Միջին դարերում այդ խորհրդանիշի մասին հիշատակությունները կորել են։ 1226 թվականի կնիքի վրա պատկերված են չորս քաղաքային հյուպատոսներ (այժմ այդ խորհրդանիշը պատկանում է Նիմի հյուպատոսների գիտական քոլեջին, ֆր.՝ Docte collège des Consuls de Nîmes)։ Ենթադրվում է, որ Նիմ քաղաքի զինանշանը այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ամբողջովին կարմիր վահան, ինչը խորհրդանշում էր Նարբոնի վիկոնտների պատկանելությունը։
XVI դարում Նիմի հյուպատոսներն որոշեցին զինանշանի վրա տեղադրել ոսկե ցուլին, ենթադրաբար, այն պատճառով, որ ցուլը վաղ ժամանակներից զգալի դեր էր խաղում քաղաքային մշակույթում։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանցիսկոս I-ը դա թույլ տվեց 1516 թվականի ապրիլին։
1517 թվականին հայտնաբերվել է մետաղադրամ, որի վրա պատկերված էր արմավենուն շղթայված կոկորդիլոս, և հյուպատոսները կրկին խնդրեցին թագավորին փոխել Նիմի զինանշանը։ 1535 թվականին թագավորը համաձայնություն տվեց։
Նիմի զինանշանի այժմյան տեսքը ստեղծել է Ֆիլիպ Սթարկը։
-
Չորս հյուպատոսներով մեդալը
-
Միջնադարյան զինանշանը
-
1516 թվականի զինանշանը
-
1535 թվականի զինանշանը
-
Ժամանակակից խորհրդանիշը
Քույր-քաղաքներ
խմբագրել- Պրեստոն, Մեծ Բրիտանիա (1955)[5]
- Վերոնա, Իտալիա (1960)
- Բրաունշվայգ, Գերմանիա (1962)[6]
- Պրահա, Չեխիա (1967)
- Օդերի Ֆրանկֆուրտ, Գերմանիա (1976)
- Սալամանկա, Իսպանիա (1979)
- Ռիշոն լե Ցիոն, Իսրայել (1986)
- Մեկնես, Մարոկո (2005)
- Ռոստով, Ռուսաստան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ http://www.insee.fr/fr/themes/tableau.asp?reg_id=0&ref_id=nattef01204
- ↑ Giving rise to the example of rime richissime Gall, amant de la Reine, alla (tour magnanime)/ Gallament de l'Arène a la Tour Magne, à Nîmes, or "Gall, lover opf the Queen, passed (magnanimous gesture), gallantly from the Arena to the Tour Magne at Nîmes".
- ↑ Colin M. Kraay, "The Chronology of the coinage of Colonia Nemausus", Numismatic Chronicle 15 (1955), pp. 75-87.
- ↑ «British towns twinned with French towns». Archant Community Media Ltd. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Braunschweigs Partner und Freundschaftsstädte» [Braunschweig - Partner and Friendship Cities]. Stadt Braunschweig [City of Braunschweig] (German). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի կայքը (ֆր.)
- Անտիկ ամֆիթատրոն Նիմում Արխիվացված 2008-03-08 Wayback Machine (անգլ.)
- Այցելելով Նիմ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 302)։ |