Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ
Լյուդվիկ Լազարուս (Ludwik Lejzer, Ludwik Łazarz) Զամեհոֆ (դեկտեմբերի 15, 1859[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 14, 1917[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի թագավորություն[4]), լեհ ակնաբույժ, բանասեր և Էսպերանտո լեզվի ստեղծողը, որն աշխարհի ամենատարածված կառուցված լեզուն է։
Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ իդիշ՝ לײזער לוי זאַמענהאָף | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 14, 1917[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի թագավորություն[4] |
Գերեզման | Okopowa Street Jewish Cemetery և grave of L. L. Zamenhof |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | իդիշ և ռուսերեն |
Կրոն | հոմարանիզմ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Վարշավայի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Երկեր | Unua Libro, Dua Libro, Էսպերանտոի հիմունքներ, Ho, mia kor', էսպերանտո և հոմարանիզմ |
Մասնագիտություն | լեզվաբան, ակնաբույժ, գյուտարար, բանաստեղծ, թարգմանիչ, էսպերանտիստ, բժիշկ, բժիշկ-գրող, աստվածաշնչի թարգմանիչ, էսպերանտագետ և բանասեր |
Ամուսին | Կլարա Զամենհոֆ[5] |
Ծնողներ | հայր՝ Մարկ Զամենհոֆ, մայր՝ Ռոզալիա Զամենհոֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Lingva Komitato |
Երեխաներ | Լիդիա Զամենհոֆ, Ադամ Զամենհոֆ և Զոֆիա Զամենհոֆ[6] |
Ստորագրություն | |
Ludwik Zamenhof Վիքիպահեստում |
Ըստ իր կենսագիրների՝ Ա. Զակրզևսկու և Ե. Վայզենֆելդի, Զամենհոֆի հարազատ լեզուներն էին լեհերենը՝ բնակավայրի լեզուն, և իր ծնողների լեզուները՝ ռուսերենն ու իդիշը, սակայն նրա հայրը գերմաներենի ուսուցիչ էր, և այդ պատճառով սրան էլ էր ազատ տիրապետում։ Ավելի ուշ նա սովորեց ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, եբրայերեն և անգլերեն, նաև հետաքրքրություն ուներ իտալերենի, իսպաներենի և լիտվերենի նկատմամբ։
Ծնվել է Բելոստոկում դեկտեմբերի 15(27)-ին 1859 թ.։ Սովորել է Վարշավայում, Մոսկվայում, Վիեննայում։ Ստեղծել և 1887 թ. հրատարակել է միջազգային լեզու էսպերանտոյի նախագիծը՝ նպատակադրվելով այն ծառայեցնել ժողովուրդների փոխըմբռնմանը։ Հետագայում լույս է ընծայել էսպերանտոյի բառարաններ, քրեստոմատիաներ, էսպերանտո լեզվով իր ստեղծագործությունները, թարգմանություններ համաշխարհային դասականների գեղարվեստական գործերից։ Մահացել է Վարշավայում ապրիլի 14(27)-ին 1917 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1959—1960 թթ. նշվել է Զամենհոֆի ծննդյան 100-ամյակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Заменгоф Людвик Лазарь // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Tuider B. Die Lingvo Internacia des Dr. Esperanto (գերմ.) — 2017.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118643495 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լ. Լ. Զամենհոֆի գործերը Գուտենբերգ նախագծում (Էսպերանտո)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 653)։ |