Գալա Դալի

Պոլ Էլուարի կինը, Մաքս Էռնստի սիրուհին, ավելի ուշ` Սալվադոր Դալիի կինը, մուսան և բնորդուհին

Գալա[4], իսկական անունը` Ելենա Իվանովնա (Դմիտրևնա) Դյակոնովա (ռուս.՝ Елéна Ивáновна (Димитриевна) Дья́конова, սեպտեմբերի 7, 1894(1894-09-07)[1], Կազան, Ռուսական կայսրություն - հունիսի 10, 1982(1982-06-10)[1][2], Port Lligat, Կադակես, Alt Empordà), Պոլ Էլուարի կինը, Մաքս Էռնստի սիրուհին, ավելի ուշ` Սալվադոր Դալիի կինը, մուսան և բնորդուհին։ Պատկերված է նրա մի քանի կտավներում։

Գալա Դալի
Dalí. Gala.JPG
Ի ծնեկատ.՝ Ielena Dmítrievna Diàkonova
Ծնվել էսեպտեմբերի 7, 1894(1894-09-07)[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 10, 1982(1982-06-10)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրPort Lligat, Կադակես, Alt Empordà
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունմոդել և արվեստների գործիչ
Ոճսյուրռեալիզմ
ԱմուսինՊոլ Էլուար և Սալվադոր Դալի
Համատեղ ապրողՄաքս Էռնստ[3]
ԶավակներՍեսիլ Էլյուար
Gala Dalí Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ինչպես հաղորդում է ֆրանսիացի գրող Դոմինիկ Բոնան, Ելենան ծնվել է 1894 թվականին, Կազանում։ Նրա հայրը` Իվան Դյակոնովը, համեստ պաշտոնյա էր, մահացել է 1905 թվականին։ Մայրը, Անտոնինա Դեուլինան, երկրորդ անգամ ամուսնացել է փաստաբան Դիմիտրի Իլյիչ Գոմբերգի հետ։ Ելենան նրան իր հայրն է կոչել և վերցրել է նրա անունը որպես հայրանուն։ 1905 թվականից հետո ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[5].

Հավաստի տվյալներ կան, որ Ելենայի մորական տատիկն ապրել է Տոբոլսկում, նրա ընտանիքը Սիբիրում տնօրինել է ոսկու հանքերի[5]։ Մոսկվայում Ելենան սովորել է 110 դպրոցում։ Այստեղ սովորել են նաև Անաստասիա և Մարինա Ցվետաևա քույրերը։

1912 թվականին տուբերկուլյոզից բուժվելու նպատակով մեկնել է առողջարան Կլավադելում (Շվեյցարիա)։ Այստեղ ծանոթացել է Պոլ Էլյուարի հետ։ Ելենա Դյակոնովայի եռանդը, վճռականությունն ու բարձր մշակույթը տպավորել են երիտասարդ Էլյուարին։ Նա ինքն իրեն կոչում էր Գալա կամ Գալինա, իսկ Էլյուարը կոչեց նրան Գալա՛` շեշտելով վերջին վանկը։ Գալայից սկսվում է Պոլի` սիրային պոեզիայի առաջին պոռթկումը, պոռթկում, որ շարունակվում է նրա հետագա աշխատանքներում։ 1917 թվականին նրանք ամուսնանում են, մեկ տարի անց ծնվում է նրանց դուստրը` Սեսիլը։

1921 թվականին Էլյուարն ու Գալան այցելում են նկարիչ Մաքս Էռնստին Քյոլնում (Գերմանիա)։ Գալան դառնում է նրա բնորդուհին, այնուհետև` սիրուհին` մնալով Էլյուարի կինը։ Հաջորդ տարի նկարիչը տեղափոխվել է Էլյուարի տուն Վալ դը Ուազում (Ֆրանսիա)։ Սիրային եռանկյունին որևէ կերպ չէր թաքցվում։ 1929 թվականին Էլյուարն ու Գալան այցելել են կատալոնացի երիտասարդ նկարիչ Սալվադոր Դալիին Կադակեսում։ Դա նրանց համար կայծակի հարվածի է նմանվում։ Գալան ու Սալվադորը սիրահարվում են։ Նրանք իրենց ամուսնությունը գրանցում են 1932 թվականին (եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել 26 տարի անց, 1958 թվականին)։

 
Պուբոլի ամրոցը, որ Դալին նվիրել է կնոջը` Գալային

Գալան դառնում է նկարչի միակ կին բնորդուհին և ստեղծագործական ներշնչանքը։ Ինքը` Գալան, իր ձեռքն է վերցրել ամուսնու ֆինանսական գործերը և կարողացել է ստիպել նրան եկամուտ ստանալ։ 1968 թվականին նկարիչը Գալայի համար ամրոց է գնում Պուբոլ փոքրիկ ավանում, որը նա կարող էր այցելել միայն կնոջ կողմից գրավոր թույլտվության դեպքում։ Այստեղ է կյանքի վերջին տարիներն ապրել Գալան և այստեղ էլ թաղված է։

Մահ և ժառանգությունԽմբագրել

Գալան մահացել է 1982 թվականի հունիսի 10-ին, վաղ առավոտյան, 87 տարեկանում և թաղված է Պուբոլի ամրոցում, Ժիրոնայում։ 1996 թվականին Գալայի անձնական ամրոցը բացվել է հանրության համար որպես Գալա-Դալի տուն-թանգարան։

Որպես մոդելԽմբագրել

Գալան հաճախ է բնորդել Դալիի կտավների համար` հաճախ պատկերվելով կրոնական դերերում։ Դալիի նկարները ցույց են տալիս նկարչի անսահման սերը Գալայի հանդեպ։ Գալայի բնորդած կտավներից են Կայսերական հուշարձան Գալային` կին-երեխային, Կին-երեխայի հիշատակին, Գալայի հրեշտակը և այլն։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Бона Д. Гала — муза Дали. — М.: Русич, 2002. — 512 с. — 7,000 экз. — ISBN 5-8138-0314-9
  • Делассен С. Гала для Дали. Биография супружеской пары. — М.: Текст, 2008.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. https://www.surrealismstore.com/es/blog/gala-la-musa-de-salvador-dali
  4. Գալա անունով նրան կոչում էր մայրը, և ինքն էլ այդպես էր ներկայանում մարդկանց ([1]). Վերջին վանկը շեշտվում է ֆրանսերենի ազդեցությամբ
  5. 5,0 5,1 Бикбулатов Р. Сальвадор Дали: Гала - мой двойник, это - я(ռուս.) // Казанские истории : газета. — 2004.

Արտաքին հղումներԽմբագրել