Բացել գլխավոր ցանկը

Հիմնական գույները երեքն են՝ կարմիրը, դեղինը և կապույտը` 3Կ: Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով մենք ստանում ենք մնացած բոլոր գույները։ Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ։ Հիմնական գույներից ստացված այդ գույները և երանգները կոչվում են երկրորդային գույներ՝ երկնագույն, դեղին և բոսոր:

Բովանդակություն

Գույների կոնտրաստությունըԽմբագրել

Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա։ Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա։

Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է մեծ և ավելի պայծառ։ Սպիտակ ֆոնի վրա, ընդհակառակը, կարմիրը երևում է փոքր։ Նարնջագույն ֆոնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային, իսկ բաց կապույտի վրա` ընդհակառակը, կարմիրը ասես ավելի պայծառ լինի։

Գույնի ստացումԽմբագրել

Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ։

Ադիտիվ մեթոդԽմբագրել


 
Ավելացնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ կարմիրը, կանաչը, կապույտը։

Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս։ Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդվի երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները։

Սուբտրակտիվ մեթոդԽմբագրել


 
Պակասեցնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ դեղինը, բոսորը և խաժը։

Սուբտրակտիվ մեթոդը երկրորդային խաժ, դեղին և բոսոր գույների խառնումից առաջնային կարմիր, կանաչ և կապույտ գույների ստացումն է։