Բրյուլ
Բրյուլ, քաղաք Գերմանիայի Ռեինլանդ տարածաշրջանում։ Տեղակայված է Ռեյն-Էրֆտի շրջանում, Քյոլն քաղաքի կենտրոնից 20 կմ դեպի հարավ և Կոտտենֆորստ-Վիլե բնական արգելոցի եզրին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրյուլ | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ռեյն Էրֆտ | ||||
Հիմնադրված է | 1285 թ. | ||||
Մակերես | 36,12 կմ² | ||||
ԲԾՄ | 65±1 մետր | ||||
Բնակչություն | ▲44 804 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02232 | ||||
Փոստային դասիչ | 50321 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BM | ||||
Պաշտոնական կայք | bruehl.de(գերմ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԲրյուլը ստացել է քաղաքային արտոնություններ 1285 թվականին։ 1567 թվականից Բրյուլ քաղաքը Քյոլնի եպիսկոպոսների նստավայրն էր։ 18-րդ դարին եպիսկոպոս Կլեմենս Ավգուստ Բավարսկին նախկին ավերված կառույցի փոխարեն կառուցել է քաղաքի կենտրոնին մոտ Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ պալատները։ Այսօր երկուսն էլ ներառվում են Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մինչև 1990 թվականը Աուգուստուսբուրգ պալատը ֆեդերալ կառավարության կողմից օգտագործվել էր Արևմտյան Գերմանիայի ղեկավարների այցելության շրջան։
Քաղաքապետներ
խմբագրելՏեսարժան վայրեր
խմբագրել- Ֆանտազյալանդ զվարճանքի այգի
- Մաքս Էրնստի թանգարան, բացվել է 2005 թվականին։ Ցուցադրվել են արվեստագետի քանդակներն ու նկարները, ով ծնվել է Բրյուլում։
- Պատմությունը և խեցեգործությունը ներկայացված են քաղաքի կենտրոնում գտնվող երկու փոքր թանգարաններում։
Ենթակառուցվածք
խմբագրելԲրյուլի կայարանը Արևմտյան Հռենոս երկաթուղու վրա է, իսկ մոտակա Կիերբերգ կայանը՝ Էյֆել երկաթուղու։ Բրյուլին նաև ունի մի քանի կանգառ Քյոլնի երկաթուղու 18 գծի վրա։
Քաղաքի հայտնի մարդիկ
խմբագրել- Մաքս Էրնստ (1891–1976), նկարիչ և քանդակագործ
- Էլիզ Շմիտ (1921–1995), քաղաքական գործիչ և առաջին քաղաքապետը Քյոլն շրջանի
- Ջոզեֆ Էնգել (1922–1978), պատմաբան
- Մյուլեր Բրյուլ Հելմուտ (1933–2012), Աուգուստուսբուրգ պալատի մոտ գտնվող Բրյուխ Շլոսսոնզերտեի դիրիժոր և նախաձեռնող
- Էրիկա Ռեիլհեն (ծնվել է 1936 թվականին), աստվածաբան և «գերմանական բողոքական եկեղեցական օրվա նախկին նախագահ»
- Ռեյներ Կալմունդ (ծնվել է 1948 թվականին), ֆուտբոլի մարզիչ և Բայեր Լևերկուզենի նախկին կազմակերպիչը
- Հանս Լեյենդեկեր (ծնվել է 1949 թվականին), լրագրող
- Հեյնց Ժոզեֆ Կեր (1950–2014), ֆուտբոլիստ
- Պատրիկ Հեմգեսբերգ (ծնվել է 1973 թվականին),գերմանացի երգահան
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուլ» հոդվածին։ |