Միազմ
Միազմ կամ միազմա (от հին հունարեն՝ μίασμα աղտոտվածություն, կեղտ) հնացած բժշկական տերմին, որը մինչև 19-րդ դարի վերջը նշանակում էր շրջակա միջավայրում ապրող վարակի օջախներ, որոնց բնույթը հայտնի չէր[1]։
Միազմիկ հիվանդության առաջացման պատճառԽմբագրել
Միազմայի նշան էր հոտի առկայությունը։ Մինչ պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերումը, բժիշկների մեծ մասը կարծում էր, որ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են լինել հողի, ջրի (հատկապես ճահճային), թափոնների մեջ պարունակվող քայքայված մթերքները և այլն[2]։ Ենթադրվում էր, որ գոլորշիանալով դրանց առաջացման օջախներից՝ միազման մտնում է մարդու մարմինը և հիվանդություն է առաջացնում։ Այսպես կոչված միազմատիկ հիվանդությունները ներառում էին որովայնային տիֆ, խոլերա և մալարիա[3]։
Հասկացության մեկնաբանումԽմբագրել
19-րդ դարից սկսած՝ փորձեր արվեցին պարզաբանել այս հասկացությունը։ Առաջացան «կենդանի» և «ոչ կենդանի» միազմերը, ընդունվեց, որ հիվանդ մարդը կարող է լինել միազմի տարածողը[4][5]։ Սակայն միկրոօրգանիզմների հայտնաբերմամբ պարզ դարձավ, որ այս տերմինը անհույս հնացել է։ Միազմայի տեսությունը դարձավ 19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում կոյուղու համակարգերի կառուցման և գարշահոտ ջրհեղեղների (որոնք համարվում էին միազմայի աղբյուրներ) վերացման հիմնավորումներից մեկը։ Որոշ ժամանակ հիվանդացության ուղեկցող նվազումը հանգեցրեց այս տեսության ամրապնդմանը։ Միազմ տերմինից միանգամայն անկախ, միջնադարյան բժշկական գրականության մեջ արդեն հայտնվել է հարուցիչ տերմինը, որը շատ ավելի մոտ էր վարակ ժամանակակից հայեցակարգին, բայց լայնորեն չէր կիրառվում։ Ներկայումս այս բառը, սովորաբար հոգնակի, օգտագործվում է փոխաբերական իմաստով բնութագրելու սուր տհաճ հոտը, գարշահոտությունը։
Տես նաևԽմբագրել
- Հանեման, Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել
- Մանրէաբանություն
ԳրականությունԽմբագրել
- «Миазма»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Last John M. (2007)։ «A dictionary of public health»։ Oxford University Press։ Վերցված է 2022-01-25
- ↑ Halliday Stephen (2001-12-22)։ «Death and miasma in Victorian London: an obstinate belief»։ էջեր 1469–1471։ PMC 1121911։ PMID 11751359։ Վերցված է 2022-01-25
- ↑ Eijk P. J. van der (2018-07-17)։ «Hippocrates in Context: Papers Read at the XIth International Hippocrates Colloquium (University of Newcastle upon Tyne, 27-31 August 2002)» (անգլերեն)։ BRILL։ Վերցված է 2022-01-25
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-25-ին։ Վերցված է 2022-01-25
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-25-ին։ Վերցված է 2022-01-25
Արտաքին հղումներԽմբագրել
- «BRIEF HISTORY DURING THE SNOW ERA»։ www.ph.ucla.edu։ Վերցված է 2022-01-25
- «Competing Theories of Cholera»։ www.ph.ucla.edu։ Վերցված է 2022-01-25
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միազմ կատեգորիայում։ |