Մասնակցի քննարկում:Vacio/Արխիվ Ե

Active discussions
Crystal Clear app kfm home.png   Այս էջում գտնվում են հին քննարկումները, նոր գրառում կատարեք քննարկման էջում են:

Սովորական ֆաշիզմ-վանդալիզմԽմբագրել

Անպատճառ չնկարագրված չբացատրված անբացատրելի վանդալիզմ սովորական ավարտած եւ բոլորովին լրիվ հոդվածի ջնջում [1] այս հոդվածի։ (եւ ավարտուն նույնպես)։ Ուշադիր նայեցի ձեր արվածները վիքիպեդիայի այլ էջերում. վնաս բերելուց բացի ոչ մի օգտակար գործողւթյուն չհայտնաբերվեց. նման վանդալներ այս պրոեկտում բացառապես պետք չեն

Ո՞ր պատկերներն են հեռացվումԽմբագրել

Բարև, Vacio:

CC արտանագրով պատկերները հեռացվո՞ւմ են։ Օրինակ, եթե ես հոդվածում ավելացնեմ այս նկարը, այն կհեռացվի՞: --Համլետ Մուրադյան 08:48, 27 Հուլիսի 2012 (UTC)

Դա պետք չի բեռնել, քանի որ արդեն Վիքիպահեստում է և կարող ենք օգտագործել։ CC արտոնագրով պատկերները հիմնականում կարելի է բեռնել Վիքիպահեստ (ոչ այստեղ, որովհետև այստեղի պատկերները կարելի է օտագործել միայն հայերեն վիքիպեդիայում, իսկ վիքիպահեստինը՝ բոլոր քույր նախագծերում)։ Ավելի մանրամասն բացատրություն կլինի առաջիկայում առանձին էջում։ --vacio 08:59, 27 Հուլիսի 2012 (UTC)
Իսկ արդեն կարելի՞ է ոչ ազատ պատկերներ բեռնել, լիցենզավորումը նշելով, թե՞ դեռ արգելված է: Ուղղակի արձակուրդի մեջ էի, հիմա չգիտեմ: Hovhannes 04:44, 30 Հուլիսի 2012 (UTC)

Զգուշացման մեջ վրիպակԽմբագրել

Բարի երեկո Vacio: Ես իրավունք ունե՞մ քո կողմից որևէ մասնակցի քննարկման էջում գրված զգուշացման մեջ ինչ-որ բան ուղղել, թե՞ եթե ադմինն է գրել զգուշացումը, ապա ինքն էլ պիտի ուղղի։ Խնդրում եմ նայել սա։ Պետք է լինի ոչ հավաստի տվյալների ներմուծման պատճառով ։) --Lilitik22 (talk) 18:12, 27 Հուլիսի 2012 (UTC)

Հա, խնդիր չկա, նման դեպքերում կարող ես ուղղել (այս անգամ արդեն ուղղեցի)։ Շնորհակալություն, նկատելու համար ։) --vacio 19:41, 27 Հուլիսի 2012 (UTC)

Ոչ ազատ պատկերների բնութագրումԽմբագրել

Ողջույն Վաչագան։ Երկար ժամանակ է, որ չեմ հետևել վիքիպեդիայի անցուդարձին և նոր եմ նկատում ոչ ազատ պատկերների օգտագործման պայմանների փոփոխության անհրաժեշտությանն ուղղված միջոցառումներին։ Խնդրում եմ նայիր հետևյալ պատկերում հին և նոր նկարագրություններին, և եթե վերջինս բավարարում է հայերեն վիքիպեդիայի պահանջներին, հուշիր՝ կարող եմ արդյոք փոփոխել իմ բեռնած մյուս պատկերների նկարագրությունը համապատասխան ձևով։ Նախօրոք շնորհակալ եմ։ -- Վահե (քնն.) 18:29, 30 Հուլիսի 2012 (UTC)

Ողջույն Վահե, հուսով եմ արձագանքս ուշացած չէ։ Այո՛ տեխնիկական առումով ամեն ինչ կարգին է։ Պետք է միշտ սակայն ուշադիր լինել, որ պատկերը օգտագործումը համապատասխան լինի Ոչ ազատ պատկերների կանոնանակարգին (այնտեղ մանրամասն նշված են, թե ո՛ր պատկերները կարելի է օգտագործել)։--vacio 17:42, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Քո բեռնած նկարներից շատերը ենթակա են ջնջման։ Օրինակ մարզադաշտերը այս կանոնակարգի համաձայն չես կարող օգտագործել։ Այն ամենը, ինչը տեսականորեն կարող ես ինքնդ լուսանկարել, չես կարող բեռնել։ --vacio 18:04, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Հ.Գ. Ներողություն եմ նաև հայցում, որ չեմ հասցնում ջնջված պատկերները հեռացնել հոդվածներից։ Պետք է դա հնարավոր լինի անել բոտով, բայց առայժմ չի հաջովում։--vacio 19:14, 3 Օգոստոսի 2012 (UTC)

Բայց կանոնակարգի քո նշած կետում արդեն մի հակասություն կա։ Տեսականորեն ՀՀ սահմաններից դուրս գտնվող կառույցները (իմ դեպքում մարզադաշտերը) հնարավոր չէ լուսանկարել նույնիսկ տեսականորեն (որպես ՀՀ բնակիչ)։ Այս դեպքում ունենք հիմնավորում այդ ոչ ազատ պատկերները սահմանափակ կարգով «Հայերեն Վիքիպեդիայում» օգտագործելու համար։ Նույն այդ մարզադաշտերի պատկերների օգտագործումը համապատասխանում է Օգտագործման պայմաններ շարքի կետերին, միայն որոշակի մտածելու տեղիք կարող է տալ 4գ ենթակետը, որը ինքնին վիճարկելի փաստարկ է, քանի որ որակյալ հոդվածի ստեղծման համար անհրաժեշտ իլյուստրացիայի նվազագույն ծավալի ապահովումը չպետք է խոչընդոտ հանդիսանա որակի պահպանման համար։ -- Վահե (քնն.) 21:31, 3 Օգոստոսի 2012 (UTC)

Տեսականորեն չի նշանակում գործնականորեն։ Դու տեսականորեն կարող ես գնալ Բաքու և լուսանկարել Իլհամ Ալիևին, բայց գործնականում համարյա թե անհնար է։ Եվ քանի որ տեսականորեն հնարավոր է, «ազատ օգտագործում» սկզբունքը այդտեղ վերաբերելի չէ։ Այլ խնդիր է, երբ, օրինակ, տվյալ անձը մահացել է կամ տվյալ շինությունը քանդվել է. այդ դեպքում տեսականորեն հնարավոր չէ նրանց լուսանկարել, ուստի և կարելի է օգտագործել ոչ ազատ պատկերներ։
Ինչ վերաբերում է, 4գ կետին, ապա դա նախապայման է, ոչ նպատակ։ Այո՛ շատ պատկերներ կան, որոնք անհրաժեշտ են հոդվածի նյութի լիարժեք լուսաբանման համար, սակայն դրանք «ազատ օգտագործման» տակ չեն ընկնում։ Խնդրում եմ նկատի առ, որ կանոնակարգը, թեև դեռ բացեր ունի, սակայն կազմվել է օրենքի ուսումնասիրության և իրավաբանների հետ խորհրդակցության հիման վրա։ Այստեղ մասնակիցների անձնական ցանկությունը այն մասին, թե ինչ կարելի է օգտագործել, ինչ՝ ոչ, այդքան դեռ չի խաղացել։ Մարզադաշտերի լուսանկարները ստիպված էի ջնջել, քանի որ դրանք այսպես թե այնպես հնարավոր չէր օգտագործել Վիքիպեդիայում (զուտ իրավաբանորեն)։ --vacio 14:18, 5 Օգոստոսի 2012 (UTC)

Մի քանի օրով անակտիվԽմբագրել

Հարգելի մասնակիցներ բոլոր հարցերին կպատասխանեմ մի քանի օր անց։ --vacio 09:24, 31 Հուլիսի 2012 (UTC)

Վիքիկոնֆերանս 2012Խմբագրել

Հարգելի vacio կցանկանայի քեզ մի հարց տալ։ Եթե ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու Վիքիկոնֆերանս 2012, սակայն մինչ ժամը 3-ը պետք է լինեմ դասերի, կարո՞ղ եմ ավելի ուշ միանալ կոնֆերանսին (այսինքն ավելի ուշ գալ)։--A.M. (talk) 08:51, 4 Օգոստոսի 2012 (UTC)

Ողջույն Արմենմիր, դու մասնակցությա՞ն հայտ ես ներկայացրել, թե՞ ելույթի (պրեզենտացիայի)։ Եթե մասնակցության, ապա որևէ խնդիր չկա, կարող ես ավելի ուշ գալ։--vacio 14:04, 5 Օգոստոսի 2012 (UTC)

Ոչ ես մասնակցության հայտ եմ ներկայացրել։ Շնորհակալություն։--A.M. (talk) 10:53, 8 Օգոստոսի 2012 (UTC)

ՊարգևԽմբագրել

  Վիքիմեդալ
Հարգելի Vacio, հանձնում եմ Ձեզ այս Վիքիմեդալը, Հայերեն Վիքիփեդիայում ձեր մեծ ավանդի համար։ Շնորհակալ ենք,որ Ձեզ նման անձնվեր մարդիկ կան։--Raz from Armenia 17:48, 4 Օգոստոսի 2012 (UTC)

Ողջույն հարգելի VacioԽմբագրել

Ողջույն,Vacio ջան ինչպես կարող եմմ Օշականի կորդինատները գտնել։Այ օրինակ այս հոդվածում կա գյուղի կորդինատները և ես ցանկանում եմ Օշականի կորդինատները գտնել։Կանխավ Շնորհակալ եմ։Raz from Armenia 20:11, 8 Օգոստոսի 2012 (UTC)

Ավելացրեցի, անգլերեն Վիքիպեդիայից ;)։ Իմիջայլոց այնտեղ էլ մի տեղ ճիշտ էր, մեկ այլ տեղ Վրաստանի-Հայաստանի սահմանին ինչ–որ կետ էր բերում, ուղղեցի։ Մեկ էլ Ռազ, խնդրում եմ կետադրական նշաններից հետո, մի մոռացի բացատ դնելը (բացող չակերտի ու փակագծի դեպքում էլ բացատը դրվում է առաջ, բայց ոչ հետո)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:46, 8 Օգոստոսի 2012 (UTC)

Եղավ շնորհակալություն։Raz from Armenia 15:02, 9 Օգոստոսի 2012 (UTC)

ZwijndrechtԽմբագրել

Hallo Vacio,

Momenteel ben ik bezig met het updaten van de gegevens van Zwijndrecht (Nederland) (Nederlandse pagina). Ik kom er echter niet uit welk getalletje ik waar in het sjabloon neer moet zetten. Kun jij dit voor mij aanpassen? Dit zijn de gegevens:

  • Oppervlakte: 22,77 km² (20,35 km² land / 2,43 km³ water)
  • Inwoners: 44.445
  • Bevolkingsdichtheid: 2.184 inwoners/km².


Alvast hartelijk bedankt! Jurgen1996 (քննարկում) 15:18, 15 Օգոստոսի 2012 (UTC)

Geen probleem hoor, ik heb het aangepast :) --vacio 19:21, 15 Օգոստոսի 2012 (UTC)

բարևԽմբագրել

Խնդրում եմ Կաղապար:Տեղեկաքարտ կինոփառատոն տեսնես, թե լոգոն ու պատկերը ինչի չեն երևում։ Ֆայլի անունը գրում եմ, բայց հոդվածում դատարկ է։ Arantz (քննարկում) 10:55, 20 Օգոստոսի 2012 (UTC)

Հիմա պիտի որ լինի:--Արամ 11:09, 20 Օգոստոսի 2012 (UTC)

Ապրես, Արամ։ Arantz (քննարկում) 12:45, 20 Օգոստոսի 2012 (UTC)

Շնորհակալություն արձագանքելու համար, Արամ։ --vacio 17:36, 21 Օգոստոսի 2012 (UTC)

Վաչագան ջանԽմբագրել

Վաչագան ջան, Կանադա Գեյմս մարզադաշտ.jpg պատկերը օգտագործվում էր «մասամբ ազատ պատկերի» պիտակի տակ, ըստ որում Հայերեն Վիքիում նրա օգտագործմանը հավանություն է տվել հեղինակային իրավունքը տնօրինող կազմակերպության ներկայացուցիչն անձամբ (Նյու Բրանսուիկի համալսարանից)։ Չեմ հասկանում, թե ինչում է հարցը։ -- Վահե (քնն.) 17:53, 22 Օգոստոսի 2012 (UTC)

Ողջույն։ Նախ, «մասամբ ազատ» հասկացությունը որտեղի՞ց է վերցված. պատկերը կարող է լինել հեղինակային իրավունքներով պաշտպանված (ոչ ազատ) և ազատ արտոնագրի ներքո (ազատ)։ Ինչ վերաբերում է թույլտվությանը, ապա ցավոք դա էլ բավարար չէ. թույլտվությունը կարող է ուժ ունենալ միայն, եթե ՀԻ սեփականատերը այն թույլ է տալիս օտագործել ազատ արտոնագրի (ինչպես օրինակ «Քրիեյթիվ Քոմմոնսը) ներքո։ -- vacio 09:11, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Վաչագան ջան, All Rights Received և Some Rights Received հասկացությունների տարբերության մասին է խոսքը, երբ նշվում է «մասամբ ազատ» հասկացությունը։ Հեղինակային իրավունքի տերը թույլ է տվել ֆայլն օգտագործել CC BY-NC-ND 3.0 (հղում) արտոնագրի ներքո։ -- Վահե (քնն.) 15:35, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Վահե, ներողություն եմ խնդրում մինչև այժմ չարձագանքելու համար։ Կպատասխանեմ հենց կարողանամ նորից մտնել ՎՊ.. --vacio 07:15, 29 Օգոստոսի 2012 (UTC)
Կրկին անգամ ներողություն եմ խնդրում ուշ արձագանքելու համար։ Այո, ձեր նշած արտոնագիրը թույլ է տալիս ֆայլը օգտագործել համացանցում ոչ առևտրական նպատակներով։ Դա կարելի է համարել «մասամբ ազատ»։ Սակայն Վիքիմեդիայի, որքան կարողացա ճշտել նման հասկացություն չի գործում։ Տես օրինակ Վիքիպահեստում նշված են բոլոր այն CC արտոնագրերը, որոնց դեպքում ֆայլը թույլ է տրվում բեռնել, իսկ NC կամ ND պարունակող արտոնագրերի դեպքում չի թույլատրվում։ Հետևաբար մենք տարբերակում ենք միայն ազատ և ոչ ազատ պատկերներ։ Ոչ ազատ պատկեր օգտագործվելու համար «Կանադա Գեյմս մարզադաշտ.jpg» նկարը ցավոք, ինչպես նախկինում էլ ասեցի, չի համապատասխանում ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի պայմաններին։ Միայն այն դեպքում այն կարող ենք օգտագործել, եթե քեզ թույլատրեն CC-BY արտոնագրերից որևէ մեկով։ -- vacio 19:53, 1 Սեպտեմբերի 2012 (UTC)

CC BY-NC-ND 3.0 արտոնագրի օգտագործումը սահմանափակվում է միայն ՎԻՔԻՊԱՀԵՍՏՈվ։ Դա բացատրվում է նրանով, որ ՎԻՔԻՊԱՀԵՍՏԻ կանոնադրությամբ այդ նյութերը կարող են օգտագործվել և պետք է օգտագործվեն SHARE ALIKE հիմունքով։ Սակայն այս կանոնակարգը չի վերաբերում ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ լեզվային բաժիններին, և հեղինակային իրավունքի տիրոջ թույլտվությամբ այն կարելի է օգտագործել ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՅՈՒՄ` համապատասխան արտոնագրի տակ։ -- Վահե (քնն.) 20:11, 1 Սեպտեմբերի (UTC)

Ունե՞ք որևէ հիմնավորում, որ մենք նման իրավունք ունենք։ --vacio 20:27, 1 Սեպտեմբերի 2012 (UTC)

Հարցը հետևյալում է. միթե ՎԻՔԻ-համակարգում թույլատրվում է օգտագործել միայն «ազատ» և «ոչ ազատ» ֆայլեր` համապատասխանաբար ՎԻՔԻՊԱՀԵՍՏՈՒՄ և ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ լեզվային բաժիններում։ Իսկ ֆայլերի «մասամբ ազատ» կատեգորիան միթե օգտագործման ենթակա չէ միջանկյալ լինելու պատճառով։ Իսկ կոնկրետ ֆայլին վերաբերող օգտագործման իրավունքի վերաբերյալ կարող եմ ասել, որ եթե ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՆ ունենար ադմինական սպասարկման որևԷ e-mail, ապա այդ իրավունքի մասին տեղեկացումը հեղինակային իրավունքի տիրոջ կողմից կլիներ։ Իսկ իմ նշած տվյալներում առկա էր այդ իրավունքը տվողի կոնտակտային e-mail-ը, որի միջոցով կարող էր ցանկացած ադմին դրանում համոզվել։ -- Վահե (քնն.) 16:08, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)

Վահե, NC և/կամ ND արտոնագիրը չի կարող համարվել ազատ, քանի որ այն իրավունք չի տալիս գործը լիովին ազատ տարածել և/կամ փոփոխել։ Այս պատճառով այսպիսի արտոնագրերի տակ թողարկված գործերը չեն կարող ընդգրկվել Վիքիմեդիա հիմնադրամի ո՛չ մի նախագծում ըստ այս որոշման։ ― Teak (քննարկում) 17:53, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)

NC և/կամ ND արտոնագրի ազատ լինելու մասին անգամ խոսք չի գնացել։ Այդ արտոնագրով մասամբ ազատ օգտագործման նպատակ և հիմք կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի տիրոջ թույլտվությունը ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՅՈՒմ։ Ընդամենը սրա մասին է խոսքը։ Այսուամենայնիվ, ես այլևս չեմ պատրաստվում այդ պատկերների հեղինակային իրավունքները տնօրինողներից անձամբ օգտագործման թույլտվություն խնդրել, քանի որ հասնելով դրան` կանգնում եմ նման փաստի առջև, երբ ադմինիստրացիան դեմ է ըստ երևույթին։ Բայց մի ակնարկ. եթե որևէ մասնակից ջանա ինչ-որ ոչ ազատ պատկեր խցկի ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱ կեղծ տվյալներով, ապա դա այնքան էլ դժվար չէ, իսկ պատկերների օգտագործման հիմնավորումն ու թույլտբությունը ձեռքբերելը շատ ավելի դժվար է։ Ուղղություն ցույց տվեք...... -- Վահե (քնն.) 20:19, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)

Վահե ջան, հարցը ադմինների ուզենալ-չուզենալու մեջ չէ։ Վիքիմեդիա հիմնադրամը որպես բոլոր իր նախագծերի տեր սահմանել է այդ քաղաքականությունը, որպեսզի վիքինյութերից օգտվողները հանգիստ կարողանան դրանք պատճենել և տարածել՝ փոփոխություններով, թե կամենան։ Հիմա թեկուզ և մասամբ ազատ է, կամ կա թույլտվություն հայերեն վիքիպեդիայում օգտագործելու համար, միևնույնն է, վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ասում է, որ քանի դեռ այդ պատկերը կամ նյութը չի կարող ազատ տարածվել վիքիպեդիայում ընդգրկվելուց հետո, այն մեզ պետք չի։ Վիքիպեդիայի իմաստը ազատ նյութերով լի առցանց հանրագիտարանի ստեղծումն է (օրինակ որպեսզի մի դպրոցական վիքիի նյութերից ու ընդգրկված պատկերներից կոլաժ սարքի ու իրենց դպրացական թերթում հոդված ստեղծի սրա հիման վրա)։ NC-ND արտոնագրով պատկերը չի կարող ծառայել այսպիսի նպատակներին, և այդ պատճառով վիքիմեդիան քաղաքականություն է ստեղծել այդպիսի նյութերը վիքիներից դուրս պահելու համար։ Մյուս անգամ հեղինակային իրավունքներով պաշտպանված որևէ պատկեր կամ նյութ վիքիպեդիայում ընգրկելու համար փորձեք պատճենաշնորհի տիրոջից ստանալ BY-SA արտոնագիր, այդ դեպքում ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինի նյութը հայերեն վիքիպեդիայում կամ այլ վիքինախագծում ընդգրկելու հետ։ Իսկ թե խցկողը կխցկի․․․ նույն տրամաբանությամբ փողոցները աղտոտողն էլ կաղտոտի, սա դեռ չի նշանակում թե տեղնողները չպետք է մի անցորցի հանկարծակի գցածը իրեն վերադարձնեն կամ աղբը նետեն, եթե աղբը նետելու է։ ― Teak (քննարկում) 21:39, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Այս քննարկում է իմ կարծիքով պետք է տեղափոխել մի այլ էջ: Teak, իսկ ինչ կասե՞ք ֆիլմերի պոստերների և սպորտային պատկերանիշների մասին: Օրինակ Վիքիմեդիան արգելում է նման պատկերները իր մոտ բեռնել, բայց անգլերեն, ռուսերեն, և այլ Վիքիներում(նաև մեզ մոտ) դրանք բեռնվում են: Դրանք բոլորը ոչ ազատ պատկերներ են, սակայն չեն ջնջվում: --Crzycheetah (քննարկում) 22:02, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Ոչ ազատ պատկերների համար ունենք կանոնակարգ, որտեղ նշված է, թե որ դեպքերում դրանք կարող ենք օգտագործվել։ --vacio 22:05, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Փաստորեն, ոչ ազատ պատկերները ընդունելի են եթե համապատասխանում են կանոնակարգի տարրերին, իսկ «մասամբ ազատ» պատկերները արգելված են առանց որևէ բացառության: Ես ճի՞շտ եմ հասկանում:--Crzycheetah (քննարկում) 22:34, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Crzycheetah, այդ բոլոր ոչ-ազատ պատկերների օգտագործումը կատարվում է Fair use բացառության սահմաններում։ Իմ վերը բերած որոշման հղմամբ] կտեսնեք EDP գաղափարը, որը fair use բացառությամբ տեղադրվող նյութերի ընդգրկման կանոնդրությունն է։ Հայերեն վիքիպեդիայում սա հենց vacio-ի նշածն է։ Սա չի խոչընդոտում վիքիի նյութերի ազատ տարածմանը, քանի որ ցածր թույլտվությամբ պատկերի տարածումը լուսաբանվող տեքստի հետ միասին կմնա fair use-ի սահմանների մեջ։ Ու տարբերություն չկա պատկերն մասամբ է ազատ, թե ընդհանրապես ազատ չի, եթե համապատասխանում է կանոնակարգին, ապա կարող է օգտագործվել։ Բայց Վահեի պատկերի պարագայով, ինչպես vacio-ն արդեն նշել էր, այն չի համապատասխանում fair use բացառությամբ ընդգրկվելու կանոնադրությանը։ ― Teak (քննարկում) 22:59, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Որպես հավելյալ բացատրություն. «մասամբ ազատ պատկերներ» իրավական հասկացություն առայժմ մեր կանոնակարգերում չկա։ Այն պատկերները, որոնք հեղինակի թույլտվությամբ կարելի է օգտագործել ցանկացած նպատակով և ցանկացած եղանակով, կոչվում են «ազատ», մնացած ամեն ինչ (այդ թվում այն նկարները, որոնց հեղինակը թույլ է տալիս ինչ-որ պայմաններով օգտագործել) ընկնում է «ոչ ազատ պատկեր» հասկացության տակ։ --vacio 23:03, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)
Ես միայն կարդացի, որ Վահեյի պատկերը արգելված է Վիքիներում և չի համապատասխանում fair use բացառության: Այս բավականի ընդհանուր բացատրություն է: Ավելի լավ կլինի եթե միքիչ մանրամասն բացատրվի պատկերների ջնջումները ընդհանրապես, որովհետև այս բավականի նուրբ հարց է: Օրինակ, մանրամասնեք, թե որ fair use կանոնն է խաղտում այս պատկերը և ինչու:--Crzycheetah (քննարկում) 00:39, 4 Սեպտեմբերի 2012 (UTC)
Ֆեյր յուզով կարելի է օգտագործել միայն այնպիսի առարկաների/մարդկանց պատկերները, որոոնք արդեն հնարավոր չէ լուսանկարել։ Օրինակ, եթե X անձը մահացել է կամ X շինությունը քանդվել է/էականորեն փոխվել է, ապա կարելի է օգտագործել ոչ ազատ պատկեր։ Եթե անձը դեռ կենդանի է, շինությունը նույնությամբ կանգուն է, ապա տեխնիկապես հնարավոր է դրանք լուսանկարել ու օգտագործել ազատ պատկերներ, հետևաբար ոչ ազատ պատկեր օգտագործել չի կարելի։ Սա ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի «Օգտագործման պայմաններ» բաժնի առաջին կետն է։ --vacio 06:45, 4 Սեպտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալություն մանրամասնելու համար:--Crzycheetah (քննարկում) 18:09, 4 Սեպտեմբերի 2012 (UTC)

Չմտածեք, թե ես ինչ-որ բողոքավոր մտքեր ու բնավորություն ունեցող անձ եմ, որ ձեր նշած չափանիշներին հիմա հավան չեմ։ Որպես փորձառու մասնակիցների և որպես ադմինների տեսանկյուն` այսուհանդերձ ստիպված եմ այդ չափանիշներին հետևել։ Բայց այնուամենայնիվ հոժար չեմ այդ չափանիշներով շարժվել, ու ավելի լավ է ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱ ոչ մի պատկեր չբեռնեմ, այլ փորձեմ դա անել ՎԻՔԻՊԱՀԵՍՏՈՒՄ, որովհետև այնտեղ պայմանները հստակ են։ Անկախ այն բանից, որ ինձ ուղղություն ցույց չտվեցին, բայց շնորհակալությունս կհայտնեմ քննարկման մասնակիցներին։ -- Վահե (քնն.) 20:19, 4 Սեպտեմբերի 2012 (UTC)

Կիսաազատ հասկացողություն գոյություն ունի, սակայն մեզ անհրաժեշտ ազատության սահմանի նկարագրությունը Թիկը տվել է վերևում։ Հատված Անգլերեն Վիքիպեդիայից (ընդգծված է իմ կողմից)՝ «To honor its mission, Wikipedia accepts incoming copyright licenses only if they meet Wikipedia's definition of "free" use. This is a higher standard than we would need just for our own use. But our ability to use a work does not guarantee that others may use it. We reject licenses that limit use exclusively to Wikipedia or for non-commercial purposes. Commercial use is a complex issue that goes well beyond a company's for-profit status, another reason to be careful. In fact, we reject any licenses with significant limitations. That is not free enough.»։ Վիքիպեդիայի ստեղծման պատճառը և նպատակը դա հենց ազատ արտոնագրով հանրագիտարան ստեղծելն է, դա պահանջում է, որոշակի «զոհեր» և սկբունքայնություն։ Միևնույն ժամանակ, ինչպես ասեցի, եթե կարող է գործածվել ոչ–ազատ պատկերը, ապա կիսա–ազատը նույն դեպքում կարող է, ու կարող է օգտագործվել, և ենթադրում եմ երկուսի առկայության դեպքում կիսա-ազատը կլինի ավելի նախընտրելի է։ Ինչպես նաև, պետք է հասկանալ, որ հնարավոր չէ պատկերը թույլատրագրել CC BY-NC-ND-ով միայն հայերեն Վիքիպեդիայի համար։ Այն այդ թույլատրագրով հասանելի է դառնում ցանկցած մեկի համար ցանկցած տեղ, քանի դեռ պահանջները կատարվում են։ Ու միայն հայերեն Վիքիպեդիային CC–ով տալու հանգամանքը անկեղծ ասած կասկած է առաջացնում, թե արդյոք տվողը ամբողջությամբ գիտակցում է, որ բոլորին է նման իրավունք տալիս։
Ակնարկի մասով։ Այո, «խաբել-խցկելը» այդքան էլ դժվար չէ, բայց վստահության վրա հիմնված նախագծում, նման խաբեությունը անհետևանք չի մնում և որպես կանոն բերում է այլ ներդրմումների օրինականության մեջ «վստահության» կորստի և «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով հեռացվելուն։ Ակնկալվում է, որ կամավորները գալիս են այստեղ ազատ, չեզոք ու վստահելի հանրագիտարան ստեղծելու նպատակով։
Եվ ճիշտ էս, շատ ավելի նախընտրելի է ստեղծել/գտնել ազատ պատկեր և բեռնել այն Վիքիպահեստ, քան բեռնել ոչ ազատը Վիքիպեդիա (լինի դա հայերեն թե անգլերեն ՎՊ)։ Ցավոք, ոչ բոլոր պատկերների ազատ տաբրերակը հնարավոր է ստանալ։
Քոփիրայթից ու ազատ բովանդակության հարաբերությունները այդքան էլ պարզ չեն և լայն հայտնի, այսպիսով ռեակցիան հասկանալի է։ Սակայն ես ցավում եմ, որ դու այսքանից հետո դեռ կարծում էս, որ սա «փորձառուների/ադմինների տեսանկյունն է» և այդ պատճառով է դու «ստիպված» էս հետևել դրանց։ Միջազգային և տեղական հեղինակային օրենքները մենք չէ, որ սահմանում ենք, Վահե ջան։
Ուղղություն տալու մասով։ Կարծում եմ, դու ինքդ գտել էիր ամենառեալ ուղղությունը դեռ այս պատկերը բեռնելուց առաջ և այդ պատճառով, ուղղություն տալու վրա ոչ ոք չկենտրոնացավ։ Փաստացի կա մի քանի եղանակ՝ գտնել եղած ազատ պատկերը համացանցում, ինքնուրույն ստեղծել այդ պատկերը, խնդրել մեկ ուրիշին ստեղծել այդ պատկերը, գտնել ոչ ազատ պատկեր և խնդրել որ այն ազատ արտոնագրի տակ տեղադրվի։ Կարող էս կրկին կապնվել ու բացատրել, որ եթե CC-BY-SA ով հրատարակեն այդ պատկերը, ապա դրանից կկարողանան օգտվել բոլորը, այդ թվում բոլոր լեզուներով Վիքիպեդիաները։ Կամ կարող էս փորձել այնտեղ սովորող ուսանողների հետ կապնվել և խնդրել լուսանկարել ու բեռնել Վիքիպահեստ կամ ասենք Ֆլիքր ազատ արտոնագրով։ Կամ գտնել վիքիպեդիացիներ որոնք այդ կողմերն են ապրում։ Ֆլիքրում կա այդ մարզադաշտի CC BY-NC-ND-ով նկար, կարելի է հեղինակին խնդրել ավելի ազատ դարձնել այդ նկարը։ Նույն ֆլիքրում կան քոփիրայթի տակ գտնվող ավելի հաջող նկարներ, կարելի է գտնել այդ մեկին։ Պատրաստի, ունիվեսրալ լուծում չկա։ Ի միջի այլոց, եթե այդ մարզադաշտը լիներ Հայաստանում, ապա նման խնդիր չէր լինի, քանի որ Հայաստանում, չկա «համայնապատկերի ազատություն» (freedom of panorama) հասկացողությունը, և քանի դեռ ճարտարագետի մահից 70 տարի չի անցել, նրա ազատ պակտրեը հնարավոր չէր լինի, և ունեցած տարբերակը կլիներ ընդունելի, այլընտրանքի բացակայության պատճառով։ Կանադան այս առումով ավելի ազատական է, և այդ ազատությունից պետք է օգտվենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:17, 5 Սեպտեմբերի 2012 (UTC)
Նախ ոջջունում եմ քեզ, Ալեքսեյ: Այսպես, մի հանգամանք կա, որը քո նշած շարացանկը կոնկրետ ինձ համար դժվարություն է. ես չեմ օգտվում սոցիալական ցանցերից (հազվադեպ Skype-ով ու ooVoo-ով արտասահմանում գտնվող ընկերներիս հետ եմ խոսում) և չեմ կարող կապվել արտասահմանում գտնվող ուսանողների հետ: Ես պատկերների օգտագործման պայմանները ճշտելու համար դիմում եմ դրանք պարունակող կայքերի ադմինիստրացիային: Կոնկրետ ֆայլի օգտագործման իրավունքը Նյու Բրանսուիկի համալսարանի պաշտոնական կայքի տեղեկատվական ինֆորմացիայի պատասխանատուն տվել է CC BY-NC-ND արտոնագրի ներքո` նշելով, որ այդ արտոնագիրը կարող է գործածական չլինել ՎԻՔԻՄԵԴԻԱՅՈՒՄ (այսինքն` ՎԻՔԻՊԱՀԵՍՏՈՒՄ), և նման պարագայում նույն արտոնագրով թույլատրում է օգտագործել ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ լեզվային բաժիններում: Ես շահագրգռված չեմ, օրինակ, ՌՈՒՍԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ զարգացման մեջ (որն առանց մեզ էլ չափազանց զարգացած է), այլ ձգտում եմ զարգացնել ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՆ: Եթե որևէ պատկերի ազատ տարբերակը կա, ես չեմ զբաղվում նոր տարբերակի «հայթայթմամբ», սակայն այս քննարկմանը ցանկացա որոշակի ծավալ և ընթացք տալ, քանի որ քննարկումը կարող է ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՅՈՒՄ նախադեպ հանդիսանալ «մասամբ ազատ» (Some Rights Reserved) և «ոչ ազատ» (All Rights Reserved) ֆայլերի օգտագործման պայմանների տարբերակման համար: Շատ դժվար չէ կոնկրետ պատկերի այլ տարբերակի օգտագործման իրավունք ձեռք բերելը կամ այդ պատկերի գործածումը ընդհանրապես հանելը հոդվածից...... -- Վահե (քնն.) 11:43, 5 Սեպտեմբերի 2012 (UTC)

xԽմբագրել

Ողջույն, Վաչիօ ջան: Ինչպե՞ս ես: Վերադարձե՞լ ես վերջապես: Հիմա ամեն բան իր տեղը կընկնի: Hovhannes 09:46, 23 Օգոստոսի 2012 (UTC)
Այո, վերադարձել եմ։ Բայց վերադարձս գերագնահատել պետք չի ;) --vacio 11:18, 23 Օգոստոսի 2012 (UTC)

որտեղից կարող եմ գտնել հայերեն այբուբենի կաղապարը, եթե կա այդպիսին??? --Xachikpanosyan 11:54, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Որտեղից կարող եմ գտնել հայերեն այբուբենի կաղապարը, եթե կա այդպիսին??? --Xachikpanosyan 11:55, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Մեր վիքիում մեկի փոխարեն երկուսը կա`
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Կ կ

Կ, կ (անունը՝ կեն), հայկական այբուբենի 15-րդ տառը։ Թվային արժեքն է՝ «60»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1]։[2][3][4]։

ԳործածությունըԽմբագրել

  • Փոքրատառ կ-ով ՍԻ համակարգում նշանակվում է չափի միավորների կիլո- նախածանցը, որը նշանակում է՝ հազար (կմ, կգ և այլն։)
  • Երեք հիմնական՝ կարմիր, կանաչ և կապույտ գույներն իրենց սկզբնատառերով նշանակվում են 3Կ

Կրկնակ բաղաձայններով բառերԽմբագրել

կկու
մկկոց
երկկենցաղ

Ուշագրավ փաստԽմբագրել

  • Հայերենում կա չորս հատ կ տառ պարունակող գոյական՝
հակակարկտակայան
  • Չորս հատ կ տառով ածական՝
կոշկակարական
  • հայերենում կա երեք կ պարունակող բայ՝

կկկոցեմ

Բրայլով ներկայացումըԽմբագրել

   
Արլ. Արմ.
Dots
13
Dots
1245

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Կ». U+053E
  • փոքրատառ՝ «կ». U+056E

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Ե Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ե Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Ե Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Ե Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։

և

Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Կ կ

Կ, կ (անունը՝ կեն), հայկական այբուբենի 15-րդ տառը։ Թվային արժեքն է՝ «60»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1]։[2][3][4]։

ԳործածությունըԽմբագրել

  • Փոքրատառ կ-ով ՍԻ համակարգում նշանակվում է չափի միավորների կիլո- նախածանցը, որը նշանակում է՝ հազար (կմ, կգ և այլն։)
  • Երեք հիմնական՝ կարմիր, կանաչ և կապույտ գույներն իրենց սկզբնատառերով նշանակվում են 3Կ

Կրկնակ բաղաձայններով բառերԽմբագրել

կկու
մկկոց
երկկենցաղ

Ուշագրավ փաստԽմբագրել

  • Հայերենում կա չորս հատ կ տառ պարունակող գոյական՝
հակակարկտակայան
  • Չորս հատ կ տառով ածական՝
կոշկակարական
  • հայերենում կա երեք կ պարունակող բայ՝

կկկոցեմ

Բրայլով ներկայացումըԽմբագրել

   
Արլ. Արմ.
Dots
13
Dots
1245

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Կ». U+053E
  • փոքրատառ՝ «կ». U+056E

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Ե Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ե Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Ե Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Ե Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։

: Հարգանքներով` --Արամ 12:06, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Շնորհակալություն, բայց ինձ պետք է գիտեք ինչ ձև.. ես հիմա ֆոբիաների ցանկն եմ թարգմանում, և պետքա այբուբենի տառերը, որ սեղմելով դրա վրա հայտնվենք էտ տառով ֆոբիաների մոտ :) Հուսով եմ կարողացա բացատրել ու դուք կարող եք օգնել ինձ :) --Xachikpanosyan 12:20, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Այո, այո հասկացա: Ձեզ պետք է այս կաղապարը` {{Այբբենական ցանկ}}: Օգտագորման օրինակը ահա այս էջում` Վիքիպեդիա:Օրվա հոդված/Թեկնածուներ/Այբբենական կարգով: Հուսով եմ ճիշտ հասկացա:--Արամ 12:23, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Շաաա~տ շնորհակալ եմ, հենց էնա, ինչ պետքա։ --Xachikpanosyan 12:27, 23 Օգոստոսի 2012 (UTC)

ՉեռնոգորիաԽմբագրել

Ողջույն Վաչագան։ Պետք է ջնջվի Չեռնոգորիա հոդվածը, որպեսզի տեղ բացվի Չերնոգորիա հոդվածի անվանափոխման համար (անվանումը ստուցգված է Հայակակն Սովետական Հանրագիտարանից)։--Արամ 08:44, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)

  Արված է։ --vacio 13:07, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)

ՊարգևԽմբագրել

  Վիքիմեդալ
Հարգելի Vacio, ընդունեք այս ոսկե վիքիմեդալը ի նշան շնորհակալության Ձեր ահագին մեծ ու թանկարժեք ներդրումների, և մասնավորապես` ինձ Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել սովորեցնելու համար:— Դաաթո ● քնն.   20:21, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ սիրելի Դաթո, չնայած ինքս վիքիմեդալներին գրեթե նշանակություն չեմ տալիս :) --vacio 09:54, 28 Սեպտեմբերի 2012 (UTC)

ԹարգմանությունԽմբագրել

Ողջույն, Վացիո։ Եթե քեզ խնդրեմ, չ՞ես կարող թարգմանել «Արևախաչ» հոդվածը հոլանդերեն։--el pandukht 17:14, 28 Սեպտեմբերի 2012 (UTC)

Պանդուխտ, ճիշտն ասած նման բան չեմ կարող խոստանալ, քանի որ այժմ միայն ժամանակ ունեմ ՀՎ-ում առաջնային խնդիրներով զբաղվելու։ --vacio 08:02, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)
Ոչինչ, դա շտապ չե: Երբ ժամանակ ունենաս, և իհարկե ցանկություն: Ամեն դեպքում շնորհակալություն արձագանքելու համար:)--el pandukht 11:58, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)

Գրառման տեղափոխումԽմբագրել

Միգուցե այս գրառումը խորհրդարանից տեղափոխվե՞ր հարցերի էջ։ --Hamlet Muradyan քնն. 05:32, 29 Սեպտեմբերի 2012 (UTC)

Այո, միանշանակ պետք է փոխադրել։ --vacio 06:44, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)

փոստԽմբագրել

դու էլ ստուգիր։--el pandukht 19:03, 2 Հոկտեմբերի 2012 (UTC)

ՀարցԽմբագրել

Vacio, ինչի հետ է կապված ձեր այս խմբագրումը։ Եթե քննարկումը արդեն տեղափոխվել է, ապա այն պետք է հեռացնել նախկին էջից (այն սխալ տեղում էր սկսվել)։ Հենց դրա մասին եմ ես գրել բացատրության մեջ։--David1992 (քննարկում) 17:05, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)

Դավիթ, ես չեմ տեսնում որևէ պատճառ քննարկման էջը ջնջելու։ Սովորաբար, երբ քննարկումը տեղափոխվում է քննարկման վերջում գրում ենք «քննարկումը տեղափոխվել է այստեղ» և վերջ։ --vacio 17:15, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ընդհակառակը (և մեջբերումն էլ անգլերեն վիկիից դրա մասին էր), եթե քննարկումը տեղափոխվում է այլ էջ, այն հեռացվում է նախկին էջից: Այս դեպքում, եթե քննարկումը տեղափոխում ենք, էջը դատարկ է մնում և պետք է ջնջվի հենց այդ պատճառով:--David1992 (քննարկում) 17:20, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Անգլերեն վիքիից ձեր մեջբերումը այլ բան է ասում․ նորից ընթերցեք ;) Ինձ նման պրակտիկա հայերեն Վիքիպեդիայում ծանոթ չէ․ ամեն դեպքում էջը որպես այդպիսին չի ջնջվում։ --vacio 17:23, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Պարզ է, որ էջը չի ջնջվում, եթե այնտեղ այլ տեքստ կա, բայց այս դեպքում այն դատարկ է: Հայերեն վիկիում էլ նման պրակտիկա կիռարվում է, եթե քննարկումը սխալ տեղում է ընթանում (օրինակ` 1, 2 և այլն)--David1992 (քննարկում) 17:29, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ահա, եթե քննարկումը սխալ տեղում է։ Այս դեպքում այն սխալ տեղում չէր, քանի որ վերբերում էր հոդվածների անվանմանը։ Ինչևէ, նույնիսկ նման պարագայում ընդունելի կլիներ հեռացնել տեքստային բովանդակությունը և թողնել փոխադրման մասին ծանուցում, բայց էջը ջնջնելու անհրաժեշտություն, կրնում եմ, չկա։ --vacio 17:37, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ճիշտ է, և այդ դեպքում էջը մնում է դատարկ: Ուզում եք ասել, որ դատարկ էջը ջնջելու անհրաժեշտություն չկա?--David1992 (քննարկում) 17:58, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Եթե ծանուցում կա քննարկման տեղափոխման մասին, ապա էջը դատարկ չէ։ --vacio 18:07, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ճիշտ եք:--David1992 (քննարկում) 13:49, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)

հավասարակշռությունԽմբագրել

Քանզի համարում եմ , որ քո տրվազ զգուշացումները տրվում են ճիշտ հողի վրա հիմնվելով, կցանկանայի, ոչ պահանջում եմ, որպեսզի մասնակից Pandukht -ին տրվի նահազգուշացում, իմ գրելը բակային խոսակցություն անվանելու, վայլ ենդ քեյս հոդվածի քննարկման ընթացքում իմ կատարած ուղղումները ինքնագործունեություն համարելու համար և ոչ պատշաճ արձագանքի համար, որը արվել է ելնելով հոդվածի օտարամոլ բառերի հագվեծության պատճառով --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 11:42, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

մոռացա ավելացնեմ, նույն քննարկման մեջ իմ արածը գնահատել փորձելու համար--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 11:51, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

հավասարակշռություն 2.0Խմբագրել

իսկ սա նորմալ արձագանք է ?http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%3AHovhannes&diff=855779&oldid=855558 --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 11:54, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

ընդհանուր առումներԽմբագրել

շուտվանից է ընդունված դառել մասնակցին ընդհանուր առմամբ բակային խոսակցության մեջ մեղադրելը? --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 12:01, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

Հարգելի մասնակից, դուք պետք է տեսնեք թե ինչքան այդպիսի արտահայտություններ են արել օրինակ՝ Քսելջենը կամ Թիկը իմ հասցեին, բայց նրանց ոչինչ չի հասնում, քանզի նրանք «ադմիններ են»: Պանդուխտը ձեր դեպքում ոչ մի վիրավորական կամ չգիտեմ ինչ ահավոր բան չի ասել: Հավատացեք: Լրիվ իրավացի է և խորհուրդ եմ տալիս մոռանալ ու փակել այս դատարկ խոսակցությունները: Եթե տեսնեք թե ինչքան այդպիսի ակնարկներ, վիրավորական խոսքեր են ասել վերը նշվածները ինձ, ապա կմոռանաք սա: Կարող եք դիտել պատմությունների մեջ: Ինչ ասես որ չեմ լսել ես իմ հասցեին: Մանավանդ Քսելջենից: Արդեն մտածում էի, որ ես աշխարհի ամենաանգրագետ, ամենահիմար, անտաղանդ ու վանդալ մարդն եմ: Hovhannes 12:56, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ձեր հասցեին արված վիրավորանքները (որոնց մեջ ես շատ խիստ կասկածում եմ, քանզի գիդեմ քսելջենին և իր ոճը) դեռ հիմք չեն հադիսանում ինձ համար, որ ես կուլ տամ ինչ որ մեկի վիրավորանքը--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 13:03, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

թարգմանությունԽմբագրել

հարգելի Vacio, խնդրում եմ թարգմանես այս էջը --ERJANIK քննարկում: 12:10, 25 Հոկտեմբերի 2012 (UTC)։

MediaWiki:Edittools-ի մեջ էլ ամնիջապես-ը խնդրում եմ փոխես անմիջապես։ --ERJANIK քննարկում: 06:38, 31 Հոկտեմբերի 2012 (UTC)
Արված է, շնորհակալություն նկատելու համար։ --vacio 11:08, 31 Հոկտեմբերի 2012 (UTC)

Արտաքին հղումներԽմբագրել

AV SHOW պրոդյուսերական կենտրոնը ստեղծել է Հայ մշակույթի և հեռուստատեսության գործիչների հանրագիտարան, որտեղ պատշաճ կերպով ներկայացված են բոլոր գործիչները և մենք հղումներ ենք տալիս արվեստագետների էջերում, իսկ դուք ջնջում եք` գրելով ՍՓԱմ։ Մենք սփամ չենք տարածում։ Բոլոր մեզ մոտ ներկայացվածները տեղյակ են իրենց էջերի մասին և իրենք են տրամադրել այդ ինֆորմացիաները։ Խնդրում ենք չջնջել մեր լինքերը, որովհետև դրանք միայն օգտակար ինֆորմացիա են պարունակում, ինչպես օրինակ մնացած տեղադրված լինքերը։ Շնորհակալություն...– Այս անստորագիր գրառման հեղինակն է AV Show (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի AV Show, մասսայական որևէ կայքի հղումներն ավելացնելը Վիքիպեդիայում համարվում է սփամ (բացառություն են որոշ շտեմարանային կայքերը)։ Եթե շարունակեք նման գործողություններ իրականացնել, ապա, ինչպես զգուշացնել եմ ձեզ, կարգելափակվեք։ Ոչ մասսայական բնույթի հղումներ ավելացնելը թույլատրելի է, սակայն միայն, եթե կարելի է ապացուցել, որ դրա անհրաժեշտությունը իսկապես կա (այդ մասին նշված է այս կանոնակարգում), ըստ որում նախընտրությունը տրվում է լուրջ գիտական, լայնորեն ճանաչված և արժանահավատ, ինչպես նաև գովազդային տարրեր չպարունակող կայքերի (ինչպիսին ձեր կայքը չէ)։ --vacio 21:33, 12 Նոյեմբերի 2012 (UTC)

Էջի հեռացումԽմբագրել

Խնդրում եմ, հեռացրեք Բազմախնդրություն էջը։ Այն ես եմ ստեղծել, բայց հիմա այն խանգարում է ինձ։ Բանն այն է, որ Multitasking հոդվածի անվանումը պետք էր փոխել։ Այն ստեղծվել էր ոչ իմ կողմից։ Ես վերանվանելու փոխարեն ստեղծեցի Բազմախնդրություն հոդվածը, տեղափոխեցի բովանդակությունը և վերահղում դրեցի։ Այն ժամանակ ես վիքիում նորեկ էի և չգիտեի վերանցվանելու հնարավորության մասին։ Եվ ստացվեց, որ այն ստեղծել եմ ես :) Ես հիմա ուզում էի հակառակը անեի, այսինքն բովանդակությունը հետ բերեի նախկին հոդվածին և անվանափոխեի, բայց քանի որ Բազմախնդրություն հոդվածն արդեն կա, չեմ կարողանում։ Եթե այն հեռացվեր, կստացվեր անվանափոխումը։ --Hamlet Muradyan քնն. 13:17, 16 Նոյեմբերի 2012 (UTC)

Խնդիրը լուծված է :) --vacio 13:40, 16 Նոյեմբերի 2012 (UTC)
Շնորհակալություն :) --Hamlet Muradyan քնն. 14:03, 16 Նոյեմբերի 2012 (UTC)

Ջնջված հոդվածԽմբագրել

Բարեւ հարգելի Vacio. Ես նորեկ եմ աստեղ, եւ իմ հոդվածը, որ տեղադրել էի (Սրբությունը Քրիստոնեության մեջ) իմ աշխատանքի արդյունքն է, պարզապես ողջ խմբագրական աշխատանքը կատարել էի մինչեւ հոդվածն աըստեղ տեղադրելը՝ որպես ապացույց կարող եմ Ձեզ ուղարկել այն 60 էյանոց աշխատանքը, որից էլ ստեղծվել է հիշյալ հոդվածը։

Հարգելի մասնակից, բարի գալուստ Վիքիպեդիա։ Ինձ թվաց, որ հոդվածը պատճենցած է Քրիստոնեա Հայաստան հանրագիտարանից․ նման դեպքում, եթե նյութը առանց համապատասխանեցման և վերամշակման հոդված է դարձվում, ապա՝ ջնջվում է։ Ինչևէ, ես կառաջարկեի Ձեզ գրանցվել․ այդ դեպքում դուք կունենաք ձեր անձնական սևագրության էջը․ ես կվերականգնեմ ձեր նյութը և կտեղադրեմ այն այդ սևագրության էջում, որտեղ այն կարող եք վերամշակել ու դրանից հետո հոդված դարձնել։ --vacio 09:07, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Vacio, ես արդեն գրանցված եմ, ուղղակի դեռ դժվար եմ կողմնորոշվում ու գուցե ինչ-որ բան սխալ եմ անում, ամեն դեպքում շնորհակալություն:Նոննա (քննարկում) 09:21, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Նոննա, խորհուրդ կտամ աչքի անց կացնել այս ուղեցույցը։ Հոդվածը պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որպիսին նկարագրված է այդ ուղեցույցում և պետք է պարունակի միայն հանրագիտական տեղեկություններ (անձնական եզրահանգումներ, վերլուծություններ կամ գնահատականներ չպետք է լինեն)։ Եթե օգնության կամ խորհրդի կարիք զգաք, ապա մի վարանեք և դիմեք մեզ։ Սրբությունը Քրիստոնեության մեջ հոդվածը առայժմ վերականգված է։ --vacio 09:37, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Շնորհակալություն--46.162.225.111 09:42, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Vacio, ուզում եմ իմանալ, թե հոդվածները տեղադրելուց ինչքան ժամանակ հետո կարելի է վստահ լինել, որ խմբագիրների կողմից ստուգվել է, եւ հակարծ որեւէ պատճառով չի ջնջվի: Նոննա (քննարկում) 11:32, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Որևէ կոնկրետ ժամանակ չկա։ Բայց հնավարավոր ջնջման դեպքում ձեզ նախապես կտրվի ծանուցում։ Դրանից խուսափելու համար հոդվածում պետք է թողնել միայն այն ինչը «չոր» հնարագիտական փաստ է։ Պետք է նաև ներկայացնել օգտագործված աղբյուրները և հոդվածը ձևավորել այնպես, ինչպես ընդունված է Վիքիպեդիայում (բաժանել հնարավորինս շատ ենթավերնագրերի, ավելացնել պատկերներ, ավելացնել հղումներ այլ հոդվածների, կատեգորիաներ, հղումներ մյուս լեզուներին և այլն․․)։ Աչքի անց կացրեք մյուս վիքի-հոդվածները, դա ձեզ շատ կօգնի։ --vacio 17:43, 19 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Vacio, ես որոշակի տեսքի բերել եմ հոդվածս, նաեւ նորն եմ գրել, ու կցանկանայի իմանալ հնարավոր է շուտ անդրադառնաք այդ հոդվածներին, որ ես իմանամ, շարունակեմ այս ոլորտում աշխատանքս, թե ոչ: Շնորհակալ եմ համբերատար պատասխանների համար: Քանի որ միանգամից հնարավոր չի յուրացնել վիքիի բոլոր նրբությունները, իսկ հոդված տեղադրելը ինձ անհրաժեշտ է:Նոննա (քննարկում) 08:56, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Նոննա, մինչ այժմ չեմ կարողացել նայել։ Հենց ժամանակ գտնեմ և ստացվի, ձեզ կգրեմ։ --vacio 22:57, 21 Նոյեմբերի 2012 (UTC)

10000 հոդվածԽմբագրել

Հարգանքներս Vacio ջան, Հիշում ես, ասել էի որ 10 000 հատ աստերոիդի մասին կպատրաստեմ կտամ քեզ... Արդեն պատրաստ է, ասա քո google e-mail հասցեն, share անեմ, որ կարողանաս վերբեռնես բոտով։ Գիտես բեռնելու հետ կապված հետաքրքիր առաջարկ ունեմ... Բեռնել այնքան, որ մյուս տեղին հասնելու համար մնա մի 200 հատ հոդված, որ ժողովուրդը ակտիվորեն նորերը ստեղծի... ու եդպես շարունակ։--Ahaik (քննարկում) 08:05, 21 Նոյեմբերի 2012 (UTC)

Փաստորեն մեզ կրկին բում է սպասվում :) Իսկ 200 հոդվածը թողնելը լավ գաղափար է։ Իմ հասցեն է vacio.wiki gmail.com։--vacio 08:10, 21 Նոյեմբերի 2012 (UTC)
Վերջ հիմա քեզ նամակ կգա, էնտեղ ես կիսել եմ, ֆայլը որ շատ ծանր չլինի... Բում թե չբում չգիտեմ :) --Ahaik (քննարկում) 08:16, 21 Նոյեմբերի 2012 (UTC)
Ստացա, հենց ազատվեմ՝ կզբաղվեմ իրենցով։) --vacio 10:31, 21 Նոյեմբերի 2012 (UTC)

(talk) այլ (Քննարկում)Խմբագրել

Հարգելի Vacio, ավելի լավ չե՞ վերևում լինի մասնակցի անուն (talk)-ի փոխարեն մասնակցի անուն (Քննարկում)։ Կփոխարինեք (talk)-ը (Քննարկում) ով։ Որովհետև (talk)-ը հայերեն չե իսկ (Քննարկում) ը հայերեն է։ Այո թե Ոչ --Vadgt (քննարկում) 12:54, 22 Նոյեմբերի 2012 (UTC)

Հարգելի Vadgt, շնորհակալություն խնդիրը նկատելու համար։ Իսկապես ես էլ եմ համաձայն, որ talk-ը պետք է փոխարինել քննարկումով։ Փորձեմ պարզել, թե ինչպես կարելի է այն լուծել։ Ի դեպ, այս կարգի խնդիրները կարելի է նաև բարձրացնել ՎՊ:ՏԵԽԽ էջում։ --vacio 09:02, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
Հարգելի Vacio, Ես գտա թե որտեղ կարողեք talk-ը փոխարինել քննարկումով այստեղ: Հարգանքներով --Vadgt (քննարկում) 16:11, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
Հիանալի է, կեցցես։ Այստեղ արդեն այն թարգմանված է։ Կարծում եմ շուտով կթարմացվի նաև մեզ մոտ։ --vacio 18:13, 24 Նոյեմբերի 2012 (UTC)

օլալաԽմբագրել

եթե ես խորդրդարանում գրեի <<օլա>> կամ լալա, կամ նման բաներ հիմա նախազգուշացումներս տեղ էին հասել արդեն։ Անկեղծ ասած ես քո կողմից չեմ զգում արդարացի վերաբերմունք իմ հանդեպ, հետագայում ավելի լավ կլինի որ դուք խուսափեք ինձ նախազգուշացումներ տալուց, թող դա անեն մնացած ադմինները, եթե իհարկե չեք ցանկանում ձեր նախազգուշացումները վեր ածվեն անկողմնակալ վերաբերմունքի մեղադրանքների, հուսով եմ հասկացանք իրար, և ես արդեն էլ չեմ հավատում քո <ժամանակս չի ներում> արտահայտությանը, ոնց նկատում եմ քո ժամանակը միայն ինձ է հատկացվում, ինչևէ։ Հարգանքներով --Michael (քննարկում) 14:36, 22 Նոյեմբերի 2012 (UTC)

Եթե իմ մոտեցումը անարդարացի եք համարում, ապա ներկայացրեք ձեր հիմնավորումները՝ այստեղ կամ ադմինների տեղեկատախտակում։ Ինչ վերաբերում է իմ կողմից զգուշացումներին, ապա ես համարում եմ, որ պարտավոր եմ ձեզ զգուշացում տալ ամեն անգամ երբ նկատում եմ դրա անհրաժեշտությունը։ Համաձայն չե՞ք զգուշացման հետ՝ ապա կրկին՝ ներկայացրեք և հիմնավորեք ձեր տեսակետը այստեղ կամ ադմինների տեղեկատախտակում։ --vacio 11:56, 24 Նոյեմբերի 2012 (UTC)

ԾաղկավանԽմբագրել

Հարգելի Vacio,

Ես այսօր ստեղծեցի «Ծաղկավան» հոդվածը, բայց քիչ առաջ նկատեցի, որ այն վերանվանվել է «Վերին Ծաղկավան»: Իրականում, հոդվածս Ներքին Ծաղկավանի մասին է։ Այդ առումով, խնդրում եմ Ձեզ տեղափոխել իմ «Ծաղկավան» հոդվածը (որը հիմա դարձել է «Վերին Ծաղկավան») «Ներքին Ծաղկավանի», այսինը այստեղ՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6_%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6

Նախապես շնորհակալ եմ։

Artagan

Հարգելի Artagan, դուք ստեղծել էիք կրկնակ հոդված՝ արդեն կար Ներքին Ծաղկավան էջը և ես այնտեղ տեղափոխեցի Ձեր գրածը։ Ստեղծվել է նաև Ծաղկավան (այլ կիրառումներ) էջը տարբերելու երկու ծաղկավանները։ Մի փոքր շփոթմունք եղավ վերին ու ներքին տարբերակների միջև, որը այժմ ուղղված է։ Խնդրում եմ հոդված ստեղծելուց առաջ ստուգեք վերնագրի տարբերակներով, արդյոք հոդված կա՞, թե ոչ, ու նոր ստեղծեք էջը։--Bekoքննարկում 20:21, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)

ՀարցԽմբագրել

Vacio, հայերեն վիքիպեդիայում նախկին քննարկումներում եղել է համաձայնություն, որ երգերի անվանումները հայերեն գրել կամ թարգմանելը նպատակահարմար չէ, բայց Chaojoker մասնակիցը նորից հաշվի չի առնում այդ համաձայնությունը և առանց նախորոք այս հարցը քննարկելու վերանվանում է էջեր։ Դա կանոնների խախտում չէ?--David1992 (քննարկում) 16:55, 13 Դեկտեմբերի 2012 (UTC)

Դե իհարկե խախտում է, միայն թե ոչ բոլոր մասնակիցների կողմից թույլ տրված խախտումներն են հաշվի առնվում և գրանցվում հատուկ էջում:--David1992 (քննարկում) 18:49, 13 Դեկտեմբերի 2012 (UTC)
Ողջույն Դավիդ։ Եթե որևէ կանոնակարգում նման սկզբունք չի ամրագրվել, ապա իմկ դժվար է կտրուկ ասել՝ խախտում է, թե ոչ։ Ինքս նույնպես այն տպավորությունն ունեմ, որ վերջին քննարկման ժամանակ մեծամասամբ նման մոտեցումն է գերիշխում։ Ինքս էլ օրինակ տրամաբանական չեմ համարում ― գոնե անգլերենի դեպքում ― ոչ հատուկ անունները տառադարձելը։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ ներկայացնել ձեր առարկությունը համապատասխան հոդվածի քննարկման էջում (եթե դրանք շատ չեն) կամ քննարկել Խորհրդարանում։ --vacio 20:35, 13 Դեկտեմբերի 2012 (UTC)

Նորից տարվա հոդվածԽմբագրել

Վաչիօ, խնդրում եմ քեզ ուշադրություն դարձնել Խորհրդարանի՝ «Նորից տարվա հոդված» ենթավերնագրին, որը ես եմ գրել։ Պարզապես հետաքրքիր կլիներ, լսել քո կարծիքն ու որոշումը։ Hovhannes 15:38, 20 Դեկտեմբերի 2012 (UTC)

Շնորհակալություն, առայժմ ուզում եմ ձեռնպահ մնալ։ Եթե նման բան ցանկացող մասնակիցները շատ են և լրջորեն կարող են զբաղվել դրանով, ապա թող անեն, դեմ չեմ։ --vacio 18:38, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)

ԱրգելափակելԽմբագրել

Հարգելի Վացիո, Իմ կարծիքով պետք է շտապ և երկարաժամկետ արգելափակել 46.71.35.52 Այփի հասցեին։ Այդ այփին անգլիական բոլոր թիմերի հոդվածի վրա հղում է տեղադրում http://www.manutd.am/hy/ սա ու մեկել Ջուզեպե Մեացա մարզադաշտ հոդվածը ենթակա է ջնջման։ Հարգանքնեով --Vadgt 12:38, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ինչու պատասխան չկա --Del Piero 09:52, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)
Ողջույն, շնորհակալություն ահազանգելու համար։ Այփին արգելափակելու անհրաժեշտություն այս պահին չկա, քանի որ այն ակտիվ չէ։ Այսպես թե այնպես Այփին երկար ժամկետով արգելափակելը սխալ է, քանի որ երբեք չգիտես, թե ովքեր են նրանից օգտվում։ Ինչ վերաբերում է Ջուզեպե Մեացա մարզադաշտ հոդվածին, ապա պետք է տեղադրել զգուշացնող պիտակ, մի քանի օր սպասել և միայն դրանից հետո, եթե բովանդակություն չավելացվի՝ ջնջել։ --vacio 10:26, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)

BoxerԽմբագրել

Բարև Ձեզ, կարո՞ղ եք բռնցքամարտիկի տեղեկաքարտ թարգմանել։ Նախապես շնորհակալություն։ --82.199.206.218 07:34, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ցավոք հազիվ թե առաջիկայում ժամանակ գտնեմ դրա համար։ Գուցե օգտագործեք սա՞՝ {{Տեղեկաքարտ Ըմբշամարտիկ}}։ Կամ կարող եք Խորհրդարանում հարցնել, թե ով կարող է նորը ստեղծել։ --vacio 08:12, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)

ԱրգելափակելԽմբագրել

Ողջույն Վաչիո ջան։ Կարծում եմ պետք է արգելափակել ‎46.241.182.57 այ փի ունեցող խմբագրողին. սա էլ հայհոյախառն խմբագրումը։ – ջեօ | 13:47, 24 Դեկտեմբերի 2012 (UTC)

Բարի երեկո, շնորհակալություն ահազանգելու համար։ Էջը ջնջեցին, Այփին առայժմ արգելափակել պետք չէ։ --vacio 14:39, 24 Դեկտեմբերի 2012 (UTC)

կաղապարներԽմբագրել

Ողջույն Վաչիօ ջան։ Որոշ փոփոխություններ եմ կատարել ծանուցումների կաղապարներում. ավելացրել եմ տեքստին համապատասխան պատկերներ, ինչպես նաև ուղղել եմ ուղղագրական մի քանի սխալներ։ Պատկերների հետ կապված կցանկանայի կարծիքդ լսել։ Որ պատկերի հետ համաձայն չլինես/կամ կարծես, որ տեքստին համապատասխան չէ` կարող ես ետ շրջել խմբագրումս։ Հարգանքներով` – ջեօ | 15:48, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)

Օկ (ի դեպ, պարտավոր չես ինձ տեղեկացնել ։Ճ) ։--vacio 20:14, 27 Դեկտեմբերի 2012 (UTC)

Տառասխալի ուղղման խնդրանքԽմբագրել

Հարգելի Վակիո ջան, վերջերս ստեղծած հոդվածների մեջ ունեմ մի հատ տառասխալ շարժվելով բառի փոխարեն գնացել է շաջժվելով... Ընդհանուր առմամբ ~4861 հոդվածի մեջ, նոր ստեղծված աստերոիդների հոդվածների մեջ։ Եթե կարող ես բոտով ուղղել դրանք լավ կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։ --Ahaik (քննարկում) 04:26, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)

ես իմ բոտով կանեմ --ERJANIK քննարկում: 07:14, 28 Դեկտեմբերի 2012 (UTC):
ՕԿ Երջանիկ ջան :)--Ahaik (քննարկում) 07:23, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)
։-) --vacio 09:56, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)

Kurdish ethnocentrismԽմբագրել

Hi, Vacio. Unfortunately this map was made under the influence of the Kurdish ethnocentrism. For example, Zazaki language is not a part of Kurdish language but a part of the northwestern group of the Iranian section of the Indo-European language family. Thank you. Takabeg (քննարկում) 12:14, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

Hi Takabek and thank you for discussing this. The reason that I removed the map was this: I saw only one user who questiones the credibility of the map, but there was no further discussion and no consensus about the issue, so I think there are no enough grounds to mass-remove the map.
As for Zaza/Zazaki language, I see that, for instance, Encyclopdia Britanicca lists it as one of the sub-dialects of Kurdish, furthermore English Wikipedia states that A minority of linguists classify it as a subdialect of Kurdish language. There are many Zazaki-speakers who identify themselves as ethnic Kurds while others do not.
So my conclusion is: some linguists consider it as Kurdish, others not. In that view, the map is not incorrect, it just represents one of standpoints of scholars.
Any way, I will make this issue clear in the caption of the image, and I hope that will do it for now (until there is more discussion in Commons or elsewhere about the qualities of this map). Regards. --vacio 16:57, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

Պորտալ:ՖուտբոլԽմբագրել

Vacio ջան, որպես ակտիվ ադմինիստրատոր, քեզ կառաջարկեմ «աչքի տակով» անցկացնել Պորտալ:Ֆուտբոլը և մասնակցել Պորտալ:Ֆուտբոլ/Խորհրդարանի որոշումներին։ -- VahefromVanadzor 19:31, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

Հարգելի Վահե, պորտալը տպավորիչ է, համենայն դեպս առաջին հայացքից շատ լավ տեսք ունի։ Ինքս բավական հեռու եմ ֆուտբոլից, վստահ չեմ, բայց գուցեև կփորձեմ ինչ-որ բանով մասնակից լինել։ Հաջողություն ։) --vacio 19:54, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ գնահատականի և մաղթանքների համար։ Առաջարկիս նպատակը հետևյալն էր՝ որոշակի մակարդակ հաղորդել Պորտալ:Ֆուտբոլ/Խորհրդարանի քննարկումներին, որպեսզի «բալագանի» չվերածվի, քանի որ ինքս սովորական մասնակից եմ, և առանձնապես էլ հոժար չեմ չափից դուրս կամակոր ու ինքնագլուխ մասնակիցների հետ «նյարդաբանությամբ» զբաղվել: )))) -- VahefromVanadzor 20:12, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

ԹվականներԽմբագրել

1, 2 հոդվածների սկզբում VacioBot-ի կողմից ավելացված կաղապարի շնորհիվ նույն տեքստից երկու հատ է ստացվել :) Մեկը բոտի կարգավիճակի դիմումներում Xelgen-ի խորհրդով իմ բոտի աշխատանքը ստուգելու համար ես եմ ավելացրել, իսկ մյուսը՝ Ձեր կաղապարն է արել։ Իմ տեքստը ես կարող եմ էջերից հանել, բայց իմ տեքստի մեջ ավելի շատ ինֆորմացիա կա, քան կաղապարն է տալիս։ Միգուցե կաղապարը մի փոքր փոփոխվե՞ր մասսայական տեղադրումից առաջ։ Քննարկումից հետո ես ինքս բոլոր էջերից իմ տեքստը կհանեմ։ --Hamlet Muradyan քնն. 13:52, 1 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Համլետ։ Ես պարզապես փորձ էի անում Բեկոյի հետ, մասսայական տեղադրում չեմ անելու։ Այդ երկու փորձերն էլ ենթակա էին հետ շրջման, անշուշտ կրկնվող ներծություն ունենալ մեզ պետք չէ։ Իսկ կաղապար թվականների էջերում բոտով ավելացնելու միտքը Բեկոյինն է, արժի իր հետ քննարկել կաղապարի մշակման հարցը։ --vacio 13:56, 1 Հունվարի 2013 (UTC)
Դե կարծում եմ, Բեկոն նկատեց այս քննարկումը։ --vacio 13:57, 1 Հունվարի 2013 (UTC)
Իհարկե նկատեցի։ Համլետ ջան, կարծում եմ կաղապարով առավել հեշտ է, քանի որ ինքն է հաշվում տարին նահանջ է, թե ոչ և սկսվող շաբաթվա օրը։ Ես կաղապարը նույն ձևով երկար էի սարքել, բայց հետո կարճացրի, գտնելով, որ որ դարի, ոքր օրն է հերիք է։ կարող ենք ավելացնել և մեկ էլ իմ բոտով, իմ համակարգջից կաղապարը հոդվածներում չի նստում։ կարող եք ձեր բոտերով նստացնել։ Սա Միայն մեր թվարկության համար է, այնպես, որ մոտ 1900 հոդված կլինի։--Bekoքննարկում 14:02, 1 Հունվարի 2013 (UTC)
Իհարկե, կաղապարով ավելի հարմա է։ Ես նոր նկատեցի, որ ռուսական վիքիում էլ է կաղապարով։ Ես երբ գրում էի ծրագիրը, տեքստից առաջ և հետո ուզում էի HTML մեկնաբանությամբ թեգ դնել, որպեսզի հետագայում փոփոխելիս հեշտ լինի։ Բայց կաղապարով տարբերակի մասին չէի մտածել :) --Hamlet Muradyan քնն. 14:43, 1 Հունվարի 2013 (UTC)

ՄշակույթԽմբագրել

Վացիո, չ՞ես կարծում որ «Մշակույթներ ըստ ազգության» կատեգորիան տեղին չե, քանի որ "մշակույթ" բառը հաշվելի չե և չի կարելի ասած մեկ մշակույթ, երկու մշակույթ։ Իմ կարծիքով լավագույն տարբերակն է «մշակույթ ըստ ազգության» (եթե, իհարկե, «ըստ ազգի» տարբերակը սխալ է)։--  Պանդուխտ 17:27, 1 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Պանդուխտ։ Անկեղծ ասած ինձ թվացել էր, թե խորհրդարանում քո գրածը մարդկանց է վերաբերում: Մշակույթի դեպքում մի քիչ կասկածում եմ։ «Ազգությունը» հիմականում մարդկանց է վերաբերում։ Չգիտեմ, որն է ավելի ճիշտ այս դեպքում ազգությունը, թե՞ ազգը։ Կամ գուցե նույնիսկ ժողովո՞ւրդ, մի խոսքով սա պետք է ճշտել։
Ինչ վերաբերում է կոնկրետ վերևի հարցին, մշակույթը կարող է այո լինել հաշվելի․ մենք ունենք ասենք հելենիստական մշակույթներ, անհետացած քաղաքակրթություններ և մշակույթներ, ավանդական մշակույթներ, ենթամշակույթներ․․․ Հետևաբար հոգնակին այստեղ ճիշտ է։ --vacio 17:40, 1 Հունվարի 2013 (UTC)
Խորհրդարանում ես գրել էի բառի լայն իմաստի վերաբերյալ, ընդհանրապես: Ուղղակի հիմա մշակույթի հարցը առաջացավ: Իսկ հնարավոր չ՞ե մեկ տարբերակ ընտրել (ազգ/ազգություն բառի մասին եմ), որը քիչ թե շատ կբավարարի բոլոր կատեգորիաներին: Կարծում եմ այդպես ավելի լավ կլինի, հակառակ դեպքում՝ խառնաշփոթ կառաջանա:--  Պանդուխտ 17:44, 1 Հունվարի 2013 (UTC)
Պանդուխտ իսկ դու նկատե՞լ ես, որ ռուսերենում, գերմաներենում և մի շարք այլ լեզուներում մշակույթները դասակարգվում են ըստ երկրի, ոչ թե ազգության։ --vacio 17:50, 1 Հունվարի 2013 (UTC)
Ոչ միշտ է հնարավոր մեկ տարբերակ կիրառել, զուտ լեզվաբանորեն դա կարող է չստացվի։ Բացի այդ տերմինների մեջ իմաստային տարբերություն էլ կա․ ազգը (nation)՝ պետականություն ունեցող ժողովուրդն է, ազգության դեպքում պետական ոչ միշտ է պարտադիր պայման (ազգությունը կարող է թարգմանվել է որպես nationality և որպես etnicity)։ --vacio 17:54, 1 Հունվարի 2013 (UTC)
Դա չի նշանակում որ ռուսների կամ գերմանացիների ձևը լավագույնն է: Եթե վերցնենք Ռուսերեն Վիքիպեդիան, ապա դա շատ անհարմար ու «անսիրտ» ձև է, որի միակ ճափանիշը ժամանակակից պետության տարածքային չափանիշն է: Մեզ մոտ դա ուղղակի անթույլատրելի է, կարծում եմ պատճառը ինքդ էլ գիտես: Բացի այդ, անգլերեն և ֆրանսերեն վիքիներում էլ կատեգորիաները կապված են ազգության, ոչ թե պետության հետ: Մեզ մոտ, կարծում եմ, պետք է լինի դրա սինթեզը, բայց դա արդեն ուրիշ քննարկում է:
Երկրորդը՝ մենք չենք գրում՝ ճարտարապետություններ ըստ ազգության, երաժշտություններ ըստ ազգության:--  Պանդուխտ 17:56, 1 Հունվարի 2013 (UTC)
Քննարկումը փոխադրել եմ Խորհրդարան, քանի որ ավելի լայն քննարկում է պահանջում։ --vacio 18:01, 1 Հունվարի 2013 (UTC)

ջնջման խնդրանքԽմբագրել

հարգելի Vacio, խնդրում եմ ջնջես այս պատկերները,

  • Ravished Armenia 1.jpg
  • Ravished Armenia2.jpg
  • Ravished Armenia4.jpg
  • Laurence Olivier Hamlet.jpg
  • William Friedkin.jpg
  • Gone With The Wind Poster.jpg
  • Casablanca (poster).jpg
  • All About Eve poster.jpg
  • The Lord of the Rings The Return of the King.jpg
  • Joe Pesci.jpg
  • MyCousinVinny.jpg

շնորհակալություն նախապես։ --ERJANIK քննարկում: 21:35, 6 Հունվարի 2013 (UTC)

Իսկ ինչ ես կարծում, կարո՞ղ է «Հոգիների աճուրդ» ֆիլմի կադրերը արդեն ազատ լինեն։ 94 տարի է անցել ֆիլիմի նկարահանունից հետո։ --vacio 22:53, 6 Հունվարի 2013 (UTC)
կարող է, բայց դրանք վերցված են այլ կայքից, չնայած կարող ենք ինքներս էլ ստեղծել, կարդացի ՀՀ օրենքը «Հեղինակային իրավունքի մասին», այնտեղ ասվում է որ հեղինակի մահվանից 50 տարի հետո հեղինակային իրավունքը չի գործում, ռուսական վիքիում այն նշվում է այս տիպի արտոնագրի տակ, կարծում եմ որ նրանք ազատ է ու կարելի է բեռնել Վիքիպահեստ, ավելի մանրամասն հոդված 20-ում ասվում է
  Տեսալսողական երկի ստեղծման պայմանագրի համաձայն հեղինակները երկի օգտագործման իրավունքը փոխանցում են երկի ստեղծումը կազմակերպողին  

նաև հոդված 26-ում ասվում է

  Երկի նկատմամբ գույքային իրավունք կրող իրավաբանական անձի հեղինակային իրավունքը գործում է 50 տարի  

կարծում եմ որ հաշվի առնելով այս օրենքները, կարելի է!: --ERJANIK քննարկում: 23:18, 6 Հունվարի 2013 (UTC)

Return to the user page of "Vacio/Արխիվ Ե".