Լեզվական կրթություն

Լեզվական կրթություն, երկրորդ կամ օտար լեզու սովորելու գործընթացը։ Այն սկզբում կիրառական լեզվաբանության մի ճյուղ էր, սակայն այժմ այն կարող է համարվել գիտության առանձին ճյուղ։ Լեզվական կրթության համար կան չորս հիմնական կատեգորիաներ` հաղորդակցական ունակություններ, հմտություններ, միջմշակութային փորձառություն և գրագիտություն[1]։

ԿարևորությունԽմբագրել

Ընդլայնվող գլոբալացումը կարիք է ստեղծել տարբեր աշխատանքներում ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների։ Առևտրի, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում օգտագործվում են ընդհանուր լեզուներ։ Շատ երկրներ, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան և Չինաստանը վարում են կրթական այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ աշակերտները տարրական և միջին դասարաններում պետք է սովորեն առնվազն մեկ օտար լեզու։ Սակայն, որոշ երկրներ, օրինակ՝ Հնդկաստանը, Մալայզիան, Սինգապուրը, Պակիստանը և Ֆիլիպինները կառավարությունում ունեն երկրորդ պաշտոնական լեզու։ Վերջերս Չինաստանում չափազանց մեծ կարևորոթյուն է տրվում լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդմանը։

ՊատմությունԽմբագրել

Հին ժամանակներից մինչև միջնադարԽմբագրել

Օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը նույնքան հին պատմություն ունի, որքան մարդկությունը։ Շատ դարեր Եվրոպայում լատիներենը կրթության, առևտրի, կրոնի և կառավարության լեզուն էր, սակայն ժամանակի ընթացքում դրան փոխարինելու են եկել ֆրանսերենը, իտալերենը, իսկ 16-րդ դարում արդեն անգլերենը։ Ջոն Ամոս Կոմենիուսը ցանկանում էր փոխել սա։ Նա լատիներեն սովորելու համար մի ամբողջական կուրս էր գրել, որը ընդգրկում էր դպրոցի ամբողջ ուսումնական պլանը։ Դրա գագաթնակետն էր 1657 թվականին գրված «Opera Didactica Omnia» գիրքը:

Իր աշխատության մեջ Կոմենիուսը նկարագրել է լեզու սովորելու մասին իր տեսությունը։ Նա լեզու սովորելու և դասավանդելու մեթոդների մասին տեսության հիմնադիրներից մեկն է։ Նա պնդում էր, որ լեզու սովորելը պետք է ուղեկցվի զգայողության և փորձառության հետ, դասավադումը պետք է լինի բանավոր, դասարանում պետք է լինեն տարբեր առարկաների նկարներ կամ նմուշներ։ Նա երեխաների համար հրատարակել է աշխարհի առաջին պատկերազարդ գիրքը։ Լատիներենի ուսուցումը՝ որպես կենդանի լեզու աստիճանաբար նվազեց, և այն դարձավ դպրոցներում դասավանդվող սովորական առարկաներից մեկը։

16-18-րդ դարերի «քերականության դպրոցները» կենտրոնանում էին դասական լատիներենի ուսուցման քերականական տեսանկյան վրա։ Առաջադեմ ուսանողները այնուհետև անցնում էին լատիներենը հռետորության հետ մեկտեղ[2]։

18-րդ դարԽմբագրել

Ժամանակակից լեզուների ուսումնասիրությունը մինչև 19-րդ դարը Եվրոպայի դպրոցներում ընդգրկված չէր ուսումնական պլանի մեջ։ Հիմնված լինելով լատիներենի ակադեմիական ուսումնասիրության վրա՝ ուսանողները անընդհատ կատարում էին նույն առաջադրանքները, սովորում էին քերականական կանոններ և թարգմանում էին վերացական նախադասույթուններ։ Բանավոր խոսքը զարգանում էր նվազագույն չափով, և ուսանողներից միայն պահանջվում էր տիրապետել գրավոր լեզվին՝ նամակները թիրախային լեզվով ապակոդավորելու համար։ Այս մեթոդը հայտնի դարձավ ինչպես քերականական թարգմանություն[3]։

19 -20-րդ դարերԽմբագրել

 
Հենրի Սվիթը լեզվի ուսուցման մեջ կիրառական լեզվաբանույթան հիմնադիրն է

Օտար լեզվի դասավանդման մեջ նորորարություններ սկսեցին կիրառվել 19-րդ դարում և մեծ արագությամբ զարգացան 20-րդ դարում։ Սա առաջացրեց մի շարք տարբեր և երբեմն հակասական մեթոդներ, և դրանց ստեղծողներից յուրաքանչյուրը պնդում էր, որ իր մեթոդը ավելի լավն է քան մյուսներինը։ Կիրառական լեզվաբանությամբ զբաղվող մարդկանցից առաջինները Ժան Մանեսկան, Հենրիխ Գոթֆրիդ Օլեդորֆը, Հենրի Սվիթը, Օտտո Ջեսպերսենը և Հարոլդ Պալմերն էին։ Նրանք զբաղվում էին լեզվի դասավանդման սկզբունքների և մոտեցումների ուսումնասիրությամբ[4]։

20-րդ դարում օտար լեզվի կրթության պատմությունը և դասավանդման մեթոդները կարելի է համարել կատարյալ ձախողում։ ԱՄՆ-ում շատ քիչ համալսարաններ կան, որտեղ լեզուն համարվում է «նվազագույն մասնագիտական հմտություն»։ Նույնիսկ դոկտորական աստիճանի համար պահանջված «ընթերցելու գիտելիքները» համեմատելի են 2-րդ դասարանի աշակերտների ընթերցելու կարողությունների հետ, և անգլախոս շատ քիչ հետազոտողներ կան, ովքեր կարողանում են ձեռք բերել ինֆորմացիա անգլերենից բացի որևէ այլ լեզվով։ Նույնիսկ որոշ լեզվաբաններ կան, ովքեր տիրապետում են միայն մեկ լեզվի[5]։

Ինչևէ, ծիծաղաշարժ մեծ վկայություն կա, որը ցույց է տալիս, որ երկրորդ կամ օտար լեզու սովորելը հեշտ է, սակայն պարզ երևում է, որ մեծ անհամապատասխանության կա այս դեպքերի և լեզվական ծրագրերի ձախողումների միջև։ Սա երկրորդ լեզվի ձեռք բերման մասին ուսումնասիրությունները դարձնում է բավականին էմոցիոնալ։ Հին մեթոդները և մոտեցումները, այդ թվում քերականական թարգմանությունը, ծիծաղի առարկա են դառնում, մինչդեռ ներկայումս շարունակում են ի հայտ գալ նոր, ավելի լավ մեթոդներ այս հարցին նոր լուծում տալու համար։

Լեզվի ուսուցման վերաբերյալ շատ գրքերում թվարկվում են այն մեթոդները, որոնք կիրառվում էին անցյալում, և որոնց վերջում նշվում են հեղինակի նոր մեթոդները։ Այս մեթոդները հաճախ հեղինակների հորինած մեթոդերն են, քանի որ գրողները սովորաբար թերահավատորեն են վերաբերվում են հին մեթոդներին, և այն հանգամանքին, որ դրանցից կարելի է օգուտ քաղել և օգտագործել դրանք հետագայում։ Օրինակ՝ նկարագրողական լեզվաբանները առանց տատանվելու պնդում են, որ իրենց աշխատանքից առաջ կիրառված լեզվի ուսուցման մեթոդները գիտական ոչ մի հիմք չունեն։ Ինչևէ, փաստերը ցույց են տալիս հակառակը։ Հաճախ ենթադրվում է նաև, որ հին մեթոդները լիովին անօգուտ էին և լիովին վերացել են, սակայն իրականում այդ մեթոդները մինչ այժմ էլ կիրառվում են[6]։

Լեզվի ուսուցման ոլորտում միշտ եղել են երկու հիմնական ճյուղեր՝ գործնական և տեսական, և այս երկուսը ունեցել են լիովին անջատ պատմություն, և որոնցից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում մյուսից առաջ է անցել։ Գործնական ճյուղի կողմնակից հետազոտողների շարքում են Ջեսպերսենը, Փալմերը և Լեոնարդ Բլումֆիլդը, ովքեր աջակցում են քերականական և այլ կաղապարների ընդօրինակմանն ու կրկնությանը։ Տեսական ճյուղի կողմնակիցներն են Ֆրանսուա Գուանը, Բերլիցը և Էմիլի Դե Սաուզը, ում՝ լեզու սովորելու վերաբերյալ ռացիոնալիստական տեսությունները համընկնում են Նոամ Չոմսկիի և այլոց լեզվագիտական աշխատանքների հետ։ Սա նպաստել է լեզվի ուսուցման ավելի շատ մեթոդների ստեղծմանը։ Այս մեթոդներով սովորողները կարողանում են որևէ լեզվով արտահայտել իմաստալից և քերականորեն ճիշտ ձևավորված միտք։ Սա գալիս է այն ռացիոնալ դիրքորոշումից, որ մարդը ծնվել է մտածելու համար, և լեզվի կիրառումը բնորոշ է միայն մարդուն։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մարդկային բոլոր լեզուներում կան միանման հատկանիշներ, կա մի տեսակետ, որ բոլոր մարդիկ և լեզուները կիսում են համընդհանուր քերականություն, որը առկա է մեր ուղեղի կառուցվածքում։ Սա թույլ է տալիս մեզ կազմել նախադասություններ, որոնք երբևէ չենք լսել, սակայն տվյալ լեզվի քերականությունն իմանալու շնորհիվ մարդիկ կարող են լիովին հասկանալ այն[7]։

21-րդ դարԽմբագրել

Ժամանակի ընթացքում լեզվական կրթությունը դպրոցներում զարգացել և ամբողջ աշխարհում դարձել է ուսումնական պլանի մի մաս։ Որոշ երկրներում լեզուն դարձել է հիմնական առարկաներից մեկը։

Որոշ երկրներում, օրինակ Ավստրալիայում, այժմ այնքան սովորական է դարձել դպրոցներում լեզու դասավանդելը, որ լեզվական կրթության առարկան անվանում են LOTE (Language Other Than English) հապավումով, որը նշանակում է անգլերենից բացի այլ լեզու։ Անգլախոս երկրներում ամենատարածված օտար լեզուներն են ֆրանսերենը, իսպաներենը և գերմաներենը[8]։

Լեզվի ուսուցումը դասարաններումԽմբագրել

Լեզվական կրթությունը իրականացվում է կամ որպես հանրակրթական դպրոցի առարկա, կամ էլ որպես մասնագիտացված լեզվական դպրոցի առարկա։ Լեզու դասավադելու բազմաթիվ մեթոդներ կան։ Դրանցից որոշները լիովին մոռացվել են, իսկ մյուսները շարունակվում են լայնորեն կիրառվել։ «Մոտեցում», «մեթոդ» և «տեխնիկա» տերմինները ստորակարգային գաղափարներ են։

Մոտեցումը լեզվի և այն սովորելու բնույթի մասին դիտարկումների խումբ է, սակայն այն չի ներառում գործընթացը և չի ներկայացնում մանրամասներ այն մասին, թե ինչպես է պետք այդ դիտարկումները իրականացնել դասարանում։

Կան երեք հիմնական մոտեցումներ.

  1. Ըստ կառուցվածքային տեսակետի՝ լեզուն կառուցվածքայնորեն կապված տարրերի համակարգ է, որ արտահայտում է իմաստ;
  2. Ըստ գործառույթային տեսակետի՝ լեզուն միջոց է որևէ գործառույթ իրականացնելու , օրինակ՝ որևէ բան խնդրելու համար;
  3. Ըստ ինտերակտիվ տեսակետի՝ լեզուն միջոց է հասարակական հարաբերությունների ստեղծման և պահպանման համար՝ կենտրոնանալով հաղորդակցման ընթացքում շարժումների, գործողությունների, բանակցության և փոխազդեցության վրա[9]։

Մեթոդը լեզուն՝ որպես սովորելու նյութ ներկայացնելու նախագիծ է և պետք է հիմնված լինի որևէ մոտեցման վրա։ Մոտեցումը մեթոդի վերածելու համար անհրաժեշտ է նախագծել ուսուցողական համակարգ՝ հաշվի առնելով դասավանդման նպատակը, կատարվելիք առաջադրանքների բնույթը, աշակերտների դերը, ուսուցիչների դերը և այն, թե ինչպես պետք է ընտրել և դասակարգել բովանդակությունը։

  1. Կառուցվածքային մեթոդներ են քերականական թարգմանությունը և լսողալեզվական մեթոդները;
  2. Գործառույթային մեթոդներ են բանավոր մոտեցումը կամ իրավիճակային լեզվի ուսուցումը;
  3. Ինտերակտիվ մեթոդներ են ուղղակի մեթոդը, հաղորդակցային լեզվի ուսուցումը և այլն։

Տեխնիկան շատ հատուկ, կոնկրետ ճարպկություն կամ հնարք է, որը հնարավորություն է տալիս միանգամից հասնել նպատակին։ Սրանք առաջացել են կառավարման մեթոդից և մոտեցումից[10]։

Առցանց և ինքնուրույն ուսուցման կուրսերԽմբագրել

Համացանցում ներկայումս առկա են հարյուրավոր լեզուների ուսուցման ծրագրեր, որոնք տարբեր գների համապատասխան առաջարկում են տարբեր մեթոդներ[11]։

Աուդիո ձայնագրություններ և գրքերԽմբագրել

Աուդիո ձայնագրություններն արվում են լեզվակիրների կողմից, որը օգնում է սովորողներին բարելավել իրենց առոգանությունը[12]։ Որոշ ծրագրերում հնարավորություն է տրվում դադարեցնել ձայնագրությունը և կրկնել լսածը։ Սա նման է որևէ երգ սովորելուն[13]։

Աուդիո ձայնագրությունները ևս կիրառվում են տարբեր մեթոդներով և տեղադրված են կայքերում, ծրագրերում և սկավառակներում։ Աուդիո ձայնագրություններից շատերը սովորեցնում են թիրախային լեզվի բառերը՝ բացատրելով նշանակությունը սովորողի լեզվով։ Մեկ այլ տարբերակ է բառերը բացատրել նկարների կամ էլ ձայնային էֆեկտների միջոցով։

Դեռևս հին ժամանակներից հրատարակվել են լեզվի ուսուցման գրքեր, որոնք սովորեցնում են բառապաշար և քերականույթուն[14]։ Ամենապարզ գրքերը զրուցարաններն են, որոնցում գրված են հաճախ օգտագործվող կարճ արտահայտություններ։ Դրանք նախատեսված են ճանապարհորդների, խոհարարների, ընդունարանի աշխատողների համար, ում հարկավոր է հատուկ բառապաշար։ Ավելի ամբողջական գրքերը ներառում են առաջադրանքներ, քերականություն, թարգմանություն և մեծ բառապաշար։

Համացանց և ծրագրերԽմբագրել

Ծրագրերը, ի տարբերություն գրքերի և աուդիո ձայնագրությունների, կարող են հաղորդակցվել սովորողների հետ.

  1. Որոշ ծրագրեր ձայնագրում են սովորողին, վերլուծում են արտասանությունը և մեկնաբանություն են թողնում;[15]
  2. Ծրագիրը կարող է գտնել այն բնագավառը, որում թերանում է սովորողը, և տրամադրել հոնց այնպիսի վարժություններ, որոնք կօգնեն ամրապնդել հենց այդ ոլորտի գիտելիքները։
  3. Ծրագիրը կարող է արտասանել բառերը թիրախային լեզվով և ցույց տալ դրանց նշանակությունը նկարների միջոցով։ Այս դեպքում ծրագրի լեզուն միայն թիրախային լեզուն է[16]։

Կայքերը տրամադրում են լեզվի ուսուցման համար անհրաժեշտ ծառայություններ։ Որոշ կայքեր նախագծված են հատուկ լեզու սովորելու համար։

  1. Որոշ ծրագրեր աշխատում են հենց կայքերի միջոցով, որի առավելույթունն է ներբեռնումներից խուսափումը, իսկ թերությունը ինտերնետ կապի պարտադիր առկայությունն է ;[17][18][19]
  2. Որոշ հրատարակողներ օգտագործում են կայքեր՝ տարածելու համար աուդիո ձայնագրությունները, տեքստերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել առանց ինտերնետ կապի;
  3. Որոշ կայքեր առաջարկում են լեզու սովորելու տարբեր խաղեր, օրինակ՝ փազլներ, հանելուկախաղեր, խաչբառեր և այլն։
  4. Լեզու սովորելու կայքերը հնարավորություն են տալիս շփվել լեզվակիրների հետ ամբողջ աշխարհից և զարգացնել լեզուն կենդանի շփման միջոցով։ Կայքերի օգտատերերը միմյանց հետ շփվում են տեքստային և վիդեո հաղորդագրությունների միջոցով։ Մեկ այլ առավելություն է այն, որ լեզվակիրների հետ շփվելիս կարելի է սովորել ոչ միայն գրական լեզուն, այլև տվյալ լեզվի խոսակցական բառապաշարը և ժարգոնը[20][21]։

Այլ կայքեր ևս օգնում են սովորել լեզուներ, չնայած նախագծված չեն հենց այդ նպատակով.

  1. Բոլոր երկրներն ունեն իրենց լեզուներով կայքեր։ Դրանք են՝ լրատվական, սոցիալական, գրականության, երաժշտության և այլ կայքերը։ Լեզու սովորելու համար այս կայքերը կարող են շատ օգտակար լինել, մանավանդ նրանց համար, ովքեր որոշ չափով արդեն տիրապետում են լեզվին, և այս կայքերից կարող են օգտվել՝ առանց իրենց լեզվով բառերի կամ նախադասությունների իմաստը ստանալով։
  2. Թարգմանության կայքերը թույլ են տալիս օգտատերերին օտար լեզվով գրված տեքսետր կամ բառերը թարգմանել իրենց լեզվով կամ էլ հակառակը՝ իրենց լեզվով գրված տեքստը թարգմանել թիրախային լեզվով։
  3. Խոսքի սինթեզը կամ տեքստից- խոսք ապահովող կայքերը թույլ են տալիս սովորողներին լսել օտար լեզվով գրված որևէ անծանոթ բառի արտասանությունը։
  4. Կան կայքեր, որոնք նախատեսված են ուսուցիչների համար, ովքեր այդտեղ կարող են գտնել դասագրքեր, առաջադրանքներ և այլն։

Որոշ կայքեր անվճար են, սակայն կան կայքեր, որոնց ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել։

Սովորելու ռազմավարությունԽմբագրել

Լեզու սովորելու գործընթացում շատ կարևոր է որևէ ռազմավարության մշակումը, որը կօգնի ավելի հեշտ ընկալել լեզուն։

Լսելը՝ որպես սովորելու մեթոդԽմբագրել

Անշուշտ, սովորելու համար անհրաժեշտ է լսել[22], սակայն այլ բան է ուղղակի լսելը, իսկ մեկ այլ բան է լեզուն սովորելու նպատակով ուշադիր լսելը։ Վերջինս կարող է համարվել լեզուն սովորելու հատուկ մեթոդ։

Ընթերցանությունը՝ որպես սովորելու մեթոդԽմբագրել

Շատ մարդիկ կարդում են որևէ տեքստ հասկանալու համար դրա նշանակությունը։ Լեզու սովորելիս կարելի է որպես մեթոդ ընտրել ընթերցանությունը՝ քերականությունը հասկանալու և նոր բառապաշար ձեռք բերելու համար[23]։

ԲառապաշարԽմբագրել

Թարգմանությունը և հիշելն ու կրկնօրինակելը լեզու սովորելու ավանդական մեթոդներն են։ Կան այլ ռազմավարություններ, օրինակ՝ կռահումը՝ հիմնված համատեքստային հուշումների վրա, խաչբառերը, որոնց միջոցով կարելի է ձեռք բերել բառապաշար[24]։

Կոդի փոփոխությունԽմբագրել

Կոդի փոփոխությունը, այն է՝ հաղորդակցման ընթացքում մի լեզվից մյուսը անցնելն է։ Այս ռազմավարությունը բնորոշ է հատկապես երկլեզվանիներին[25]։

Դասավանդման ռազմավարությունԽմբագրել

Խառը ուսուցումԽմբագրել

Խառը ուսուցումը միավորում է դեմառդեմ կրթությունը և հեռահար դասավանդումը։ Այն վերջին տարիներին անգլերենի ուսուցման մեջ մեծ դեր է խաղացել։ Որոշ մարդիկ միախառնված կրթություն ասելով նկատի ունեն այլ գործողությունների հետ միաժամանակ ուսուցումը։ Օրինակ՝ խաղաքարտերով խաղալիս կարելի է սովորել թվերը։

Հմտությունների ուսուցումԽմբագրել

Լեզվական հմտությունները չորսն են՝ լսողություն, բանավոր խոսք, ընթերցանություն և գրավոր խոսք։ Սակայն այժմ հմտությունների մեջ ընդգրկում են նաև նկարագրելու, պատմելու և վերաշարադրելու ունակությունները։ Ավելին, հմտությունների շարքում կարելի է նաև նշել սովորելու ունակությունները, այսինքն սովորողի մշակած հատուկ մեթոդները, որոնք նա կարողանում է կիրառել որևէ բան սովորելու համար[26]։

1970-1980-ական թվականներին չորս հիմնական հմտությունները դասանադվում էին խիստ հերթականությամբ։ Օրինակ՝ լսողությունը դասավանդվում բանավոր խոսքի դասավանդումից առաջ։ Սակայն, ավելի ուշ մարդիկ հասկացել են, որ մենք միաժամանակ օգտագործում ենք տարբեր հմտություններ։ Բանավոր խոսքի կարևորությունը հաճախ ավելի ցածր է դասվում քան գրավոր խոսքինը[27]։ Սա հավանաբար այն պատճառով է, որ բանավոր խոսք սովորեցնելն ավելի դժվար է։ Գրավոր խոսքի վերաբերյալ բազմաթիվ դասագրքեր կան, սակայն շատ քիչ են ճիշտ արտասանություն սովորեցնող գրքերը։

Վերջերս դասագրքերում շատ են հանդիպում այնպիսի առաջադրանքները, որոնք անհրաժեշտ է կատարել խմբերով կամ էլ զույգերով։ Այսպիսի առաջադրանքների շնորհիվ ավելի շատ աշակերտներ են ինտեգրվում սովորելու գործընթացի մեջ։ Առավելությունն այն է, որ այս դեպքում գործում է հասակակիցների՝ միմյանց սովորեցնելու և օգնելու գործընթացը։ Սակայն այս դեպքում դժվար է հետևել, որ բոլորը հավասարապես անեն աշխատանքը[28]։

Սենդվիչի տեխնիկաԽմբագրել

Օտար լեզվի դասավադման մեջ «սենդվիչի տեխնիկայի» դեպքում մայրենի լեզվի որևէ արտահայտության՝ օտար լեզվով թարգմանված տարբերակը դրվում է մայրենի լեզվով նույն արտահայտությունների միջև և կրկնվում է այնքան, մինչև աշակերտը սովորի օտար լեզվի անծանոթ արտահայտությունը։ Բանաձևն ունենում է հետևյալ տեսքը՝

Ա2-Ա1-Ա2, որտեղ Ա2-ը մայրենի լեզվով արտահայտությունն է, իսկ Ա1-ը նույն արտահայտության համարժեքն է օտար լեզվում։

Օրինակ՝

թույլ տվեք փորձել - lass mich versuchen - թույլ տվեք փորձել

Մայրենի լեզվի անդրադարձումԽմբագրել

Մայրենի լեզվի անդրադարձումը դասավանդման նպատակով գրական և ճիշտ թարգմանության փոխարինումն է բառացի թարգմանությամբ։ Նպատակը օտար լեզվի դարձվածքները թափանցիկ և հասկանալի դարձնել սովորողների համար և օգնել նրանց վերլուծել քերականական կառուցվածքը կամ էլ դարձվածքի նշանակության հետ կապը։

ՀետկցումԽմբագրել

Հետկցումը մի մեթոդ է, որը կիրառվում է բարդ և բազմավանկ բառեր սովորելու համար[29]։ Այս դեպքում ուսուցիչը արտասանում է բառի վերջին վանկը, աշակերտները կրկնում են այն, այնուհետև ուսուցիչը աստիճանաբար կցում է նոր վանկեր[30]։

Լեզվի ուսուցումը ըստ տեղանքիԽմբագրել

Չնայած լեզու սովորելու մեթոդները և տեխնիկաները բոլորի համար նույնն են, լեզվի ուսուցումը տարբեր տարածաշրջաններում կարող է տարբեր կերպ իրականացվել։ Տարբեր են նաև տարբեր տարածաշրջաններում հաճախ դասավանդվող լեզուները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ամենաշատ դասավանդվող օտար լեզուն իսպաներենն է, իսկ Ավստրալիայում՝ Իտալերենը և մանդարինը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Phillips, J. K. (2007). Foreign Language Education: Whose Definition?. The Modern Language Journal, 91(2), 266–268. ISSN 00267902
  2. Richards Jack C., Theodore S. Rodgers (2001)։ Approaches and Methods in Language Teaching։ Cambridge UK: Cambridge University Press։ ISBN 0-521-00843-3 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Diller Karl Conrad (1978)։ The Language Teaching Controversy։ Rowley, Massachusetts: Newbury House։ ISBN 0-912066-22-9 
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Diller2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Diller3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «American Council on the Teaching of Foreign Languages»։ www.actfl.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2016-05-18 
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards4 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards5 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. «Reviews of Language Self-Study Courses: Comparison, Problems, Ratings»։ Lang1234։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  12. «Good Accents»։ Lang1234։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2012 
  13. «Shadowing Step by Step»։ ForeignLanguageExpertise.com։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  14. «Workers and Guests Have Different Language Needs in a Hotel»։ ապրիլի 20, 2013։ Վերցված է մայիսի 3, 2014 
  15. «Scoring Your Pronunciation»։ Lang1234։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2012 
  16. «Language Guide»։ Language Guide։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  17. «What We Can Learn From Foreign Language Teaching In Other Countries»։ Center for Applied Linguistics։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-10-ին։ Վերցված է մայիսի 8, 2012 
  18. «Google Translate»։ Վերցված է մայիսի 3, 2014 
  19. «Bing Translator»։ Microsoft։ Վերցված է մայիսի 3, 2014 
  20. Dorveaux Xavier (հուլիսի 15, 2007)։ «Study and teach in Second Life»։ iT's Magazines։ Վերցված է հուլիսի 15, 2007 
  21. Dorveaux Xavier (հուլիսի 15, 2007)։ «Apprendre une langue dans un monde virtuel»։ Le Monde։ Վերցված է հուլիսի 15, 2007 (չաշխատող հղում)
  22. Andrew Weiler: focused listening
  23. Andrew Weiler: strategy of reading
  24. Andrew Weiler: How to remember vocabulary
  25. Butzkamm, Wolfgang (1998). "Code-Switching in a Bilingual History Lesson: The Mother Tongue as a Conversational Lubricant". International Journal of Bilingual Education and Bilingualism 1:2, pp. 81–99.
  26. Holden Susan, Mickey Rodgers (1998)։ English language teaching։ Mexico City: DELTI։ ISBN 968-6820-12-4 
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Holden2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Holden3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. "Backchaining." Glossary. Retrieved April 4, 2009, from http://www.usingenglish.com/glossary/backchaining.html
  30. "Backchaining." Teaching English. Retrieved April 4, 2009, from http://www.teachingenglish.org.uk/think/knowledge-wiki/backchaining