Տառամիացություն, (հին հունարեն՝ δίς + γράφω - երկու + գրում եմ), երբ երկու տառերի օգնությամբ արտահայտվում է մեկ հնչյուն։

Կիրառություն խմբագրել

Հայերենում խմբագրել

Հայերենի դասական ուղղագրությամբ «ու» հնչյունն արտահայտվում է «ո» (վօ) և «ւ» (հիւն) տառերի օգնությամբ։ Հայերեն այս դիգրաֆը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հունարենի նմանությամբ։ Հունարենում նույնպես «ու» հնչյունն արտահայտվում էր «ου» դիգրաֆի միջոցով։ Ժամանակակից արևելահայերեն (խորհրդային) ուղղագրության մեջ «ւ» (հիւն) զրկված է տառային արժեքից և նրա տեղն այբուբենում զբաղեցնում է «ու» տառակապակցությունը, որը գիտակցվում է որպես մեկ միասնական տառ։

Այլ լեզուներում խմբագրել

Եվրոպական և աշխարհի բազմաթիվ լեզուներ իրենց բնորոշ հնչյունային համակարգն արտահայտելու համար հաճախ օգտագործվում են մի շարք դիգրաֆներ, օրինակ.

Գրականություն խմբագրել

  • Ս. Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն, ԵՊՀ հր., Երևան 1973.

Տես նաև խմբագրել