Բոննի համալսարան (գերմ.՝ Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn), Ֆրիդրիխ Վիլհելմի անվան Բոննի համալսարան, Գերմանիայի ամենամեծ և հայտնի համալսարաններից մեկն է։

Բոննի համալսարան
գերմ.՝ Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn
Изображение логотипа
University-bonn 2005-11-18.jpg
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, Local Internet registry?, լրիվ համալսարան, University of Excellence? և հասարակական համալսարան
Հիմնադրված էհոկտեմբերի 18, 1818
ՀիմնադրիրՖրիդրիխ Վիհելմ III
Անվանված էՖրիդրիխ Վիհելմ III
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Informationsdienst Wissenschaft e.V.?[5], Franco-German University?[6], Réseaux IP Européens Network Coordination Centre?[7], ArXiv[8] և German National Research Data Infrastructure?[9]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունԲոն և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա
Կայքuni-bonn.de(գերմ.)
##Բոննի համալսարան (Գերմանիա)
Red pog.png
Բոննի համալսարան, Գերմանիա
Commons-logo.svg Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1777 թվականին Բոննում հիմնադրվում է Kurkölnische Akademie Bonn, որին 1784 թվականին շնորհվում է համալսարանական իրավունք։ 1798 թվականին ակադեմիան փակվել է այն բանից հետո, երբ Հռենոսի ձախ ափը գրավվել է ֆրանսիացիների կողմից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։

1818 թվականի հոկտեմբերի 18-ին պրուսիայի արքա Վիլհելմ Ֆրիդրիխ III Վիեննայի վեհաժողովին կից Պրուսիայում ստեղծում է Բոննի համալսարանը, որը դարձավ Պրուսիայի 6-րդ համալսարանը։ Համալսարանի կայացման գործում մեծ է եղել Գերմանիայի ժողովրդական տնտեսության նախարարի՝ Կառլ Ալտենշտեյնի դերը։

Համալսարանում հավասարապես ներկայացված էին կաթոլիկներն ու բողոքականները, որի արդյունքում ձևավորվեցին երկու աստվածաբանական ֆակուլտետներ։ Բացի այդ, համալսարանում ստեղծվեցին բժշկական, իրավական և փիլիսոփայական ֆակուլտետները։

1827 թվականին կանոնադրությամբ այն դարձավ համալսարան։ Ավելի ուշ, համալսարանը ոչ պաշտոնապես հայտնի է եղել որպես «իշխանների համալսարան», քանի որ այս համալսարանում են սովորել Հոհենցոլերների սերնդի շատ ներկայացուցիչներ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կրճատվեց համալսարանի պետական ֆինանսավորումը, որի արդյունքում համալսարանը ստիպված էր այլ ֆինանսական աղբյուրներ փնտրել։

1930 թվականին հաստատվել է համալսարանի նոր կանոնադրությունը, որը ներառում է ուսանողական կառավարման տարբեր կետեր։

1933 թվականին երբ համալսարանի ինքնավարությունը լուծարվեց և համալսարանն անցավ կրթության նախարարության ներքո, համալսարանից հեռացան նացիստների հակառակորդները և հրեաները։

Համալսարանի մասնաշենքերը վնասվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 1945 թվականից այն շարունակել է գործունեությունը։

ՖակուլտետներԽմբագրել

  • Համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները՝
  • Բժշկական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական ֆակուլտետ
  • Կաթոլիկ ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
  • Իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետ
  • Բողոքականության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ

Համալսարանի կազմում ընդգրկված են նաև մի քանի հետազոտական ինստիտուտներ։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 519  
  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  3. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://idw-online.de/de/institution123
  6. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  7. https://www.ripe.net/membership/indices/data/de.universitaet-bonn.html
  8. Our Members / Tier 2
  9. https://www.nfdi.de/verein/#mitglieder