Ճարտարապետական գրաֆիկա

շենք-շինությունների պատկերման կամ նախագծման տեխնիկա

Ճարտարապետական գրաֆիկա, կերպարվեստի ուղղություն, որն ընդգրկում է նախագծման և ճարտարապետական դիզայնի ոլորտում գաղափարների և կերպարների ներկայացման ստեղծագործական գործընթացը։ Սա ապագա շենքի հատակագծի մանրամասն գծապատկերով մշակում է մասշտաբով (կամ` այգու՝ լանդշաֆտային ճարտարապետի համար)՝ օգտագործելով խորհրդանիշները ապագա հիմքերի, պատերի, սալիկների կամ սյուների համար և նշագրելով ապագա պատուհանները, դռները։ Գլխավոր հատակագիծը թույլ է տալիս ցույց տալ շենքի գտնվելու վայրը կամ շենքերի անսամբլը տեղանքում՝ նշելով հորիզոնի կողմերը։ Ճարտարապետի գծագիրը սերտորեն կապված է ապագա շենքի չափերի, դրա մասերի հարաբերակցության (մասշտաբի) մաթեմատիկական հաշվարկների և ցուցումների հետ։ Այն օգտագործվում է ինչպես նոր շենքերի ձևավորման, այնպես էլ առկա կամ քանդված շենքերի ամրագրման պլանների մշակման ժամանակ։

Բազիլիկի պլան, 1718 թվականի աշխատանքի հատված

Ներկայում արդիական է ճարտարապետական գրաֆիկայի տարանջատումը դասականի և թվայինի։

  • Դասական ճարտարապետական գրաֆիկան որպես գործիքակազմ օգտագործում է մակնշման նյութական առարկաներ՝ մատիտներ, ներկեր, թուղթ և այլն,
  • Թվային ճարտարապետական գրաֆիկան նույն արդյունքին հասնելու համար օգտագործում է հաշվողական համակարգեր։

Եգիպտոս խմբագրել

Առաջին գծագրերն ստեղծվել են դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ ստեղծվել է մաթեմատիկոսների և երկրաչափների ուժեղ դպրոց։ Քարի լայնորեն օգտագործումը թույլ է տվել պահպանել ճարտարապետների գծագրերի առաջին նմուշները։ Որոշ պլաններ պահպանվել են որմնանկարներում և պապիրուսների նկարներում (այգի ջրավազանի մոտ մ.թ. ա. 16-11-րդ դարերի պապիրուսի վրա, որ պահվում է Բրիտանական թանգարանի հավաքածուում, Լոնդոն

Լողավազանի մոտ գտնվող այգու մանրամասն պլանը պահպանվել է Ֆիվի Ռեհմիրի (18 դինաստիա) դամբարանում գտնվող որմնանկարում (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)։ Այգին գծագրում ներկայացվել է վերևից։ Ծառերի երեք շարքերը գծված են որպես շրջանի շառավիղներ` կենտրոնից ձգվելով դեպի կողմերը։ Հին Եգիպտոսի նկարչի գծագրի պայմանականությունը չի խանգարում ժամանակակից ճարտարապետին հին պլանը վերածել ժամանակակից գծագրի` միաժամանակ պահպանելով բնօրինակների բոլոր որակները

Հռոմեական կայսրություն խմբագրել


Միջնադարյան Հայաստան խմբագրել

 
«Զվարթնոց» տաճարի հատակագիծը, Հայաստան, 643–652

Ինքնատիպ և հետաքրքիր ճարտարապետական դպրոց է ստեղծվել միջնադարյան Հայաստանում։ Երկիրը առաջիններից մեկն է քրիստոնեությունը դարձրել պետական կրոն, որի արդյունքում տեղի է ունեցել եկեղեցիների զանգվածային շինարարություն։ Տաճարի նոր տեսակը ընդունվել է 6-7-րդ դարերում։ Առավել տարածված էին խաչաձև գմբեթավոր եկեղեցիները՝ առանց տաճարի ներքին տարածքը բաժանելու նավերիերի։ Այս տաճարները կոչվում են տրիկոնխներ և տետրակոնխներ, քանի որ իրենց հատակագծում ունեն է երեք կամ չորս մասից բաղկացած շինություն։ Տաճարների արտաքին նմանությունը չի ազդել պլանների միատեսակության վրա։ Դրանց մեջ կան բարձր նվաճումներ և գլուխգործոցներ, օրինակ՝ 643–652 թվականներին[1] կառուցված «Զվարթնոց» տաճարի հատակագիծը, որտեղ տաճարի ռոտոնդան ներառում է կիսաշրջանաձև ծայրերով հավասարաչափ խաչ, ինչը թույլ է տալիս այն համեմատել Կոստանդնուպոլսի Սուրբ Սերգիուսի և Վակխայի եկեղեցու հատակագծի հետ։

Ռոմանական ոճ խմբագրել

Ռոմանական ոճը նախորդել է գոթիկայի ոճին և տարբերվել է տարբեր երկրների արվեստներում։ Ուսումնասիրողները կարծում են, որ Ֆրանսիայում այն տևել է 200 տարի, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում ռոմանական ոճի դիրքերն այնքան թույլ են եղել, որ այն արագ դուրս է եկել օգտագործումից։ Այդ ոճն հատակապես թույլ տարածում է ունեցել Իլ դը Ֆրանսում, որտեղ տարածվել են գոթական տաճարների դասական օրինակներ (Փարիզ, Ռեյմս, Շարտր

Գերմանիայում ռոմանական ոճը ավելի երկար է պահպանվել և մի որոշ ժամանակ գոյություն է ունեցել գոթիկայի հետ, ինչի արդյունքում ստեղծվել են տաճարների փոխզիջումային, բայց հետաքրքիր օրինակներ Մայնցում, Բամբերգում, Վորմսւմ, Նաումբուրգում։

Ռոմանական ոճն ու գոթիկան իրենց դիրքերը երկար են պահպանել նաև Իսպանիայում։ Նույնիսկ Իսպանիայի վերջին խոշորագույն տաճարը Սևիլյայում կառուցվել է գոթական ոճով, չնայած արդեն հայտնի էին տաճարների այլ օրինակներ և տիպեր։

Գոթիկայի դարաշրջան խմբագրել

Վերածնունդ խմբագրել

Միքելանջելոյի աշխատանքներ խմբագրել

Բարոկկո խմբագրել

Կլասիցիզմ խմբագրել

Ի տարբերություն բարոկկոյի վարպետների՝ կլասիցիզմի դարաշրջանի ճարտարապետական գրաֆիկան կորցրել է հուզականությունը, անզուսպ ֆանտազիան։ Ամեն ինչ հանգիստ է, բացարձապես համաչափ ու ենթակա գերմարդկային օրենքին, գերագույն կարգին, մտքին։ Նույնիսկ խոշորագույն մրցութային նախագծերը համաչափ են, կառուցման հնագույն օրենքներին ու կարգին ենթակա (Պետերբուրգի կադետական մասնաշենքի համար ճարտարապետ Ի․ Ստարովի մրցութային նախագիծը)։

Նույնիսկ 17-րդ դարում, երբ ռոմանական երկրներում մեծ տարածում ուներ բարոկկոն, կլասիցիզմի ճարտարապետները մոռացել են ալիքավոր գծերի մասին, որոնք հատուկ էին շրջապատող բնությանը (գետերի հուներ, առվակներ, արահետներ ու ճանապարհներ) և բարոկկոյի ոճին։ Այդ պատճառով շատ մեծ չափեր ունեցող Ուայթհոլ դղյակը Լոնդոնում ունի միագույն, մեկը մյուսին նման ճակատամասեր, ինչը դղյակի ճարտարապետությունը նմանեցնում է զորանոցի։ Միայն բարոկկո ոճով կառուցված կողային աշտարակներն ու դետալների բարձրորակ մշակումներն են ցույց տալիս, որ կառույցը դղյակ է։ Սակայն այն այդպես էլ լիարճեք չի կառուցվել։

Քրիստոֆեր Ռեն, Ուայթհոլ դղյակ, ճարտարապետի գծագրեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gombos, Károly (1974). Armenia: Landscape and Architecture. New York: International Publications Service. ISBN 963-13-4605-6

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել