Գուստավ Բուլանժե

ֆրանսիացի նկարիչ

Գուստավ Բուլանժե (ֆր.՝ Gustave Boulanger, ապրիլի 25, 1824(1824-04-25)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - սեպտեմբերի 22, 1888(1888-09-22)[4][5] կամ սեպտեմբերի 23, 1888(1888-09-23)[6], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, սալոնային գեղանկարչության ներկայացուցիչ և օրիենտալիստ։

Գուստավ Բուլանժե
ֆր.՝ Gustave Boulanger
Ի ծնեֆր.՝ Gustave Rodolphe Clarence Boulanger
Ծնվել էապրիլի 25, 1824(1824-04-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1888(1888-09-22)[4][5] (64 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1888(1888-09-23)[6] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1854)[8]
Մասնագիտություննկարիչ
Ոճօրիենտալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17494619?, Q17495079? և The Slave Market?
ՈւսուցիչՊոլ Դելարոշ և Pierre-Jules Jollivet?
ԱշակերտներGeorges Rochegrosse?, Լուի-Ռոբեր Կարրիե-Բելլյոզ, Պոլ Էմիլ Շաբաս, Մորիս Շաբաս, Édouard-Jean Dambourgez?, Adolphe Déchenaud?, Francis Tattegrain?, François-Maurice Lard?, Henri Lucien Doucet?, Henry Tenré?, Jacques Drogue?, Jules Benoit-Lévy?, Léon Richet?, Լուի Վալտա, Marie Magdeleine Real del Sarte?, Maurice Bompard?, Maximilienne Guyon?, Théophile Poilpot?, Թոմաս Դյուինգ, Ռոբերտ Վոննոհ, Gaston Thys? և Hermine Waterneau?
Պարգևներ
Պաշտոնուսուցիչ և Ժյուլիանի ակադեմիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Gustave Boulanger Վիքիպահեստում

Կյանք և աշխատանք խմբագրել

Գուստավ Բուլանժեն ծնվել է 1824 թվականի ապրիլի 25-ին, Փարիզում[9]։ Նկարչություն է սովորել Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում` Պոլ Դելարոշի և Պիեռ-Ժյուլ Ժոլվեի ղեկավարությամբ։

«Ոդիսևսը, որ ճանաչվել է Եվրիկլիայի կողմից» նկարի համար առաջին մրցանակն ստանալուց հետո, 1854 թվականին պետության հաշվին մեկնել է Իտալիա, և երկամյա ուսումնական շրջագայություն կատարել ամբողջ երկրում[9]։ «Կեսարը Ռուբիկոնի վրա» նկարի շնորհիվ նա մեծ հաջողությունների է հասնում Հռոմում։ Այս հաջողությունները շարունակվել են Փարիզ վերադառնալուց հետո, նկարչի «Մաեստրո Պալեստրինա», «Արաբ» և «Ճանապարհի շները» կտավների շնորհիվ։ Իտալիա ճանապարհորդության ժամանակ Բուլանժեի ստեղծած էսքիզները և ճեպանկարները հիմք են հանդիսացել նրա` անտիկ թեմատիկայով ստեղծագործությունների համար, որոնցից են «Լուկրեցիան», «Լեսբիան», «Պոմպեի ծաղկեպսակ վաճառողները» և այլն։

Բուլանժեի աշխատանքները ոճով նման են Ժան Լեոն Ժերոմի աշխատանքներին։ Գուստավ Բուլանժեի աշխատանքները հիացրել էին Նապոլեոն III կայսրին, որը Գուստավ Բուլանժեին պատվիրում է իր փարիզյան պալատը զարդարել «պոմպեյան ոճով»։ Փարիզի Գրանդ օպերայի որմնանկարները ևս պատկանում են Բուլանժեի վրձնին։

Հայտնի նկարներ խմբագրել

  • «Սահարայի հեծյալները» (1864)
  • «Ստրուկների շուկան» (1882)
  • «Ֆրինա» (1850)
  • «Պոեզիա»
  • «Տարվա չորս եղանակներ» (1850)
  • «Սուրբ Սեբաստիան և կայսր Մաքսիմիան» (1877)
  • «Մադամ Լամբինեի դիմանկարը» (1887)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել