Պիեռ Ժյուլ Կավելիե (ֆր.՝ Pierre-Jules Cavelier, օգոստոսի 30, 1814(1814-08-30)[1][2][3][…], Փարիզ - հունվարի 28, 1894(1894-01-28)[1][2][4][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ և մանկավարժ։ Ֆրանսիական գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։

Պիեռ Ժյուլ Կավելիե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1814(1814-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհունվարի 28, 1894(1894-01-28)[1][2][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Pierre-Jules Cavelier
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1847)[6]
ԵրկերՊիեռ Աբելար
Մասնագիտությունքանդակագործ, դպրոցի ուսուցիչ և ճարտարապետ
ԱշխատավայրԷկոլ դը Բո Արթ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Jules Cavelier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քանդակագործությունը սովորել է Դավիդ դ’Անժից, իսկ գեղանկարչությունը Պոլ Դելարոշի մոտ։ 1842 թվականին շահել է Ֆրանսիական ակադեմիայի Հռոմեական մրցանակը Հռոմում շահել է «Դիոմեդ և Պալադիում» գիպսից քանդակի համար, որը հնարավորություն տվեց երիտասարդ քանդակագործին ուղևորվելու Իտալիա և 1843-1847 թվականներին ապրելու Վիլա Մեդիչիում։

Հեղինակ է բազմաքանակ հրապարակային զարդաքանդակների, հոգևոր և բնակելի շենքերի և շինությունների Փարիզ քաղաքում։ 1864 թվականին նշանակվում է Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Նրա հռչակավոր աշակերտներից են ֆրանսիացիներ Լուի Էրնեստ Բարիան, Էժեն Գիոմը, Վիկտոր դե Վերնոն, Իպոլիտ Լեֆեվրը, անգլիացի Ալֆրեդ Գիբլերտը և ամերիկացի Ջորջ Գրեյ Բարանդը։ Պատվո լեգեոն շքանշանակիր է։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ժյուլ Կավելիե» հոդվածին։