Պիեռ Պոլ Պրյուդոն
Պիեռ Պոլ Պրյուդոն (ֆր.՝ Pierre Paul Prud’hon, ապրիլի 4, 1758[1][2][3][…], Կլյունի[4] - փետրվարի 16, 1823[5][3][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։
Պիեռ Պոլ Պրյուդոն ֆր.՝ Pierre-Paul Prud'hon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1758[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլյունի[4] |
Վախճանվել է | փետրվարի 16, 1823[5][3][6][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պսիքեի առևանգումը և Portrait of Rutger Jan Schimmelpenninck and his Family? |
Ուսուցիչ | François Devosge?[8] |
Աշակերտներ | Pierre Jérôme Lordon? և Կոնստանցիա Մայեր |
Համատեղ ապրող | Կոնստանցիա Մայեր |
![]() |
Սովորել է Դիժոնում՝ ֆրանսիայում Գևոժի մոտ և Փարիզի Գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայում (մինչև 1780 թվականը)։ Կրել է անտիկ արվեստի, Լեոնարդո դա Վինչիի և Կոռեջոյի ուժեղ ազդեցությունը։
Ստեղծել է կոմպոզիցիոն նկարներ և պաննոներ (հիմնականում դիցաբանական և այլաբանական սյուժեներով՝ «Պսիքեի առևանգումը», «Հանցագործությանը հետապնդող Արդարադատությունն ու Հատուցումը», երկուսն էլ՝ 1808, Լուվր, Փարիզ), դիմանկարներ (կայսրուհի Ժոզեֆինայի, 1805, Լուվր), պատկերազարդումներ, վիմագրություններ։ Պրյուդոնի արվեստում ուշ կլասիցիզմին բնորոշ գծերը զուգորդվում են մտերմիկությանը, նրբագեղությանը և մեղմ երփնագրին։ Պրյուդոնի մի շարք գործերում կանխապես տեղ են գտել ռոմանտիզմին հատուկ տրամադրություններ։ Լուսաստվերների համարձակ և նուրբ Պրյուդոն Պիեռ Պոլ բյուդոնի Կայսրուհի Ժոզեֆինայի դիմանկարը (1805, Լուվր, Փարիզ) արտահայտչականությամբ առանձնանում են գծանկարները (Կ․ Մայերի դիմանկարը, Լուվր)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Pierre Paul Prud\\'hon (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прюдон Пьер Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ (unspecified title) — ISBN 2-85642-060-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 432)։ |