Դորոթեա Տանինգ
Դորոթեա Տանինգ (անգլ.՝ Dorothea Tanning; օգոստոսի 25, 1910[1][2][3][…], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6] - հունվարի 31, 2012[7][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][8][9]), ամերիկացի նկարչուհի, սյուրռեալիզմի ներկայացուցիչ։
Դորոթեա Տանինգ անգլ.՝ Dorothea Tanning | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Galesburg, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6] |
Մահացել է | հունվարի 31, 2012[7][1][2][…] (101 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Կրթություն | Knox College? |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, գրող, նկարիչ-փորագրող, վիպասան, բանաստեղծուհի, ինքնակենսագիր, վիմագրող, նկարազարդող, դիզայներ, բեմանկարիչ, ակնագործ, արվեստագետ և պրոդյուսեր |
Ամուսին | Մաքս Էռնստ[8] |
Կայք | dorotheatanning.org |
Dorothea Tanning Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴորոթեան ծնվել է Շվեդիայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթածների ընտանիքում։ 1930 թվականին լքել է ընտանիքն ու մեկնել Չիկագո՝ կերպարվեստ ուսանելու։ 1935 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, աշխատանքի անցել գովազդի բնագավառում։ 1936 թվականին, այցելելով սյուրռեալիստների ու դադաիստների ցուցահանդես, իր համար բացահայտել է արդի արվեստը։ 1942 թվականին ընդգրկվել է Նյու Յորքում Անդրե Բրետոնի շուրջը ձևավորված սյուրռեալիստների խմբակում։ 1943 թվականին մտերմացել է Մաքս Էռնսթի հետ, երեք տարի անց նրանք ամուսնացել են, բնակություն հաստատել Արիզոնա նահանգի Սեդոն քաղաքում, 1948 թվականին տեղափոխվել Ֆրանսիա, 1953 թվականին բնակություն հաստատել Փարիզում։ 1944 թվականին կազմակերպվել էր նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը։ 1955 թվականից ամուսիններով ապրել են Տուրենում իրենց գնած տանը, 1963 թվականին տեղափոխվել հարավ՝ Վար դեպարտամենտի Սեյան փոքրիկ քաղաքը։ 1976 թվականին Մաքս Էռնստը մահացել է, ամուսնու մահից երկու տարի անց Դորոթեան վերադարձել է Նյու Յորք, որտեղ ապրել է մինչև իր մահը։ Նկարչուհին մի քանի տասնամյակ շարունակ ստեղծագործել է, արարել նոր գործերի մի ամբողջ հավաքածու, որը ներկայացվել է 1999 թվականին Բոստոնի համալսարանի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսում։ Տանինգն աշխատել է նաև որպես թատրոնի նկարիչ, զգեստներ ու դեկորացիաներ ստեղծել Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի թատրոնների մի շարք ներկայացումների համար։
Կին արվեստագետի ստեղծագործություններից տեղ են գտել նշանավոր այնպիսի թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես՝ լոնդոնյան Թեյթը, Պոմպիդու կենտրոնը Փարիզում, Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանը և այլն։
2000 թվականին Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է նկարչուհու ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը, որը նվիրված էր նրա ծննդյան 90-ամյակին։
Ստեղծագործություններ
խմբագրելԴորոթեա Տանինգը հանդես է եկել որպես նկարչուհի, քանդակագործ, բեմի նկարիչ, գրաֆիկ, գրքեր նկարազարդող։ Մասնակցել է 1959 թվականին Կասելում կազմակերպված, documenta խորագիրը կրող երկրորդ ցուցահանդեսին։ 1974 թվականին նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը կազմակերպվել է Փարիզում՝ Պոմպիդու կենտրոնում։ Նկարչուհու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Մաքս Էռնստի՝ ֆրանսիական Սեյան քաղաքում գտնվող թանգարանը 2010 թվականի հոկտեմբերին կազմակերպել է Happy Birthday Dorothea Tanning խորագրով ցուցահանդես։
Գրական երկեր
խմբագրելԴորոթեա Տանինգը հեղինակել է նաև գրական ստեղծագործություններ։ 1986 թվականին հրատարակել է «Ծննդյան օրը» հուշերի գիրքը, որի երկրորդ մասը՝ «Կյանքերի միջև» վերնագրով, լույս է տեսել 2001 թվականին։ Տանինգը հրատարակել է նաև մեկ վեպ և երկու բանաստեղծական ժողովածու։
Դորոթեա Տանինգը կինոյում
խմբագրելԳրականություն Տանինգի մասին
խմբագրել- Ann Coxon, Alyce Mahon, Idoia Murga Castro, Dorothea Tanning (2018). Dorothea Tanning. Detras de la puerta, invisible, otra puerta. Alyce Mahon y el departamento de Actividades Editoriales del MNCARS. ISBN 978-84-8026-574-4
- Women artists : an illustrated history|autore =Nancy G. Heller|editore =Abbeville Press|città =New York|anno =1987|lingua =en|edizione =1|ISBN =0-89659-748-2|LCCN =87000904|OCLC =15132409|cid =Heller}}
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dorothea Tanning (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Dorothea Tanning — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Թեյթ — 1897.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 Dorothea Tanning, Surrealist Painter and Poet, Dies at 101
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://hedendaagsesieraden.nl/2022/03/08/dorothea-tanning/
- ↑ Lenta.ru: О высоком: Умерла старейшая представительница сюрреализма Доротея Таннинг
- ↑ Dorothea Tanning – Insomnia
- ↑ Birthday – Die amerikanische Malerin Dorothea Tanning
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Կենսագրություն(ֆր.)
- artnet կայքում(անգլ.)
- Աշխատանքները աշխարհի թանգարաններում
- Օնլայն պատկերասրահ
- Սերգեյ Դուբին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Տանինգ» հոդվածին։ |