Ֆիլիպ Սուպո

ֆրանսիացի գրող

Ֆիլիպ Սուպո (ֆր.՝ Philippe Soupault, օգոստոսի 2, 1897(1897-08-02)[2][3][4][…], Chaville - մարտի 12, 1990(1990-03-12)[2][4][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր։

Ֆիլիպ Սուպո
ֆր.՝ Philippe Soupault
Robert Delaunay - Le Poète Philippe Soupault.jpg
ԿեղծանունPhilippe Verneuil[1]
Ծնվել էօգոստոսի 2, 1897(1897-08-02)[2][3][4][…]
ԾննդավայրChaville
Վախճանվել էմարտի 12, 1990(1990-03-12)[2][4][4][…] (92 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ և լիբրետիստ
ՊարգևներGrand prix de littérature de la SGDL?
Philippe Soupault Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործությունԽմբագրել

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ակվարիում», (1917)) տպագրելուց հետո Սուպոն Լուի Արագոնի և Անդրե Բրետոնի հետ 1919 թվականին հիմնադրել է «Գրականություն» (ֆր.՝ Littérature) ամսագիրը, որը շատերի համար նշանավորում է սյուրռեալիզմի հիմնադրումը։

Այս շրջանում Սուպոն Բրետոնի հետ համահեղինակում է «Մագնիսական դաշտեր» (ֆր.՝ «Les champs magnétiques») բանաստեղծությունների ժողովածուն (1920), որը կարելի է արվեստի մեջ համարել ավտոմատիզմի առաջին փորձը և սյուրռեալիստական առաջին ստեղծագործություններից մեկն այն դեպքում, երբ շարժման սկիզբը հռչակվել է 1924 թվականին Անդրե Բրետոնի «Սյուրռեալիզմի մանիֆեստով»։

1926 թվականին Անդրե Բրետոնը Ֆիլիպ Սուպոյին հեռացրել է սյուրռեալիզմի շարժումից հիմնականում այն բանի համար, որ Սուպոն դրսևորել է պակաս դոգմատիկ մոտեցում և չի ընդունել կոմունիզմի ձգտումը։

1933 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում ռուսական դեսպանատան ընդունելության ժամանակ, երբ նշվել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, Սուպոն հանդիպել է գերմանացի նկարչուհի Ռե Ռիխտերի հետ։ 1937 թվականին նրանք ամուսնացել են և առաջին անգամ մեկնել Թունիս։ Ռե Սուպոն մտել է փարիզյան նկարիչների շրջանակ, որը միավորում էր Ման Ռեյին, Ֆերնան Լեժեին, Էլզա Տրիոլեին, Մաքս Էռնստին և շատ ուրիշ նկարիչների։ Բաուհաուզի նախկին ուսանողուհին և բեռլինյան դադաիստների ընկերը ստիպում է ֆրանսիացի մտավորականներին իրենց համար բացահայտել գերմանական ավանգարդը, որը մինչ այդ քիչ հայտնի էր Ֆրանսիայում։

1920-ական թվականների վերջերին Ֆիլիպ Սուպոն դառնում է նշանավոր լրագրող։ Նա աշխատում է VU, Excelsior և L'Intransigeant ամսագրերում։ Նա հավատում է Ռեի տաղանդին և նրան համոզում է նկարազարդել իր ակնարկները։ 1934 թվականից Սուպո ամուսինները ճանապարհորդում են Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։

1937 թվականին, հայտնվելով Թունիսում, Ֆիլիպ Սուպոն Ազգային ճակատի կառավարության նախագահ Լեոն Բլյումի հանձնարարությամբ գլխավորել է հակաֆաշիստական Թունիսի ռադիո ռադիոկայանը։ 1942 թվականին Սուպոն ձերբակալվել է Պետենի ֆաշիստամետ կառավարության կողմից և կես տարի անցկացրել Թունիսի համակենտրոնացման ճամբարում։ Հանգամանքների բերումով 1942 թվականի նոյեմբերին` մեկ օր առաջ այն բանից հետո, երբ գերմանական զորքերը ներխուժել են Թունիս, Ֆիլիպ և Ռե Սուպոները գաղտնի փախել են ԱՄՆ։

1943 թվականի ընթացքում Ֆիլիպ Սուպոն առաքելությամբ եղել է Հյուսիսային, Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում, որտեղ աշխատել է Շառլ դը Գոլի կառավարության համար ֆրանսիական տեղեկատվական ընկերությունների վերեկանգնման աշխատանքներին։ Ռեն ամուսնուն ուղեկցել է 1944 թվականին նրա բոլոր ճամփորդությունների ընթացքում, որի արդյունքում եղել են Մեքսիկայում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Չիլիում, Արգենտինայում, Բրազիլիայում։ Նրանք ԱՄՆ են վերադարձել Հաիթիյով, Կուբայով և որոշ ժամանակ մնացել են Սուրոտմորում (Փենսիլվանիա նահանգ), որտեղ Ֆիլիպը դասավանդել է համալսարանում։ 1945 թվականին ամուսինները վերադարձել են Ֆրանսիա։

1957 թվականին Սուպոն գրել է Ժերմեյն Տայֆերի «Փոքրիկ եղրևանի» (ֆր.՝ «La Petite Sirène») օպերայի լիբրետոն, որը հիմնված է եղել Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի վրա։ Աշխատանքը 1959 թվականին փոխանցվել է Ֆրանսիայի ազգային ռադիոյին։

Բացի բանաստեղծություններից ու վեպերից`Սուպոն գրել է էսսե ֆրանսիացի գրողների մասին։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Aquarium (1917)
  • Rose des vents (1919)
  • Les Champs magnétiques, (1919, Անդրե Բրետոնի համահեղինակությամբ)
  • L’Invitation au suicide (1921)
  • Westwego (1922)
  • Le Bon Apôtre (1923, վեպ)
  • Les Frères Durandeau (1924, վեպ)
  • Georgia (1926)
  • Le Nègre (1927, վեպ)
  • Le Grand Homme(1929, վեպ)
  • Les Moribonds (1934, ինքնակենսագրական վեպ)
  • Il y a un océan (1936)
  • Odes à Londres bombardée (1944)
  • Le Temps des assassins (1945, ինքակենսագրական վեպի շարունակություն)
  • Odes (1946)
  • L’Arme secrète (1946)
  • Message de l'île déserte (1947)
  • Chansons (1949)
  • Sans phrases (1953)
  • Arc-en-ciel (1979)
  • Mémoires de l’oubli (1981, ինքնակենսագրություն)
  • Poèmes retrouvés (1982)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Morlino B. Philippe Soupault, qui êtes-vous? Paris։ La Manufacture, 1987
  • Chénieux-Gendron J., Bloedé M. Patiences et silences de Philippe Soupault. Paris։ L’Harmattan, 2000
  • Aspley K. The life and works of surrealist Philippe Soupault (1897—1990)։ parallel lives. Lewiston։ E. Mellen Press, 2001.
  • Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.։ Новое литературное обозрение, 2002 (по указателю)