Լեոնոր Ֆինի (ֆր.՝ Leonor Fini; օգոստոսի 30, 1907(1907-08-30)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4][5][6] - հունվարի 18, 1996(1996-01-18)[7][2][3][…], Օբերվիլիե[8]), իտալա-արգենտինական ծագումով ֆրանսիացի սյուրռեալիստ նկարչուհի, գրաֆիկ, դեկորատոր, գրող, ով աչքի է ընկել առաջին հերթին հզոր կանանց կերպարներ ստեղծելով։

Լեոնոր Ֆինի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1907(1907-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4][5][6]
Մահացել էհունվարի 18, 1996(1996-01-18)[7][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՕբերվիլիե[8]
ԳերեզմանQ48193674?[9]
Քաղաքացիություն Արգենտինա և  Ֆրանսիա[10]
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, հագուստ ձևագծող, ակնագործ, հեղինակ, բեմանկարիչ, փորագրիչ, դիզայներ, գրող և արվեստագետ
Կայքleonor-fini.com
 Leonor Fini Վիքիպահեստում
Նիսի Միջերկրածովյան պալատի ճակտոնի ձևավորումը
Նյու Յորքի սեքսի թանգարանի մուտքի ձևավորումը

Կենսագրություն խմբագրել

Էլեոնոր-Լեոնորի հայրը Ռուսաստանից արտագաղթած արգենտինացի էր, մայրը՝ իտալուհի։ Աղջիկը ծնվել է Բուենոս Այրեսում։ Հայրը ահուսարսափի մեջ էր պահում ընտանիքը, և երբ Լեոնորը դարձել է մեկ տարեկան, մայրը վերցրել է նրան ու փախել հայրենի Իտալիա։

Ապագա նկարչուհին մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Տրիեստում։ 17 տարեկան էր, երբ իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է Տրիեստի պատկերասրահում։ Հենց այդ ժամանակ էլ վերջնականապես լքել է հայրենի օջախը, որ իրեն լիովին նվիրի արվեստին։ Այցելել է թանգարաններ ու պատկերասրահներ, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի, մաներիզմի, ռոմանտիզմի վարպետների ստեղծագործությունները։ Ընդվզելով կրթության դաժան համակարգի դեմ՝ Ֆինին երբեք չի հաճախել գեղարվեստի ուսումնական հաստատություններ։

1925 թվականից ապրել է Միլանում, 1933 թվականին տեղափոխվել Փարիզ։ 1929 թվականին Միլանի Բարբարուա պատկերասրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Ընդգրկվել է սյուրռեալիստների խմբում, մասնակցել լոնդոնյան (1936) և նյույորքյան (1938) խմբակային ցուցահանդեսներին, սակայն իրեն չի համարել սյուրռեալիզմի ջատագով և միշտ մնացել է ինքնուրույն ու ինքնատիպ

Ստեղծագործություններ խմբագրել

Լեոնոր Ֆինին ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, ֆանտաստիկ նկարչության գործեր, սաստիկ տարփահարույց մոտիվներով գրաֆիկական աշխատանքներ; Այս ամենի հետ մեկտեղ գրել է արձակ երկեր, զբաղվել դիզայնով, գրքերի նկարազարդմամբ (պատկերազարդել է Բոդլերի «Չարի ծաղիկները», Ժերար դը Ներվալի «Ավրելիան», Էդգար Պոյի և տասնյակ այլ ճանաչված հեղինակների բանաստեղծությունների ու այլ ստեղծագործությունների հրատարակությունները, թատրոնում աշխատակցել է Ջորջո Ստրելերին, Խորխե Լավելլիին, Ջորջ Բալանչինին, եղել է Ֆելինիի «Ութուկես» ֆիլմի զգեստների նկարիչը, ընկերություն է արել Ալիդա Վալլիի հետ։ Նրա լիբրետոյի հիման վրա, նրա պատրաստած դեկորացիաներով ու զգեստներով, Բենջամին Բրիտենի երաժշտությամբ ստեղծվել է «Լեոնորի երազը» բալետը, որի 1949 թվականին բեմադրել է Ֆրեդերիկ Աշթոնը։ Ֆինիին է նվիրված բելգիացի կինոռեժիսոր Քրիս Վերմորկենի նկարահանած փաստավավերագրական ֆիլմը (1991

Գրականություն խմբագրել

  • Genet J. Lettre à Léonor Fini. Paris: Loyau, 1950.
  • Pierre de Mandiargues A. Masques de Leonor Fini.Paris: La Parade/André Bonne, 1951.
  • Brion M. Leonor Fini et son Oeuvre. Paris: Jean-Jacques Pauvert, 1955.
  • Jelenski C. Leonor Fini. Lausanne: Clairefontaine, 1968.
  • Alvarez J. Le livre de Leonor fini. Peintures, dessins, écrits, notes de Leonor Fini. Lausanne: La guilde de Livre, 1975.
  • Guibbert J.P. Leonor Fini: Graphique . Lausanne: Clairfontaine, 1976.
  • Dedieu J.-C. Leonor Fini. Fêtes. Secrèts. Dessins. Paris: Editions du Regard, 1978.
  • Gauthier X. Leonor Fini. Paris: Le Musée de Poche, 1979.
  • Audiberti J. et al. Leonor Fini. Paris: Hervas, Paris, 1981.
  • Borgue P. Leonor Fini ou le théâtre de l’imaginaire. Paris: Lettres Modernes, 1983.
  • Chadwick W. Women Artists and the Surrealist Movement. New York: Thames & Hudson Inc., 1985.
  • Godard J. Leonor Fini, ou, Les metamorphoses d’une oeuvre. Paris: Le Semaphore, 1996.
  • Selsdon E. Leonor Fini. Bournemouth: Parlstone, 1999.
  • Дубин С. Колдунья, дитя, андрогин: женщина(ы) в сюрреализме// Иностранная литература, 2003, № 6

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնոր Ֆինի» հոդվածին։