Միջազգային օժանդակ լեզու

Միջազգային օժանդակ լեզու (անգլ.՝ IAL կամ auxlang), լեզու, որը նախատեսված է միևնույն առաջին լեզուն չկրող այլազգի մարդկանց միջև հաղորդակցությունը ապահովելու համար։ Օժանդակ լեզուն մասնավորապես օտար և հաճախ արհեստականորեն ձևավորված լեզու է։ Գաղափարը միաժամանակ կապված է և տարբերվում է լիգվա ֆրանկայի (գերիշխող լեզու) գաղափարից, որը մարդիկ պետք է օգտագործեն հաղորդակցվելու համար։

Անգլերենը դարձել է հաղորդակցության լեզու ամբողջ աշխարհում:

«Օժանդակ» տերմինը ինքնին ենթադրում է, որ այն նախատեսված է ողջ աշխարհի մարդկանց համար որպես լրացուցիչ լեզու, այլ ոչ թե նրանց մայրենի լեզվին փոխարինելու համար։ Հաճախ տերմինն օգտագործվում է այն լեզուների համար, որոնք արհեստականորեն ստեղծված կամ ձևավորված են և հատուկ նախատեսված են միջազգային հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Այսպիսի լեզուներից են էսպերանտոն, Իդոն և Ինտերլինգվան։ Այս լեզուները ստեղծելու համար սովորաբար օգտվում են այն լեզուների բառամթերքից, որոնք լայն տարածում ունեն աշխարհում։ Այնուամենայնիվ, այսպիսի «օժանդակ» լեզվի գաղափարը նաև ընդունված է միջազգային կոնսենսուսով և այն իր մեջ ներառում է նույնիսկ ստանդարտ բնական լեզուն (օրինակ՝ միջազգային անգլերենը) և նաև նպաստում է համընդհանուր լեզվի ստեղծմանը։

Դարերի ընթացքում գերիշխող հասարակությունների լեզուները ծառայել են որպես լինգվա ֆրանկաներ և երբեմն նույնիսկ մոտեցել են միջազգային լեզվի մակարդակի։ Նախկինում օգտագործվել են լատիներեն, հունարեն, սանսկրիտ, պարսկերեն, հին թամիլերեն և միջերկրածովյան լինգվա ֆրանկաներ։ Վերջին ժամանակներում ստանդարտ արաբերենը, ստանդարտ չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը, հինդուստաներենը (հինդի-ուրդու), ռուսերենը և իսպաներենը որպես այդպիսին օգտագործվել են աշխարհի շատ մասերում[1]։ Այնուամենայնիվ, քանի որ լինգվա ֆրանկաներն ավանդաբար կապված են հենց գերիշխանություն ունենալու հետ՝ մշակութային, քաղաքական և տնտեսական, և որոնք էլ դրանց ճանաչում են բերել, հաճախ ընդունվում են որոշակի վերապահումներով։ Այս և այլ պատճառներից ելնելով ոմանք դիմել են արհեստական կամ հորինված լեզվի առաջխաղացման գաղափարին որպես խնդրի հնարավոր լուծում՝ ստեղծելով «օժանդակ» լեզու[1]։

Պատմություն խմբագրել

Միջանկյալ օժանդակ լեզվի օգտագործումը (նաև կոչվում է «աշխատանքային լեզու», «կամրջային լեզու», «փոխադրող լեզու» կամ «միավորող լեզու»)՝ միևնույն առաջին լեզուն չունեցող մարդկանց միջև հաղորդակցությունը հնարավոր դարձնելու համար, հատկապես, երբ այն երրորդ լեզուն է, որը տարբերվում է երկու հաղորդակցվողների մայրենի լեզուներից էլ[2], գալիս է այնքան հնուց, որքան լեզուն ինքնին։ Անշուշտ, դրանք գոյություն են ունեցել դեռ հնուց։ Միջերկրականի ողջ տարածքում լատիներենն ու հունարենը (կամ կոինե հունարեն) համարվում էին միջանկյալ լեզուներ։ Աքքադերենը, իսկ հետո՝ արամեերենը, որոշ վաղնջական կայսրությունների օրոք մնացին Արևմտյան Ասիայի մեծ մասի ընդհանուր լեզուները[3]։ Նման բնական լեզուները, որոնք օգտագործվում են նույն մայրենի լեզուն չօգտագործող մարդկանց միջև հաղորդակցությունը ապահովելու համար, կոչվում են լինգվա ֆրանկաներ։

Լինգվա ֆրանկա (բնական միջազգային լեզու) խմբագրել

Լինգվա ֆրանկաները առաջացել են ամբողջ աշխարհում մարդկության պատմության ընթացքում, երբեմն կոմերցիոն (այսպես կոչված «առևտրային լեզուներ»), ինչպես նաև դիվանագիտական և վարչական նպատակներով, կամ որպես տարբեր ազգությունների գիտնականների միջև տեղեկատվության փոխանակման միջոց։ Տերմինը ծագել է նման մի լեզվից՝ միջերկրածովյան լինգվա ֆրանկայից՝ փիջին լեզվից, որն օգտագործվում էր որպես առևտրային լեզու Միջերկրական ծովի տարածքում 11-ից մինչև 19-րդ դարերը։ Գոյություն ունեն բազմաթիվ լինգվա ֆրանկայի օրինակներ և դրանք առկա են բոլոր մայրցամաքներում։ 21-րդ դարի սկզբի ամենաակնառու օրինակը անգլերենն է։ Ավելին, անգլերենի հատուկ տեսակը՝ հիմնական անգլերենը ( անգլ.՝ Basic English), անգլերենի պարզեցված տարբերակն է, որն ունի նույն քերականությունը (չնայած պարզեցված) և որի բառապաշարը բաղկացած է ընդամենը 1000 բառից։ Սրա հիմնական նպատակն այն է, որ ցանկացած ոք, ով տիրապետում է անգլերենի հիմնական գիտելիքներին, կարողանա հասկանալ նույնիսկ բավականին բարդ տեքստերը։ Կան բազմաթիվ այլ լինգվա ֆրանկաներ կենտրոնացված որոշակի տարածաշրջաններում, ինչպիսիք են արաբերենը, չինարենը, ֆրանսերենը, հունարենը, հինդին, պորտուգալերենը, ռուսերենը և իսպաներենը[4]։

Արհեստական լեզուներ խմբագրել

հիմնական հողվածը՝ Արհեստական լեզուներ

Քանի որ բոլոր բնական լեզուները դրսևորում են մի շարք քերականական անկանոնություններ, որոնք ավելի են դժվարացնում լեզու սովորելը, և որոնք կապված են նաև այն ազգի ազգային և մշակութային գերակայության հետ, որոնց համար տվյալ լեզուն մայերենի լեզու է, ի հայտ եկավ այն գաղափարը, որ պետք է ստեղծել արհեստական լեզու, որն էլ կհանդիսանա տվյալ խնդրի լուծումը։ Արդեն իսկ գոյություն ունեցող լեզուն «օժանդակ» լեզու դարձնելու նպատակով հեշտացնելու գաղափարը արդեն իսկ եղել է 18-րդ դարի Հանրագիտարաններում, որտեղ Յոահիմ Ֆայգե դը Վիլնյովը «Լեզվի» մասին հոդվածում գրել է ֆրանսերենի «լակոնիկ» կամ կանոնակարգված քերականություն ստեղծելու մի հակիրճ առաջարկություն։

17-18-րդ դարերի փիլիսոփայական լեզուներից մի քանիսը կարող էին համարվել որպես օժանդակ լեզուների նախատիպեր, քանի որ դրանք միտված էին տարբեր լեզուներով խոսող մարդկանց միջև կամուրջ ծառայելուն և մտքերն ավելի պարզեցնելուն և հստակեցնելուն։ Այնուամենայնիվ, այս լեզուներից շատերը կամ բոլորը, որքանով որ հասանելի է մեզ պահպանված հրապարակումներից, չափազանց թերի և անավարտ են եղել «օժանդակ» լեզու ծառայելու համար (կամ որևէ այլ գործնական նպատակի համար)։ Առաջին լիովին զարգացած արհեստական լեզուները, որոնց մասին մեզ հայտնի է, ինչպես նաև առաջին արհեստական լեզուները, որոնք ստեղծվել են հիմնականում որպես միջազգային օժանդակ լեզուներ, ծագել են 19-րդ դարում։ Ֆրանսուա Սյուդրոյի մշակած Սոլռեսոլ արհեստական լեզուն, որը հիմնված է երաժշտական նոտաների վրա, առաջինն էր, որ լայն տարածում գտավ աշխարհում, թեև, ըստ երևույթին, դրանով սահուն խոսողներ այդպես էլ չգտնվեցին։

Վոլափյուք խմբագրել

հիմնական հողվածը՝ վոլափյուք

19-րդ դարի ընթացքում նման արհեստական միջազգային օժանդակ լեզուների (անգլ.՝ IALs) շփոթեցնող բազմազանություն առաջարկվեց, ուստի Լուի Կուրտյուրը և Լեոպոլդ Լեոն «Համընդհանուր լեզվի պատմություն» (1903) աշխատությունում վերանայեցին 38 նախագիծ։

Վոլափյուքը, որի մասին առաջին անգամ խոսվել է 1879 թվականին Յոհան Մարտին Շլեյերի հոդվածում, իսկ հաջորդ տարի արդեն հրատարակվել է գրքի տեսքով, առաջինն էր, ով համախմբեց լայն տարածում ունեցող միջազգային հանրություն։ Վոլափյուքի երեք խոշոր համաժողովներ անցկացվեցին՝ 1884, 1887 և 1889 թվականներին, որոնցից վերջինի աշխատանքային լեզու օգտագործեց հենց վոլափյուքը։ Անդրե Շերպիլոդը գրում է վոլափյուքի երրորդ համաժողովի մասին.

1889 թվականի օգոստոսին Փարիզում տեղի ունեցավ երրորդ համաժողովը։ Մասնակցում էին մոտ երկու հարյուր մարդ բազմաթիվ երկրներից։ Եվ, ի տարբերություն առաջին երկու համաժողովների, մարդիկ խոսում էին միայն վոլափյուքերեն։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ, Էսպերանտիստների համաշխարհային կոնգրեսից տասնվեց տարի առաջ, միջազգային կոնվենցիան խոսում էր միջազգային լեզվով[5]։

Այնուամենայնիվ, շատ չանցած, վոլափյուքախոսների համայնքը բաժանվեց տարբեր գործոնների պատճառով, այդ թվում՝ Շլեյերի և այլ նշանավոր վոլափյուքախոսների միջև հակասությունների, ինչպես նաև ավելի նոր, ավելի հեշտ յուրացվող արհեստական լեզուների, հիմնականում էսպերանտոի ի հայտ գալու պատճառով։

Չեզոք լեզու և Լատիներեն առանց թեքումների խմբագրել

Պատասխանելով առաջին հաջողված արհեստական լեզվի համայնքի կարիքներին՝ վոլափյուքիստները 1887 թվականի օգոստոսին Մյունխենում տեղի ունեցած Վոլաթյուքի երկրորդ համագումարում ստեղծեցին իրենց լեզուն կարգավորող մարմինը՝ միջազգային վոլափյուք ակադեմիան «Kadem bevünetik volapüka» անունով[6][7]։ Ակադեմիան ստեղծվել է պահպանելու և կատարելագործելու օժանդակ լեզուն՝ վոլափյուքը, սակայն շուտով կոնֆլիկտներ ծագեցին պահպանողական վոլապյուքիստների և նրանց միջև, ովքեր ցանկանում էին բարեփոխել վոլափյուքը՝ այն դարձնելով ավելի բնական լեզու՝ հիմնված աշխարհի հիմնական լեզուների քերականության և բառապաշարի վրա։ 1890 թվականին Շլեյերը լքեց ակադեմիան և ստեղծեց նույն անունով նոր Վոլափյուքի ակադեմիա, որտեղ ներգրավված էին իրեն լիովին հավատարիմ մարդիկ, և որն էլ մինև օրս գործում է։

Վալդեմար Ռոզենբերգերի օրոք, ով 1892 թվականին դարձավ տնօրեն, առաջին սկզբնական ակադեմիան սկսեց զգալի փոփոխություններ կատարել վոլափյուքի քերականության և բառապաշարի մեջ։ Այն բառապաշարն ու քերականական ձևերը, որոնք անծանոթ էին արևմտյան եվրոպացիներին ամբողջությամբ մերժվեցին, և արդյունքում փոփոխությունները փաստացի հանգեցրին նոր լեզվի ստեղծմանը, որը ստացավ «Չեզոք լեզու» (անգլ.՝ Idiom Neutral) անվանումը։ 1898 թվականին ակադեմիան անվանափոխվեց «Akademi Internasional de Lingu Universal»-ի և այդ թվականից ի վեր ակադեմիայի շրջաբերականները սկսեցին գրվել նոր լեզվով։

1903 թվականին մաթեմատիկոս Ջուզեպե Պեանոն հրապարակեց արհեստական լեզվի իր բոլորովին նոր մոտեցումը։ Ոգեշնչված փիլիսոփա Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի գաղափարից՝ սխեմատիկ կառուցվածքներ և ապրիորի լեզու հորինելու փոխարեն, նա որոշեց պարզեցնել գոյություն ունեցող և երբեմնի լայնորեն օգտագործվող միջազգային լեզուն՝ լատիներենը։ Այս պարզեցված լատիներենը, որը զուրկ է թեքումներից և հոլովումներից, Պեանոյի կողմից անվանվել է «Ինտերլինգվա», սակայն սովորաբար կոչվում է «Լատիներեն առանց թեքումների» (էսպերանտո՝ Latino sine flexione):

Պեանոյի «Ինտերլինգվա»-ով տպավորված՝ «Համընդհանուր լեզվի միջազգային ակադեմիան» (էսպերանտո՝ Akademi Internasional de Lingu Universal) 1908 թվականին որոշեց հրաժարվել Չեզոք լեզվից (անգլ.՝ Idiom Neutral)՝ հօգուտ Պեանոյի «Ինտերլինգվա»-ի, և հենց Պեանոյին էլ ընտրեց որպես տնօրեն։ Խմբի անվանումը հետագայում փոխվեց «Academia pro Interlingua»-ի (որտեղ Ինտերլինգվան Պեանոյի լեզուն է)։ «Academia pro Interlingua»-ն գործեց մինչև 1939 թվականը։ Պեանոյի Ինտերլինգվան էր, որը մասամբ ոգեշնչեց առավել հայտնի Ինտերլինգվային, որը 1951 թվականին ներկայացվեց Միջազգային օժանդակ լեզուների ասոցիացիայի կողմից (անգլ.՝ IALA):

Էսպերանտո խմբագրել

Վոլափյուքի ստեղծումից հետո 1880-1900-ական թվականներին ստեղծվեցին և առաջարկվեցին մի շարք այլ օժանդակ լեզուներ, բայց բացի էսպերանտոյից ոչ մեկը չներգրավեց զգալի խոսողների համայնք։ Էսպերանտոն մշակվել է մոտավորապես 1873–1887 թվականներին (առաջին տարբերակը պատրաստ է եղել 1878 թվականին), և վերջապես հրատարակվել է 1887 թվականին Լ. Լ. Զամենհոֆի կողմից, որպես հիմնականում սխեմատիկ լեզու; բառ-արմատները փոխառված են ռոմանական, արևմտյան գերմանական և սլավոնական լեզուներից։ Էսպերանտո լեզվի հարաբերական հաջողության բանալին, հավանաբար, ածանցյալ բառակազմությունների չափազանց արդյունավետ և ճկուն համակարգն էր, որը թույլ էր տալիս խոսողներին հարյուրավոր այլ բառեր ստանալ՝ յուրացնելով մեկ բառի արմատը։ Ավելին, էսպերանտոն ավելի արագ է յուրացվում, քան մյուս լեզուները։ Հենց ամենասկզբից էսպերանտիստները ստեղծեցին իրենց մշակույթը, որն օգնեց ձևավորել էսպերանտո լեզվի համայնքը։

Մի քանի տարվա ընթացքում այս լեզուն ձեռք բերեց հազարավոր սահուն լեզվակիրներ, հիմնականում՝ Արևելյան Եվրոպայում։ 1905 թվականին էսպերանտոյի առաջին համաշխարհային համաժողովը տեղի ունեցավ Բուլոն-սյուր-Մեր քաղաքում։ Դրանից հետո ամեն տարի տարբեր երկրներում անցկացվում են համաշխարհային կոնգրեսներ, բացառությամբ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում։ Էսպերանտոն դարձել է «երբևէ հորինված ամենաարտասովոր լեզուն» և ամենաշատ խոսվող միջազգային արհեստական օժանդակ լեզուն[8]։ Էսպերանտոն, հավանաբար, այն հիսուն լեզուների թվում է, որոնք միջազգայնորեն ամենաշատն են օգտագործվում[9]։

1922 թվականին Իրանի և Ազգերի լիգայի մի քանի այլ երկրների առաջարկը անդամ երկրների դպրոցներում էսպերանտո դասավանդելու վերաբերյալ ձախողվեց[10][11]։ Էսպերանտոյի լեզվակիրները Ստալինի վարչակարգի օրոք ենթարկվել են հալածանքների։ Գերմանիայում՝ Հիտլերի օրոք, Իսպանիայում՝ Ֆրանկոյի օրոք մոտ մեկ տասնամյակ, Պորտուգալիայում՝ Սալազարի օրոք, Ռումինիայում՝ Չաուշեսկուի օրոք, և Արևելյան Եվրոպայի կես տասնյակ երկրներում՝ քառասունականների վերջին և հիսունականների մի մասում, էսպերանտոյի գործունեությունը և էսպերանտո ասոցիացիաների ձևավորումը արգելված էին[12]։ Չնայած այս գործոններին, ավելի շատ մարդիկ շարունակեցին սովորել էսպերանտո, և համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում և դրանցից հետո նշանակալի գրական ստեղծագործություններ (և պոեզիա, և վեպ) հայտնվեցին էսպերանտո լեզվով[13]։ Էսպերանտոն այսօր խոսվում է աճող թվով երկրներում, և այն ունի մայրենի լեզվակիրների մի քանի սերունդ, չնայած այն հիմնականում օգտագործվում է որպես երկրորդ լեզու։ Արհեստական լեզուների զանազան նախագծերից էսպերանտոն է, որ մինչ այժմ ամենամոտն է պաշտոնապես ճանաչված միջազգային օժանդակ լեզու դառնալուն։ Չինաստանը ամենօրյա նորություններ է հրապարակում էսպերանտո լեզվով[14]։

Իդո և Էսպերանտիդոս խմբագրել

Միջազգային օժանդակ լեզվի ընդունման պատվիրակությունը հիմնադրվել է 1900 թվականին Լուի Կուտուրատի և այլոց կողմից; այն փորձեց ստիպել ակադեմիաների միջազգային ասոցիացիային զբաղվի միջազգային օժանդակ լեզվի հարցով, ուսումնասիրել գոյություն ունեցող արհեստական լեզուները և ընտրել մեկը կամ նախագծել նորը։ Այնուամենայնիվ, մետա-ակադեմիան հրաժարվելով անել դա, պատվիրակությունը որոշեց այդ գործն ինքնուրույն կատարել[15]։ Էսպերանտո խոսողների մեջ ընդհանուր տպավորություն էր ստեղծվել, որ պատվիրակությունը, իհարկե, կընտրեր էսպերանտոն, քանի որ այն ժամանակին միակն էր, որն ուներ զգալի խոսողների համայնք։ 1907 թվականին պատվիրակության՝ էսպերանտո լեզվի իր բարեփոխված տարբերակով՝ Իդոյով հանդես գալը շատ էսպերանտո խոսողների կողմից ընկալվեց որպես դավաճանություն[16]։ Իդոն կարճ ժամանակով էսպերանտոյից խլեց զգալի թվով խոսողների, բայց երկարաժամկետ հեռանկարում նրանցից շատերը կա՛մ վերադարձան էսպերանտոյին, կա՛մ անցան այլ նոր արհեստական օժանդակ լեզուների։ Իդոյից բացի, մեծ թվով պարզեցված էսպերանտոներ, որոնք կոչվում են Էսպերանտիդոս, առաջ եկան որպես միաժամանակյա լեզվական նախագծեր։ Այդուհանդերձ, Իդոն այսօր մնում է երեք ամենաշատ խոսվող արհեստական օժանդակ լեզուներից մեկը։

Ինտերլինգվա (Օքսիդենտալ) խմբագրել

Էդգար դե Վահլի 1922 թվականի Օքսիդենտալ լեզուն որոշ ավելի վաղ ստեղծված արհեստական օժանդակ լեզուների, մասնավորապես, էսպերանտոյի ենթադրյալ արհեստականության դեմ պատասխանն էր։ Ոգեշնչվելով «չեզոք լեզվից» (անգլ.՝ Idiom Neutral) և «լատիներեն առանց թեքումների» (էսպերանտո՝ Latino sine flexione) արհեստական լեզուներից՝ դե Վահլը ստեղծեց մի լեզու, որի բառերը, ներառյալ բարդ բառերը, ճանաչելիության բարձր աստիճան կունենան նրանց համար, ովքեր արդեն գիտեն ռոմանական լեզու։ Այնուամենայնիվ, ստեղծման այս չափանիշը հակասում էր խոսելու ընթացքում նոր բաղադրյալ կամ ածանցյալ բառեր ստեղծելու հեշտությանը։ Օքսիդենտալը իր ամենաակտիվ գործունեությունն է ծավալել 1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականները և աջակցություն ստացել մոտ 80 հրապարակումներից մինչև 1930-ական թվականները[17][18], սակայն գրեթե ամբողջությամբ վերացել էր 1980-ական թվականներին։ Նրա անունը պաշտոնապես փոխվեց Ինտերլինգվայի 1949 թվականին։ Վերջերս Ինտերլինգվան կրկին սկսեց օգտագործվել համացանցում։

Նովիալ խմբագրել

1928 թվականին Իդոյի գլխավոր մտավոր աջակիցը՝ դանիացի լեզվաբան Օտտո Եսպերսենը, թողեց իդոն և հրատարակեց իր մշակած լեզուն՝ նովիալը[19]։ Այն հիմնականում ոգեշնչված էր «Չեզոք» և «Օքսիդենտալ» արհեստական լեզուներից, սակայն իր մեջ ներառում էր ածանցյալ ֆորմալիզմ և սխեմատիկա, որը բացակայում էր էսպերանտոյում և իդոյում։ Նրա ստեղծողի ճանաչված լինելը օգնեց այս օժանդակ լեզվի զարգացմանը, սակայն Եսպերսենը լեզվում բարեփոխումներ կատարեց միայն 1934 թվականին և շատ չանցած, այն բանից երբ Եվրոպան մուտք գործեց Երկրորդ համաշխարհային պատերազմ, լեզվի ստեղծողը մահացավ 1943 թվականին, նախքան Եվրոպան կրկին խաղաղություն մեջ կհայտնվեր։

Ինտերլինգվա խմբագրել

Օժանդակ լեզուների միջազգային ասոցիացիան (անգլ.՝ IALA) հիմնադրվել է 1924 թվականին Ալիս Վանդերբիլտ Մորիսի կողմից։ Ինչպես Միջազգային օժանդակ լեզվի ընդունման նախկին պատվիրակության, այնպես էլ այս ասոցիացիայի առաքելությունն էր ուսումնասիրել լեզվական խնդիրները, արդեն գոյություն ունեցող արհեստական լեզուները և նոր առաջարկվողները, ինչպես նաև որոշակի կոնսենսուսի գալ տարբեր օժանդակ լեզուների կողմնակիցների հետ։ Սակայն, ինչպես պատվիրակությունը, այնպես էլ այս ասոցացիան վերջապես որոշեց ստեղծել իր սեփական արհեստական օժանդակ լեզուն։ 1915 թվականին հրատարակված ինտերլինգվան հիմնականում Ալեքսանդր Գոդեի աշխատանքն էր, թեև նա նախնական աշխատանքներ էր կատարել օժանդակ լեզուների միջազգային ասոցիացիայի ավելի վաղ լեզվաբանների, այդ թվում՝ Անդրե Մարտինեի հետ՝ հիմք ընդունելով նախորդ նատուրալիստական միջազգային արհեստական լեզուների նախագծերից որոշ տարրեր, ինչպիսիք են Պեանոյի Ինտերլինգվան («Լատիներեն առանց թեքումների»), Եսպերսոնի նովիալը, դե Ուոլի ինտերլինգվը և ակադեմիայի չեզոք լեզուն։ Ինչպես ինտերլինգվը, այնպես էլ Ինտերլինգվան նախագծված էր այնպես, որ բառերը ծանոթ լինեին նրանց, ովքեր արդեն գիտեն ռոմանական լեզու կամ այնպիսի լեզու, ինչպիսին անգլերենն է, որը ռոմանական լեզուներից փոխառված մեծ բառապաշար ունի։ Այս նպատակին հասնելու համար ՕԼՄԱ-ն ընդունեց քերականական և ուղղագրական բարդության աստիճան, որը զգալիորեն ավելի բարձր էր, քան էսպերանտոյում կամ ինտերլինգվում, թեև ավելի քիչ, քան որևէ բնական լեզվում։

Ինտերլինգվայի հիմքում ընկած տեսությունը իրենից ներկայացնում է միջազգային բառապաշար, մեծ թվով բառեր և մասնիկներ, որոնք առկա են լեզուների լայն շրջանակում։ Այս արդեն գոյություն ունեցող միջազգային բառապաշարը ձևավորվել է սոցիալական ուժերի, գիտության և տեխնիկայի կողմից «աշխարհի բոլոր անկյուններում»։ Օժանդակ լեզուների միջազգային ասոցիացիայի նպատակն էր ընդունել Ինտերլինգվա յուրաքանչյուր լայն տարածում ունեցող միջազգային բառ անկախ նրանից, թե որ լեզուներով էին դրանք։ Նրանք ուսումնասիրություններ են անցկացրել՝ բացահայտելու «ամենաընդհանուր միջազգային բառապաշարը»՝ միաժամանակ պահպանելով լեզվի միասնությունը[20][21]։ Ընտրված սկզբնաղբյուր լեզուներից (կոչվում է «վերահսկիչ լեզու») լեզու ստեղծելու այս գիտական մոտեցման արդյունքում ստեղծվեց բառապաշար և քերականություն, որը կարելի է անվանել եվրոպական յուրաքանչյուր հիմնական լեզվի ամենաբարձր ընդհանուր գործոնը։

Ինտերլինգվան ձեռք բերեց խոսողների զգալի համայնք, որը, հավանաբար, մոտավորապես նույն քանակի էր, ինչ իդոն (էսպերանտոյից զգալիորեն պակաս)։ Ինտերլինգվայի հաջողությունը կարելի է բացատրել նրանով, որ այն ամենաշատ ընկալելի միջազգային օժանդակ լեզուն է իր նատուրալիստական (ի տարբերություն սխեմատիկ) քերականությամբ և բառապաշարով, ինչը թույլ է տալիս նրանց, ովքեր ծանոթ են որևէ ռոմանական լեզվի և անգլերենին տիրապետող կրթված լեզվակիրներ են կարդալ և հասկանալ այն առանց նախնական ուսումնասիրության[22]։ Ներկայումս ինտերլինգվան ունի որոշ ակտիվ լեզվակիրներ բոլոր մայրցամաքներում, և լեզուն տարածվում է Ինտերլինգվայի համաշխարհային միության (իսպ.՝ Union Mundial pro Interlingua: UMI) կողմից և ներկայացված է ձայնասկավառակներով, ռադիոյով և հեռուստատեսությամբ[23]։

Ինտերլինգվայի ստեղծումից հետո արհեստական լեզուների հանդեպ ոգևորությունը աստիճանաբար նվազեց 1960-1990 թվականներին։

Համացանցի դարաշրջան խմբագրել

Թվում է, թե բոլոր միջազգային օժանդակ լեզուների խոսողները ավելի շատ են օգուտ քաղել ինտերնետից. դրանցից ամենաշատը էսպերանտոն։ Արհեստական լեզուների (CONLANG) փոստային ցուցակը ստեղծվել է 1991 թվականին. սկզբնական տարիներին քննարկումը կենտրոնացած էր միջազգային օժանդակ լեզուների վրա։ Քանի որ հորինված և արհեստական լեզուներով հետաքրքրված մարդիկ գնալով սկսեցին աճել, և տարբեր միջազգային արհեստական լեզուների կողմնակիցների միջև տարաձայնությունները սկսցին նյարդայնացնել լեզուն օգտագործողնեին, 1997 թվականին ստեղծվեց միջազգային արհեստական լեզուների առանձին փոստային ցուցակ, որը այդ ժամանակվանից ի վեր դարձավ քննարկումների հիմնական վայրը։ Բացի արհեստական լեզուների լեզվակիր համայնքներին առցանց արագ շփվելու, ինչպես նաև դանդաղ փոստային փոստով շփվելու հնարավորություն տալուց կամ ավելի հազվադեպ անձնական հանդիպումներ կազմակերպելուց, ինտերնետը նաև հեշտացրել է նոր արհեստական լեզուների նախագծերի հանրայնացումը, և դրանցից մի քանիսը ձեռք են բերել քիչ քանակով խոսողների համայնք, որոնց տվում են կոտավան (անգլ.՝ Kotava) (հրատարակվել է 1978 թվականին), լինգվա ֆրանկա նովան (անգլ.՝ Lingua Franca Nova 1998), միջսլավոնականը (անգլ.՝ Interslavic 2006), պանդունիան (անգլ.՝ Pandunia 2007), սամբասան (անգլ.՝ Sambahsa 2007), լինգվա դե պլանետան (անգլ.՝ Lingwa de Planeta 2010) և գլոբասան (անգլ.՝ Globasa 2019)[24]:

Տարածաշրջանային օժանդակ լեզու խմբագրել

Ոչ բոլոր միջազգային օժանդակ լեզուներն են, որ նախատեսված են համաշխարհային մասշտաբով օգտագործվելու համար։ Հատուկ ենթախմբի մեջ են մտնում այն լեզուները, որոնք ստեղծվել են հարակից լեզուներով խոսողների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Հայտնի ամենահին օրինակը պանսլավոնական լեզուն է, որը ստեղծվել է 1665 թվականին խորվաթ քահանա Յուրայ Կրիժանիչի կողմից։ Նա այս լեզուն անվանեց անգլ.՝ Ruski jezik («Ռուսերեն լեզու»), թեև իրականում դա եկեղեցական սլավոներենի ռուսերեն տարբերակն էր, սերբախորվաթերենի իր հարավային չակավյան բարբառի և մի փոքր էլ լեհերենի խառնուրդն էր[25]։

Տարածաշրջանային օժանդակ լեզուների մեծ մասը ստեղծվել է ռոմանտիկ ազգայնականության ժամանակաշրջանում՝ 19-րդ դարի վերջում; դրանցից մի քանիսը ստեղծվել են ավելի ուշ։ Հատկապես շատ են պանսլավոնական լեզվական նախագծերը[26]։ Այնուամենայնիվ, հովանավոր լեզուների ստեղծման նմանատիպ ջանքեր են գործադրվել նաև այլ լեզվաընտանիքների համար. Թութոներեն (անգլ.՝ Tutonish 1902), Ֆոլքշփրաք (անգլ.՝ Folkspraak 1995) և այլ պանգերմանական լեզուներ գերմանական լեզուների համար. Ռոմանիդ (անգլ.՝ Romanid 1956) և մի քանի այլ պանռոմանական լեզուներ ռոմանական լեզուների համար; և Աֆրհիլի (անգլ.՝ Afrihili 1973) Աֆրիկյան մայրցամաքի համար։

Ժամանակակից օրինակներից ուշագրավ է միջսլավոնական լեզուն (անգլ.՝ Interslavic), որն առաջին անգամ հրապարակվել է 2006 թվականին որպես սլավոնական, իսկ այնուհետև ձևավորվել է իր ներկայիս տեսքով 2011 թվականին՝ մի քանի այլ նախագծերի միաձուլումից հետո։ 2012 թվականին այն արդեն ուներ մի քանի հարյուր օգտատեր[27]։

Գիտական ուսումնասիրություն խմբագրել

1900-ական թվականների սկզբին միջազգային օժանդակ լեզուներն արդեն դառնում էին ակադեմիական ուսումնասիրության առարկա։ Լուի Կուտուրատը և այլք[28] «Միջազգային լեզու և գիտություն» գրքի նախաբանում հակասությունները նկարագրել են հետևյալ կերպ.

Այսպես կոչված աշխարհի լեզվի կամ միջազգային օժանդակ լեզվի հարցը այնքան է եղել ուտոպիստների, ֆանատիկների և էնտուզիաստների ձեռքերում հին վոլափյուքի ժամանակաշրջանում և մինչ այսօր առկա էսպերանտո շարժման մեջ, որ դժվար է դրա վերաբերյալ անաչառ կարծիք կազմել, թեև դրա հիմքում ընկած գաղափարը լավն է։ (1910).

Լեոպոլդ Պֆաունդլերը գրում է, որ գիտնականների միջև ավելի արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար անհրաժեշտ է միջազգային օժանդակ լեզու։

Բոլոր նրանք, ովքեր զբաղված են գիտական գրականություն կարդալով կամ գրելով, անկասկած, շատ հաճախ զգացել են ընդհանուր գիտական լեզվի կարիքը և ափսոսում են ժամանակի և ջանքերի մեծ կորստի համար, որոնք առաջացել են գիտական գրականության մեջ կիրառվող լեզուների բազմազանությունից:

Կուտուրատի և այլոց համար, վոլափյուքիստներն ու էսպերանտիստները խառնաշփոթ են առաջացրել այս հարցի լեզվական ասպեկտի շուրջ մի շարք կողմնակի ազդեցություններով, և սա էլ այն հիմնական պատճառն էր, թե ինչու են միջազգային օժանդակ լեզվի գաղափարի շուրջ քննարկումները ոչ պրակտիկ թվում։

Կուտուրատի որոշ հասակակիցներ՝ մասնավորապես Էդուարդ Սեպիրը[29][30], տեսնում էին օժանդակ լեզվի մարտահրավերը ոչ այնքան որպես համընդհանուր հաղորդակցական մտահոգություններին նկարագրական լեզվական պատասխան (քերականություն և բառապաշար), որքան ավելի շատ տևական միջազգային փոխըմբռնման համար նախատեսված լեզվական հարթակի գաղափարի խթան։ Թեև գիտնականների և հատկապես լեզվաբանների շրջանում հետաքրքրությունը զգալիորեն թուլացավ 20-րդ դարի ընթացքում[31], մոտեցումների նման տարբերությունները պահպանվում են մինչ այսօր։ Որոշ գիտնականներ և հետաքրքրված աշխարհականներ[32] ներկայացնում են կոնկրետ լեզվական առաջարկներ։ Ի հակադրություն դրան, Մարիո Պեյը[33] և մյուսները[34] առաջնային են համարում ավելի լայն հասարակական խնդները։ Մյուսները, սակայն, վիճում են որոշակի լեզվի շուրջ՝ փորձելով հաստատել դրա սոցիալական ինտեգրումը[35]։

Գրի համակարգ խմբագրել

Մինչդեռ միջազգային օժանդակ լեզվի մեծ մասը լատինատառ է, դրանցից մի քանիսը, օրինակ՝ լինգվա ֆրանկա նովան (անգլ.՝ LFN), առաջարկում է նաև այլընտրանք՝ կյուրեղագիրը։

Լատինական գիր խմբագրել

Միջազգային արհեստական լեզուների ճնշող մեծամասնությունը օգտագործում է լատինական գիրը։ Մի քանի հնչյուններ, օրինակ. /n/, /m/, /t/, /f/ գրվում են նույն տառով, ինչ միջազգային հնչյունական այբուբենում (անգլ.՝ IPA):

Որոշ բաղաձայն հնչյուններ, որոնք առկա են մի քանի լատինատառ միջազգային օժանդակ լեզուների այբուբեններում, ներկայացված չեն ստանդարտիզացիայի միջազգային ասոցացիա 646 (անգլ.՝ ISO 646) տառերով միջազգային հնչյունական այբուբենում։ Երեքն ունեն մեկ տառ ՄՀԱ-ում, մեկը ունի տարածված այլընտրանք՝ վերցված ՍՄԱ 646-ից։

  • /ʃ/ (U+0283, IPA 134)
  • /ʒ/ (U+0292, IPA 135)
  • /ɡ/ (U+0261, IPA 110, single storey g) = g (U+0067, double storey g)

Չորսը աֆրիկատներ են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է ՄՀԱ-ում երկու տառով և համակցող նշանով։ Դրանք հաճախ գրվում են առանձին։

  • /t͡s/ = /ts/
  • /t͡ʃ/ = /tʃ/; Ուշադրություն՝ լեհերենը տարբերակում է այս 2-ը
  • /d͡z/ = /dz/
  • /d͡ʒ/ = /dʒ/

Դա նշանակում է, որ երկու հնչյուններ, որոնք մեկ նիշ են ՄՀԱ-ում և ՍՄԱ 646-ի մեջ չեն մտնում, չունեն նաև ընհանուր այլընտրանք ՍՄԱ 646-ում՝ ʃ, ʒ:

ՍՄԱ 639-3 կոդ Այբուբենի անվանում Ոչ-ՍՄԱ 646 տառեր Տարբերիչ նշաններ Մուլտիգրաֆներ Հնչյուն, որը ՄՀԱ-ում նկարագրված է ՍՄԱ 646 տառ(եր)ով, նկարագրված է այլ տառերով SՁայնը, որը ՄՀԱ-ում նկարագրված է ոչ-ՍՄԱ 646 տառով (տառերով), նկարագրված է այլ տառերով
vol վոլափյուք այո (ꞛ, ꞝ, ꞟ) այս (ä, ö, ü) ոչ այո (x /ks/, z /ts~dz/) այո (c /tʃ~dʒ/, j /ʃ~ʒ/)
lfn լինգվա ֆրանկա նովա ոչ ոչ ոչ այո (c /k/) այո (j /ʒ/, x /ʃ/)
rmv ռոմանովա այբուբեն ոչ ոչ ոչ այո (c /k/) այո (j /ʃ/)
ina ինտերլինգվա ոչ ոչ այո (ch /ʃ/ կամ /k/ կամ /tʃ/, qu /kw/ կամ /k/) այո (c /k/) այո (g /ʒ/, j /ʒ/)
ido իդո ոչ ոչ այո (ch /tʃ/, qu /kw/, sh /ʃ/) այո (c /ts/, q /k/, x /ks/ կամ /ɡz/) այո (j /ʒ/, sh /ʃ/)
nov նովիա ոչ ոչ այո (ch /tʃ/, sh /ʃ/, y /j/) այո (q /k/, x /ks/) այո (j /ʒ/, sh /ʃ/)
igs ինտերգլոսսա ոչ ոչ այո (ph /f/, th /t/, ch /k/, rh /r/) այո (c /k/, q /k/, x /ks/, z /ts/) ոչ
avk կոտավա ոչ ոչ ոչ այո (y /j/) այո (c /ʃ/, j /ʒ/)
epo էսպերանտո ոչ այո (ĉ, ĝ, ĥ, ĵ, ŝ, ŭ) ոչ այո (c /ts/) ոչ
- մունդոլիգո ոչ ոչ ոչ այո (c /k/) ոչ
- գլոսա ոչ ոչ այո (sc /ʃ/) այո (q /kw/, x /ks/) այո (c /tʃ/, sc /ʃ/)
- սամբասա[36] ոչ ոչ այո (ch /tʃ/, sch /ʃ/, և այլն) այո (y որպես կիսաձայնավոր /j/, x /ks, gz/ և այլն) այո (j /ʒ/, ch /tʃ/, sh /ʃ/, sh /ç/ և այլն)
- չեզոք լեզու ոչ որ այո (sh /ʃ/) այո (y /j/) այո (c /tʃ/, j /ʒ/, sh /ʃ/)
- լինգվա դե պլանետա ոչ ոչ այո (ch /tʃ/, sh /ʃ/) այո (x /gz/, z /dz/) այո (c in ch /tʃ/, j /dʒ/)
- միջսլավոնական ոչ այո (č, ě, š, ž) dž, նույնն է կամ նման է d+ž այո (c /ts/, y /i ~ ɪ/) այո (č /tʃ/, š /ʃ/, ž /ʒ/)
- ուրոպի այո (ʒ /ʒ/) ոչ ոչ ոչ այո (c /ʃ/)

Դասակարգում խմբագրել

Օժանդակ լեզուների հետևյալ դասակարգումը մշակվել է Պիեռ Յանթոնի կողմից 1993 թվականին[37].

  • Ապրիորի լեզուներին բնորոշ են հիմնականում արհեստական ձևույթները (բնական լեզուներից փոխառված չեն), սխեմատիկ ածանցավորումը, պարզ հնչյունաբանությունը, քերականությունը և ձևաբանությունը։ Որոշ ապրիորի լեզուներ կոչվում են փիլիսոփայական լեզուներ՝ նկատի ունենալով դրանց հիմքը մտքի և լեզվի մասին փիլիսոփայական գաղափարներում։ Դրանք ներառում են 17-րդ դարում օժանդակ լեզվի ամենավաղ փորձերը։ Որոշ ավելի կոնկրետ ենթակատեգորիաներն են՝
  • Տաքսոնոմիկ լեզուներն իրենց բառերը ձևավորում են՝ օգտագործելով տաքսոնոմիկ աստիճանակարգություն, որտեղ բառի յուրաքանչյուր հնչյուն օգնում է ճշգրտել իր դիրքը որևէ տեսակի իմաստային աստիճանակարգության շրջանակներում. օրինակ՝ Սոլռեսոլը (անգլ.՝ Solresol):
  • Պասիգրաֆիաները զուտ գրավոր լեզուներ են՝ առանց խոսակցական ձևի, կամ այլ կերպ ասած խոսակցական ձևերը թողնված են ընթերցողի հայեցողությանը. 17-18-րդ դարերի փիլիսոփայական լեզուներից շատերը և միջազգային արհեստական լեզուները պասիգրաֆիա էին։ Այս բազմությունը պատմականորեն մասնակի համընկնում է տաքսնոմիկ լեզուների հետ, թեև չկա որևէ կոնկրետ պատճառ ըստ որի պասիգրաֆիան պետք է լինի տաքսոնոմիկ։
  • Ապրիորի լեզուները հիմնված են գոյություն ունեցող բնական լեզուների վրա։ Գրեթե բոլոր օժանդակ լեզուները, որտեղ լեզվին սահուն տիրապետողներ կան, այս կատեգորիային են պատկանում[38]։ Ապրիորի օժանդակ լեզուներից շատերն իրենց բառապաշարը փոխառում են հիմնականում կամ բացառապես եվրոպական լեզուներից և իրենց քերականությունը քիչ թե շատ հիմնում են եվրոպական մոդելների վրա։ (Երբեմն այս եվրոպական հիմք ունեցող լեզուները կոչվում են «եվրոկլոններ», թեև այս տերմինը բացասական նշանակություն ունի և չի օգտագործվում ակադեմիական գրականության մեջ։ Ինտերլինգվան սկզբնապես վերցված էր միջազգային գիտական բառապաշարից, որն էլ իր հերթին հիմնված էր հիմնականում հունական և լատինական արմատների վրա։ Գլոզան էլ էր նույն կերպ ստեղծված, սակայն ավելի մեծ կախվածություն ուներ հունական արմատներից։ Չնայած ապրիորի լեզուների մեծ մասը հիմնված են եղել եվրոպական լեզվաընտանիքների վրա, դրանցից ամենահաջվածները (հատկապես էսպերանտո[39], Իդո և Ինտերլինգվա) հիմնականում հիմնված են ռոմանական տարրերի վրա։
  • Սխեմատիկ (կամ «խառը») լեզուներն ունեն որոշ ապրիորի որակներ։ Ոմանք ունեն էթնիկ ձևույթներ, բայց դրանք զգալիորեն փոխվում են, որպեսզի հարմարեցվեն պարզեցված հնչույթային օրինաչափությանը (օրինակ՝ վոլափյուքը) կամ արհեստական և բնական ձևույթներին (օրինակ՝ պերիոն)։ Մասամբ սխեմատիկ լեզուներն ունեն մասամբ սխեմատիկ և մասամբ նատուրալիստական ծագում (օրինակ՝ էսպերանտո և իդո)։ Այս խմբի լեզուների բնական ձևույթները հազվադեպ են զգալի փոփոխություններ կրում իրենց սկզբնաղբյուր-լեզու ձևից, բայց բաղադրյալ և ածանցյալ բառերը սովորաբար ճանաչելի չեն սկզբնաղբյուր լեզուներին ծանոթ մարդկանց։
  • Նատուրալիստական լեզուները նման են գոյություն ունեցող բնական լեզուներին։ Օրինակ՝ ինտերլինգվը, ինտերլիգվան և լինգվա ֆրանկա նովան մշակվել են այնպես, որ ոչ միայն արմատական բառերը, այլև բարդ և ածանցյալ բառերը հաճախ անմիջապես ճանաչելի լինեն մեծ թվով մարդկանց կողմից։ Որոշ նատուրալիստական լեզուներ իսկապես ունեն սահմանափակ թվով արհեստական ձևույթներ կամ հորինված քերականական ձևեր (օրինակ՝ Նիվիալը)։
  • Բնական լեզուների պարզեցված կամ վերահսկվող տարբերակներում քանակապես նվազեցվում են բառապաշարի ողջ ծավալը և մասամբ կանոնակարգվում են բնական լեզվի քերականությունը (օրինակ՝ հիմնական անգլերենը և հատուկ անգլերենը)։

Նմուշ տեքստերի համեմատություն խմբագրել

Հայտնի լավագույն միջազգային օժանդակ լեզուների որոշ օրինակներ ներկայացված են ստորև՝ համեմատական նպատակներով՝ օգտագործելով Տերունական աղոթքը (հիմնական քրիստոնեական աղոթք, որի թարգմանված տեքստը պարբերաբար օգտագործվում է լեզվական համեմատությունների համար։

Որպես համեմատության նյութ, կարելի է գտնել լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն տարբերակները այստեղ.

Բնական լեզուներ խմբագրել

Լատիներեն անգլերեն ֆրանսերեն իսպաներեն

Pater noster, qui es in cælis,
sanctificetur nomen tuum.
Adveniat regnum tuum.
Fiat voluntas tua,
sicut in cælo, et in terra.
Panem nostrum quotidianum da nobis hodie,
et dimitte nobis debita nostra,
sicut et nos dimittimus
debitoribus nostris.
Et ne nos inducas in tentationem,
sed libera nos a malo.
Amen.

Our Father, who art in heaven,
hallowed be thy name;
thy kingdom come,
thy will be done.
on earth, as it is in heaven.
Give us this day our daily bread;
and forgive us our debts
as we have forgiven
our debtors.
And lead us not into temptation,
but deliver us from evil.
Amen.

Notre Père, qui es aux cieux,
que ton nom soit sanctifié,
que ton règne vienne,
que ta volonté soit faite
sur la terre comme au ciel.
Donne-nous aujourd’hui notre pain de ce jour.
Pardonne-nous nos offenses,
comme nous pardonnons aussi
à ceux qui nous ont offensés.
Et ne nous laisse pas entrer en tentation
mais délivre-nous du Mal.
Amen.

Padre nuestro, que estás en los cielos,
santificado sea tu nombre;
venga a nosotros tu reino;
hágase tu voluntad
así en la Tierra como en el cielo.
El pan nuestro de cada día dánosle hoy;
y perdónanos nuestras deudas
así como nosotros perdonamos
a nuestros deudores;
no nos dejes caer en la tentación,
mas líbranos del mal.
Amén.

Սխեմատիկ լեզուներ խմբագրել

էսպերանտո իդո չեզոք լեզու նովիալ

Patro Nia, kiu estas en la ĉielo,
via nomo estu sanktigita.
Venu via regno,
plenumiĝu via volo,
kiel en la ĉielo, tiel ankaŭ sur la tero.
Nian panon ĉiutagan donu al ni hodiaŭ.
Kaj pardonu al ni niajn ŝuldojn,
kiel ankaŭ ni pardonas al niaj ŝuldantoj.
Kaj ne konduku nin en tenton,
sed liberigu nin de la malbono.
Amen.

Patro nia, qua esas en la cielo,
tua nomo santigesez;
tua regno advenez;
tua volo facesez
quale en la cielo, tale anke sur la tero.
Donez a ni cadie l'omnadiala pano,
e pardonez a ni nia ofensi,
quale anke ni pardonas a nia ofensanti,
e ne duktez ni aden la tento,
ma liberigez ni del malajo.
Amen.

Nostr patr kel es in sieli!
Ke votr nom es sanktifiked;
ke votr regnia veni;
ke votr volu es fasied,
kuale in siel, tale et su ter.
Dona sidiurne a noi nostr pan omnidiurnik;
e pardona a noi nostr debti,
kuale et noi pardon a nostr debtatori;
e no induka noi in tentasion,
ma librifika noi da it mal.
Amen.

Nusen Patre, kel es in siele,
mey vun nome bli sanktifika,
mey vun regno veni;
mey on fa vun volio
kom in siele anke sur tere.
Dona a nus dissidi li omnidiali pane,
e pardona a nus nusen ofensos,
kom anke nus pardona a nusen ofensantes,
e non dukte nus en tentatione,
ma liberisa nus fro malu.
Amen.

Նատուրալիստական լեզուներ խմբագրել

լատիներեն առանց թեքումների ինտերլինգվ ինտերլինգվա լինգվա ֆրանկա նովա

Patre nostro, qui es in caelos,
que tuo nomine fi sanctificato;
que tuo regno adveni;
que tuo voluntate es facto
sicut in celo et in terra.
Da hodie ad nos nostro pane quotidiano,
et remitte ad nos nostro debitos,
sicut et nos remitte
ad nostro debitores.
Et non induce nos in tentatione,
sed libera nos ab malo.
Amen.

Patre nor, qui es in li cieles,
mey tui nómine esser sanctificat,
mey tui regnia venir,
mey tui vole esser fat,
qualmen in li cieles talmen anc sur li terre.
Da nos hodie nor pan omnidial,
e pardona nor débites,
qualmen anc noi pardona
nor debitores.
E ne inducte nos in tentation,
ma libera nos de lu mal.
Amen.

Patre nostre, qui es in le celos,
que tu nomine sia sanctificate;
que tu regno veni;
que tu voluntate sia facite
como in le celo, etiam super le terra.
Da nos hodie nostre pan quotidian,
e pardona a nos nostre debitas
como etiam nos los pardona
a nostre debitores.
E non induce nos in tentation,
sed libera nos del mal.
Amen.

Nosa Padre, ci es en la sielo,
ta ce tua nom es santida;
ta ce tua rena veni;
ta ce tua vole es fada,
sur tera como en sielo.
Dona nosa pan dial a nos,
e pardona nosa detas
como nos pardona
nosa detores.
E no indui nos en tenta,
ma libri nos de mal.
Amen.

Այլ օրինակներ խմբագրել

վոլափյուք գլոսա կոտավա թոկի պոնա

O Fat obas, kel binol in süls,
paisaludomöz nem ola!
Kömomöd monargän ola!
Jenomöz vil olik,
äs in sül, i su tal!
Bodi obsik vädeliki givolös obes adelo!
E pardolös obes debis obsik,
äs id obs aipardobs debeles obas.
E no obis nindukolös in tentadi;
sod aidalivolös obis de bad.
Jenosöd!

Na patri in urani:
na volu; tu nomina gene honora,
tu krati veni e
tu tende gene akti
epi geo homo in urani.
Place don a na nu-di na di-pani
e tu pardo na plu Mali akti;
metri na pardo mu;
qi akti Mali a na.
E ne direkti na a u proba;
sed libe na ab Mali.
Amen.

Minaf Gadik dan koe kelt til,
Rinaf yolt zo tutumtar,
Rinafa gazara pir,
Rinafa baltanira zo askir
moe tawava dum koe kelt.
Va vielaf beg pu min batvielon zilil!
Va minafa kantara se ixel
dum pu tel va min al ixes dere ixet!
Ise van zoenilu va min me levplekul,
Volse sol rote va min tunuyal!
Amen

mama pi mi mute o,
sina lon sewi kon.
nimi sina li sewi.
ma sina o kama.
jan o pali e wile
sina lon sewi kon en lon ma.
o pana e moku pi tenpo
suno ni tawa mi mute.
o weka e pali ike mi.
sama la mi weka e pali ike pi jan ante.
o lawa ala e mi tawa ike.
o lawa e mi tan ike.
Amen.

Տարածման մեթոդներ խմբագրել

Ինչպես նշվեց, միջազգային լեզվի խնդիրը ոչ այնքան այն է, թե որ լեզուն կիրառել, այլ ինչպես դա անել[40]։ Կան մի քանի մոտեցումներ միջազգային օժանդակ լեզվի վերջնական ամբողջական ընդլայնման և համախմբման վերաբերյալ։

  1. Թող այդպես լինի (ֆր.՝ Laissez-faire) - Այս մոտեցումն ընդունված է այն համոզմունքով, որ մի լեզու, ի վերջո, և անխուսափելիորեն «կհաղթի» որպես համաշխարհային օժանդակ լեզու (օրինակ՝ միջազգային անգլերենը)՝ առանց որևէ հատուկ գործողությունների։
  2. Ինստիտուցիոնալ հովանավորություն և լեզվական ծրագրերի արմատական խթանում։ Այս մոտեցումը ստացել է տարբեր ձևեր՝ կախված լեզվից և լեզվի տեսակից՝ սկսած պետության կողմից որևէ լեզվի առաջխաղացումից մինչև լեզուն սովորելու անհատական խրախուսումը ուսումնական կամ մարքեթինգային ծրագրերի միջոցով։
  3. Ազգային օրենսդրություն. Այս մոտեցումը ձգտում է, որ առանձին երկրներ (կամ նույնիսկ տեղանք) աստիճանաբար հաստատեն տվյալ լեզուն որպես պաշտոնական լեզու (կամ խթանեն միջազգային օրենսդրության գազափարը)։
  4. Միջազգային օրենսդրություն. Այս մոտեցման նպատակն է ապագայում պարտադրել միջազգային կոնվենցիայի անցկացում (միգուցե լինել այնպիսի միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, ինչպիսիք են Միավորված Ազգերի կազմակերպությունը կամ Միջպառլամենտական միությունը), որը կհանգեցնի պաշտոնապես միջազգային օժանդակ լեզվի ընդունմանը, որն այնուհետև կդասավանդվի ամբողջ աշխարհի բոլոր դպրոցներում՝ սկսած տարրական մակարդակից։ Այս մոտեցումը, որը Բահայի հավատքի պաշտոնական սկզբունքն է, ձգտում է ընտրվելիք լեզվի հիմքում դնել միջազգային կարծիքի, լեզվաբանական փորձառնության և օրենքի համադրությունը և այդպիսով ընդլայնել կամ համախմբել այն որպես ամբողջական պաշտոնական համաշխարհային լեզու, որը պետք է օգտագործվի ի հավելում տեղական լեզուներին[41]։ Այս մոտեցումը կարող է կամ ավելի մեծ վստահություն հաղորդել բնական լեզվին, որն արդեն որոշակիորեն ծառայում է այդ նպատակին (օրինակ, եթե ընտրվի անգլերենը), կամ մեծ հնարավորություններ ընձեռի արհեստական լեզվին արմատավորելու համար։ Հատկապես արհեստական լեզուների համար միջազգային օժանդակ լեզվի շարժումում տարբեր անհատների կողմից այս մոտեցումը ընկալվել է որպես ամենաշատ խոստումնալից մոտեցումը, որը երաշխավորելու է, որ ուսանողները այս լեզվով կատարվելիք ուսումնասիրություններին թերահավատությամբ չեն վերաբերվի։

Պատկերային լեզուներ խմբագրել

Միջազգային հաղորդակցության համար նկարներ, գաղափարագրեր, դիագրամներ և այլ պատկերային ներկայացումներ օգտագործելու մի շարք առաջարկներ են եղել։ Օրինակները տատանվում են՝ սկսած 17-րդ դարում փիլիսոփա Լայբնիցի կողմից առաջարկված «Characteristica Universalis»-ից, մինչև չինական գրի ընդունման առաջարկները, մինչև վերջին գյուտերը, ինչպիսին է «Blissymbol»-ը, որն առաջին անգամ հրատարակվել է 1949 թվականին[42]։

Գիտական հանրության շրջանակներում արդեն իսկ զգալի համաձայնություն կա էլեկտրոնային սխեմաների, քիմիական նշանների, մաթեմատիկական նշանների և էկոլոգիայի էներգետիկ համակարգերի համար նախատեսված էներգետիկ համակարգերի լեզվի օգտագործման շուրջ որպես սխեմատիկ լեզու։ Մենք կարող ենք նաև տեսնել միջազգային մասշտաբով ներդրված ջանքերը, որոնք նպատակաուղված են որոշակի կարգավորող նշանների միջոցով կարգավորել երթևեկությունը, ցույց տալ զբոսաշրջիկների համար նախատեսված ռեսուրսները, ինչպես նաև օգտագործել այս նշանները քարտեզներում։ Որոշ նշաններ գրեթե համընդհանուր են դարձել համակարգիչներում և համացանցում դրանց հետևողական օգտագործման արդյունքում։

Ժեստերի լեզուներ խմբագրել

Միջազգային օժանդակ ժեստերի լեզուն մշակվել է խուլ մարդկանց կողմից, ովքեր պարբերաբար հանդիպում են միջազգային ֆորումներում, ինչպիսիք են սպորտային միջոցառումները կամ քաղաքական կազմակերպությունները։ Այն նախկինում կոչվում էր Ժեստունո[43], բայց այժմ ավելի շատ հայտնի է որպես «միջազգային ժեստերի լեզու»։ Այս լեզուն շարունակել է զարգանալ 1973 թվականին առաջին նշանների ստանդարտացումից ի վեր, և այժմ այն լայն տարածում ունի։ Միջազգային նշանների լեզուն շատ առումներով տարբերվում է խոսակցական միջազգային օժանդակ լեզուներից. շատ նշաններ խորհրդանշական են, և ժեստերի լեզվով խոսողները հակված են այդ նշանները մտցնել իրենց սեփական ժեստերի լեզվի քերականության մեջ՝ շեշտը դնելով տեսողական ինտուիտիվ ժեստերի և մնջախաղի վրա։ Պարզ ժեստերի լեզուն, որը կոչվում էր «պարզ հնդկական ժեստերի լեզու» (անգլ.՝ Plains Indian Sign Language), օգտագործվում էր հնդկացիների կողմից։

Ժեստունոն չպետք է շփոթել առանձին և իրար հետ կապ չունեցող Սայնունո (անգլ.՝ Signuno) ժեստերի լեզվի հետ, որն ըստ էության ժեստերի միջոցով ներկայացված ճշգրիտ էսպերանտոն է։ Սայնունոն որևէ նշանակալի կիրառություն չունի և ավելի շատ հիմնված է էսպերանտո համայնքի վրա, քան միջազգային խուլերի համայնքի վրա։

Քննադատություն խմբագրել

Միջազգային օժանդակ լեզուների նկատմամբ զգալի քննադատություն է եղել՝ թե՛ առանձին առաջարկների, թե՛ առաջարկների տեսակների, թե՛ ավելի ընդհանուր առումով։

Շատ քննադատություններ կենտրոնացվել են կա՛մ միջազգային օժանդակ լեզուների արհեստականության վրա, կա՛մ կողմնակիցների փաստարկվածության և մեկ լեզվի շուրջ համաձայնության չգալու, կա՛մ նույնիսկ նրանց դատելու օբյեկտիվ չափանիշների վրա[10][44]։ Այնուամենայնիվ, հավանաբար ամենատարածված քննադատությունն այն է, որ արհեստական միջազգային օժանդակ լեզուները ավելորդ են, քանի որ բնական լեզուները, ինչպիսին անգլերենն է, արդեն լայնորեն օգտագործվում են որպես միջազգային օժանդակ լեզու և բավական լավ են ծառայում այդ նպատակին։

Քննադատություններից մեկը, որն արդեն տարածվեց 19-րդ դարի վերջին, և երբեմն լսում ենք նաև այսօր, այն է, որ միջազգային լեզուն կարող է արագացնել փոքրամասնությունների լեզուների վերացումը։ Պատասխաններից մեկն այն է եղել, որ նույնիսկ եթե դա տեղի ունենա, օգուտները կգերազանցեն վնասները[45][46]։

Թեև դրանք կոչվում են միջազգային լեզուներ, այդ լեզուների մեծ մասը պատմականորեն ձևավորվել է արևմտաեվրոպական լեզուների հիման վրա։ Էսպերանտոն և այլ լեզուները, ինչպիսիք են Ինտերլինգվան և Իդոն, քննադատության են ենթարկվել չափազանց եվրոպական և ոչ այդքան գլոբալ լինելու համար[47]։ «Եվրոկլոն» տերմինը ստեղծվել է նման լեզուները մատնանշելու համար՝ ի հակադրություն համաշխարհային բառապաշար ունեցող «միաջազգային լեզուների»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bodmer, Frederick. The loom of language and Pei, Mario. One language for the world.
  2. Viacheslav A. Chirikba, "The problem of the Caucasian Sprachbund" in Pieter Muysken, ed., From Linguistic Areas to Areal Linguistics, 2008, p. 31. 90-272-3100-1
  3. Ostler, 2005 pp. 38–40
  4. «Languages that Influence the World». 2015 թ․ հունվարի 14.
  5. Foreword to Konciza Gramatiko de Volapuko, André Cherpillod. Courgenard, 1995.
  6. Schmidt, Johann. 1964. Jenotem valemapüka Volapük. Amsterdam: Volapükagased.
  7. Schmidt, Johann. 1996. Historio de la universala lingvo Volapuko. Translator: Philippe Combot. Courgenard: La Blanchetière. 2-906134-30-9
  8. Zasky, Jason (2009 թ․ հուլիսի 20), «Discouraging Words», Failure Magazine, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին, Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին, «But in terms of invented languages, it's the most outlandishly successful invented language ever. It has thousands of speakers—even native speakers—and that's a major accomplishment as compared to the 900 or so other languages that have no speakers. – Arika Okrent» {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. See e. g. Gregory Grefenstette, Julien Nioche. Estimation of English and non-English Language Use on the WWW. 2000 (Esperanto ranks #27 among languages using the Latin alphabet). The Esperanto Wikipedia is #32 among the language Wikipedia s.
  10. 10,0 10,1 Le Défi des Langues by Claude Piron, L'Harmattan 1994.
  11. The Esperanto Book, Chapter 7: History in Fine Արխիվացված 2010-12-01 Wayback Machine by Don Harlow. 1995.
  12. Lins, Ulrich. La Danĝera Lingvo. Gerlingen, Germany: Bleicher Eldonejo, 1988.
  13. The Esperanto Book, Chapter 9: "The Literary Scene" Արխիվացված 2008-09-16 Wayback Machine by Don Harlow. 1995.
  14. «china.org.cn».
  15. Otto Jesperson, An International Language. "The Delegation. Ido." 1928.
  16. Harlow, Don. The Esperanto Book, chapter 3: "How to Build a Language" Արխիվացված 2012-02-04 Wayback Machine.
  17. «Cosmoglotta B, 1936, p. 17».
  18. «Cosmoglotta B, 1936, p. 38».
  19. Don Harlow (2006 թ․ հուլիսի 4). «Novial». How to Build a Language. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  20. Words appearing in only a few, closely related languages were ignored. See Gode, Alexander, Interlingua: A Dictionary of the International Language [Introduction], 1971 edition. New York: Frederick Ungar Publishing Company.
  21. Gode, Alexander, Interlingua: A Dictionary of the International Language [Introduction], 1971 edition. New York: Frederick Ungar Publishing Company (p. xxii).
  22. Blandino, Giovanni, "Le problema del linguas international auxiliari", Philosophia del Cognoscentia e del Scientia, Rome, Italy: Pontificia Universitas Lateranensis, Pontificia Universitas Urbaniana, 1989.
  23. "Radioemissiones in e re Interlingua," Panorama in Interlingua, Issue 3, 2006.
  24. Libert, Alan Reed (2018 թ․ հունիսի 25). «Artificial Languages». Artificial Languages. Oxford Research Encyclopedia of Linguistics (անգլերեն). doi:10.1093/acrefore/9780199384655.013.11. ISBN 9780199384655.
  25. «ИЗ ИСТОРИИ ИНТЕРЛИНГВИСТИЧЕСКОЙ МЫСЛИ В РОССИИ». Miresperanto.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  26. Jan van Steenbergen. «Constructed Slavic Languages». Steen.free.fr. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  27. G. Iliev, Short History of the Cyrillic Alphabet (Plovdiv, 2012), p. 67. HTML version
  28. L. Couturat, O. Jespersen, R. Lorenz, W.Ostwalkd and L.Pfaundler. International Language and Science: Considerations on the Introduction of an International Language into Science. 1910.
  29. Sapir, Edward (1931). "The function of an international auxiliary language". Romanic Review (11): 4–15.
  30. Sapir, Edward (1925). "Memorandum on the problem of an international auxiliary language". Romanic Review (16): 244–256
  31. Meyjes (also: Posthumus Meyjes), Gregory Paul. 2015. The choice of an auxiliary language for the world. Perspectives within the context of contemporary linguistics. Germany, GRIN Verlag. 9783668013483 and 978-3668013483
  32. Craig, Robert and Antony Alexander. Lango, a fully democratic approach towards an international auxiliary language based on reformed English. Isle of Man: n.p. 1996
  33. e.g. Pei, Mario. 1961. One Language for the World. New York: Devin-Adair.
  34. e.g. Meyjes, Gregory Paul P. (2006). "Language and World Order in Bahá'í Perspective: a New Paradigm Revealed". In Omoniyi, T.; Fishman, J. A. Explorations in the Sociology of Language and Religion. Volume 20 of Discourse Approaches to Politics, Society, and Culture. Amsterdam: John Benjamins. pp. 26–41. 9789027227102.
  35. e.g. Fettes, Mark (1997). "Esperanto and language policy: Exploring the issues". Journal of Language Problems and Language Planning: 21, 66–77
  36. «"Sambahsa pronunciation in English"».(չաշխատող հղում)
  37. Pierre Janton, Esperanto: Language, Literature, and Community. Translated by Humphrey Tonkin et al. State University of New York Press, 1993. 0-7914-1254-7.
  38. Harlow, Don (2006 թ․ հունվարի 7). «Essay (hopefully long)». AUXLANG mailing list. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
  39. «Discouraging Words - Invented languages and their long history of failure». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  40. Mario Pei, One language for the world (1958)
  41. See an edited compilation of excerpts from the Baháʼí writings regarding the principle of International or Universal Auxiliary Language: The Greatest Instrument for Promoting Harmony and Civilization: Excerpts from the Baháʼí Writings and Related Sources on the Question of an International Auxiliary Language. Gregory Paul Meyjes, ed. Oxford: George Ronald. 2015. 978-085398-591-4
  42. Charles Keisel Bliss, Semantography (Blissymbolics)
  43. Rubino, F., Hayhurst, A., and Guejlman, J., Gestuno: International sign language of the deaf.
  44. "Farewell to auxiliary languages" Արխիվացված 2012-07-16 Wayback Machine, by Richard K. Harrison. 1997.
  45. "Esenco kaj Estonteco de la Ideo de Lingvo Internacia", L. L. Zamenhof, 1900. Reprinted in Fundamenta Krestomatio, 1992 [1903].
  46. "Ĉu Zamenhof Pravis?", Vinko Ošlak, Fonto, februaro 2005.
  47. "Types of neutrality, and central concerns for an IAL". AUXLANG mailing list post by Risto Kupsala, 2 December 2005.

Գրականություն խմբագրել

  • Bliss, Charles Keisel. Semantography (Blissymbolics). Semantography Press: Sydney, 1965.
  • Bodmer, Frederick, and Lancelot Hogben. The Loom of Language. N.Y.: Norton, 1944.
  • Couturat, L., Jespersen, O., Lorenz, R., Ostwalkd, W., and Pfaundler, L. International Language and Science: Considerations on the Introduction of an International Language into Science. Constable and Company Limited, London, 1910.
  • De Wahl, Edgar. Radicarium directiv del lingue international (Occidental) in 8 lingues. A.-S. "Ühisell" Trükk. Pikk Uul. 42, Tallinn, 1925.
  • Drezen, Ernst: Historio de la Mondlingvo ("History of the World Language"). Oosaka: Pirato, 1969 (3d ed.).
  • Eco, Umberto, [tra. James Fentress], The Search for the Perfect Language. Oxford: Blackwell, 1995.
  • Gär, Joseph. Deutsch-Occidental Wörterbuch nach dem Kürschners "Sechs-Sprachen-Lexicon", mit kurzer Occidental-Grammatik. Kosmoglott, Reval, Estland, 1925/1928.
  • Gode, Alexander, et al. Interlingua-English: a dictionary of the international language. Storm Publishers, New York, 1951.
  • Jesperson, Otto. An International Language. (1928)
  • Mainzer, Ludwig, Karlsruhe. Linguo international di la Delegitaro (Sistemo Ido), Vollständiges Lehrbuch der Internationalen Sprache (Reform-Esperanto). Otto Nemmich Verlag, Leipzig (Germany), 1909.
  • Meyjes (also: Posthumus Meyjes), Gregory Paul, ed. (2015). The Greatest Instrument for Promoting Harmony and Civilization: Excerpts from the Baháʼí Writings and Related Sources on the Question of an International Auxiliary Language. Oxford: George Ronald. ISBN 978-085398-591-4.
  • Meyjes (also: Posthumus Meyjes), Gregory Paul (2006). «Language and World Order in Baháʼí Perspective: a New Paradigm Revealed». In Omoniyi, T.; Fishman, J. A. (eds.). Explorations in the Sociology of Language And Religion. Vol. 20 of Discourse Approaches to Politics, Society, and Culture. Amsterdam: John Benjamins. էջեր 26–41. ISBN 9789027227102.
  • Nerrière, Jean-Paul, and Hon, David Globish The World Over. Paris, IGI, 2009
  • Pei, Mario. One Language for the World. N.Y.: Devin-Adair, 1958.
  • Pham Xuan Thai. Frater (Lingua sistemfrater). The simplest International Language Ever Constructed. TU-HAI Publishing-House, Saigon (Republic of Vietnam), 1957.
  • Pigal, E. and the Hauptstelle der Occidental-Union in Mauern bei Wien. Occidental, Die Weltsprache, Einführung samt Lehrkursus, Lesestücken, Häufigkeitswörterverzeichnis u. a., Franckh. Verlagshandlung, Stuttgart, 1930.
  • Pirro, Jean. Versuch einer Universalischen Sprache. Guerin und Cie., Bar-Le-Duc (France), 1868.
  • Rubino, F., Hayhurst, A., and Guejlman, J. Gestuno: International sign language of the deaf. Carlisle: British Deaf Association, 1975.
  • Sudre, François. Langue musicale universelle inventée par François Sudre également inventeur de la téléphonie. G. Flaxland, Editeur, 4, place de la Madeleine, Paris (France), 1866.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային օժանդակ լեզու» հոդվածին։