Ապրիորի լատիներենից՝ a priori, (ա պրիո՛րի) «հառաջագույնից» «ի հառաջագույնե», նախքան փորձը, նախփորձական, մինչփորձական[1]։ Ապրիորի արտահայտությունը տրամաբանության կամ իմացության տեսության հասկացություն է, որը բնութագրում է փորձով չհիմնավորված կամ փորձին նախորդող գիտելիք, նախօրոք մինչև փորձի արդյունքները կամ վերլուծությունը արված եզրակացություն (լատիներեն а + priori՝ նախորդ, բառացի նախորդից)։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի հասկացություն բնորոշելու համար, որը հայտնի է դարձել կամ հայտարարվել է մինչև ապացուցվելը։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէ հասկացության նկատմամբ, որը կարելի է իմանալ առանց էմպիրիկ փորձի։ Առօրյա խոսակցականում ասում են մի բանի մասին, ինչը պատահում է կամ հայտնի է դառնում մինչև իրադարձության կատարվելը։

Ապրիորի հիմնավորման հակադրությունը ապոստերիորի հիմնավորումն է Ժամանակակից փիլիսոփայության մեջ երկուսն էլ համարվում են դիսկրեպտիվ իմացության տեսակներ։ Ապրիոր հիմնավորումը ապոստերիորի հիմնավորման նման նույնպես բնականաբար արվում է որոշակի փորձի հիման վրա, սակայն այդ փորձը կախված է տվյալ պարագայում առկա իմացության մակարդակից, մարդու համոզմունքներից կամ ունեցած հավատքի հիմնավորումներց։ Ապրիորի փաստարկը այնպիսի փաստարկ է, որի ճշմարիտությունը ակնհայտ է մարդու համար առանց ֆիզիկական աշխարհը հետազոտելու։ Այսինքն դրա ճշմարիտության մեջ համոզվելու համար կարիք չկա գիտությամբ զբաղվել։ Այս փիլիսեփայական եզրը կարևոր նշանակություն է ձեռք բերել իմացության տեսության և լոգիկայի մեջ շնորհիվ Իմանուիլ Կանտի։ Ապրիորի գիտելիքի գաղափարը կապված է մտածողության ակտիվության ներքին աղբյուրի հասկացության հետ։ Այն տեսությունը, որը ճանաչում է ապրիորի գիտելիքը կոչվում է ապրիորիզմ։ Դիալեկտիկան և մատերիալիզմն ժխտում են ամեն մի ապրիորի գիտելիք[2]։

Ոչ փիլիսոփայական ենթատեքստում արտահայտությունը կարող է հոմանիշ լինել «նախնական» («նախօրոք»); «մինչփորձնական», «անհիմնավոր», «անապացույց», «ենթադրյալ», «ի սկզբանե» արտահայտություններին։

Անտիկ և միջնադարյան փիլիսոփայություն խմբագրել

 
Հետևելով Արիստոտելին Իբն Ռուշդը և այլ միջնադարյա փիլիսոփաներ հետազոտում էին նախորդից բխող և հաջորդից բխող իմացության տարբերությունը

Փիլիսոփայության մեջ ապրիորի գիտելիք հասկացության առավել վաղ օգտագործումը վերագրվում է Պլատոնին, որի «Մենոն» դիալոգի մեջ հիշատակավում է «հիշողության տեսություն» գաղափարը (380 մ.թ.ա.)։ Ըստ այդ տեսության այն գիտելիքները, որոնք ժամանակակից բնորոշմամաբ կարելի է անվանել ապրիորի գիտելիքներ ներքուստ հատկորոշ են մարդկային մտածողությանը և ըստ էության փոխանցվում են ժառանգաբար։

Հենց ապրիորի եզրի հայտնվելը կապված է Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Նա առաջինն է առաջարկել ապացույց, որը բխում է նախորդից և ապացույց, որը բխում է հաջորդից տարբերակումները։

Հետագայում այդ տարբերակումը հետազոտել են Սեվերին Բոէցիուսը, միջնադարյա արաբ փիլիսոփաները (Իբն Ռուշդ, Իբն Սինա

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Ռուս-հայերեն քառահառտոր բառարանի Լատիներեն արտահայտություններ հավելված, 1858, ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիա
  2. Փիլիսոփայական բառարան Մ.Մ. Ռոզենտալի Խմբագրությամբ 1975 Երևան Հայաստան հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել

  • "A Priori and A Posteriori" - հոդված գրված Ջեյսոն Բեյրի կողմից Internet Encyclopedia of Philosophy համացանցային փիլիսոփայական հանրագիտարանում.
  • A priori / a posteriori - առցանց փիլիսոփայական բառարանում
  • "Rationalism vs. Empiricism" - հոդված գրված Պիտեր Մարկիի կողմից Stanford Encyclopedia of Philosophy/ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 517  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրիորի» հոդվածին։