Մասնակից:Անահիտ Մարիամ Արզրումցյան/Ավազարկղ
Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
- այդ խմբի անդամների սպանությունը,
- այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
- որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
- այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
- երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին [1]:
1996 թվականին, «Ցեղասպանության հսկող»-ի (Genocide Watch) հիմնադիր նախագահ Գրեգորի Ստանթոնը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում ներկայացրեց տեղեկատվական փաստաթուղթ: Ստանթոնը այս փաստաթուղթը ներկայացրել է Պետդեպարտամենտում 1996 թ.-ին ՝ Ռուանդայի ցեղասպանությունից անմիջապես հետո, բայց նաև վերլուծվում են Հոլոքոստի, Կամբոջայի ցեղասպանության և այլ ցեղասպանությունների գործընթացները: Առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները այն միջոցներն են, որոնք Միացյալ Նահանգները, ազգային կառավարությունները և ՄԱԿ-ը կարող էին իրականացնել կամ ազդել այլ կառավարությունների վրա: Ստանթոնը առաջին անգամ կազմեց և հրապարակեց ցեղասպանության մոդելի իր փուլերը 1987 թ.-ին Ուորեն Ուիլսոնի քոլեջում գտնվող Faulds դասախոսության ժամանակ, որը նույն թվականին ներկայացվեց նաև Ամերիկյան մարդաբանական ասոցիացիային[2]: 2012 թվականին Ստանթոնը իր մոդելին ավելացրեց ևս երկու փուլ՝ Խտրականություն և Հալածանք, ինչը հանգեցրեց ցեղասպանության 10-փուլային մոդելին[3]: Փուլերը գծային չեն, և սովորաբար մի քանիսը տեղի են ունենում միաժամանակ: Ստանթոնի ստեղծած այս մոդելը տրամաբանական մոդել է ցեղասպանության գործընթացները վերլուծելու և կանխարգելիչ միջոցառումներ կատարելու համար, որոնք կարող են ձեռնարկվել յուրաքանչյուր գործընթացի դեմ պայքարի կամ դադարեցման համար:
Դասակարգում
խմբագրելԲոլոր մշակույթներն էլ ունեն կատեգորիաներ, որոնց հիման վրա մարդիկ առանձնանում են «մենք և նրանք» կողմերի՝ ըստ էթնիկ ծագումնաբանության, ազգության, կրոնի և ռասսայի՝ գերմանացի և հրեա, հութու և տուտսի: Երկբևեռ հասարակությունները, որոնք չունեն խառը կատեգորիաներ, ինչպիսիք են Ռուանդան և Բուրունդին, ամենաշատը ցեղասպանության ենթարկվելու հավանականություն ունեցող հասարակություններ են: Ներկայիս ազգային-պետական համակարգի ամենակարևոր դասակարգումներից մեկը քաղաքացիությունն է ազգային պատկանելության մեջ: Որևէ խմբի քաղաքացիությունից զրկելը կամ մերժելը տվյալ խմբի քաղաքացիական և մարդու իրավունքները մերժելու օրինական տարբերակ է: Նացիստական Գերմանիայում հրեաների և գնչուների ցեղասպանության առաջին քայլը նրանց Գերմանիայի քաղաքացիությունից զրկելու մասին օրենքներն էին: Բիրմայի 1982 թվականի քաղաքացիության օրենքը դասակարգեց Ռոհինգյային ազգային քաղաքացիությունից դուրս: Հնդկաստանում քաղաքացիության մասին օրենքը հերքում է մահմեդական փախստականների համար քաղաքացիության ճանապարհը: Բնիկ ամերիկացիներին ԱՄՆ-ում քաղաքացիություն չի տրվել մինչև 1924 թվականը, դարերի ցեղասպանությունից հետո, որոնք քայքայեցին իրենց բնակչությունը:
Այս վաղ փուլում հիմնական կանխարգելիչ միջոցը համամարդկային ինստիտուտների զարգացումն է, որոնք գերազանցում են էթնիկական կամ ռասայական բաժանումներին, ակտիվորեն նպաստում են հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը, և որոնք խթանում են այդ բաժանումներին գերազանցող դասակարգումներին: Կաթոլիկ եկեղեցին կարող էր այս դերը կատարել Ռուանդայում, եթե այն Ռուանդայի հասարակության նման պառակտված չլիներ: Լեզվի առաջխաղացումը ինչպիսին օրինակ Տանզանիան է ևս նպաստել է նման երկրներում ազգային ինքնության զարգացմանը: Օրենքները որոնք ներգաղթյալներին և փախստականներին քաղաքացիություն ապահովելու ուղիներ են տրամադրում, ոչնչացնում են քաղաքացիական իրավունքների ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Հաղորդակցման ընդհանուր դաշտի որոնումը կարևոր նշանակություն ունի ցեղասպանության վաղ կանխարգելման համար:
Սիմվոլիզացիա
խմբագրելՑանկացած հասարակության մեջ մարդիկ հակված են անուններ կամ սիմվոլներ վերագրելու դասակարգված խմբերին, օրինակ՝ «հրեաներ», «գնչուներ», կամ էլ առանձնացնել մարդկանց՝ ըստ իրենց հագուկապի, մաշկի գույնի և այլն: Դասակարգումը և սիմվոլիզացիան համընդհանուր մարդկային բնույթ են կրում և անպայման չէ, որ ցեղասպանությունների հասցնեն, քանի դեռ դրանք չեն հանգեցնում անմարդկայնացման: Ատելության հետ զուգակցվելիս խորհրդանիշները կարող են պարտադրվել վտարյալ խմբերի անցանկալի անդամներին, ինչպես օրինակ, դեղին աստղը՝ նացիստական տիրապետության տակ գտնվող հրեաներին[4], կամ կապույտ շարֆը՝ Կամբոջայի Արևելյան գոտու մարդկանց Կարմիր քմերների շարժման ժամանակ[5]:
Սիմվոլիզացիայի դեմ պայքարի համար ատելության խորհրդանիշները (սվաստիկան), ինչպես և ատելության խոսքը պարունակող ելույթները կարող են օրինականորոն արգելվել: Տարբեր խմբերին բնորոշ առանձնահատկությունները, օրինակ, հագուստները, ցեղերին բնորոշ սպիերը կամ նշաները նույնպես կարող են անօրինական համարվել: Խնդիրն այն է, որ իրավական սահմանափակումները կձախողվեն, եթե չաջակցվեն հանրաճանաչ մշակութային ճնշումների կողմից: Թեև Հութուն և Տուտսին մինչև 1980-ական թվականները Բուրունդիում արգելված բառեր էին, մարդիկ դրանք փոխարինել էին այսպես կոչված կոդ բառերով: Չնայած մեծամաշտաբ աջակցության շնորհիվ սիմվոլիզացիան կարող է շատ հզոր լինել, ինչպես այն եղավ Բուլղարիայում, որտեղ կառավարությունը հրաժարվեց բավարար քանակությամբ դեղին կրծքանշաններ մատակարարելուց, և հրեաների առնվազն ութսուն տոկոսը դրանք չէին կրում, այսպիսով դեղին աստղը զրկվում էր իր նշանակությունից՝ որպես հրեաների համար նացիստական խորհրդանիշ: Դանիայում նացիստները նույնիսկ չէին բաժանում նրանց, քանի որ քրիստոնյաներ էին, և ըստ առասպելի ՝ Թագավորը ասում էր, որ իրենք առաջինը կկրեն դրանք: Դանիացի «ձկնորսը» մաքսանենգ կերպով տեղափոխեց Դանիայի հրեաների մեծ մասին չեզոք Շվեդիա:
Խտրականություն
խմբագրելԳերիշխող խումբը օգտագործում է օրենքը, սովորույթը և քաղաքական ուժը ` այլ խմբերի իրավունքները մերժելու համար: Անզոր խումբը հնարավոր է զրկված լինի լիարժեք քաղաքացիական իրավունքներից, քվեարկության իրավունքից կամ նույնիսկ քաղաքացիությունից: Գերիշխող խումբը առաջնորդվում է բացառող գաղափարախոսությամբ, որը զրկում է ավելի քիչ հզոր խմբավորումներին իրենց իրավունքներից: Գաղափարախոսությունը պաշտպանում է գերիշխող խմբի կողմից իշխանությունների մենաշնորհումը կամ ընդլայնումը: Դա օրինականացնում է թույլ խմբերի հալածանքը: Այս գաղափարախոսության կողմնակիցները հիմնականում խարիզմատիկ են ու արտահայտում են իրենց հետևորդների վրդովմունքը: Օրինակ՝ 1935 թվականին նացիստական Գերմանիայի Նյուրնբերգյան օրենքները զրկեցին հրեաներին իրենց գերմանական քաղաքացիությունից և կառավարության և համալսարանների կողմից արգելեցին նրանց աշխատել կամ սովորել: Բնիկ ամերիկացիների և աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականությունը ամրագրված էր ԱՄՆ Սահմանադրության մեջ մինչև քաղաքացիական պատերազմից հետո եղած փոոխությունները և 20-րդ դարի կեսերի օրենքները, որոնք կարողացան կիրառման մեջ դնել այդ օրենքները: Մյանմայում Ռոհինգյայի մահմեդական փոքրամասնությանը քաղաքացիության մերժումը 2017 թվականին հանգեցրեց ցեղասպանության և ավելի քան մեկ միլիոն փախստականներ տեղահանվեցին:
Խտրականության դեմ կանխարգելումը նշանակում է հասարակության բոլոր խմբերի համար քաղաքական լիարժեք հնարավորություններ և քաղաքացիության իրավունք: Ազգային, էթնիկ ծագումնաբանության, ռասայի կամ կրոնի հիման վրա խտրականությունը պետք է արգելված լինի: Անհատները պետք է իրավունք ունենան դատի տալ պետությանը, կորպորացիաներին և այլ անձանց, եթե նրանց իրավունքները խախտվում են:
Անմարդկայնացում
խմբագրելՄի խումբը ժխտում է մյուս խմբի մարդկայնությունը: Տվյալ խմբի անդամները համեմատվում են կենդանիների, վնասատուների, միջատների կամ հիվանդությունների հետ: Այս փուլում ատելության խոսք է տարածվում լրատվական միջոցներով, որը միտված է վատաբանելու և զրպարտելու զոհի կարգավիճակում հայտնված խմբին: Այն նույնիսկ կարող է ներառվել դպրոցական դասագրքերի մեջ: «Ուղեղի լվացում»-ը կարող է խթանել, հեշտացնել բռնության հետագա հրահրման ճանապարհը: Մեծամասնությանը սովորեցնում են մյուս խմբին համարել պակաս մարդկային և նույնիսկ խորթ իրենց հասարակության համար: Նրանց սովորեցնում են հավատալ, որ «մենք ավելի լավ կլինեինք առանց նրանց»: Անզոր խմբավորումը կարող է այն աստիճան ցածր ընկալվել, որ նրանց անունների փոխարեն թվերով դիմեն, ինչպես օրինակ հրեաների դեպքում էր մահվան ճամբարներում: Նրանք հավասարեցվում են կեղտի և անբարոյականության հետ:
Անմարդկայնացման դեմ պայքարելու համար, ցեղասպանության հրահրումը չպետք է շփոթել ազատ խոսքի հետ: Ցեղասպանական հասարակությունները հակասող խոսքի համար չունեն սահմանադրական պաշտպանություն և պետք է այլ կերպ վարվել, քան ժողովրդավարությունները: Տեղական և միջազգային առաջնորդները պետք է դատապարտեն ատելության խոսքի օգտագործումը և այդ մշակույթը դարձնեն անընդունելի: Ցեղասպանություն հրահրող առաջնորդները պետք է հետապնդվեն ազգային դատարանների մակարդակով: Նրանց պետք է արգելվի միջազգային ճանապարհորդությունները և սառեցվեն իրենց արտաքին ֆինանսները: Ատելություն քարոզող ռադիո կայանները պետք է փակվեն, ատելության քարոզչությունն ու դրա աղբյուրները պետք է արգելված լինեն սոցիալական մեդիայից ու ինտերնետից: Ատելության հիման վրա կատարված հանցագործությունները և վայրագությունները պետք է անհապաղ պատժվեն:
Կազմակերպում
խմբագրելՑեղասպանությունը շատ հաճախ կազմակերպված է լինում, պետության կողմից, որը հաճախ օգտագործում է աշխարհազորայիններին պետական պատասխանատվության ժխտումն ապահովելու համար, օրինակ՝ Դարֆուրում «Ջանջավիդի» աջակցումն ու զինումը Սուդանի կառավարության կողմից: Երբեմն կազմակերպումը ոչ ֆորմալ է (Հնդկաստանի մասնատման ժամանակ հինդու ամբոխները որոնք տեղական RSS զինյալների ղեկավարությամբ) կամ ապակենտրոնացված (ահաբեկչական խմբավորումներ): Հատուկ բանակային ստորաբաժանումները կամ աշխարհազորայինները հաճախ սովորած և զինված են: Ծրագրեր են կազմվում ցեղասպանությունների համար: Ցեղասպանությունը հաճախ տեղի է ունենում քաղաքացիական կամ միջազգային պատերազմների ժամանակ: Զենքը ձեռք է բերվում պետությունների և աշխարհազորայինների կողմից հաճախ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի խախտմամբ և ցեղասպան գործողություններին նպաստելու նպատակով: Պետությունները կազմակերպում են գաղտնի ոստիկանություն՝ լրտեսելու, ձերբակալելու, խոշտանգելու և սպանելու այնպիսի մարդկանց, որոնք կասկածվում են քաղաքական առաջնորդներին ընդդիմանալու մեջ: Խմբի թիրախավորման դրդապատճառները տեղաբաշխվում են ԶԼՄ-ների միջոցով և հատուկ դասընթացներ մարդասպան աշխարհազորայինների, մահվան ջոկատների համար և հատուկ բանակի սպանող ստորաբաժանումներ, ինչպիսիք են նացիստական Էյնազտգրուպենը, որոնք սպանեցին 1.5 մլն հրեա Արևելյան Եվրոպայում:
Այս փուլի դեմ պայքարելու համար ցեղասպան խմբավորումների անդամակցությունը պետք է արգելվի: Նրանց առաջնորդներին պետք է արգելվի միջազգային ճանապարհորդությունները և սառեցվեն իրենց արտաքին ֆինանսները: ՄԱԿ-ը պետք է զենքի կիրառման արգելքներ դնի ցեղասպանության ժամանակ ներգրավված երկրների կառավարությունների և քաղաքացիների համար, ինչպես նաև ստեղծի հանձնաժողովներ ՝ խախտումները հետաքննելու համար, ինչպես արվեց Ռուանդայում ցեղասպանությունից հետո: Ազգային իրավական համակարգերը պետք է հետապնդեն և զինաթափեն այն խմբավորումները, որոնք ծրագրում և կատարում են հանցագործություններ:
Բևեռացում
խմբագրելԾայրահեղականները տարանջատում են խմբերը: Ատելության խմբերը հեռարձակում են բևեռացնող քարոզչությունը: Խմբի թիրախավորման դրդապատճառները ներշնչվում են լրատվամիջոցների միջոցով: Կարող են նաև օրենքներ ընդունվել, որոնք արգելում են խառը ամուսնությունները կամ հասարակական շփումը: Նրանք լինելով հենց այդ ոճրագործ խմբից կարող են առաջինը կանխել կամ դադարեցնել ցեղասպանությունը, այդ իսկ պատճառով էլ առաջինը ձերբակալվում և սպանվում են հենց նրանք: Հետո ձերբակալվում և սպանվում են թիրախավորված խմբերի առաջնորդները: Գերիշխող խումբն ընդունում է արտակարգ իրավիճակների մասին օրենքներ կամ հրամաններ, որոնք նրանց ընդհանուր ուժ են տալիս թիրախային խմբի նկատմամբ: Օրենքները վերացնում են քաղաքացիական հիմնարար իրավունքները և ազատությունները: Թիրախային խմբերը զինաթափվում են, որպեսզի չկարողանան ինքնապաշտպանվել:
Կանխարգելումը կարող է նշանակել չափավոր առաջնորդների անվտանգության պաշտպանություն կամ օգնություն մարդու իրավունքների խմբերին: Ծայրահեղականների ունեցվածքը կարող է առգրավվել և մերժվել նրանց միջազգային ճամփորդությունների համար վիզանների տրամադրումը: Ծայրահեղականների կողմից պետական հեղաշրջումներին պետք է հակադրել միջազգային պատժամիջոցներ կիրառելով և ծայրահեղական առաջնորդների տարածաշրջանային մեկուսացմամբ: Պետք է ակտիվ առարկություններ բարձրացնել ընդդիմադիր խմբերի անդամների ձերբակալությունների համար: Անհրաժեշտության դեպքում, թիրախավորված խմբերին պետք է զենք տրամադրել, իրենց պաշտպանելու համար: Ազգային կառավարության ղեկավարները պետք է դատապարտեն բևեռացնող ատելության խոսքը: Կրթության ոլորտի մասնագետները պետք է սովորեցնեն հանդուրժողականություն:
Նախապատրաստություն
խմբագրելԱզգային կամ հանցագործ խմբավորումների ղեկավարները այսպես կոչված «Վերջնական լուծում» են առաջարկում հրեաների, հայերի, տուտսիերի կամ այլ թիրախային խմբերի «հարցին»: Իրենց մտադրությունները քողարկելու համար, շատ հաճախ պնդում են, որ այդ գործողությունների նպատակը «Էթնիկ զտումն» է կամ «հակաահաբեկչությունը»: Նրանք ստեղծում են բանակներ, զենք են գնում և մարզում իրենց զորքն ու աշխարհազորայինները: Նրանք են բնակչությանը զոհերի խմբի նկատմամբ վախ են ներշնչում: Առաջնորդները հաճախ պնդում են, որ ՝ «եթե մենք չսպանենք նրանց, նրանք կսպանեն մեզ», քողարկելով ցեղասպանությունը որպես ինքնապաշտպանություն: Քաղաքական գործընթացները, ինչպիսիք են խաղաղության պայմանագրերը, որոնք սպառնում են իշխող խմբի գերիշխանությանը կամ առաջիկա ընտրություններին, որոնք կարող են խախտել բացարձակ իշխանության նկատմամբ իրենց վերահսկողությունը, իրականում կարող են հանգեցնել ցեղասպանության:
Նախապատրաստման կանխարգելումը կարող է ներառել զենքի էմբարգոները և դրանց համապատասխան կիրառումն ապահովող հանձնաժողովները: Այն պետք է դատական կարգով հետապնդում ներառի ցեղասպանության հրահրման և այն իրականացնելու դավադրության համար` սահմանված Ցեղասպանության կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
Հետապնդում
խմբագրելԶոհերը նույնացվում և առանձնացվում են իրենց ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական ինքնության պատճառով: Տուժող խմբի մարդու հիմնական իրավունքները համակարգված խախտվել են արտադատական սպանությունների, խոշտանգումների և հարկադիր տեղահանման միջոցով: Կազմվում են մահվան ցուցակներ: Պետության կողմից հովանավորվող ցեղասպանությունում զոհ-խմբերի անդամները կարող են ստիպված լինել կրել նույնականացման խորհրդանիշներ: Նրանց ունեցվածքը հաճախ բռնագրավվում է: Նրանց նույնիսկ մեկուսացվում են գետտոյում, արտաքսվում են համակենտրոնացման ճամբարներ կամ սահմանափակվում են որոշակի շրջանում սովամահ լինելու համար: Նրանց դանդաղ ոչնչացնելու համար մարդկանց միտումնավոր զրկում են տարրական այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են ջուրը կամ սննդամթերքը: Հատուկ ծրագրերի միջոցով իրականացնում են հղիության արհեստական ընդհատումներ նոր ծնունդները կանխելու համար: Երեխաները բռնի կերպով հեռացվում են իրենց ծնողներից: Սկսվում են ցեղասպան գործողությունները: Այս բոլոր կործանարար գործողությունները Ցեղասպանության կոնվենցիայից դուրս հանված ցեղասպանության քայլեր են: Դրանք ցեղասպանություն են, քանի որ իրականացվում է խմբի մի մասի դիտավորյալ ոչնչացում: Կազմակերպիչները հետևում են, թե արդյոք նման ջարդերը ստանում են միջազգային որևէ արդյունավետ արձագանք: Եթե որևէ արձագանք չլինի, նրանք գիտակցում են, որ կարող են դուրս գալ իրավիճակից և չպատժվել: Հանցագործները հասկանում են, որ ՄԱԿ-ը, տարածաշրջանային կազմակերպությունները և հզոր բանակներ ունեցող երկրները կրկին դիտորդի դերում են լինելու ու թույլ կտան այլ ցեղասպանություններ նույնպես:
Այս փուլում անհրաժեշտ է ցեղասպանությամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարել: Եթե գերտերությունների, տարածաշրջանային դաշինքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը կամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քաղաքական կամքը հնարավոր լինի մոբիլիզացնել, ապա անհրաժեշտ է պատրաստվել զինված միջազգային միջամտության կամ զոհ-խմբին տրամադրել հիմնավոր աջակցություն ինքնապաշտպանության նախապատրաստման համար: Մարդասիրական օգնությունը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի և մասնավոր օգնության խմբերի կողմից փախստականների անխուսափելի ալիքի համար:
Ոչնչացում
խմբագրելՈչնչացումն սկսվում է և արագորեն վերածվում է զանգվածային սպանությունների, որն իրավաբանորեն կոչվում է «ցեղասպանություն»: Սա «ոչնչացում» է մարդասպանների համար, քանի որ նրանք չեն հավատում, որ իրենց զոհերը լիովին ունեն մարդկային էություն: Պետության կողմից ֆինանսավորման դեպքում զինված ուժերը հաճախ աշխատում են աշխարհազորայինների հետ սպանություն կատարելու համար: Ընդհանուր ցեղասպանությունների նպատակը թիրախային խմբի բոլոր անդամներին սպանելն է: Բայց ցեղասպանությունների մեծ մասը ցեղասպանությունները «մասամբ» են: Թիրախային խմբի բոլոր կրթված անդամները կարող են սպանվել (Բուրունդի 1972): Մարտական տարիքի բոլոր տղամարդիկ և տղաները կարող են սպանվել (Սրեբրենիցա, Բոսնիա 1995): Բոլոր կանանց և աղջիկներին կարող են բռնաբարել (Դարֆուր, Մյանմար): Կանանց զանգվածային բռնաբարությունները հատուկ են ժամանակակից բոլոր ցեղասպանություններին: Բռնաբարությունը տուժածների խումբը գենետիկորեն փոփոխելու և ոչնչացնելու միջոց է: Երբեմն ցեղասպանությունը հանգեցնում է միմյանց դեմ խմբերի կողմից վրեժխնդրության սպանություններին (ինչպես Բուրունդիում): Մշակութային և կրոնական ունեցվածքի ոչնչացումն օգտագործվում է խմբի գոյությունը պատմությունից ոչնչացնելու համար (Հայաստան 1915 - 1922, ԴԱԻՇ (Da'esh)/ԻԼԻՊ (ISIS) 2014 - 2018):
Ազգերի կամ էթնիկ խմբերի միջև «տոտալ պատերազմը» բնորոշ է ցեղասպանությանը, քանի որ այն չի տարբերակում քաղաքացիական անձինք ոչ մարտիկներից: Ռմբակոծումը, կրակահերթերը, հիվանդանոցներ պայթեցնելը, քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործումը պատերազմական հանցագործություններ են, և համարվում են նաև ցեղասպանության գործողություններ: Ահաբեկչությունը չի տարբերակում քաղաքացիական անձանց և մարտիկներին, և երբ նպատակադրվում է ոչնչացնել ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի անդամներին, սա համարվում է ցեղասպանություն: Միջուկային զենքի օգտագործումը ցեղասպանության վերջնական գործողություն է, քանի որ այն գիտակցաբար նպատակ ունի ոչնչացնել ազգային խմբի զգալի մասը:
Այս փուլում միայն շատ արագ ռազմական միջամտությունը կարող է կանխել ցեղասպանությունը: Անվտանգ տարածքներ կամ փախստականների փախուստի միջանցքներ պետք է ստեղծվեն խիստ զինված միջազգային պաշտպանությամբ: (Վտանգավոր «անվտանգ» տարածքը ավելի վատ է, քան ոչ մեկը): Զինված միջամտությունների համար, ՄԱԿ-ի կողմից լիազորված բազմակողմանի ուժը պետք է միջամտի, եթե քաղաքականապես հնարավոր է: Մշտական բարձր պատրաստվածության բրիգադը, ԵՄ արագ արձագանքման ուժը կամ տարածաշրջանային ուժերը (ՆԱՏՕ, ԱՍԵԱՆ, ԷԿՈՎԱՍ) պետք է իրավասու լինեն գործելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարող է թույլատրել գործողություններ ՝ «Միավորում հանուն խաղաղության բանաձևի» A Res. 330 (1950), որը 13 անգամ օգտագործվել է նման զինված միջամտության համար: Եթե ՄԱԿ-ը չի կարող գործել, տարածաշրջանային դաշինքները պետք է գործեն ՄԱԿ-ի Կանոնադրության VIII գլխի համաձայն: Պաշտպանության միջազգային պատասխանատվությունը գերազանցում է առանձին-պետությունների նեղ շահերը: Եթե ուժեղ երկրները չեն տրամադրում զորքեր ուղղակիորեն միջամտելու համար, նրանք պետք է տրամադրեն ավիափոխադրումներ, սարքավորումներ և ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանային պետություններին միջամտելու համար:
Ժխտում
խմբագրելՎերջին փուլն է, որը շարունակվում է ողջ ընթացքում և միշտ հաջորդում է ցեղասպանությանը: Այն հետագա ցեղասպան ջարդերի ամենահուսալի ցուցիչներից է: Ոճրագործները փորձում են թաքցնել բոլոր վկայությունները, այրել սպանվածների մարմինները և ահաբեկել վկաներին: Նրանք ժխտում են, որ որևէ հանցանք են գործել և ողջ մեղքը բարդում են զոհերի վրա: Ցեղասպանության մասին ակտերը քողարկված են որպես հակահեղափոխություն, եթե շարունակվում է զինված բախում կամ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Ոճրագործները արգելափակում են հանցագործությունների հետաքննությունը և շարունակում են կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ուժի մեջ չեն մղվում իշխանությունից, երբ նրանք փախչում են աքսոր: Այնտեղ նրանք մնում են անպատիժ, ինչպես Փոլ Փոթը կամ Իդի Ամին, քանի դեռ չեն ձեռբակալվել և դատվել:
Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո փաստաբանները, դիվանագետները և այն մարդիկ, ովքեր դեմ են ուժային գործողություններին, հաճախ հերքում են, որ այդ հանցագործությունները բավարարում են ցեղասպանության սահմանումը և կարող են համարվել ցեղասպանություն: Նրանք կասկածի տակ են դնում ՝ հնարավո՞ր է ապացուցել խումբը ոչնչացնելու մտադրությունը ՝ անտեսելով հազարավոր սպանություններ: Նրանք պնդում են, որ միայն դատարանները կարող են որոշել, թե արդյոք տեղի է ունեցել ցեղասպանություն ՝ պահանջելով «ապացույցներ ողջամիտ կասկածից վեր», երբ կանխարգելումը պահանջում է միայն գործողություններ կատարել ՝ հիմնավորված ապացույցների հիման վրա:
Ժխտման ամենալավ պատասխանը նրանց պատիժն է միջազգային տրիբունալում կամ ազգային դատարաններում: Այնտեղ ապացույցները լսելի են դառնում, իսկ հանցագործները պատժվում են: Հարավսլավիայի, Ռուանդայի կամ Սիերա Լեոնեի տրիբունալները, Կամբոջայում կարմիր քմերներին դատելու տրիբունալը կամ միջազգային քրեական դատարանը չեն կարող կանգնեցնել ցեղասպանությունների ամենադաժան ոճրագործներին: Բայց նրանց ձերբակալելու և դատական հետապնդման քաղաքական ուժը, նրանցից շատերին պատասխանատվության կենթարկի: Տեղական արդարության և ճշմարտության հանձնաժողովները և հանրակրթական դպրոցների կրթությունը նույնպես հերքման լավ տարբերակներ են: Նրանք կարող են ճանապարհներ բացել հաշտեցման և կանխարգելիչ կրթության համար:
Վերջաբան
խմբագրելԱյս մոդելը ցույց է տալիս, որ ցեղասպանությունների գործողությունների մեջ տրամաբանություն կա, չնայած այն չի ընթանում գծային կարգով: Մեզ օգնելով հասկանալու ցեղասպանության տրամաբանությունը, մարդիկ կարող են տեսնել ցեղասպանության նախազգուշացման նախանշանները և իմանալ, թե երբ այն կարող է պատահել: Առաջնորդները կարող են ձևավորել քաղաքականություն` յուրաքանչյուր փուլում հակառակորդ ուժերին չեզոքացնելու համար:
Ցեղասպանագետները ուսումնասիրել են նաև մշակութային եւ քաղաքական այն գործոնները, որոնք հանգեցնում են ցեղասպանության: Սոցիոլոգ Հելեն Ֆեյնը ցույց տվեց, որ նախապես գոյություն ունեցող հակահրեականությունը Հոլոքոստի ժամանակ եվրոպական տարբեր երկրներում սպանված հրեաների տոկոսի հետ կապ ուներ[6]: Բարբարա Հարֆի նման քաղաքագետները, ուսումնասիրել են այն պետությունների քաղաքական բնութագրերը, որոնք վիճակագրորեն առնչվում են ցեղասպանության ռիսկին[7]:
Ի լրումն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «պոլիտիցիդ» տերմինը[8]: Քաղաքական անկայունության ռիսկերը բնորոշ են, ինչպես Կուպերն է անվանում «բաժանված հասարակություններ»-ին ՝ դասակարգման խորքային ճեղքերով[9]:
Թիրախային խմբերը պետության կողմից դառնում են խտրականության զոհ: Բացառիկ գաղափարախոսությունը առանցքային է խտրականության և անմարդկայնացման համար: Ինքնավար ռեժիմները նպաստում են ատելության խմբերի կազմակերպմանը: Բևեռացմանը բնորոշ է էթնիկ բևեռացված էլիտան: Պետության սահմաններից դուրս առևտրի և այլ ազդեցությունների բաց լինելու բացակայությունը բնորոշ է ցեղասպանությանը կամ քաղաքական ոճրագործությանը նախապատրաստվելուն: Մարդու իրավունքների զանգվածային խախտումը հետապնդման վկայությունն է: Անպատժելիությունը նախորդ ցեղասպանություններից կամ քաղաքական սպանություններից հետո ժխտման վկայությունն է:
Այս մոդելը նկարագրում է այն գործընթացները, որոնք հանգեցնում են ցեղասպանությունների և ցույց է տալիս այդ գործընթացներին ընդդիմանալու ճանապարհները: Վիճակագրական ռիսկի գործոններից դուրս է նկարագրել այն իրադարձությունները, որոնք հուշում են ցեղասպանական գործողությունների մասին: Այն մոդել է, որը պետք է ուղղորդի քաղաքական գործիչներին ցեղասպանությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ճանապարհին: Այն հաջողությամբ կիրառվել է Մոզամբիկում, Արևելյան Թիմորում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Լիբերիայում, Կոտ դ'Իվուարում, Բուրունդիում, Եթովպիայում և Քենիայում ցեղասպանությունները կանխելու կամ դադարեցնելու համար: Այնուամենայնիվ, երբ ազգային կամ աշխարհի առաջնորդները չունեն ցեղասպանությունը կանխելու քաղաքական կամք, հազարավոր մարդիկ մահանում են: Վերջ ի վերջո, ցեղասպանության դեմ պայքարի լավագույն միջոցը կրթությունն է և սոցիալական և մշակութային հանդուրժողականության զարգացումը բազմազանությունների նկատմամբ:
Վերջապես, ինչպես Ստանթոնն է նշում, ցեղասպանության դեմ ուղված շարժումը պետք է բխի ոչ թե միջազգային զինված միջամտություններից, այլ ժողովրդական դիմադրությունից խտրականության ցանկացած ձևի, անմարդկայնացման, ատելության խոսքի և ատելության խմբերի ձևավորման, ատելություն քարոզող քաղաքական կուսակցությունների վերելքի, ռասիզմի կամ այլատյացության, բևեռացման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, միջազգային առևտրի կամ կապի համար սահմանների փակումների և նախկինում եղած ցեղասպանությունների կամ մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտումից:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835&fbclid=IwAR2fzV6_xg3bQL6vs1P4bxqEg4-zls86mvAyXZdvEpRHMm0sk2YSGi4p-Jc
- ↑ «The 8 Stages of Genocide» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-07-19-ին.
- ↑ «Genocide Watch- Ten Stages of Genocide». genocidewatch (անգլերեն). Վերցված է 2020-07-19-ին.
- ↑ «Merktekens van gevangenen». Verzetsmuseum (հոլանդերեն). Վերցված է 2020-07-21-ին.
- ↑ «Blue Scarves and Yellow Stars: Classification and Symbolization in the». genocidewatch (անգլերեն). Վերցված է 2020-07-21-ին.
- ↑ Fein, Helen (1979). Accounting for genocide: Victims and survivors of the Holocaust. New York: Free Press.
- ↑ Harff, Barbara (2003). «No Lessons Learned from the Holocaust? Assessing Risks of Genocide and Political Mass Murder since 1955». The American Political Science Review. 97 (1): 57–73. doi:10.1017/S0003055403000522. JSTOR 3118221.
- ↑ «Genocide Museum». www.genocide-museum.am. Վերցված է 2020-07-21-ին.
{{cite web}}
: Text "The Armenian Genocide Museum-institute" ignored (օգնություն) - ↑ Kuper, Leo (1981). Genocide (1982 ed.). New Haven: Yale. էջ 58. ISBN 0-300-03120-3.