Անիմալիստիկա (Անիմալիստական ժանր), երբեմն նաև Անիմալիզմ (լատին․՝ animal — կենդանի), Կերպարվեստի տեսակ, որի հիմնական օբյեկտները հանդիսանում են կենդանիները, գլխավորապես գեղանկարչության, լուսանկարի, քանդակի, գրաֆիկայի մեջ և հազվադեպ՝ դեկորատիվ արվեստում։ Անիմալիստիկան ներառում է իր մեջ բնագիտական և գեղագիտական հիմքեր։ Անիմալիստի գլխավոր խնդիրներն են ինչպես կենդանու ճշգրիտ պատկերումը, այնպես էլ գեղարվեստորեն ձևավորված հատկանիշների արտահայտումը՝ դեկորատիվ արտահայտչամիջոցներով կամ նրանց մարդուն բնորոշ հատկանիշներով, արարքներով ու զգացողություններով օժտելով (օրինակ առակներում կամ հեքիաթներում

Ֆրանց Մարկ «Կապույտ ձի», 1911

Քանդակից տարածում է գտել անիմալիստական Խեցեգործությունը (ռուս.՝ анималистическая керамика)։

Կենդանիների ձև ստացած ֆիգուրներ գոյություն ունեն Հին Արևելքի, Աֆրիկայի, Օվկիանիայի, հին Ամերիկայի բազմաթիվ երկրների հին արվեստի բանահյուսության կենդանիների ոճով հուշարձաններում[1]։

Անիմալիստական ժանրում աշխատող նկարիչներին անվանում են «անիմալիստներ»։

Հայտնի անիմալիստներ խմբագրել

 
Ի Յուանցզի «Կապիկը և կատուները» (հատված), XI դար
 
Ալբրեխտ Դյուրեր «Նապաստակ», 1502 թ.
  • Ի Յուանցզի (մոտ. 1000—1064) — Չինացի նկարիչ, հիմնականում հայտնի է կապիկներ նկարելու վարպետությամբ։
 
Չժու Չժանցզի «Սալյուկներ» 1428 թ.
 
Ավգուստ Գաուլ «Կռվող զուբրերը» Կալինինգրադ 1912 թ.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://bse.sci-lib.com/article059521.html «Անիմալիստական ժանր» բառի իմաստը մեծ Սովետական հանրագիտարանում
  2. Imperial Salukis: Speedy hounds, portrayed by a Chinese emperor // Harvard Magazine[en], May—June 2007. (Императорские салюки: борзые собаки, нарисованные китайским императором)
  3. Энциклопедия «Кругосвет»

Արտաքին հղումներ խմբագրել