Լեոնորա Քարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917(1917-04-06)[1][2][3][…], Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Միացյալ Թագավորություն[5] - մայիսի 25, 2011(2011-05-25)[6][1][2][…], Մեխիկո, Սան Լուիս[7][5]), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող[13]։ Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից[14], ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից[15]։

Լեոնորա Քարինգտոն
Լեոնորա Կարինգտոն.jpg
Ծնվել էապրիլի 6, 1917(1917-04-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Միացյալ Թագավորություն[5]
Վախճանվել էմայիսի 25, 2011(2011-05-25)[6][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Սան Լուիս[7][5]
Ազգությունբրիտանացիներ[8]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9] և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[10][11][12]
ԿրթությունChelsea Grin? և New Hall School?
Մասնագիտություննկարչուհի, բեմանկարիչ, վիպասան, նկարիչ և քանդակագործ
Ոճսյուրռեալիզմ[8]
Ժանրմարդու ձևի գեղանկարչություն[8] և դիցաբանական գեղանկարչություն[8]
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա, Ազգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում և Women's Caucus for Art Lifetime Achievement Award?
ԱմուսինEmérico Weisz?
Համատեղ ապրողՄաքս Էռնստ
Կայքleocarrington.com
Leonora Carrington Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում[16][17]։ Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ[16][18], մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի[16]։ Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը[19][20]։

Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում՝ Նյու Հոլ և Չելմսֆորդ դպրոցներից[21], այնուհետև ընտանիքը նրան ուղարկել է Ֆլորենցիա, որտեղ ընդունվել է Տիկին Փենռոզի արվեստի ակադեմիա։ 1927 թվականին՝ 10 տարեկան հասակում, Փարիզի «Ձախ ափ» (Rive gauche) պատկերասրահում առաջին անգամ տեսել է սյուրռեալիստական կտավ, հետագայում ծանոթացել է բազմաթիվ սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ Պոլ Էլուարի հետ[22]։ Հայրը դեմ է եղել, որ աղջիկն արվեստագետ դառնա, իսկ մայրը քաջալերել է դստերը։ 1935 թվականին մեկ տարի ժամկետով Լոնդոնում ընդունվել է Չելսիի արվեստի դպրոց և հոր ընկերոջ՝ Սերժ Չերմաևի օգնությամբ տեղափոխվել է Լոնդոնի Օզանֆանի անվան ակադեմիա (1935-1938)[19]։

Սյուրռեալիստական շարժմանը ծանոթացել է Հերբերտ Ռիդի «Սյուրռեալիզմ» (1936) գրքի կրկնօրինակ տարբերակից, որը մայրն էր նրան տվել[20]։ Սյուրռեալիստ գրող Էդվարդ Ջեյմսը գնել է Կարինգտոնի մեծ թվով կտավներ և 1947 թվականին Նյու Յորքի Պիեռ Մատիս պատկերասրահում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը։

Կապը Մաքս Էռնստի հետԽմբագրել

1936 թվականին Լոնդոնի միջազգային սյուրռեալիստական ցուցահանդեսում Լեոնորան ծանոթանում է գերմանացի սյուրռեալիստ Մաքս Էռնստի աշխատանքներին և տարվում է սյուրռեալիստ արվեստագետով նախքան նրան հանդիպելը։ 1937 թվականին Կարինգտոնը Էրնստին հանդիպում է լոնդոնյան մի հավաքույթի ժամանակ։ Արվեստագետների միջև կապ է ստեղծվում, և Փարիզ վերադառնալով` Էռնստն անհապաղ բաժանվում է կնոջից։ 1938 թվականին նա հեռանում է Փարիզից և Լեոնորայի հետ հաստատվում Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Մարտեն դ՛Արդեշ կոմունայում։ Զույգն համագործակցում և աջակցում էր միմյանց գեղարվեստական զարգացման գործում։ Այս շրջանում նրանք ստեղծել են կենդանիների քանդակներ՝ (Էրնստը ստեղծել է իր թռչուններին, Լեոնորան՝ ձիու գլխի գիպսե տարբերակը) զարդարելու Սեն Մարտեն դ՛Արդեշ իրենց տունը։ 1939 թվականին Լեոնորան նկարում է Էրնստի դիմանկարը՝ որպես հարգանքի տուրք իրենց հարաբերությունների[19]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները Էրնստին ձերաբակալում են, սակայն Պոլ Էլուարի և այլ ընկերների միջնորդությամբ մի քանի շաբաթ անց նա ազատ է արձակվում։

Շուտով, երբ նացիստները ներխուժում են Ֆրանսիա, Էռնստը կրկին ձերբակալվում է այս անգամ գեստապոյի կողմից, քանի որ նացիստները նրա արվեստը համարում էին այլասերված արվեստ։ Էրնստը, Քարինգտոնին թողնելով, իր արվեստի հովանավոր Պեգի Գուգենհայմի օգնությամբ փախչում է Ամերիկա[23]։

Էրնստի ձերբակալությունից հետո Կարինգտոնը վհատված հեռանում է Իսպանիա։ Կաթվածահար անհանգստությունը և աճող զառանցանքները գագաթնակետին են հասնում Մադրիդում և ծնողների միջամտությամբ նա տեղափոխվում է հիվանդանոց, ստանում «տենդային թերապիա», հզոր դեղամիջոցներ, լյումինալ, բարբիտուրատներ[24]։

Քարինգտոնի խնամքով զբաղվող բուժքույրը նրան տանում է Լիսաբոն, որտեղից Կարինգտոնը փախչում է և ապաստան գտնում Մեքսիկայի դեսպանատանը։ 1941 թվականին Էրնստն ամուսնանում է Պեդի Գուգենհայմի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է մի քանի տարի, սակայն Էրնստը և Կարինգտոնը չեն կարողանում վերսկսել իրենց հարաբերությունները։

Երեք տարի անց Քարինգտոնն ազատվում է իր ապաստանից[25] և Անդրե Բրետոնի քաջալերանքով գրում «Down Below» գիրքը իր հոգեկան ապրումների մասին[26]։ Իր ապրումները նա արտահայտել է նաև արվեստի գործերում, ինչպիսիք են «Բժիշկ Մորալեսի դիմանկարը» և «Down Below-ի քարտեզը»[27]։

ՄեքսիկաԽմբագրել

 
«Կոկորդիլոս» քանդակը Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում: Քարինգտոնը քանդակը Մեխիկոյին է նվիրել 2000 թվականին, ներկայիս վայրում տեղադրվել է 2006 թվականին[28]
 
«Մայաների լախարդական աշխարհը», Անթրոպոլոգիայի ազգային թանգարան

Լիսաբոն փախչելով՝ Քարինգտոնը կարողանում է մեքսիկացի դեսպան Ռենատո Լեդուկի օգնությամբ դուրս գալ Եվրոպայից։ 1960-ական թվականներին Նյու Յորքում ապրելուց հետո նա ապրել և ստեղծագործել է Մեքսիկայում[17]։ 1963 թվականին նրան խնդրում են ստեղծել մի որմնանկար, որը նա անվանում է «Մայաների կախարդական աշխարհը» (El Mundo Magico de los Mayas)[29], որն իր վրա էր կրում տարածաշրջանի ժողովրդական պատմությունների ազդեցությունը[30]։ Որմնանկարը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում։

Քարինգտոնը ստեղծել է Կանանց Ազատագրական շարժման «Mujeres conscienscia» (1973) պոստերը[31]։ Կարինգտոնն անձամբ կենտրոնացած էր հոգեկան ազատության վրա և հասկանում էր, որ այդ ազատությանը չի կարելի հասնել առանց քաղաքական ազատության[15]։ Հետամուտ լինելով այս համոզմունքներին՝ Կարինգտոնը գիտակցում էր, որ «Մեքսիկայում և Հյուսիսային Ամերիկայում ակտիվ քաղաքական կանանց ավելի մեծ համագործակցությունն ու համատեղ գիտելիքների փոխանակումը» կարևոր էր ազատագրության համար[15]։ Քաղաքական իր հանձնառության շնորհիվ 1986 թվականին Նյու Յորքում Քարինգտոնն արժանացավ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար մրցանակի[15]։

  Ես ժամանակ չունեի ինչ-որ մեկի մուսան լինելու համար... Ես շատ զբաղված էի ընտանիքիս ըմբոստանալով և նկարիչ դառնալով։  


Թեմաներ, հիմնական աշխատանքներԽմբագրել

 
2015 թվականին Սերվանտինո միջազգային փառատոնի ժամանակ Գուանախուատոյի համալսարանի մոտ ցուցադրված Կարինգտոնի կերտած քանդակներից
  Նկարել եմ ինքս ինձ համար...Երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ մեկը կցուցադրի կամ կգնի իմ աշխատանքը[15]  

Լեոնորա Կարինգտոնը Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով այնպես չէր հետաքրքրվում, ինչպես շարժման մյուս սյուրռեալիստ անդամները։ Նրա ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ և սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Կարինգտոնը կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես նա զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները[32]։ 1940-ական թվականների աշխատանքները կենտրոնացած են տարբեր գործընթացներում կանանց ստեղծագործական դերի վրա[33]։

Քարինգտոնը հաճախ է պատկերել ձիերի։ Այդպիսի կտավներից են նրա «Ինքնադիմանկարը» (Dawn Horse-ի պանդոկը) և «Լորդ Քենդելսթիքի ձիերը»[19]։ Կարինգտոնը ձիեր նկարել է դեռևս մանկուց[19]։ Ձիերն ի հայտ են եկել նաև նրա գրական ստեղծագործություններում։ Առաջինը հրատարակված «The House of Fear» կարճ պատմվածքում Կարինգտոնը երիտասարդ հերոսուհուն պատկերել է ձիու կերպարով[34]։ Կարինգտոնի "Jezzamathatics or Introduction to the Wonderful Process of Painting" ակնարկը տպագրվել է 1935 թվականին՝ նախքան «The Seventh Horse» պատմվածքի լույս տեսնելը[19]։ Կարինգտոնը հաճախ օգտագործել է բառային ծածկագրեր՝ մեկնաբանելու իր աշխատանքները։ «Candlestick»-ը (Քենդելսթիք) ծածկագիր է, որը նա օգտագործել է ներկայացնելու իր ընտանիքը, որտեղ «լորդը» հայրն է[19]։

Երկրորդ ամուսնություն և երեխաներԽմբագրել

Քարինգտոնը երկրորդ անգամ ամուսնացել է լուսանկարիչ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռոբերտ Կապայի մենեջեր Էմերիկո Վայզի հետ (մականունը՝ «Չիկի», ծնվել է Հունգարիայում 1911 թվականին)։ Նրանք ունեցել են երկու որդի՝ մտավորական, գրող Գաբրիելը և բժիշկ, սյուրռեալիստ նկարիչ Պաբլոն։ Չիկի Վայզը մահացել է 2007 թվականի հունվարի 17-ին տանը՝ 97 տարեկան հասակում։

ՄահըԽմբագրել

Լեոնորա Քարինգտոնը մահացել է 2011 թվականի մայիսի 25-ին 94 տարեկան հասակում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում թոքաբորբի բարդությունների պատճառով[35]։

ՑուցահանդեսներԽմբագրել

  • Լեոնորա Քարինգտոն։ Թեյթ Լիվերպուլ, մարտի 6 – մայիսի 31, 2015
  • Լեոնորա Քարինգտոն։ Կելտիկ սյուրռեալիստը, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Դուբլին,Իռլանդիա (անհատական) 2013–2014[36]
  • Լեոնորա Կարինգտոն և Թիլի Լոշ, Վիկտոր Ուինդ գեղարվեստի կորպորացիա, 2011[37]
  • Թալիսման ոսպնյակներ, Ֆրոյ Նորիս պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (անհատական), 2008[36]
  • Սյուրռեալիզմ, Երազանքները կտավի վրա, Նասաու մարզի արվեստի թանգարան, Ռոսլին նավահանգիստ, Նյու Յորք, 2007[36]
  • Ֆրիդա Կալո, Դիեգո Ռիվերա և 20-րդ դարի մեքսիկական արվեստ, Ժակ և Նատաշա Գելման հավաքածու, Չիկագոյի մեքսիկական արվեստի ազգային թանգարան, 2003
  • Սյուրռեալիզմ, Չկապված ցանկություն, Թեյթ, Լոնդոն, Անգլիա, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 2001-2002[36]
  • Հայելային պատկերներ, Կանայք, սյուրռեալիզմ, ինքնաարտահայտում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո, 1999
  • Սյուրռեալիզմ։ Երկու մասնավոր աչքեր, Սոլոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք, 1999[36]
  • Regards des Femmes, Musée d'Art Moderne, Lieja, Ֆրանսիա, 1993
  • Sujeto-Objeto, Գուանախուատոյի շրջանային թանգարան, Գուանախուատո և Մոնտերեյի թանգարան, Մոնտերեյ, Մեքսիկա, 1993[36]
  • Galería de Arte del Auropuerto Internacional de la Ciudad de México, Մեխիկո, Մեքսիկա, 1991 (անհատական)
  • Սերպենտին պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա (անհատական), 1991
  • Sainsbury, Նորվիչ, Անգլիա(անհատական), 1991
  • Արնոլֆինի, Բրիսպոլ, Անգլիա (անհատական), 1991
  • Մեքսիկական թանգարան, Սան Ֆրանցիսկո (անհատական), 1991[36]
  • Art Company, Լիդս, Անգլիա (անհատական), 1990
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական)[36]
  • Museo Nacional de la Estampa, INBA, Մեքսիկա (անհատական), 1989[36]
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987
  • Art Space Mirage, Տոկիո, Ճապոնիա (անհատական), 1987
  • Alexander Iolas պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987[36]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Միջամերիկյան կապերի կենտրոն, Նյու Յորք, 1976[38]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Արվեստի թանգարան համալսարան, 1976[38]
  • Իմպրեսիոնիզմից սյուրռեալիզմ, Անգլիա 1970[36]
  • Սյուրռեալիստներ Բայրոն պատկերասրահ, Նյու Յորք, 1969
  • Galerie Pierre, Paris, France (անհատական), 1969
  • Գեղարվեստի ազգային ինստիտուտ, Մեքսիկա (անհատական), 1969
  • Գեղարվեստի պալատ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969
  • Մեքսիկական արվեստի պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969[36]
  • Բրիտանացի արտիստները Մեքսիկայում 1800/1968, Անգլո-մեքսիկական մշակույթի ինստիտուտ, Մեքսիկա, 1968[36]
  • Նկարչության IX բիենալե, Սան Պաուլո, Բրազիլիա, 1967[36]
  • Սյուրռեալիզմ, Հոգեվիճակ, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, 1966
  • Surrealismo y Arte Fantástico en México, Galeria Universitaria, Aristos, Մեքսիկա, 1966
  • Անտոնիո Սուզա պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965
  • Անգլո-մեքսիկական մշակութային ինստիտուտ, Մեխիկո (անհատական), 1965
  • Կլարդեկոր պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965[36]
  • Էդվարդ Ջեյմսի նկարների հավաքածու, Անգլիա, 1963[36]
  • Ժամանակակից մեքսիկական դիմանկար, Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, Մեքսիկա, 1961[36]
  • Քրոս պատկերասրահ, Դանիել Կորդիեր, Փարիզ, Ֆրանսիա, 1959[36]
  • Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, 1956 (անհատական)[36]
  • 31 կին արվեստագետների ցուցահանդես, Arte de este siglo, 1943, Նյու Յորք
  • Սյուրռեալիստական առաջին փաստաթղթեր, Մադիսոն ավենյու պատկերասրահ, Նյու Յորք, 1943
  • 20-րդ դարի դիմանկարներ, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 1943[36]
  • Պիեռ Մատիս պատկերասրահ, Նյու Յորք, 1942 (անհատական)[36]
  • Սյուրռեալիստական ցուցահանդես, Ռոբերտ պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1938
  • Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդես, Գեղարվեստի պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա[36]

ԵրկերԽմբագրել

  • La Maison de la Peur, H. Parisot, 1938 – with illustrations by Max Ernst
  • Une chemise de nuit de flanelle, Libr. Les Pas Perdus, 1951
  • El Mundo Mágico de Los Mayas, Museo Nacional de Antropología, 1964 – illustrated by Leonora Carrington
  • The Oval Lady: Surreal Stories (Capra Press, 1975)[39]
  • The Hearing Trumpet (Routledge, 1976);[40] Penguin Books, Limited, 2005, ISBN 9780141187990
  • The Stone Door (New York: St. Martin's Press, 1977)[41]
  • The Seventh Horse and Other Tales (E. P. Dutton, 1988)[42]
  • The House of Fear (Trans. K. Talbot and M. Warner. New York: E. P. Dutton, 1988)[43]
  • Down Below (Dutton, 1988)[43]

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Ինքնադիմանկար (Դաուն հորզի պանդոկը), 1936–1937, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք),Պիեռ և Մարիա-Գեյտանա Մատիս հավաքածու
  • Մաքս Էրնստի դիմանկարը, 1939 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի ձիերը, 1938 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի կերակուրը, 1938
  • Դաուն հորզի պանդոկը (Ինքնադիմանկար), 1939 (առաջին խոշոր սյուրռեալիստական գործը), Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
  • Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը, 1947, Պրադո թանգարան, Մադրիդ
  • Հիշատակի աշտարակ, 1995, Վիկտոր Վինդ հետաքրքրությունների թանգարան, Լոնդոն

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leonora Carrington
  3. 3,0 3,1 Leonora Carrington — 2008.
  4. 4,0 4,1 4,2 https://global.britannica.com/biography/Leonora-Carrington
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://en.isabart.org/person/90962
  6. 6,0 6,1 6,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/art-obituaries/8539650/Leonora-Carrington.html
  7. 7,0 7,1 7,2 http://vocab.getty.edu/page/ulan/500018196
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.britannica.com/biography/Leonora-Carrington
  9. Bell A. Leonora Carrington (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  10. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-13562601
  11. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-18368634
  12. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  13. Mark Stevenson (մայիսի 27, 2011)։ «Surrealist Leonora Carrington dies at 94 in Mexico City»։ Gettysburg Times։ Associated Press 
  14. «Leonora Carrington dead at 94»։ Վերցված է ապրիլի 23, 2013 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal: 37–42 
  16. 16,0 16,1 16,2 «Leo Carrington & Sons website»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2016-06-08 
  17. 17,0 17,1 See Carrington's "El Mundo Magico de Los Mayas".
  18. Robinson, Michael. Surrealism (Fulham: Star Fire, 2006), pg. 312.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 Aberth Susan (2010)։ Leonora Carrington: Surrealism, Alchemy and Art.։ Lund Humphries։ էջեր 11, 20–43, 149 
  20. 20,0 20,1 William Grimes (մայիսի 26, 2011)։ «Leonora Carrington Is Dead at 94; Artist and Author of Surrealist Work»։ Նյու Յորք Թայմս 
  21. New Hall School website; retrieved 27 May 2011
  22. Carrington Leonara։ «Carrington Leonara bio»։ Վերցված է մայիսի 14, 2013 
  23. Max Ernst profile; accessed online 21 July 2007.
  24. Gaensbauer Deborah։ «Gaensbauer»։ էջ 275 
  25. Hertz Erich։ «Breton»։ էջ 97 
  26. Gaensbauer Deborah (1994)։ «Voyages of Discovery: Leonora Carrington's Magical Prose»։ Women's Studies 23 (3): 271։ doi:10.1080/00497878.1994.9979027 
  27. Hertz Erich (2010)։ «Disruptive Testimonies: The Stakes of Surrealist Experience in Breton and Carrington»։ Symposium: A Quarterly Journal in Modern Literatures 64 (2): 89–104։ ISSN 0039-7709։ doi:10.1080/00397709.2010.483409 
  28. «Cocodrilo, de Leonora Carrington, posa en su nuevo lecho de agua sobre Reforma»։ La Jornada։ UNAM։ Վերցված է մարտի 22, 2015 
  29. Carrington Leonora (1964)։ El mundo mágico de los Mayas։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013 
  30. Aberth Susan, Barnet-Sanchez Holly, Carrington Leonora (Autumn 1992)։ «Leonora Carrington: The Mexican Years, 1943–1985»։ Art Journal 51 (3): 83–85։ JSTOR 777352։ doi:10.2307/777352 
  31. Chadwick Whitney (2012)։ Women, Art, & Society (5 ed.)։ New York: Thames & Hudson 
  32. Chadwick Whitney (2012)։ Women, Art, and Society (5 ed.)։ New York: Thames & Hudson 
  33. Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist»։ Women's Art Journal: 37–42 
  34. Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal 7 (1): 38։ JSTOR 1358235 
  35. «Leonora Carrington's Death»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013 
  36. 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 36,12 36,13 36,14 36,15 36,16 36,17 36,18 36,19 36,20 36,21 «Leonora Carrington (British, 1917-2011)»։ Artnet 
  37. «Viktor Wynd Fine Art Inc.»։ viktorwyndfineart.co.uk։ Վերցված է 2015-10-04 
  38. 38,0 38,1 «Leonora Carrington: a retrospective exhibition : Center for Inter-American Relations, New York City, Nov. 26-Jan. 4, 1976 : University Art Museum, The University of Texas at Austin, Jan. 18-Feb. 29, 1976.» 
  39. Orenstein Leonora Carrington ; illustrated by Pablo Weisz ; translated [from the Spanish] by Rochelle Holt ; foreword by Gloria (1975)։ The oval lady, other stories : six surreal stories։ Santa Barbara: Capra Press։ ISBN 978-0884960362 
  40. Weisz-Carrington Leonora Carrington ; ill. by Pablo (1976)։ The hearing trumpet։ London: Routledge & Kegan Paul։ ISBN 978-0-7100-8637-2 
  41. Carrington Leonora (1977)։ The stone door։ New York: St. Martin's Press։ ISBN 978-0312762100 
  42. Kerrigan Leonara Carrington ; translations by Kathrine Talbot & Anthony (1988)։ The seventh horse, and other tales (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525483845 
  43. 43,0 43,1 Talbot Leonora Carrington ; introduction by Marina Warner ; translations by Kathrine, Warner, Marina (1988)։ The house of fear : notes from Down below (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525246487 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել