Բացել գլխավոր ցանկը

Իդի Ամին Դադա (անգլ.՝ Idi Amin Dada, ենթադր. մայիսի 17, 1925(1925-05-17) կամ 1925[4][5], Koboko, Northern Region, Ուգանդա - օգոստոսի 16, 2003(2003-08-16)[1][2][3], Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։

Իդի Ամին
անգլ.՝ Idi Amin
Idi Amin -Archives New Zealand AAWV 23583, KIRK1, 5(B), R23930288.jpg
Դրոշ
(3-րդ) Ուգանդայի նախագահ
Հունվարի 25, 1971 - Ապրիլի 11, 1979
Նախորդող Միլթոն Օբոտե
Հաջորդող Յուսուֆու Լուլե
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա և բռնցքամարտիկ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1925(1925)
Ծննդավայր Flag of the Uganda Protectorate.svg Կոբոկո, Ուգանդայի Պրոտեկտորատ
Վախճանի օր Օգոստոսի 16, 2003
(78 տարեկան)
Վախճանի վայր Սաուդյան Արաբիա Ջիդդա, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Flag of Uganda.svg Ուգանդա
Ամուսին Մալյամու (ամուսնալուծված)
Կայ (ամուսնալուծված)
Նորա (ամուսնալուծված)
Մադինա (այրի)
Սարա Կյոլաբա (այրի)
Զավակներ Հաֆսա Արաբա
Էմիրա Հավա Վանգիտա
Ֆայսալ Վանգիտա
Խադիջա Աբիրիյա

Ծնվել է 1925 թ.՝ Կոկոբո բնակավայրում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ Տարիների ընթացքում բարձրանալով զինվորական աստիճաններում, 1970 թվականին Ամինը գահընկեց է անում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը[6]։

Ամինի կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարությամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարությամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների, ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց քանակը տատանվում է 100 000-ից[7] մինչև 500 000[8]։

Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո, Ամինն ապաստանում է Լիբիայում, և ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն 2003 թվականի օգոստոսի 16-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118502565 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  5. National Archives Identifier
  6. «Իդի Ամին. կենսագրություն»։ «biography.com» 
  7. Ուլման Ռիչարդ Հ. (ապրիլ, 1978)։ «Մարդու իրավունքները և տնտեսական ուժը. Միացյալ Նահանգներն ընդդեմ Իդի Ամինի»։ «Foreign Affairs» 
  8. Քիթլի Պատրիկ (օգոստոսի 18, 2003)։ «Դանբանական. Իդի Ամին»։ «The Guardian» (Լոնդոն) 

Արտաքին հղումներԽմբագրել