Կիլոգրամ
Կիլոգրամ (նշանակումը՝ կգ, kg), միավորների միջազգային համակարգում զանգվածի չափման միավոր, յոթ հիմնական չափման միավորներից մեկը։
Անվան ծագումնաբանություն և կիրառում խմբագրել
«Կիլոգրամ» բառը առաջացել է ֆրանսերեն «kilogramme» (կիլոգրամ) բառից, որն էլ իր հերթին ծագել է հունարեն «χίλιοι» (chilioi) բառից, որը նշանակում է «հազար» և «γράμμα» (gramma, գրամմա), որը նշանակում է «փոքր զանգված»[1]։ «Kilogramme» բառը ֆրանսերենում հաստատվել է 1795 թվականին[2]։ Բառի ֆրանսիական գրառումը անցել է Մեծ Բրիտանիային, որտեղ առաջին անգամ օգտագործվել է 1797 թվականին[3], հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում բառն ընդունվեց որպես՝ «kilogram»։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում օգտագործվում են բառի երկու ձևերը միաժամանակ, սակայն «kilogram» ձևն ավելի ընդունելի է համարվում[4]։
19-րդ դարում ֆրանսիական «kilo» (կիլո) բառը, «kilogramme» (կիլոգրամ)-ի կրճատված ձևը մտել է անգլերենի մեջ, որն օգտագործվել է ինչպես կիլոգրամի, այնպես էլ կիլոմետրի համար[5] ։ Երբ 1866 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինականացրեց մետրական համակարգը, այն թույլատրեց օգտագործեց «kilo» բառը որպես «kilogram» բառի այլընտրանքային հոմանիշ, բայց 1990 թվականին այս ամենը չեղյալ հայտարարվեց[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Fowler HW, Fowler FG (1964)։ The Concise Oxford Dictionary։ Oxford: The Clarendon Press
- ↑ «Décret relatif aux poids et aux mesures du 18 germinal an 3 (7 avril 1795)» [Decree of 18 Germinal, year III (7 April 1795) regarding weights and measures]։ Grandes lois de la République (French)։ Digithèque de matériaux juridiques et politiques, Université de Perpignan։ Արխիվացված օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-03
- ↑ «Kilogram»։ Oxford English Dictionary։ Oxford University Press։ Արխիվացված օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-03
- ↑ «Spelling of "gram", etc»։ Weights and Measures Act 1985։ Her Majesty's Stationery Office։ 1985-10-30։ Արխիվացված օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-06
- ↑ 29th Congress of the United States, Session 1 (1866-05-13)։ «H.R. 596, An Act to authorize the use of the metric system of weights and measures»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2014-07-29
- ↑ «Metric System of Measurement:Interpretation of the International System of Units for the United States; Notice»։ Federal Register (United States Department of Commerce) 63 (144): 40340։ հուլիսի 28, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-15-ին։ Վերցված է 2011-11-10։ «Obsolete Units As stated in the 1990 Federal Register notice, ...»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 429)։ |