Նեյչր

(Վերահղված է Natureից)

Նեյչր (Nature), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը` իր ամենամեծ մրցակից Science ամսագրին (26.372 ազդեցության գործոն) թողնելով երկրորդ տեղում[6]։

Նեյչր
անգլ.՝ Nature[1]
Изображение логотипа
Nature cover, November 4, 1869.jpg
Տեսակգիտական հանդես և գիտական ամսագիր
ՀապավումNature
Ժանրscientific literature?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր խմբագիրՄագդալենա Սկիպեր[2][3]
Հիմնադրվել էնոյեմբերի 4, 1869[4][5]
Անվանված էբնություն
ՀրատարակիչNature Publishing Group և Springer Science+Business Media?
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
ԳրասենյակԼոնդոն, Մեծ Լոնդոն
Հաճախականությունշաբաթական
ISSN1476-4687 և 0028-0836
OCLC01586310
Պարգևներ
Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար և Աստուրիայի արքայազնի պարգև
Կայքnature.com(անգլ.)
Commons-logo.svg Nature (journal) Վիքիպահեստում

Գիտական պարբերականների մեծ մասը խիստ մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։ Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ։

Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարձնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին։ Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները։ Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին։ Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են։ Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասների մասին տեղեկությունների համար հղումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա։

2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ[7]։

ԱղբյուրներԽմբագրել