Մաքս Էռնստ

ֆրանսիացի նկարիչ

Մաքս Էռնստ (գերմ.՝ Max Ernst, ապրիլի 2, 1891(1891-04-02)[2][3][4][…], Բրյուլ, Հռենոսի պրովինցիա, Գերմանական կայսրություն[5][6][7] - ապրիլի 1, 1976(1976-04-01)[3][4][8][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[1]), գերմանացի և ֆրանսացի նկարիչ, կարևոր դեմք 20-րդ դարի համաշխարհային ավանգարդիզմի մեջ։

Մաքս Էռնստ
ֆր.՝ Max Ernst
Ի ծնեգերմ.՝ Maximilian Maria Ernst[1]
Ծնվել էապրիլի 2, 1891(1891-04-02)[2][3][4][…]
ԾննդավայրԲրյուլ, Հռենոսի պրովինցիա, Գերմանական կայսրություն[5][6][7]
Վախճանվել էապրիլի 1, 1976(1976-04-01)[3][4][8][…] (84 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն Կուբա,  ԱՄՆ և  Ֆրանսիա
ԿրթությունԲոննի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, վիմագրող, collagist, դիզայներ, ակնագործ, փորագրիչ, հոգեբույժ, գծագրող, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և լուսանկարիչ
Ոճդադաիզմ[4] և սյուրռեալիզմ[4]
Ժանրդիմապատկեր[6], բնանկար[6], Անիմալիստիկա[6], Ֆիգուր[6] և աբստրակցիոնիզմ[6]
Թեմաներգեղանկարչություն, քանդակագործություն, drip painting?, frottage? և կոլաժ
Ուշագրավ աշխատանքներՓիղ Սելեբը, The Hat Makes the Man? և The Robing of the Bride?
Պարգևներ
ԱնդամակցությունԿապույտ հեծյալ և Պատաֆիզիկայի դպրոց
ՀայրPhilipp Ernst?
ԱմուսինՊեգգի Գուգենհայմ, Luise Straus-Ernst?, Դորոթեա Տանինգ և Marie-Berthe Aurenche?
Համատեղ ապրողԼեոնորա Կարինգտոն[9], Լեոնոր Ֆինի[10], Մերետ Օպենհայմ[10] և Գալա Դալի[11]
ԶավակներJimmy Ernst?
ԱզգականներAmy Ernst?[12][13]
ստորագրություն
Изображение автографа
 Max Ernst Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել
 
Ֆիլիպ Էռնստ: Մաքս Էռնսթը Փոքրիկ Հիսուսի կերպարով

Ծնվել է կաթոլիկ ընտանիքում։ Հայրը՝ Ֆիլիպ Էռնստը, եղել է ուսուցիչ խուլ ու համր երեխաների դպրոցում և սիրողական նկարիչ։ Մայրը՝ Լուիզա Էռնստը, աղջ․՝ Կոպպ։ Ընտանիքում կար ինը երեխա։ Մաքսը երրորդ երեխան էր։ Նա ուներ Կարլ եղբայր և Էմիլի, Լուիզա, Էլիզաբեթ և Ապոլոնիա քույրերը։ Հինգերորդ քույրը՝ Մարիան, մահացել է վեց տարեկան հասակում։

Մաքս Էռնստը, առաջին դասերը հորից ստանալով, վաղ է սկսել նկարել։ Վաղ մանկությունից նա շատ տպավորվող էր և օժտված էր հարուստ երևակայությամբ։ Նրա առաջին հիշողություններից մեկը եղել է հոր հետ անտառ արշավը։ Տղան ապշել է բնության շքեղությունից․ «[…] մեծ հաճույք է մեծ տարածությունում խորը շունչ քաշել և միաժամանակ տագնապալի զգացողություն է շրջակա ծառերի կողմից թակարդում բռնված լինել[14]»: Մանուկ հասակում նա շատ ժամանակ է անցկացրել բնության գրկում և արդյունքում իր աշխատանքներում հաճախ է անդրադարձել անտառի և բուսականության թեմային։ 1906 թվականին, գիշերը, երբ ծնվեց Էռնստի փոքրիկ քույր Ապոլոնիան, սատկեց իր սիրելի թութակը։ Այս երկու իրադարձությունների միաժամանակությունը խոցեց դեռահասին, նա վստահ էր, որ ծնված երեխան թռչունից վերցրեց կենսական կայծը։ Այդ իրադարձությունը թողեց մեծ հետք նկարչի ստեղծագործության վրա, նա բազմիցս պատկերել է մարդկանց թռչունների տեսքով[15]։

1897-1908 թվականներին նա հաճախել է տարրական դպրոցն ու լիցեյը հարազատ Բռյուլում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել գերմանացի փիլիսոփա Մաքս Շտիրների «Միակն ու իր սեփականությունը» գիրքը, որը կարդացել է լիցեյում ուսման վերջին տարում։ Դա նրան ստիպել է այդ ամենի հետ մեկտեղ մտածել կրթության բուրժուական սկզբունքի մասին[16]. 1909 թվականին ծնողներին գոհացնելու համար ընդունվել է Բոննի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Մասնագիտանալով հոգեբանության մեջ, նա դասերի էր հաճախում Բոննի հոգեբուժական հիվանդանոցում։ Նա մեծ ուշադրություն էր հատկացրել հիվանդանոցի ռեզիդենտների նկարներին և քանդակներին և նույնիսկ ուզում էր գիրք գրել մտավոր հիվանդների արվեստի մասին[17]։

 
Բռյուլում Մաքս Էռնսթի հարազատ տունը

Բոննում ուսման տարիներին Էռնստը միացավ «Երիտասարդ Ռեյլանդ» խմբին, կազմված նկարիչներից, գրողներից և պոետներից։ Նա ընկերություն էր անում Յոհաննես Կուլմանի[de] պոետի, Ավգուստ Մակե, Պաուլ Ադոլֆ Զեեհաուս[de], Հենրիխ Կանպենդոնկ նկարիչների, Կարլ Օտտեն[de] հոգեբանի հետ. Իր կենսագրական նշումների մեջ Մաքս Էռնսթը իր համալսարանական տարիների մասին գրել է հետևյալ կերպ․ «Գիտելիքի ծարավ ունեցող պատանին խուսափում է ցանկացած գիտելիքից, որը կարող է հանգեցնել եկամուտների։ Ընդհակառակը, նա տրվում էր պրոֆեսորների կողմից դատարկ գնահատվող պարապմունքների, որոնցից ամենակարևորը նկարչությունն է[18]»։ Պարապմունքներից ազատ ժամանակ նա շատ էր նկարում՝ դիմանկարներ, բնապատկերներ, ծաղրանկարներ։ Սակայն, շուտով նա զգաց տեսական գիտելիքների պակաս և սկսեց հաճախել արվեստի վերաբերյալ համալսարանական դասախոսությունների։ Նա թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելով հարստացրեց ինքնուրույն ուսումնառությունը։ Էռնստը վերջնականապես հաստատվեց նկարիչ դառնալու որոշման մեջ, այցելելով Քյոլնում անցկացվող փարիզյան դպրոցի նկարիչների (Գոգենի, Վան Գոգի, Սեզանի և Պիկասոյի ) ցուցահանդեսին։ Դրանից հետո փիլիսոփայության դասախոսությունները ծառայում էին միայն որպես պատրվակ ծնողներից ֆինանսական օգնություն ստանալու համար[19]։

1912 թվականին նա մի քանի աշխատանք ուղարկեց Բոննի ու Քյոլնի ոչ մեծ ցուցահանդեսներ և «Der Volksmund» ամսագրում գրեց մի քանի հոդվածներ, որտեղ պաշտպանում էր «Երիտասարդ Ռեյլանդի» Իդեալները։ Նրանց մեջ նա ծիծաղեց գեղարվեստական քննադատների վրա, ովքեր արվեստի գնահատման համար փոփոխել են «հմտություն» եւ «ճաշակ» հասկացությունները[20]։ Հաջորդ տարվա ամռանը նրա աշխատանքները ներկայացված էին Բոննում կայացած Ռեյնի էքսպրեսիոնիստների ցուցահանդեսին, իսկ սեպտեմբերին՝ Բեռլինում առաջին գերմանական աշնանային սրահում։

1913 թվականին Ավգուստ Մակեն նրան ծանոթացրեց Ռոբեր Դելոնեի և Ապոլիների հետ։ Այդ նույն ժամանակ նա ուղևորվեց Փարիզ։1914 թվականին Քյոլնում Էռնստը հանդիպեց Հանս Արպի հետ, երկարատև ընկերություն սկսվեց։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մաքս Էռնսթը ծառայել է գերմանական բանակում։ 1915 թվականին բարձրացում ստացավ մինչև բրիգադիր։ Թնդանոթի վերադարձը վիրավորեց նրա գլուխն ու աջ թևը, և նրան համակրած լեյտենանտը տեղափոխեց նրան քարտեզագիրների մոտ, որտեղ Էռնստը նկարելու հնարավորություն ուներ։ Հաջորդ տարվա հունվարին Բեռլինի «Գրոհ» սրահում կայացավ ցուցահանդես երկու նկարիչների՝ Մաքս Էռնսթի և Գեորգ Մուխեի համար։1918 թվի գարնանը նա առաջադրվեց լեյտենանտ, իսկ հոկտեմբերին՝ պատերազմի ավարտից անմիջապես առաջ, նա ամուսնացավ արվեստի պատմաբան Լուիզ Շտրաուսի հետ, ում հետ նա ծանոթացել էր 1914 թվականին[21]. Երկու տարի անց նրանց մոտ տղա ծնվեց, հետագայում նա ԱՄՆ֊ում հայտնի էր Ջիմմի Էռնստ[en] անունով, նկարիչ սյուրռեալիստ։ Ամուսնությունը, սակայն, շուտով քայքայվեց։

Դադան Քյոլնում

խմբագրել
 
1921 թվականի փարիզյան ցուցահանդեսի կատալոգի առաջին էջ

Զորացրվելուց հետո Էռնստը վերադարձել է Քյոլն։ 1919 թվականին նկարիչը ծանոթացել է Յոհաննես Բաառգելդի հետ, և Մյունխենում՝ Պաուլ Կլեեյի հետ. Այդ նույն ժամանակ Մաքս Էռնսթը իտալական «Վալորի Պլաստիչի» (Valori Plastici) ամսագրում հանդիպել է Ջորջո դե Կիրիկոյի մետաֆիզիկական նկարների վերարտադրությունը, տպավորությունների տակ նա թողարկել է «Fiat modes — pereat ars» ութ լիտոգրաֆների ալբոմը։ Նա նաև նկարազարդել է Յոհաննես Քուլմանի պոեմների հավաքածուն։ Երբ նա տեսել է Ֆրանսիս Պիկաբիայի «391» և Տրիստան Տցարայի «Դադա» ամսագրերը, նա հետաքրքրվել է այդ նոր հոսքով, որը ծնվել է 1916 թվականին Ցյուրիխում։ Հանս Առպը Ցյուրիխից նրան գրում էր դադաիստների ելույթից հետո առաջացած սկանդալների մասին։ Կարդալով Տցարայի «Դադայի մանիֆեստը», Էռնսթը զգաց, որ այդ շարժման ոգին մոտ է իր խառնվածքին, քան «Երիտասարդ Ռեյլանդ» պոեմի ոգին, և որ նա պատրաստ է դառնալ դադաիստների շարժման ակտիվ մասնակից[22].

Նա սկսեց փորձարկել տարբեր նյութերով, կոլաժների տեխնիկայով։ Էռնստի համար կոլաժը համաշխարհային իրադարձության վրա արձագանքի ձևերից մեկն էր․ «Ես փորձում էի դրա մեջ տեսնել անհամապատասխան պլանի վրա, երկու կամայական իրարից տարբեր իրականությունների մշակում (դա եթե ընդհանրացնել և բառափոխել Լոտռեմոնի հայտնի արտահայտությունը։ „Հրաշալի է ինչպես անատոմիական սեղանի հովանոցի և կարի մեքենայի պատահական հանդիպում“ […]»[23]). Էռնստը, ինչպես և արվեստանոցի իր գործընկերները, իր աշխատանքներին տալիս էր խրթին անուններ՝ գերմաներեն և ֆրանսերեն հոդվածների անհեթեթ նկարագրություններից։ Ավանդույթներն սկսեցին ստանալ նոր թեմատիկ անուն՝ մինիմաքս դադամաքս և այլն։

 
«Au Sans Pareil» սրահում Մաքս Էռնսթի ցուցահանդեսի բացում, 2 մայիսի 1921. Ձախից աջ՝ Ռենե Հիլսում, Բենժամեն Պերե, Սերգեյ Շարշուն, Ֆիլիպ Սուպո, Ժակ Ռիգո, Անդրե Բրետոն։

1919 թվականի նոյեմբերին Էռնստը և Բառգելդը կազմակերպել էին դադաիստական ցուցահանդես, որին կազմակերպիչների և Օտտո Ֆրեյնդլիխի աշխատանքներից բացի ներկայացված էր նաև սիրողական նկարիչների և հոգեբուժական հիվանդանոցի ռեզիդենտների աշխատանքները։ Ցուցադրության աֆիշաներն ու կատալոգները բռնագրավվեցին անգլիական օկուպացիոն իշխանությունների կողմից։ Ստեղծագործական երկյակին հաջորդ տարվա սկզբին միացվ Քյոլն եկած Հանս Առպը։ 1920 թվականի ապրիլին հաջորդեց «Winter» գարեջրատանը կայացած «Դադայի վաղ գարուն» անունով ցուցահանդեսը (գերմ.՝ Dada-Vorfrühling),որը հանրության մոտ ագրեսիա առաջ բերեց՝ կատաղած հաճախորդները պահանջում էին վերացնել հանրային կարգ ու կանոնը խաթարող պատճառները[24]. Խայտառակության հաջորդ օրը նկարիչը հորից ստացավ հեռագիր, որում նա հրաժարվում էր իրենից։ Դա բերեց ընտանիքի հետ կապերի վերջնական խզման, Էռնստը այլևս չհանդիպեց հոր հետ[25].

Ցուցահանդեսները աժիոտաժ առաջ բերեցին, նրա մասին լուրերը հասան մինչև Փարիզ, Թյուրիխ և Նյու Յորք, նամակներով, տեքստերով, աշխատանքներով ակտիվ փոխանակումներ սկսվեց։ Շուտով նկարիչն Անդրե Բրետոնից Փարիզում անհատական ցուցահանդեսի հրավերքով նամակ ստացավ և հաճելիորեն զարմացած պատասխանեց նամակին։ Ցուցահանդեսը բացվեց 1921 թվականի մայիսին, բացումը ուղեկցվում էր դադեիստների մեծ ներկայացմամբ, կատալոգը դուրս եկավ Բրետոնի նախաբանով։ Ինքը՝ Մաքս Էռնսթը, չկարողացավ գալ, նրան ֆրանսիական վիզա չէին տալիս։ Ցուցահանդեսը մեծ ռեզոնանս ուներ, նրա մասին նշումներ հայտնվեցին շատ ամսագրերում, ցուցահանդես այցելեցին փարիզյան ինտելիգենցիայի տարբեր ներկայացուցիչներ, բայց նկարչին ոչ մի անձնական շահույթ չբերեց[26]։

Դադաիստ ընկերների կողմից իր ստեղծագործությունների ջերմ ընդունելությունը Էռնստին մտահղացում տվեցին, որ իր տեղը նրանց կողքին է, Փարիզում։ 1921 թվականի ամառը Էռնստը կնոջ հետ անցկացրեց Տարրենցում, որտեղ հանդիպեց Տրիստան Տցառի, Հանս Առպի և Սոֆի Տոյբեռի հետ։ Էռնստին նույնիսկ վերջապես հաջողվեց անձնապես տեսնել Անդրե Բրետոնին, որը Սիմոնայի հետ եկել էր ամուսնական ճանապարհորդության։ Սակայն տիկնոջ վիզայի վերջանալու պատճառով տիպված էր սեպտեմբերի վերջին գնալ և Պոլ Էլյուարի ու Գալայի հետ չհանդիպեցին։ Սեպտեմբերին Տցարան, Առպի և Էռնստի խմբագրության տակ հրատարակվեց «Դադան բաց երկնքում» ենթավերնագրով «Դադա» ամսագրի հատուկ համար, ուղղված Ֆրանսիս Պիկաբիայի հարձակումներին[27]։

Էլյուարի հետ հանդիպում, տեղափոխում Փարիզ

խմբագրել

1921 թվականի աշնան վերջում Էլյուար զույգը Քյոլնում այցելում է նկարչին։ Հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ։ Էլյուվերի հետ Էռնստի մոտ ձևավորվեց ամուր ընկերություն, իսկ Գալան նրա համար կեցվածք էր ընդունում։ Էլյուարը գնեց նկարչի փոքրիշատե ավարտած «Ցելեբես փիղ» (Celebes) կտավը և իր «Կրկնություն» (ֆր.՝ Répétitions) հավաքածուի նկարազարդման համար ընտրեց կոլաժների դյուժին։ 1922 թվականի մարտին, հենց որ հավաքածուն հրատարակվեց, պոետը որոշեց Էռնստին ինքը փոխանցել իր նմուշը։ Նրանք հանդիպեցին Դյուսելդորֆում։ Այդտեղից Տրիստան Տցառին ուղարկված բացիկում Էռնստը գրում էր, որ Էլյուարը «իր ընկերն ու կեսն է», իսկ Էլյուար, որ ինքը այլևս միակ որդին չէ[28]. Նրանց հոգևոր հարազատությունը իր շարունակությունը գտավ նոր համատեղ նախագծում՝ Էռնստի կոլաժների վրա հիմնված պոեմների արձակ շարադրությունում։ Նրանք միմյանց ուղղումներով նամակներ էին ուղարկում, մինչև չէին գալիս տարբերակի, որը ձեռնտու լիներ երկուսին էլ։ Արդյունքը դարձավ «Անմահների դժբաղտություն» (ֆր.՝ Les malheurs des immortels) փոքրիկ գիրքը, որը հրատարակվել է Տերենցում կայացած ոչ մեծ խաղարկությունով, որտեղ Էռնստն ու Էլյուվերը իրենց կանանց հետ անցկացրել էին ամառը։ Նկարիչը ժամանակի մեծ մասը մնում էր Էլյուվերների վիլլայում, Գալան դարձավ իր սիրուհին ménage à trois[29]։

Ամառվա վերջում Էռնստը կնոջն ու տղային ուղարկեց Քյոլն և գնաց Փարիզ։ В конце лета Эрнст проводил жену с сыном в Кёльн и поехал в Париж. Ֆրանսիական վիզայի բացակայության պատճառով նա օգտվեց Պոլ Էլյուարի անձնագրից[30]. Էռնստը կնոջ հետ միանգամից չբաժանվեց, Լուիզան տղայի հետ մի քանի անգամ հյուրընկալեցին [31]։ Մեկ ու կես տարի նկարիչը ապրում էր Էլյուվիրների մոտ, հետո Օբոննում, առավոտները գալիս էր Մոնպարնաս գնացքով։ Գերմանիայից անօրինական իմիգրանտի համար Փարիզում վրա հասան ծանր ժամանակներ, նա գոյատևում էր պատահական շահույթներով։

 
Մոնմարտում Les Fusains հայտնի ստուդիա
  Արտաքին պատկերներ
  Հիտլերն ու Գեբելսը դեգեներալ արվեստի ցուցահանդեսում, Մաքս Էռնսթի նկարը ձախից երկրորդը


1922 թվականի վերջում, դադաիստ ընկերների հետ երկար սպասվող վերամիավորման տպավորությունների տակ, նա նկարեց «Ընկերների հանդիպում» նկարը (ֆր.՝ Au rendez-vous des amis1923 թվականին ցուցադրվում էր Անկախների սրահում։ Նրա աշխատանքները չգրավեցին քննադատների ուշադրությունը[32], բայց ստացան ջերմ կարծիքներ Ժորժ Բռակ, Խուան Գրիս և Լուի Մարկուս[33] կուբիստների կողմից։ Այդ նույն սրահում ցուցադրվել է «Հիասքանչ այգեպանը» (ֆր.՝ La belle jardinière), մեկ տարի անց գնվեց Դյուսելդորֆի ցուցադրումների կենտրոնում, որտեղից հեռացվեց նացիստական իշխանությունների պահանջով։1937 թվականին նկարիչը իր նկարը տեսավ դեգենեռալ մշակույթի ցուցահանդեսի լուսանկարում, նա ամենայն հավանականությամբ ոչնչացվել էր[34]։ Անդրե Բրետոնի ցուցումով Ժակ Դուսե կոլեկցիոները ձեռք բերեց «Ներքին հայացքով» կտավը (ֆր.՝ A l'intérieur de la vue)[35]։ Չնայած ընկերների օգնության, ո՛չ հաջողությունը, ո՛չ փառքը նկարիչը չվայելեց։

Սիրային եռանկյունու գործերը վատանում էին, և 1924 թվականի մարտին Պոլ Էլյուարն անսպասելի մեկնեց Մոնակո, իսկ այնուհետև Վիետնամ։ Որպեսզի ճանապարհորդության համար գումար հավաքի, Էռնստը իր նկարները համեստ գներով վաճառեց գալերիստ Յոհաննե Էյին։ Գալան վերավաճառեց ամուսնու հավաքած հավաքածուն։ Փող հավաքելը տևեց երեք ամիս[36]. Նրանք հանդիպեցին Սինգապուրում, հետո իրար հետ մի քանի շաբաթ անցկացրին Սայգոնում։ Վերջում Գալան մնաց Պոլի հետ, նրանք Փարիզ վերադարձան սեպտեմբերին։ Էռնստը դեռ մի քանի ամիս ճանապարհորդում էր Հարավ֊Արևելյան Ասիայով։ Փարիզ վերադառնալով նկարիչը պայմանագիր կապեց Ժակ Վիոյի մոտ և 1925 թվականին Մոնմարտում ստուդիա վարձեց «Les Fusains[de]» (22, rue Tourlaque)։ Պայմանագիրը, իմիջիայլոց, վերջացավ հունիսին, Վիոյի խորհրդավոր անհետացմամբ[37]։

Ֆրանսիական ժամանակաշրջան

խմբագրել

Արձակուրդները անցկացրեց Պոռնիկում, Բրետանի ափին։ Այնտեղ, հին մանրատախտակները զննելիս, նրա մոտ ծնվեց Ֆրոտտաժի տեխնիկայի, տարբեր ֆակտուրաների տեղափոխման գաղափարը, որը թույլ է տալի ֆիքսել ակամա պատկերներ և հիշեցնում է սուրռեալիստների «մեքենայական նամակին»։ Հաջորդ տարի Ժաննա Բյուշեի հրատարակչությունում նա այդ տեխնիկայով հրապարակեց նկարների «Բնական պատմություն» (ֆր.՝ Histoire Naturelle) հավաքածուն, բացման խոսքը գրեց Հանս Արպը։ 1926 թվականին Փարիզի վան Լիրի պատկերասրահում անցավ առաջին մեծ էքսպոզիցիան։ Նախաբանի փոխարեն կատալոգում տպագրվել էին Պոլ Էլյուարի, Բենյամին Պերեի և Ռոբեր Դեսնոսի բանաստեղծությունները։

1926 թվականին Միրոյի հետ Սերգեյ Դյագիլևի թատերախմբի համար մշակեց «Ռոմեո և Ջուլիետա» ներկայացումը։ Ռուսական բալետների հետ աշխատանքը վրդովմունք առաջ բերեց իր համախոհ սուրռեալիստների շրջանում, մասնավորապես Բրետոնի մոտ, ով միջադեպ ստեղծեց բալետի պրեմյերայի ժամանակ։ Սուրռեալիստական հեղաշրջման հերթական համարում Բրետոնը և Արագոնը Էռնստի և Միրոյի հասցեին քննադատողական հոդված հրատարակեցին, որոնք «նվաստացնում էին սուրռեալիզմի գաղափարը»[38]։ Սակայն, արդեն հաջորդ համարում ներկայացված էին Էռնստի երկու աշխատանքներ, Պոլ Էլյուերի ջատագովական մեկնաբանությամբ։

1927 թվականի հունվարը նկարիչն անցկացրեց Մեժևում, այնտեղ նա գրատաժ նոր տեխնիկայով ստեղծեց մի քանի աշխատանքներ։ Հաջորդեցին ցուցահանդեսներ Փարիզում՝ վան Լիրի մոտ, և Բրյուսելում՝ Շվարցենբերիգի պատկերասրահում։ Այդ նույն տարում Մաքս Էռնսթն ամուսնացել է Մարի-Բերտե Օրանշի[de] հետ, նրանք Մյոդոնում տուն վարձեցին։ 1929 թվականին դուրս եկավ «Կինը 100 գլուխների մասին» գրաֆիկական նովելը՝ նկարչի տեքստային ուղեկցությամբ և ընթերցողին Անդրե Բրետոնի դիմումով մոտ հարյուր հիսուն նկարներ։ Գրքի գործող անձանցից մեկը Լոպլոպն էր, թռչուններից գլխավորը, որը հաճախակի հայտնվում էր Էռնստի աշխատանքներում։ Հաջորդ տարում նա հրատարակեց երկրորդ «Rêve d’une petite fille qui voulut entrer au carmel» վեպ կոլաժը։ Այդ նույն տարում նկարիչը նկարահանվեց Բունյուելի «Ոսկե դար» ֆիլմում (ավելի ուշ Բունյուելը նրան նկարահանեց «Սիմեոն ճգնավորը» ֆիլմում, 1965

 
Սեն Մարտեն դ'Արդեշում Էռնստի տան վրայի քանդակները

1931 թվականին տեղի ունեցավ Էռնստի առաջին անհատական էքսպոզիցիան Նյու Յորքում, Ժուլյեն Լևիի պատկերասրահում, ով գնեց Փարիզում, Պիերի պատկերասրահում, ցուցադրած կոլաժների մի մասը։ 1934 լույս տեսավ հերթական վեպ կոլաժը՝ «Une semaine de bonté»։ 1934 թվականի ամառը և 1935 Էռնստը անցկացրեց Մալոյում, քանդակագործների Ջակոմետի ընտանիքի հետ։ 1936 թվականին մասնակցել է «Ֆանտաստիկ արվեստ, Դադա, Սուրռեալիզմ» ցուցահանդեսին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և սուրռեալիստների մեծ ցուցահանդեսին Լոնդոնում։ Այդ նույն տարում Օսկար Դոմենգեսը ներկայացրեց նոր մեթոդ՝ դեկալկոմանիա, որը Էռնստ սկսեց օգտագործել յուղով գեղանկարչության մեջ։

1937 թվականին «Արվեստի տետրեր» (ֆր.՝ Cahiers d'art) ժուրնալի հատուկ համարում հրատարակվել էր Էռնստի «Au-delà de la peinture» տեքստը, նվիրված իր ստեղծագործությանը 1918–ից սկասած մինչև 1936 թվականները։ Նա նաև արել է Ալֆրեդ Ժարիի՝ Սիլվեն Իտկինի բեմադրմամբ, «Կսպանեմ շղթայված» պիեսի գեղարվեստական ձևավորումը։ Այդ նույն տարում Էռնստը Լոնդոնում հյուրընկալեց Ռոլանդ Պենռոուզին, այնտեղ նա հանդիպեց Լեոնորա Կարինգտոնի հետ, ում տպավորել էին նկարչի նկարները, որոնք նա տեսել էր մեկ տարի առաջ սուրռեալիստների ցուցահանդեսին։ Նկարիչը թողեց իր կնոջը և Լեոնորայի հետ ապրեց մի քանի տարի։ Նա Սեն Մարտեն դ'Արդեշում տուն գնեց և այնտեղ բազում որմնանկարներ ու քանդակներ արեց։ 1938 թվականին Պեգի Գուգենհեյմը գնեց Էռնսի աշխատանքների զգալի մասը և դրանք ցուցադրեց Լոնդոնում, իր թանգարանում։

Պատերազմի տարիներին

խմբագրել

Թանգարաններ եւ ցուցահանդեսներ

խմբագրել

Էռնստի թանգարանը բացվել է 2005 թվականին իր հարազատ Բրյուլ քաղաքում։

Ընտրված աշխատանքներ

խմբագրել
  • Trophy, Hypertrophied (1919)
  • Farewell My Beautiful Land of Marie Laurencin. Help! Help! (1919)
  • Aquis Submersus (1919)
  • Fruit of a Long Experience (1919)
  • Two Ambiguous Figures (1919)
  • Little Machine Constructed by Minimax Dadamax in Person (1919—1920)
  • The Hat Makes the Man (1920)
  • Murdering Airplane (1920)
  • Here Everything is Still Floating (1920)
  • Dada Gauguin (1920)
  • The Small Fistule that Says Tic Tac (1920)
  • The Gramineous Bicycle Garnished with Bells the Dappled Fire Damps and the Echinoderms Bending the Spine to Look for Caresses (1920—1921)
  • The Elephant Celebes (1921)
  • Birds, Fish-Snake and Scarecrow (1921)
  • Seascape (1921)
  • Approaching Puberty or the Pleiads (1921)
  • Young Chimera (1921)
  • Beim Rendezvous der Freunde (1922)
  • Œdipus Rex (1922)
  • Castor and Pollution (1923)
  • Heilige Cäcilie — Das unsichtbare Klavier (1923)
  • Men Shall Know Nothing of This (1923)
  • Histoire Naturelle (1923)
  • The Equivocal Woman (1923)
  • Pieta or Revolution by Night (1923)
  • Ubu Imperator (1923)
  • Woman, Old Man and Flower (1923—1924)
  • Two Children are Threatened by a Nightingale (1924)
  • Dadaville (1924)
  • Mer et Soleil — Lignes de Navigation (1925)
  • Histoire Naturelle (1925)
  • Paris Dream (1925)
  • The Couple in Lace (1925)
  • Eve, the Only One Left to Us (1925)
  • The Numerous Family (1926)
  • The Kiss (1927)
  • Der grosse Wald (1927)
  • Gulf Stream (1927)
  • Forêt (1927)
  • Forêt et soleil (1927)
  • The Wood (1927)
  • Fishbone Forest (1927)
  • Tree of Life (1928)
  • The Sea (1928)
  • Die Erwählte des Bösen (1928)
  • La Femme 100 tetes (1929)
  • Et les Papillions se Mettent a Chanter (1929)
  • Snow Flowers (1929)
  • Loplop Introduces Loplop (1930)
  • Human Form (1931)
  • Zoomorphic Couple (1933)
  • The Entire City (1934)
  • Une Semaine de Bonté (1934)
  • The Whole City (1935)
  • Landscape with Wheatgerm (1936)
  • The Nymph Echo (1936)
  • L’Ange du Foyer ou Le Triomphe du Surréalisme (1937)
  • The Angel of Hearth and Home (1937)
  • La Toilette de la mariée (1940)
  • Spanish Physician (1940)
  • Europe After the Rain (1940—1942)
  • Day and Night (1941—1942)
  • Surrealism and Painting (1942)
  • Window (1943)
  • Painting for Young People (143)
  • The Eye of Silence (1943—1944)
  • The King Playing with the Queen (1944)
  • Moonmad (1944)
  • The Table is Set (1944)
  • Napoleon in the Wilderness (1941)
  • Vox Angelica (1945)
  • Die Versuchung des Heiligen Antonius (1946)
  • Phases of the Night (1946)
  • Dangerous Correspondence (1947)
  • Design in Nature (1947)
  • Capricorn (1948)
  • Parisian Woman (1950)
  • Götterbote (1950)
  • The Weatherman (1951)
  • L’oiseau Rose (1956)
  • Petite Feerie Nocturne (1958)
  • Apres Moi le Sommeil (1958)
  • Paysage Arizona (1960)
  • Ursachen der Sonne (1960)
  • The Garden of France (1962)
  • Grand Ignorant (1965)
  • Corps Enseignant Pour une École de Tueurs (1967)
  • Nordlicht am Nordrhein (1968)
  • Ein Mond ist guter Dinge (1970)

Աղբյուրներ

խմբագրել
 
Մաքս Էռնսթի թանգարանը
  • Patrick Waldberg, Michel Sanouillet, Robert Lebel Dada et Surréalisme // Rive-Gauche Productions, Paris 1981 — ISBN 2-86535-022-3
  • Robert McNab Ghost Ships: A Surrealist Love Triangle, New Haven and London, Yale University Press, 2004 — ISBN 978-0-300104-31-8

Գրականություն

խմբագրել
  • Max Ernst — life and work / ed. by Werner Spies. Köln: DuMont-Literatur-und-Kunst-Verl., 2005
  • Max Ernst — plastische Werke / Jürgen Pech (Hrsg.). Köln: DuMont-Literatur-und-Kunst-Verl., 2005
  • Max Ernst, die Urschrift der Natur: graphische Werke aus der Sammlung Harald Loebermann/ Andrea Wandschneider (Hrsg.). Bönen: Kettler, 2006
  • Sprengel macht Ernst: die Sammlung Max Ernst/ Ulrich Krempel (Hrsg.). Hannover: Sprengel-Museum, 2006
  • Max Ernst, Lithographien — Lewis Carolls Wunderhorn/ Renate Goretzki, Josef Sauerborn (Hrsg.). Köln: Bildungswerk der Erzdiözese, 2006
  • Schnabelmax und Nachtigall: Texte und Bilder/ Hrsg. von Pierre Gallissaires. Hamburg: Ed. Nautilus, 2006
  • Диль Г. Макс Эрнст. М.: Слово, 1995
  • Макс Эрнст: Графика и книги. Собрание Люфтганзы. М.: 1995
  • Бишофф У. Макс Эрнст. М.: Арт-Родник; Taschen, 2005.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Փարիզի քաղաքապետարան — 1789. — P. 2.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Max Ernst (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blumberg N. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  8. 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  9. https://equltura.com/arte/leonora-carrington-y-max-ernst-memorias-de-un-amor-surrealista/
  10. 10,0 10,1 https://hedendaagsesieraden.nl/2018/02/18/max-ernst/
  11. https://www.surrealismstore.com/es/blog/gala-la-musa-de-salvador-dali
  12. http://www.harmonmeekgallery.com/artists/aernst.html
  13. https://www.redrocknews.com/2022/09/14/artist-amy-ernst-comes-home-to-sedona/
  14. Alexandrian, 1992, էջ 11
  15. Spies, 2007, էջ 40
  16. Alexandrian, 1992, էջ 14-15
  17. Alexandrian, 1992, էջ 16
  18. Spies, 2007, էջ 34
  19. Alexandrian, 1992, էջ 19
  20. Alexandrian, 1992, էջ 19-20
  21. Alexandrian, 1992, էջ 23
  22. Alexandrian, 1992, էջ 27
  23. Max Ernst Au-delà de la peinture, Cahiers d’art, #6-7, 1937
  24. Spies, 2007, էջ 64
  25. Alexandrian, 1992, էջ 34
  26. Alexandrian, 1992, էջ 35-40
  27. Gérard Durozoi Histoire du mouvement surréaliste. — Paris: Éditions Hazan, 2004 — ISBN 2-85025-920-9, С. 34
  28. Jean-Charles Gateau Paul Eluard et la peinture surréaliste: 1910—1939. — Librairie Droz, 1982 — ISBN 978-2-600-03590-3, С. 63
  29. Jean-Charles Gateau Paul Eluard et la peinture surréaliste: 1910—1939. — Librairie Droz, 1982 — ISBN 978-2-600-03590-3, С. 74-75
  30. Jean-Charles Gateau Paul Eluard et la peinture surréaliste: 1910—1939. — Librairie Droz, 1982 — ISBN 978-2-600-03590-3, С. 76
  31. Alexandrian, 1992, էջ 49
  32. Alexandrian, 1992, էջ 54
  33. Spies, 2007, էջ 92
  34. Spies, 2007, էջ 96
  35. Alexandrian, 1992, էջ 60-61
  36. Robert McNab Ghost Ships: A Surrealist Love Triangle. — Yale University Press, 2004 — ISBN 978-0-300-10431-8, С. 56
  37. Spies, 2007, էջ 100
  38. André Breton, Louis Aragon Protestation(ֆր.) // La Révolution surréaliste. — 1926. — № 7. Архивировано из первоисточника 14 Հուլիսի 2013.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Էռնստ» հոդվածին։