Ադոլֆ Իվոն

ֆրանսացի նկարիչ

Ադոլֆ Այվոն ( ֆր.՝ Adolphe Yvon, փետրվարի 12, 1817(1817-02-12), հունվարի 30, 1817(1817-01-30)[1][2][3] կամ փետրվարի 1, 1817(1817-02-01), Eschviller, Մոզել[4] - սեպտեմբերի 11, 1893(1893-09-11)[5][1][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի նկարիչ, հայտնի է Նապոլեոնյան պատերազմների տեսարաններ պատկերող իր կտավներով։

Ադոլֆ Իվոն
ֆր.՝ Adolphe Yvon
Ծնվել էփետրվարի 12, 1817(1817-02-12), հունվարի 30, 1817(1817-01-30)[1][2][3] կամ փետրվարի 1, 1817(1817-02-01)
ԾննդավայրEschviller, Մոզել[4]
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1893(1893-09-11)[5][1][2][…] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, դիմանկարիչ, համալսարանի պրոֆեսոր և նկարչության ուսուցիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչՊոլ Դելարոշ[4]
ԱշակերտներAugustin Feyen-Perrin?, Շառլ Լյուսիեն Լեանդր, Ջոն Սինգեր Սարջենթ, Մարսել Ռիեդեր, Adolphe Barnoin? և Camille Barnoin?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԶավակներMaurice-Adolphe Yvon?
 Adolphe Yvon Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Այվոնը դասեր է վերցրել Պոլ Դելարոշից, հայտնի է դարձել Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, ինչից հետո ավարտել է իր` դասախոսի գործունեությունը։ Հետագայում Նապոլեոն III-ը հիացել է նրա ճակատամարտերի տեսարաններով։ Այվոնը հայտնի է դարձել Նապոլեոնի կատարած արշավանքների արդյունքում տեղի ունեցած կոտորածները պատկերող տեսարաններով։ Այվոնը 1867 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանակակիր և հաջորդ տարում նկարել է Նապոլեոն III-ի նկարը։ Այվոնը հայտնի է եղել որպես նկարչության առաջատար ուսուցիչ Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Նրա աշակերտների շարքերում եղել են նաև ամերիկացիներ, ինչպիսիք են Քրիստին Շյուսելը, Ալֆրեդ Տոմպիսոնը, Վիլյամ Սարտեյնը և Ջուլիան Ալդեն Վեյրը։ Վերջինս 1874 թվականին Այվոնի հետ դասեր է վերցրել բաց երկնքի տակ։ Այվոնը ստեղծել է էսքիզային կոմպոզիցիաներ իր աշակերտների համար, օրինակ «Հուլիոս Կեսարի սպանությունը», որի համար նա ճշտել է մանրամասները. «Կեսարը բռնում է նրա գլուխը և նետում է նրան Պոմպեոսի արձանի առջև և նա սկսում է լողալ արյան մեջ»։ Ամերիկացի կոլեկցիոներ Ալեքսանդր Ստյուրանը 1870 թվականին հանձնարարում է Այվոնին նկարել «Հյուսիսի ու Հարավի հաշտեցումը» նկարը։ Նրա «Նախագահ Կարնոյի նկարը» հայտնվել է Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին։ Նրա աշակերտներից է եղել Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն։

Պատկերասրահ

խմբագրել
  • Կուլիկովսկայան պատերազմ

Մատենագրություն

խմբագրել
  • Итон, Д. Кади, Справочник по современной французской живописи. Нью-Йорк: Dodd, Mead and Co., 1909, с. 284;
  • Тьерри, A, «Адольф Ивон: Воспоминание о военных художника.» Ревю де Д’Монд 71 (1933): 844—873;
  • Хейзер, Е., Адольф Ивон, 1817—1893, и его семья: биографии. Саргемин, 1974;
  • Трапп, Франк, «Адольф Ивон» в От Моне до Сезанна: Конец XIX века французские художники. Большой художественный словарь. Лондон: Макмиллан, 2000, сс. 421—422.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Adolphe Yvon (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Adolphe Yvon / B. Delmas, R. Mathis — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jubainville P. d. Dictionnaire biographique lorrain (ֆր.): Publié et augmenté par des auteurs de la Société Thierry AlixMetz: Éditions Serpenoise, 2003. — P. 413. — 414 p. — ISBN 2-87692-551-6
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #117591998 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Իվոն» հոդվածին։