Կոնսերվացում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Կոնսերվացում (լատ. conservatio — պահպանում), արվեստի և ճարտարապետական ստեղծագործությունների, հուշարձանների, հնագիտական նյութերի, ձեռագրերի, գրքերի, արխիվային փաստաթղթերի և այլնի լիարժեք, երկարատև ու անվնաս պահպանումը տարբեր պայմաններում ու եղանակներով։ Կոնսերվացումը սերտորեն կապված է վերականգնման հետ։ Կայուն ջերմաստիճանի և օդի խոնավության պահպանումը, համապատասխան լուսավորումը, փոշու, բորբոսի, միջատների չեզոքացումը կոնսերվացման պարտադիր պայմաններ են։ Կիրառվում են առարկաների ծածկման և ամրացման պաշտպանական տարբեր միջոցներ (հատուկ միացություններով պատում և ներծծում)։ Կոնսերվացման մեթոդի մշակմամբ և իրականացմամբ զբաղվում են մասնագիտացված լաբորատորիաներ ու արվեստանոցներ, Հայաստանի պատմության պետական թանգարանի թանգարանային արժեքների կոնսերվացման և վերականգնման, Հայաստանի պետական պատկերասրահի թանգարանային-արժեքների վերականգնման, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրերի ախտահանման, վերականգնման և վերակազմման բաժինները, ՀՀ Ա. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանի հիգիենայի և վերականգնման ենթաբաժինը, ՀՀ պետշինի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության գիտա-արտադրական արվեստանոցը, ՀՀ պետ. կենտրոնական արխիվների փաստաթղթերի վերանորոգման և վերականգնման լաբորատորիան։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 574